Рубрика: Աշխարագրություն

Ադրբեջան

Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանը կարևոր դեր ունի հվ-արմ Ասիայում, քանի որ արտահանում է օգտակար հանածոներ՝ նավթ, բնական գազ, երկաթ, ալյումին, մոլիբդեն, քարաղ։ Նաև արտահանում է սնունդ, պարենամթերք, մեքանասարքավորումներ։ Ադրբեջանը ունի զարգացած տեքստիլային և քիմիական արդյունաբերություն և արտահանում է բամբակի մանրաթել, սինթետիկ կուչուկ, անվադողեր,պլաստմասսա և այլն։

Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը լեռնային երկիր է: Նրա հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում՝ Փոքր Կովկասի: Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները: Լեռների միջև ընկած են Կուր-Արաքսյան և Լենքորանի դաշտավայրերը: Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախիջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշտի շարունակությունն է:

Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Մեծ է Կասպից ծովի տնտեսական նշանակությունը Ադրբեջանի համար: Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ: Կասպից ծովը հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով (սաղմոն, թառափ):
Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով: Զգալի են նաև երկաթի հանքերի, ալյոմինի հումքի, մոլիբդենի, քարաղի պաշարները: Շատ են հանքային աղբյուրները:

Թուրքիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է, քանի որ ունի ելքեր դեպի ծով, բայց ոչ բարենպաստ է նրանով, որ երկիրը չունի լավ հարևան երկրներ, որոշների հետ կա տարածքային խնդիր: Թուրքիան պետական կարգով խորհրդարանական և միաձույլ հանրապետություն է, Ադրբեջանը՝ նախագահական: Կլիման որոշ չափով նպաստավոր է, այն Սև և Միջերկրական ծովերի ափամերձ շրջաններում կլիման խոնավ մերձարևադարձային է ՝ բավականին առատ տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Ափամերձ շրջանների կլիման նպաստավոր է մշակաբույսերի աճեցման և հողագործության համար: Թուրքիան հարուստ է բնական հանածոներով: Ծովափերից դեպի երկրի խորքը, կլիման ավելի ցամաքային է, ինչն էլ բարդեցնում է հողագործության զարգացումը, իսկ մասնատված մակերևույթը, բարդեցնում է տրանսպորտային ուղիների կառուցումը: Ադրբեջանը և Թուրքիան, լեռնային երկրներ են: Դրա վնասակարությունն այն է, որ լեռնային շրջաններում  երկրաշարժեր հաճախակի են լինում: Ադրբեջանը ունի ընդհամենը մեկ ելք դեպի ծով, որն է Կասպից ծովը, սա շատ նպաստավոր է երկրի համար, քանի որ ծովը պարունակում է շատ աղեր:  Ինչպես Թուրքիան, Ադրբեջանը ևս ունի տարածքային խնդիրներ հարևան երկրների հետ: Ադրբեջանն ունի չոր և արևոտ կլիմա, հարուստ է օգտակար հանածոներով: Եվ՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան հարուստ են բնական ռեսուրսներով, որոնք էլ օգտակար են և խթանիչ են հանդիսանում տնտեսական շատ ու շատ ճյուղերի զարգացման համար: Թուրքիան և Ադրբեջանը գտնվում են Հարավ-արևմտյան Ասիայում: Ադրբեջանը արտահանում է բամբակի մանրաթել, նավթ և նավթամթերք, պարենամթերք և այլն, իսկ Թուրքիան Հարավ-արևմտյան Ասիայում առաջատար երկրներից է պղնձի, սնդիկի, քրոմի, վոլֆարմի և ծարիրի պաշարներով:  Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսությունները բավականին զարգացած են, շնորհիվ բնական ռեսուրսների մեծ պաշարի և աշխարհագրական դիրքի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s