Առաջադրանք 1. Որոնք են ջրի ֆիզիկական հատկությունները, թվարկեք….
Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել են դեռևս նրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։ Ջուրը օժտված է յուրահատուկ կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։
Ջուրը, ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և քիմիայի մի շարք օրենքների։ Այն օժտված է, այսպես կոչված, անոմալ հատկություններով՝
1. Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:
2.Ջրի անոմալ առանձնահատկություններից են եռման (+100°C)և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները:
Ջուրն օժտված է բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։
1.
Ջուրը սառույցի փոխարկվելիս տեղի է ունենում խտության թռիչքաձև փոքրացում, այն դեպքում, երբ մյուս նյութերի բյուրեղացման պրոցեսն ուղեկցվում է խտության մեծացմամբ։
Նման անոմալիան բացառիկ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի գոյության համար։
Եթե սառույցի փոխարկվելիս ջրի խտությունը մեծանար, ապա սառույցը ծանր կլիներ ջրից և կիջներ դեպի հատակը, ձմռանը ջրամբարները կսառչեին մինչև հատակը, ինչը կհանգեցներ ջրաշխարհի բոլոր կենդանի արարածների ոչնչացմանը։ Բարեբախտաբար ջուրը ամենամեծ խտությունն ունի +4°C- ում (1գ/ սմ³, կամ 1000 կգ/ մ³):
Առաջադրանք 2. Որոնք են ջրի քիմիական հատկությունները, գրեք ջրի փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ….
1.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)
H2Օ⇌H++ OH– կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH–
2.Փոխազդում է մետաղների հետ.
ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում) ՝
2Na+2H2O=2NaOH+H2↑
Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
պակաս ակտիվ (ցինկ,երկաթ)՝
Zn+H2O=ZnO+H2↑
3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O=2KOH
BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
6.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)
7.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.
Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
MgS+2H2O=Mg(OH)2+H2S
Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ: Օրինակ`
ա) կալիումի և ջրի փոխազդեցությունը
2K+2H2O=2KOH+H2↑
բ) կալցիումի և ջրի փոխազդեցությունը
Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
Բարձր ջերմաստիճանում ջուրը փոխազդում է պակաս ակտիվ մետաղների հետ:
Օրինակ՝
ա) ցինկի և ջրի փոխազդեցությունը
Zn+H2O−→−t°ZnO+H2↑
բ) շիկացած երկաթի և ջրի փոխազդեցությունը
3Fe+4H2O−→−t°Fe3O4+4H2↑
Առաջադրանք 3.
Որոնք են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, թվարկեք…,որն է համարվում մաքուր խմելու ջուր…
Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում Ca և Mg աղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։
Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավելի չպետք է պարունակի և պետք է լինի քաղցրահամ։
Առաջադրանք 4.
Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից` նատրիումի հետ, գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը….
Ջուրը քայքայում են ալկալիական և հողալկալիական մետաղները։
Ալկալիական մետաղներն են`Li, Na, K, Rb, Cs, Fr։
Հողալկալիկան մետաղներն են՝ Ca,Sr,Ba։
Թասի մեջ լցնենք ջուր, վրան ավելացնենք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին: Բռնիչով նավթից հանենք նատրիումի փոքրիկ կտոր, չորացնենք ֆիլտրի թղթի միջոցով և զգուշությամբ գցենք ջրի մեջ:Լուծույթը ստանում է մորու գույն:
2Na + 2H2O = 2NaOH + H2