Рубрика: Կենսաբանություն

Գենետիկական կոդ. Կենսաբանություն

Գենետիկական կոդը ժառանգական ինֆորմացիայի ծածկագրման համակարգ է նուկլեինաթթուների համակարգում, կենդանիների, բույսերի, բակտերիաների և վիրուսների մոտ իրականացվում է նուկլեոաիդների հաջորդականությամբ։

Բնական նուկլեինաթթուներում՝ ԴՆԹ և ՌՆԹ, հանդիպում են նուկլեոտիդների 5 տարածված ձևեր ՝ յուրաքանչյուր նուկլեինաթթվում 4 – ը, որոնք միմյանցից տարբերվում են ազոտային հիմքով։ ԴՆԹ պարունակում է  ադենին,  գուանին,  ցիտոզին, թիմին, ՌՆԹ-ում թիմինի փոխարեն ուրացիլ է։  Սպիտակուցում  ամինաթթուների քանակությունն (20) ու գենետիկական կոդը կոդավորող նշանները (4), չեն համապատասխանում, հետևաբար կոդային թիվը, այսինքն՝ 1 ամինաթթուն կոդավորող նուկլեոտիդների քանակը 1 լինել չի կարող։ Ամերիկացի գիտնական Գ. Գամովը առաջարկել է գենետիկական կոդի տրիպլետային մոդել, որտեղ 1 ամինաթթուն կոդավորվում է 3 նուկլեոտիդների խմբով՝ կոդոնով։ Առաջարկվեցին գենետիկական կոդի տարբեր մոդելներ, որոնցից ուշադրության արժանացան 3-ը՝ ծածկող կոդ առանց ստորակետի, չծածկող կոդ առանց ստորակետի և ստորակետներով կոդ։ 1961 թ. – ին Ֆ. Կրիկը աշխատակիցների հետ միասին հաստատեց տրիպլետային չծածկող, առանց ստորակետի կոդի հիպոթեզը։

Հաստատվել են գենետիկական կոդի հետևյալ օրինաչափությունները.

1. Գոյություն ունի գծային համապատասխանություն նուկլեոտիդների և կոդավորող ամինաթթուների հաջորդականության միջև։

2. Գենետիկական կոդի հաշվումը սկսվում Է որոշակի կետից, մեկ ուղղությամբ, մեկ գենի սահմանում։

3. Կոդը չծածկող է։

4. Գենետիկական կոդը, որպես կանոն ունի այլասերում՝ 1 ամինաթթուն կոդավորում են 2 և ավելի տրիպլետ-սինոնիումներ։

5. Կոդային թիվը հավասար է 3-ի։

Գենետիկական կոդը կենդանի բնության մեջ ունիվերսալ է։ Ամերիկացի գիտնականներ Մ. Նիրենբերգի, Ս. Օլոայի, Խ. Կորանի հետազոտություններով պարզվեց ոչ միայն կոդոնի կազմը, այլև նուկլեոտիդների հաջորդականությունը բոլոր կոդոններում։ Ըստ Ֆ. Կրիկի նշված աղյուսակը կենսաբանության համար ունի այն նշանակությունը, ինչ քիմիական տարրերի պարբերական աղյուսակը քիմիայի համար։ Աղյուսակից երևում է, որ կոդն ունի շատ համանուններ, այսինքն՝ յուրաքանչյուր ամինաթթու ներկայացված է մի քանի կոդոններով, բացառությամբ երկուսի (մեթիոնին, տրիպտոֆան), որոնք ունեն եզակի կոդոն։ 2. Կոդն ունի որոշակի կառուցվածք, ամինաթթվի տարբեր կոդոններ պատահականորեն չեն դասավորված աղյուսակում։ 3. Կոդն ունի նաև կոդոններ, որոնց ամինաթթու չի համապատասխանում։ Դրանցից ՈւԱԱ-ն, ՈւԱԴ-ն, ՈւԴԱ-ն ազդարարում են սպիտակուցի շղթայի ավարտը, իսկ ՈԻԱԴ-ն, ԴՈԻԴ-ն, ՈԻՈԻԴ-ն՝ սպիտակուցի սինթեզի սկիզբը։ Գենետիկական կոդի իրացումը բջջում տեղի է ունենում 2 փուլով, առաջինը՝ կորիզում, երկրորդը՝ ցիտոպլազմայում, ռիբոսոմներում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s