Գերմանիա.

Հայաստան.

Ահա Հայաստանի և Գերմանիայի (2019) սեռատարիքային բուրգերը, հիմա փորձենք դրանք համեմատել:
Հայաստանում 2019 թվականին 0-4 տարեկանները՝ աղջիկներ և տղաները միասին կազմել են՝ 7%, իսկ Գերմանիայում՝ 4,7%: Հայաստանում 5-9 տարեկանները կազմել են՝ 7,2%, իսկ Գերմանիայում՝ 4,5%: Հայաստանում 10-14 տարեկանները կազմել են՝ 6,5%, իսկ Գերմանիայում՝ 4,6%: Այսպես հաշվելով կարող ենք ասել, որ Հայաստանում 2019 թվականին 0-35 տարեկանները բավականին շատ են, ավելի շատ քան Գերմանիայում: Հայաստանում նկատվել է 36-55 և 55-59 տարեկանների նվազում, ինչը չենք կարող ասել Գերմանիայի դեպքում, քանի որ այնտեղ ամեն բան հակառակն է, այսինքն այնտեղ նկատվել է ոչ թե նվազում, այլ աճում: Ընդհանուր առմամբ այս երկու երկրների սեռատարիքային բուրգերը բավականին տարբեր էին, իրար հակառակ:
Աշխարհի սեռատարիքային բուրգ.

Ե’վ աշխարհի, և’ Հայաստանի սեռատարիքային բուրգերում 0 – 9 տարեկան աղջիկները նույն տարիքի տղաներից ավելի քիչ են: 70 և ավելի տարիքային խմբին պատկանող անձանցից երկու սեռատարիքային բուրգերում էլ գերակշռում են կանայք: Օրինակ, 20 – 29 տարեկան անձանցից Հայաստանում ավելի շատ են աղջիկները, կանայք, իսկ աշխարհի սեռատարիքային բուրգում նույն տարիքին պատկանող անձանց գերակշռող մեծամասնությունը տղամարդիկ են: