Рубрика: Մայրենի

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

Հարցեր և առաջադրանքներ 

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):

«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 


• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:

Ըստ իս կյանքում շատ կարևոր է, երբ դու ունես ներքին՝ հոգու խաղաղություն: Իմ հոգին հանգիստ է այն ժամանակ, երբ ես անկեղծ եմ, շիտակ, և պարտավոր չեմ թաքցնել որևէ բան: Կարծում եմ, որ հենց այդ ժամ բոլորս հանգիստ ենք: Հանգիստ ենք, երբ ստիպված չենք թաքցնել, երբ արդար ենք մարդկանց և ինքներս մեր հանդեպ:


• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:

 «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։ Իսկ ազատութեան մէջ, վերլուծելով իր գլխով անցածը, աւելի քան վստահ էր, որ մարդուն հզօրացնող, անհատին տառապանքները յաղթահարելու ուժը կարող է տալ միայն արդարութեան ու անմեղութեան զգացումը, սեփական առաքինութեան գիտակցումը։

Իհարկե, ես համաձայն եմ Թումանյանի խոսքերի հետ: Մարդը հանգստություն է գտնում, երբ արդար է, մաքուր: Միգուցե նրան մեղադրեն, երբ նա անմեղ է, սակայն հոգու հանգստությունը հենց դա է, երբ դու գիտես, որ անմեղ ես:


• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:

Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Բանտից դուրս գալուց յետոյ էլ մարդկային ապերախտութիւնը, «լաւութիւնը պատժելը» բանաստեղծին առնուազն տարօրինակ էր թւում. «Տարօրինակն այն էր,- գրում է Թումանեանը,- որ իմ դէմ վկայութիւն էին տուել մի հայ, որը իր կեանքով միայն ինձ է պարտական, եւ մի քանի թուրքեր, որոնց հետ թէ ինչքան եմ լաւ վարուել՝ իրենք են աղաղակում այժմ, եւ աշխարհքը գիտի»։

Անշուշտ համաձայն եմ Թումանյանի կարծիքի հետ: Եթե մենք էլ այդ ապերախտությանը նույն ձևով պատասխանենք, ապա ինչո՞վ ենք տարբերվում չար մարդկանցից: Հիմա մարդիկ այսպիսին են, լավություն ես անում՝ պատժում են, չեն գնահատում, միշտ դժգոհ են: Ինչ արած, աշխարհքի կարգն է այդպիսին….


• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

Թումանյանը ինձ համար խաղաղության և արդարության մարմնացում է: Նա հանգիստ մարդ էր, ներդաշնակ: Նա երբեք չարությամբ չէր լցվում իրեն վատություն արած մարդկանց հանդեպ: Նա հանգիստ էր, լավատես և արդար: Նրա հոգին խաղաղ էր, քանի որ գիտեր, որ անմեղ է: Նրա վերաբերմունքը մարդկանց, աշխարհի, կյանքի հանդեպ, ուղղակի հիասքանչ է: Նա աշխարհին նայում էր արդար աչքերով, փորձում իր արդարությամբ լցնել այն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s