- Կարդա Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրիր և անգիր սովորիր քեզ հատկապես դուր եկած բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը:
Երկնի կայծեր
Երկնի կայծեր բյուրափառ՝
Հրո հովեն ցիրուցան,
Գիշեր-երկիր հյուրաբար՝
Լուսո ծովեն կաթեցան՝
Աչքին սոսուն,
Մտքին խոսուն։
- Գրիր շարադրություն կոմիտասյան հետևյալ տողերը որպես վերնագիր ընտրելով՝ «Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ», «Հով-սեր», «Հոգիս թիթեռ», «Գարուն սեր»: Ցանկության դեպքում վերնագիրը կարող ես դու ընտրել:
Այս ճանապարհն․․․
ՙՙԵրբեք չհանձնվես, միշտ առաջ գնա՚՚ հաճախ եմ լսում այս խոսքերը, բայց ոչ միշտ են նրանք օգնում կամ տեղին լինում, պետք է հասկանալ, որ տարբեր դեպքեր են լինում և ոչ բոլորին են կարող օգնել այս խոսքեր, գուցէ դիմացինդ կիսվելու կարիք ունի փորձիր լսել նրան այլ ոչ թե ասես հետևյալ խոսքերը որոնցից մարդիկ արդեն հոգնել են: Իմ փորձից կարող եմ ասել, եթե ընկերդ, ծանոթդ կամ մեկ այլ մարդ իր համար նոր բան է սկսում փոձիր աջակցել և մոտիվացնել նրան, վստահ եմ, որ դա նրան ավելի շատ կօգնի քան մեկ այլ բան, աշխատիր օգնել նրան հասնել իր նպատակին, ոչ ես չեմ ասում, որ պետք է անել իր փոխարեն ամեն ինչ հետո տալ իր ձեռքը և ասել ՙՙդե վերցրու, շարունակիր՚՚, օգնիր այն հարցում որտեղ նա կդժվարանա կամ օգնություն կխնդրի քեզանից, ուղղություն ցույց տուր: Այն ճանապարհը որը սկսել ես հասցրու ավարտին և երբեք կեսից մի շրջվիր քո նպատակից, գիտեմ դժվար է ինքս եմ այդպես հաճախ արել, ճանապարհից թեքվել ավելի հեշտ է քան այն շարունակել, բայց փորձիր ու երբեք չանձնվես: