

Այսօր կուսումնասիրենք Մոլդովայի և Հայաստանի բնակչությունը, կհամեմատենք:
Բնակչությունը.
Մոլդովայի բնակչությունը մոտավորապես 45-50%-ով ավելի Հայաստանի բնակչությունից, այն կազմում է 4,033,963, իսկ Հայաստանի բնակչությունը կազմում է՝ 2,963,243: Մոլոդվայի բնակչությունը տարեկան պակասում է -0.23 %-ով, իսկ Հայաստանի բնակչությունը ավելանում է 0.19 %-ով: Այսինքն տարեկան Մոլդովայում պակասում է 9300 մարդ, իսկ Հայաստանում ավելանում է 5,512 մարդ: Հիմա պարզենք, թե ք/կմ վրա քանի մարդ է ապրում: Մոլդովայում մեկ ք/կմ վրա ապրում է 123 մարդ, իսկ Հայստանում՝ 104: Այսինքն կարելի է եզրակացնել, որ Մոլդովայում մեկ ք/կ-ը ավելի խիտ բնակեցված է, քան Հայաստանում:
Մոլդովայից տարեկան գաղթում է 1,387 մարդ, որը բավականին քիչ ցուցանիշ է՝ համեմատած Հայաստանի հետ, քանի որ Հայաստանից տարեկան գաղթում է 4998 մարդ: Մոլդովայում ծնելիության մակարդակը 1.3 է, իսկ Հայաստանում` 1.8:
Միջին տարիքը. Մոլդովայում` 38, Հայաստանում՝ 35:
Մոլդովայի բնակչության 43%-ը ապրում է քաղաքում, իսկ Հայաստանում քաղաքում է ապրում բնակչության 63%-ը: Ակնհայտ է, որ Հայաստանում գերկշռում են քաղաքացիները, իսկ Մոլդովայում գերակշռում են գյուղերում ապրողները: Մոլդովան կազմում է աշխարհի 0.05%-ը, իսկ Հայաստանը՝ 0.04%: