Рубрика: Կենսաբանություն

Ջրծաղիկ․ Կենսաբանություն

Ջրծաղիկը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։

Վարակման աղբյուրները

Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է։ Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։

Ախտանիշները

Հիվանդության թաքնված շրջանը 11-21 օր է (միջին հաշվով 14 օր)։ Հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացումով։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանը սկզբում մանր է՝ բծաշտանման (մակուլոզապապուլոզ) բնույթի, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտիկայինի (վեզիկուլա)։ Ջրծաղիկային ցանավորմանը բնորոշ է հրոցանման բնույթի 6-7 օրյա պարբերականությունը։ Զարգանում է նոր ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ 24-28 ժամվա ընդմիջումներով։ Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։ Այդպիսի տարաժամկետության պատճառով տարբեր ցանային տարրերը խայտաբղետ տեսք են ունենում։ Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը լարված է, փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ։ Բշտիկը արագ չորանում է, առաջացնելով գորշագույն կեղև, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում և, որպես կանոն, սպի չի առաջանում։ Ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման, մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը։ Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։ Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում։

Բուժում

Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։ Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s