Կանանց իրավունքները ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ են, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք որոշ չափով անտեսված են։
Օրինակ, Հին Եգիպտոսում կանայք վայելում էին տղամարդկանց հավասար իրավունքներ, սակայն դրանք կախված էին դասակարգային կառուցվածքից։ Հողային կալվածքները մորից անցնում էին դստերը, և կանայք իրավասու էին տնօրինել իրենց ունեցվածքը։ Հին Եգիպտոսում կանայք կարող էին գնել, վաճառել, օրինական պայմանագրի կողմ հանդիսանալ, կտակ իրականացնող և օրինական փաստաթղթերում վկա լինել, դատական գործ հարուցել և երեխաներ որդեգրել։
Ֆեմինիզմի որոշ ճյուղեր սերտորեն հետևում են մեծ հասարակությունների քաղաքական հենարաններին, ինչպիսիք են ազատականությունը և պահպանողականությունը, կամ կենտրոնանում են շրջակա միջավայրի վրա։ Լիբերալ ֆեմինիզմը ձգտում է հասնել տղամարդկանց և կանանց անհատական հավասարությանը քաղաքական և օրինական բարեփոխումներով առանց հասարակությանը կառուցվածքի փոփոխման։ Գրող Քեթրին Ռոթենբերգի կարծիքով՝ լիբերալ ֆեմինիզմում նեոլիբերալությունը հանգեցրել է ֆեմինիզմի այդ տեսակի անհատականացմանը, հավաքականացնելու փոխարեն, անջատ սոցիալական անհավասարությունից։ Այդ պատճառով նա պնդում է, որ ազատական ֆեմինիզմը չի կարող առաջարկել տղամարդկանց գերակայության կամ իշխանության կառույցների որևէ կայուն վերլուծություն: