Рубрика: Պատմություն

1991 թ․Հայաստանում

Ազատագրական պայքարի զինված փուլը

1991 թ․ արցախահայության համար շատ բարդ և ծանր տարի էր։ Շրջափակման պատճառով հիմնովին խաթարվել էր մարզի տնտեսական գործունեությունը։ Օգտվելով այս վիճակից՝ Մոսկվան և Բաքուն ավելի էին ուժեղացնում ճնշումներն ու բռնարարքները։Խիստ մտահոգիչ էր Հյուսիսային Արցախի ճակատագիրը։ Դատարկվել էին Ադրբեջանական ԽՍՀ Գետաբեկի Թովուզ, Շամխորի և Դաշքեսանի շրջանների հայկական գյուղերը։ Հերթը հասել էր Շահումյանի և Խանլարի շրջաններին։ Հյուսիսային և Հարավային Արցախի հայաթափության համար 1991 թ․ Մոսկվայում մշակվեց «Կոլցո» ռազմական գործողության ծրագիրը։ Այն սկսեց իրականացվել ապրիլին։ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները և նրանց միացած խորհրդային զորամասերն ապրիլի 18-22-ին զենքի տարբեր տեսակներից սկսեցին գնդակոծել Գետաշեն գյուղը։ Գյուղ ներխուժած զինվորականներին ուղեկցում էին ադրբեջանցի օմօնականները, որոնք դաժան հաշվեհարդար էին տեսնում գյուղի հայ բնակչության հետ։ Նրանց դեմ գետաշենցիների հերոսական պայքարը գկխավորում էր Թաթուլ Կրպեյանը։

Դրությունն արդեն օրհասական էր դառնում։ Անհավասար մարտերում զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Մարտունաշենի պաշտպանության ղեկավար Սիմոն Աչիքգյոզյանը և ուրիշներ։

1991 թ․ Մայիսի 7-ին Գետաշենի շուրջ երեք հազար կին, երեխա, ծեր ռազմական ուղղաթիռներով տարհանվում են։ Գյուղի գրեթե բոլոր ինքնապաշտպանները տեղափոխվում են Շահումյանի շրջան։ Ընդհանուր առմամբ բռնի տեղահանվել են միայն վերոնշյալ բոլոր շրջանների 24 գյուղերի բազմահազար հայ բնակիչներ։

Ստացվում է, որ մայիսյան օրերին Ադրբեջանի կողմից հայ բնակչությանը պարտադրվեց պատերազմ։ 1991 թ․ հուլիսին Ստեփանակերտում ստեղծվեցին ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե և ինքնապաշտպանության ուժերի շտաբ։ Մարզի բոլոր շրջաններում կազմակերպվեցին զինված ջոկատներ։ 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը հռչակագիր ընդունեց «անկախության վերականգնման մասին», երկիրը հռչակեց 1918-1920 թթ․ Ադրբեջանական ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդ՝ վերջինիս սահմաններում։ Դա նշանակում էր, որ նա դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, և որ նրա կազմում չէր կարող լինել Լեռնային Ղարաբաղը։

Օգտագործելով հարմար պահը՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիր ընդունելու մասին» պատմական որոշումը։ Այդպես հիմնվեց անկախ հայկական պետություն՝ Լեռնային Ղարբաղի Հանրապետությունը։

Հայաստանի անկախացում

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s