Рубрика: Մայրենի

Կոմիտասյան օրեր

Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս

Այս հոդվածը այն մասին էր, որ 1991 թվականի նոյեմբերին բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը ապացուցեց, որ Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել։ Կոմիտասը իր կյանքի վերջին 10 տարիները անցկացրեց հոգեբուժարաններում։ Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չկաին, բայց նրան պահում էին հոգեբուժարանում։ Կոմպոզիտորը շատ լուռ էր, բայց բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր: Չնայած նրան, որ հոգեբուժարանում նա չի ընթերցել ոչ մի թերթ, չի օգտվել ժամացույցից, օրացույցից, բայց նա անսխալ հիշել է բոլոր պահքերի օրերը և պահել դրանք։ Մինչև մահը Կոմիտասը այդպես էլ դուրս չեկավ հոգեբուժարանից։ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որը կարող էին բուժել միայն կոմպոզիտորին իր բնականոն կյանք վերադարձնելով։ Բայց ցավոք Կոմիտասը մահացավ 1935 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ոսկրաբորբ հիվանդությունից, որը նա ձեռք էր բերել հոգեբուժարանում հագնելով կոպիտ ոտնամաններ:

Սպասված աշուն. շարադրություն

Աշունը տարվա այն եղանակներից մեկն է, որին ես սպասում եմ աշնան վերջանալու առաջին օրից մինչև աշնան սկսվելու նախորդ օրը։ Աշունը իր հետ բերում է հանգստություն և երջանկություն։ Ճիշտ է աշունը իր հետ նաև բերում է ցուրտ, բայց ես այդ ցուրտը նույնպես սիրում եմ։ Ամենից շատ աշնան արևն եմ սիրում, քանի որ ցրտի մեջ մի փոքր ջերմություն չէր խանգարի։ Աշնանը շատ են լինում անձրևներ և քամիներ, դա էլ իր գեղեցկությունը ունի: Աշնան գեղեցիկ սինվոլներից մեկը տերևներն են, ամեն տերև իր գեղեցկությունը ունի, ծառերից թափվող տերևների տեսարանը ոչ մի անի հետ երբեք չեմ փոխի։ Աշնան գույները ինչ-որ չափով նաև համապատասխանում են իմ հոգու գույների հետ, դեղինը հանգստության գույնն է, կարմիրը աշխույժության և ինքնավստահության։ Ախ աշուն-աշուն ինչքան գեղեցիկ ես։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s