Рубрика: Մայրենի

Չարենցյան…

Կարս – Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:

Կարս

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են ՝ «Բերդ Կարուց»: 9 – 13 – րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի: Հետագայում ՝ պարսկա – թուրքական տիրապետության ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել: Սակայն, թուրքերը հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով: Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19 – րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ:

Եղիշե Չարենցի տուն – թանգարան

Եղիշե Չարենցի տուն – թանգարանը Երևանում հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935- 1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն – թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում ՝ Մաշտոցի պողոտայում, թիվ 17 հասցեում:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում ՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին ՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև, 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Տեսանյութում հնչում է «Տաղ անձնական» – ը:

բ. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

«Տաղ անձնական» – ում Չարենցը խոսում էր իր հայրենի Կարսի և այն լքելու մասին: Հասկանալի էր, որ նա դժվարությամբ էր լքում Կարսը: Նա խոսում էր մարդկային բթության ու կյանքի անհավասարության մասին: Նա խոսում էր իր աստղային երազների ճանապարհով գնալու մասին, և ասում, որ Կարինե Քոթանճյանին Կարսի փողոցներում տեսնելու դեպքում փոխանցեն, որ Չարենցն ասում է. «Մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ»…

ա. Լսիր նաև՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը:

բ. Ինչպես նաև՝ «Տաղ անձնական» երգը:

Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում ՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին ՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև, 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Կարս

Ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում ՝ պարսկա – թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19 – րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Քաղաքում վեր է խոյանում Առաքելոց եկեղեցին, որը կառուցել է Աբաս Ա Բագրատունին։

Կարինե Քոթանճյան

Չարենցը Կարինեի հետ ծանոթացել էր Կարսում։ Շուտով վրա է հասնում պատերազմական թոհ ու բոհը, Կարինեն իր ընկերուհիների հետ ցանկանում է մեկնել ռազմաճակատ, սակայն աղջկա հարազատները տեղափոխվում են Թիֆլիս՝ խուսափելով պատերազմի վտանգներից։

Կարինեն իսկական հայրենասեր էր. անվտանգությունը նրան չէր հուզում, նա ցանկանում էր վերադառնալ ու օգտակար լինել իր ժողովրդին։

Արդյունքում ՝ 1915 թվականին Կարինե Քոթանճյանը Թիֆլիսից գալիս է Էջմիածին ՝ գթության քույր աշխատելու համար:

Նրան այդ քայլին էր դրդել նաև մեծ գրող Հովհաննես Թումանյանի կոչը՝ «օգնել որբերին ու գաղթականներին»։ Շատ կարճ ժամանակ անց Կարինեն առողջական ծանր խնդիրների առաջ է կանգնում ու հարազատների ջանքերով տեղափոխվում Մոսկվա՝ բուժման նպատակով։

Շուտով՝ 1916 թվականի գարնանը Կարինեն կրկին Կարսում էր՝ կարճ ժամանակով։ Նա կրկին հանդիպում է Չարենցին ու վերջինիս համոզում է մեկնել Մոսկվա՝ Շանյավսկու ժողովրդական համալսարանում ուսանելու նպատակով։

Նույն թվականի սեպտեմբերին Չարենցն արդեն հավաքում էր ճամպրուկները…

Մոսկվայում ապրած ժամանակները բուռն սիրո, զգացմունքների ու կրքի օրեր էին Կարինեի ու Չարենցի համար։ Այդ ընթացքում բուռն էր նաև Չարենցի ստեղծագործական կյանքը՝ «Վահագն», «Աթիլլա», «Ծիածան». այս պոեմների ու ժողովածուի ծննդյան հասցեն Մոսկվան է։ Կարինեի ու Չարենցի այս միությունը տևում է շուրջ մեկ տարի, 1917 թվակաանի մարտին Չարենցը որոշում է վեռադառնալ հայրենիք ու Կարինեին է նվիրում իր հայտնի «Հեռացումի խոսքերը».

«Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
— Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան…»

Սակայն Չարենցի սրտում այդպես էլ չի մարում Կարինե Քոթանճյան անունը, իր էությանը բնորոշ՝ Չարենցը կարող էր սիրել շատերին։ Սիրել մեկ ուրիշին՝ չմոռանալով իր նախկին սերերը ու նախկին հոգևոր մտերմությունները։ Ու ահա տարիներ անց ՝ 1919 թվականին Չարենցը վերջին անգամ հիշատակում է երբեմնի սիրելիին ՝ մի քիչ մեղավորությամբ ու չմարող սիրով.

«Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ’ ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ – մնաս բարո՛վ, մնաս բարո՛վ…»

Աղբյուրներ.

«Վիքիպեդիա» և https://www.vnews.am/culture/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s