Рубрика: Մայրենի

Վիլյամ Սարոյան․ Բան ունեմ ասելու․

Իմ կարծիքով այս պիեսի ասելիքը այն էր, որ, եթե դու երեխայի մեջ հավատ ես սերմանում, որպեսզի նա հավատա հրաշքների դա նշանակում է, որ չպետք է կոտրես այդ հավատքը և տանես այն այնքան ժամանակ մինչև հենց երեխան հասկանա դա։ Այս պիեսում երեխաների ծնողները և հանդեսի կազմակերպիչները սխալ էին վարվում, և երեխաներին սթրեսի էին ենթարկում, քանի որ նրանք ցանկանում էին որևէ բան, որը չեն կարող ամեն անգամ ցանկանալ, իսկ նրանք երեխաներին խաբում և ինչ որ անհայտ փաթեթով բեմից իջեցնում էին։ Ճիշտ է նրանք չեն կարող տալ բոլոր երեխաների իրենց ցանկացած նվերները, որովհետև երեխաների մեծ մասը ցանկանում էին շատ թանկարժեք նվերներ, բայց նրանք կարող էին տալ այն երեխաների նվերները որոնք հնարավոր էր գնել և նվիրել։ Այս պիեսում ամենադրական կերպարը երիտասարդ տղայի կերպարն էր ով ամեն գնով ցանկանում էր երեխային տալ իր երազած հեծանիվը և չկոտրեն երեխային և իր երազանքները։ Ինձ շատ դուր եկավ այս  պիեսը, քանի որ այն մեծ մասամբ վերաբերում էր երեխաների երազանքներին, իսկ առանց երազանքի մարդիկ կարծես մարդ չլինել այլ անսիրտ մի բան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s