Рубрика: Պատմություն

Խորհրդային վարչակարգի հաստատումը

Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում։ Փետրվարյան հեղափոխությունը Հայաստանում

1920 թվականի դեկտեմբերի 6 – ին Երևան ժամանեց ՀՍԽՀ ռազմահեղափոխական կոմիտեն և ստանձնեց երկրի իշխանությունը: Հանրապետությունում ձևավորվեցին կենտրոնական գործադիր իշխանության նոր մարմիններ ՝ ժողովրդական կոմիսարիատներ: Իշխանության տեղական գործադիր մարմիններն էին հեղափոխական կոմիտեները, որոնք նշանակովի էին և ժամանակավոր: Պետության կառավարման համակարգում կարևոր դեր էր հատկացվում ներքին գործերի ժողկոմատին և Արտակարգ հանձնաժողովին:

Ծանր էր երկրի սոցիալ – տնտեսական դրությունը: Նոր իշխանությունները երկրում կիրառեցին ռազմական կոմունիզմի քաղաքականություն, սա միջոցառումների համակարգ էր, որում կենտրոնականը պարենամասնատումն էր: Դրա էությունն էր բնակչության արտադրած կամ ունեցած ՝ պետության կողմից «ավելցուկ» համարվող հացահատիկի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը: Տեղական հեղկոմները դիմեցին բնակչության, առաջին հերթին ՝ գյուղացիության ունեցվածքի կամայական բռնագրավմանը: Դրանք ուղեկցվում էին դժգոհողների ու անհնազանդների ձերբակալություններով: Նոր իշխանությունները պետականացրին մասնավոր բանկերը, գործարանները, խանութները, հոգևոր հաստատություններին պատկանող կրթամշակութային օջախները, ինչպես նաև երկրի բնական հարստությունները: Ռազմական կոմունիզմի քաղաքականության դրսևորումներ էին Հայաստանի նախորդ կառավարության, խորհրդարանի, ազգային կուսակցությունների անդամների և հայկական բանակի սպաների նկատմամբ գործադրված քաղաքական բնույթի հետապնդումները և բռնությունները: 1920 թվականի դեկտեմբեր և 1921 թվականի հունվար ամիսներին հայկական բանակից հեռացվեց և երկրից աքսորվեց ավելի քան 1000 սպա և զինծառայող: 1921 թվականի հունվարին մի խումբ հայ սպաների հետ Դրոն պարտադրված լքեց Հայաստանը: Երկրում կիրառվող քաղաքական կոշտ գծի կողմանկիցներ էին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղարը, ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարները և այլոք: Բռնությունների ծավալումը փորձում էին կանխել մեղմ քաղաքականության կողմնակիցներ Ս. Կասյանը, Հակոմկուսի կենտկոմի անդամներ Ա. Մռավյանը և Ա. Բեկզադյանը: Սակայն հայկական բանակի սպաների աքսորից հետո բռնություններն ավելի սանձարձակ դարձան: 1921 թվականի հունվարի վերջին ձերբակալվեցին ՀՀ նախկին վարչապետեր Հովհաննես Քաջազնունին և Համո Օհանջանյանը, նախկին խորհրդարանի անդամներ Նիկոլ Աղբալյանը և Լևոն Շանթը և այլք:

Փետրվարյան ապստամբությունը (հեղափոխությունը).

Հայաստանում իրականացվող բռնությունների դեմ ընդվզեցին ժողովրդական լայն զանգվածները: 1921 թվականի փետրվարի 16 – ին սկսվեց ապստամբություն, որն արագ ընդգրկեց Հայաստանի կենտրոնական շրջանները ՝ Բաշ – Գյառնին (Գառնի), Կոտայքը, Դարալագյազը (Վայոց Ձոր), Բաշ Ապարանը (Ապարան) և այլն: Ապստամբները ՝ ընդհանուր հրամանատար գնդապետ Կուռո (Սուրեն) Թարխանյանի, խմբապետներ Մարտիրոսի, Խնկոյի, Սմբատի և այլոց գլխավորությամբ, փետրվարի 18 – ին մտան մայրաքաղաք Երևան: ՀՍԽՀ պետական և կուսակցական մարմիներն իրենց հավատարիմ կարմիրբանակյան փոքրաթիվ զորամասերի ուղեկցությամբ «Ազատամարդ» ու «Վարդան Զորավար» զրահագնացքների պաշտպանության ներքո նախօրոք լքել էին քաղաքը և հեռացել Ղամարլու (Արտաշատ) – Վեդի – Բասար (Արարատ): Հաղթանակած ապստամբության արդյունքում, որի ընդհանուր ղեկավարությունը ստանձնլ էր Հայ հեղափոխական դաշնակցությունը, Երևանում ստեղծվեց իշխանության նոր մարմին ՝ Հայրենիքի փրկության կոմիտե (ՀՓԿ) ՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ: Կոմիտեի առաջին իսկ հրամաններով ազդարարվեց Հայաստանում խորհրդային իշխանության տապալման և բոլոր բոլշևիկներին ձերբակալելու մասին: Միաժամանակ Երևանի և այլ վայրերի բանտերից ազատվեցին բոլշևիկների կողմից կալանված և խոշտանգված հարյուրավոր մարդիկ: Ապստամբների և խորհրդային զորքերի միջև ռազմական գործողությունների առաջին շրջանն ընթանում էր կողմերի փոփոխակի հաջողություններով: Փետրվարի վերջերին ՝ խորհրդայնացած Վրաստանից կարմիրբանակային հիմնական զորամասերի Հայաստան վերադառնալուց հետո, ապստամբների պարտությունը կանխորոշված էր: 1921 թվականի մարտի 25-ից 11-րդ Կարմիր բանակի զորամասերն անցան վճռական հարձակման: Կոտրելով ապստամբների դիմադրությունը ՝ ապրիլի 2 -ին նրանք մտան Երևան: Ավելորդ զոհեր չտալու նպատակով ապստամբները մայրաքաղաքում դիմադրություն ցույց չտվին և ՀՓԿ – ի գլխավորությամբ նահանջեցին դեպի Սյունիք, որտեղ ամրացած էին Գարեգին Նժդեհի զինված ուժերը: Փետրվարյան ապստամբության պարտությունը և երկրում խորհրդային իշխանության վերահաստատումն անխուսափելի էին, քանի որ նրա թիկունքին կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը: Ապստամբությունը, սակայն, սթափեցնող ներգործություն ունեցավ խորհրդային իշխանությունների վրա, ստիպեց առավել զգուշորեն գործել: Հայհեղկոմի 1921 թվականի ապրիլի 24 – ի հրամանով ապստամբության բոլոր մասնակիցներին ՝ ներառյալ ղեկավարներին, շնորհվեց համաներում: Վճռական քայլեր ձեռնարկվեցին երկրի սոցիալ- տնտեսական դրությունը բարելավելու ուղղությամբ: Խորհրդային իշխանությունն ամրապնդելու նպատակով 1921 թվականի գարնանը Ռուսաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ Հայաստան գործուղվեցին փորձառու և հեղինակավոր պետական – կուսակցական գործիչներ ՝ Ալեքսանդր Մյասնիկյանի և Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) գլխավորությամբ: Մայիսի 21 – ին Հայհեղկոմը վերակազմավորվեց ՀՍԽՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի: Ա. Մյասինկյանը նշանակցեց Ժողկոմխորհի նախագահ և միաժամանակ ռազմական գործերի ժողկոմ: Ս. Լուկաշինը դարձավ ՀՍԽՀ ժողովրդական տնտեսության խորհրդի նախագահ և ընտրվեց ՀԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար: Հայաստանում կարճատև (շուրջ մեկ տարի) գործունեության ընթացքում Ա. Մյասինկյանին հաջողվեց համախմբել հասարակությանը, նրան մղել խաղաղ աշխատանքի:

Ալեքսանդր Մյասնիկյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s