Рубрика: Իրավունք

Զապել Եսայան. Իրավունք

Զապել Եսայան՝

Գրող, թարգմանիչ, հրապարակագիր
1878- 1943, Կ. Պոլիս, Թուրքիա

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած
է իր խելքը, մտային, բարոյական և ֆիզիքական յատկութիւնները
զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը
միայն հաճելի ըլլալը պետք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն
բարերար տարր մը դառնալը։»

Կենսագրություն

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում։ Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա սովորել ու ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը: 1892 թվականին մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին: 1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանի կազմմանը իբրև խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը):

1900 թվականին Զապելն ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի (1874–1921) հետ: Փարիզում աշխատակցել է հայկական և ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն լեզուներով գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արևմտաեվրոպական, ռուս մշակույթի և գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջ գիտակ, գրական հասարակայնության կողմից ճանաչված ու սիրված Զապել Եսայանը 1902 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և շարունակել ստեղծագործական, գրական-հասարակական բեղմնավոր գործունեությունը:

1905 թվականին՝ սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է սոցիալական, ազգային-քաղաքական ճնշման, հալածանքների շրջան, և նա ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականը՝ օսմանյան սահմանադրության հռչակումը: 1905-1907 թվականներին Զ. Եսայանը հրատարակում է «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարները», «Հլուները և ըմբոստները» ու «Շնորհքով մարդիկ» վիպակները:

1916 թվական

Հարավային Կովկասում՝ Բաքվում ու Թիֆլիսում, Զապել Եսայանը լայնորեն շփվել է հայ հասարակայնության հետ, հանդես է եկել արևմտահայ գրողների և գրականության, արևմտահայության նկատմամբ կիրառվող հալածանքների շուրջ զեկուցումներով ու դասախոսություններով, գրել է հոդվածներ: Այսպես, 1916 թվականի փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, դասախոսություն է կարդացել «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» վերնագրով, իսկ մարտի 12-ին Բաքվում՝ «Հայ գրասերների ընկերության» հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ, ժամանակակից արևմտահայ գրականության և գրողների մասին։ Այնուհետև Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով Զ. Եսայանը մեկնում է Պետրոգրադ և Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի ու գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը և ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը: Ապրիլի 4-ին Պետրոգրադում նա հանդես է գալիս դասախոսությամբ: Այդ մասին «Արև» թերթում՝ «Զապել Եսայանի դասախոսությունը Պետրոգրադում» վերնագրի տակ, կարդում ենք.

1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s