Рубрика: Պատմություն

ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները

Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

1- Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և Վրաստանը

Տարածքային խնդիրները ՀՍԽՀ-ի և Վրաստանի միջև «Լոռու չեզոք գոտու» և Ջավախքի խնդիրներն էին։

2-Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Վրաստանի միջև առկա տարածքային խնդիրները

Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացման գործընթացը։ Վրացական իշխանությունների դեմ Լոռիում կազմակերպվում է ապստամբություն, որը սկսվում է 1921 թվականին։ Ապստամբներին օգնության է հասնում Կարմիր բանակը։ Թեժ և համառ մարտերի արդյունքում “չեզոք գոտին” ազատագրվեց։ Ազատագրված Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։

Ջավախքի հիմնախնդիրն էլ լուծվեց այսպես։ 1921 թվականի հունիսին, Թիֆլիսում հրավիրված հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչը առաջարկեց, որ Ջավախքը անցնի ՀՍԽՀ-ին, սակայն այդ առաջարկը մերժվեց ադրբեջանցի և վրացի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի՝ Ռուսաստանի ներկայացուցչի կողմից։ Վերջում ըստ հայ-վրացական վերջնական համաձայնագրի Լոռին, բացառությամբ շրջանի հյուսիսի հայկական մի խումբ գյուղերի, մնում էր Հայաստանին, իսկ Ջավախքն անցնում էր Վրաստանին։


3-Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և խորհրդային Ադրբեջանը

Տարածքային խնդիրները ՀՍԽՀ-ի և խորհդրային Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրին էին։



4- Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային խնդիրները

Նախիջևան

Հայաստանի խորհրդայնացման առիթով Խորհրդային Ադրբեջանի հեղկոմը դեռևս 1920թվականի նոյեմբերի, հանդես էր եկել “ԼՂ֊ը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայաստանի հանրապետության մաս ճանաչելու” հայտարարությամբ, բայց Ադրբեջանը հետո ոչ միայն հրաժարվեց իր որոշումից, այլև գործի դրեց ուժերը՝ հայկական երկրամասերը Ադրբեջանին բռնակցելու համար։

Զանգեզուր

1920թ. դեկտեմբերի 26֊ին Սյունիքի Տաթևի վանքում հրավիրված համազանգեզուրյան առաջին համագումարը երկրամասը հռչակեց “Ինքնավար Սյունիք”։ Հետո ապրիլին ինքնավար Սյունիքը հռչակեց “Լեռնահայաստան”։ Անցնելով հարձակման՝ խորհրդային ուժերը հունիսին վերջին գրավեցին Սիսիանը։ Նժդեհը Գորիսից նահանջեց Ղափան։ Շարունակելով հարձակումը Կարմիր բանակի զորամասերը մտան Գորիս, հետո Ղափան, ապա՝ Մեղրի։ Այսպես Զանգեզուրը խորհրդայնացվեց։ Քանի դեռ Զանգեզուրն ազատ էր, Լեռնային Ղարաբաղի հարցը կարծես լուծվում էր Խորհրդային Հայաստանի օգտին։

Լեռնային Ղարաբաղ (Արցախ)

ԼՂ֊ի հարցը քննարկվեց Ռուսաստանի կոմկուսի կովկասյան պլենումում։ 1921թ.֊ի հուլիսի 4֊ի նիստում արդարացիորեն որոշվում է Լեռնային Ղարաբաղը ՀՍԽՀ֊ին թողնելու մասին։ Սակայն այդ որոշմանը դեմ է լինում Խորհրդային Ադրբեջանի ժողկոմխորհի նախագահը։ Հաջորդ օրը, բյուրոյի արտահերթ նիստը հօգուտ Ադրբեջանի վերանայում է որոշումը և անարդարացիորեն որոշվում է ԼՂ֊ն մտցնել Ադրբեջանի կազմ։ Հայաստանի կոմկուսի կենտկոմը հուլիսի 16֊ին սխալ համարեց Ղարաբաղի հարցը և սկսեց բողոքել դրա դեմ։ Երկու տարի անց Խորհրդային Հայաստանի և արցախահայության ջանքերի շնորհիվ 1923 թվականին ԼՂ֊ին տրամադրվեց ինքնավար մարզի կարգավիճակ, այն էլ Արցախի մի մասում։

5-Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ Գ․ Նժդեհի ծավալած հերոսական պայքարը Զանգեզուրում

Սյունիքի սպարապետ նշանակվեց ինքնապաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար Գարեգին Նժդեհը։ Փետրվարյան ապստամբությունը ճնշելուց հետո խորհրդային զորամասերը շարժվեցին դեպի Սիսիան և Գորիս։ Տաթևում հրավիրված համազանգեզուրյան 2 համագումարը ինքնավար Սյունիքը հռչակեց “Լեռնահայաստան”։ Անցնելով հարձակման՝ խորհրդային ուժերը հունիսին վերջին գրավեցին Սիսիանը։ Նժդեհը Գորիսից նահանջեց Ղափան։ Շարունակելով հարձակումը Կարմիր բանակի զորամասերը մտան Գորիս, հետո Ղափան, ապա՝ Մեղրի։ Նժդեհը մի քանի հազար փախստականների հետ անցավ Արաքսի աջ ափը, հաստատվեց Իրանում, ապա տեղափոխվեց Բուլղարիա։ Հայաստանում գտնվելու վերջին օրերին Նժդեհը ասում էր, որ ինքն ընդմիշտ չի հեռանում Լեռնահայաստանից, այլ կվերադառնա, եթե “Երևանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի հողի վրա ոտք դնողը”։ Այսպիսով՝ Նժդեհի գլխավորած հերոսական պայքարի շնորհիվ երկրամասը մնաց ՀՍԽՀ անբաժան մասը։

6- Ներկայացրե՛ք և լուսաբանե՛ք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։ Կատարե՛ք համեմատություն։

Մոսկվայի և Կարսի 1921թ. խորհրդա֊թուրքական պայմանագրերով Նախիջևանը դուրս մնաց ՀՍԽՀ սահմաններից։ Ռուս֊թուրքական բանակցությունների արդյունքում 1921թ. մարտի 16֊ին Մոսկվայում ստորագրվեց “Ռուս֊թուրքական բարեկամության և եղբայրության”պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի՝ թուրք֊հայկական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերով՝ Թուրքիային թողնելով Կարսի մարզը, ինչպես նաև Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով,
որը երբեք թուրքական պետության կազմում չէր եղել։

Այսպիսով՝ քեմալա֊բոլշևիկյան գործարքով Հայաստանից խլվեց և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեց հայկական տարածքների զգալի մասը։ 1920թ.վերջից քեմալականների կողմից զինագրավված էր Ալեքսանդրապոլի գավառը։ Թուրքրեը, սակայն չէին շտապում հեռանալ այնտեղից, միայն սպառնալից պահանջով 1921թ. ապրիլին նրանք վերջնականպես լքեցին հայկական գավառը։ Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ պետք է գումարվեր թուրք֊անդրկովկասյան սահմանազատման հարցով խորհրդաժողով։ Որոշվեց այն հրավիրել Կարսում։ Այսպիսով՝ Խորհրդային Հայաստանի իշխանությունները, ի հակադրություն Մոսկվայի պայմանագրի դրույթների, փորձում էին հանդես գալ ոչ միայն որպես հայկական տարածքների պահանջատեր, այլև արևմտահայերի իրավունքների պաշտպան։

Կարսի վեհաժողովը կայացավ 1921թ.սեպտեմբերի 26֊ից մինչև հոկտեմբեր։ Հայկական պատվիրակությունը թուրքերին առաջարկեց Խորհրդային Հայաստանին վերադարձնել միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, Կողբի աղահանքերը և այլն։ Սակայն նրանք զիջման չգնացին։ Թուրքիայի միջև 1921թ. հոկտեմբերի 13֊ին Կարսում ստորագրվեց պայմանագիր։ Դրանով գրեթե նույնությամբ վերահաստատվեց մարտի 16֊ի մոսկովյան պայմանագրով որոշված հայ֊թուրքական սահմանը։ Խորհրդային Հայաստանը թեև պարտադրված ստորագրեց Կարսի պայմանագիրը, սակայն հայկական կողմը հայտնում էր իր դժգոհությունը։ Այսպիսով՝ ՀՍԽՀ սահմանների որոշման հարցում Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն անտեսեց հայ ժողովրդի շահերը։ Ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի տարածքների զգալի մասը դուրս մնաց Խորհրդային Հայաստանի սահմաններից։

Համեմատություն

Երկու պայմանագրերն էլ եղան Թուրքիայի օգտին։ Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրիը և Կարսի պայմանագրով վերահաստատվեց մոսկովյան պայմանագրով որոշված հայ֊թուրքական սահմանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s