Рубрика: Մայրենի

Կոմիտասյան օրեր

Գրականություն․ Կոմիտասյան օրեր կրթահամալիրում

Հարցեր և առաջադրանքներ

  • Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:

Ես <<Կոմիտաս>> կայքէջից ընթերցեցի մի քանի նյութեր, ասեմ, որ շատ հետաքրքիր էր ընթերցել նման վարպետի կյանքի և գործունեության մասին։ Ինձ համար բացահայտեցի Կոմիտասին, որպես ուսուցիչ։ Որքան ուշադիր և բարի էր նա՝ իր աշակերտների խոսքով։ Ինձ համար շատ հետաքրքիր էր կարդալ, թե ինչպես էր Կոմիտասը իր աշակերտների մի նոտայից հասկանում, թե որտեղից են իր սիրելի աշակերտները։

Մեջբերում կայքէջից.

Կոմիտասի աշակերտուհու գիրը.

Կոմիտասի գերազանց լսողության մասին իր սաներից մեկ ուրիշը՝ դաշնակահարուհի և նկարչուհի Աղավնի Մեսրոպյանը, գրում է. «… Զարմանքներս մեծ եղավ, երբ տեսանք, որ առանց երբեք երգել տալու որոշեց անոնց ձայնի տեսակները… մեծ եղավ ներկաներու զարմանքը, երբ որևէ նոտայի մը կրկնութենեն վերջ, Կոմիտաս հասկըցավ անոնց՝ Տաճկահայաստանի որ գավառեն ըլալնին։ Ավելի մեծ եղավ զարմանքնիս, երբ տեսանք, որ ամեն մի գավառացիի հետ Կոմիտաս սկսավ ազատորեն խոսիլ անոր հատուկ գավառաբարբառով»։ «Այդ օրը Կոմիտաս մշեցի մըն էր այնքան հարազատ, որքան բիթլիսցի մը, վանեցի մը, սասունցի մը և կամ այլ գավառցի մը…», — գրում է Ա. Մեսրոպյանը»։

Կոմիտասը լեգենդ է ոչ միայն այժմյան սերունդների, այլև հին սերունդների համար, իր ընկերների, գործընկերների համար։ Կարդալով Ավ. Իսահակյանի և Աղավնի Մեսրոպյանի հուշերը՝ Կոմիտասի մասին, էլ ավելի համոզվեցի, որ Կոմիտասը եղել է շատ լավ ընկեր, մարդ և ուսուցչից, նա իր աշակերտներին օգնել է, ոգեշնչել, սիրել։ ԵՎ ինչպես ասում էր Ավ. Իսահակյանը՝ «Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»։

Ծաղին ու շաղի

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s