Hollywood — its life and times
20-րդ դարի սկզբին հարավային Կալիֆորնիայում ծովի կողքին մի հարթ մակերևույթի սկսվում էր նոր քաղաքի կյանքը։ Դրա անունն էր Լոս Անջելես՝ կոչվել է Իսպանական հին հանձնարարության անունով, որն այդտեղ էր երկար տարիների ընթացքում։
Նույն ժամանակին ծնվում էր նոր ճյուղ՝ կինոն։ Ամերիկայում նրանց անվանում էին «շարժանկարներ», ինչը շուտով փոխվեց և կոչվեց «ֆիլմեր»։
Ամերիկայի ֆիլմերի կյանքը սկսվեց Նյու Յորքում։ 1910 թվականին ֆիլմեր ստեղծողները տեղափոխվում էին Լոս Անջելես։ Նյու Յորքում ամեն ինչ չափազանց թանկ էր՝աշխատողները, տարածքը, հարկերը։ Բացի այդ նաև բարդ էր ձմռանը ֆիլմեր սարքելը, քանի որ շատ ցուրտ էր։
Համեմատաբար Լոս Անջելես տարածաշրջանը ուներ բազմաթիվ առավելություններ։ Կալիֆորնիայում կարելի էր ֆիլմեր պատրաստել ամբողջ տարվա ընթացքում, և ամեն ինչ ավելի էժան էր։ Մասնավորապես այդտեղի շատ տարածք վաճառվում էր։
Ֆիլմեր ստեղծողները հասկացան, որ նրանց նաև մի քանի կիլոմետր է պետք Լոս Անջելեսից դուրս, և քիչ ժամանակ անց, չոր բլուրների մոտ՝ Հոլիվուդ կոչված տարածքում, կառուցվում էին հսկայական կինոստուդիաներ։
Ֆիլմերը շատ արագ հանրաճանաչ դարձան, մանավանդ, երբ 1925 թվականին հայտնվեցին խոսուն շարժապատկերները։ Այնուամենայնիվ ֆիլմեր ստեղծելը շատ ծախսեր էր պահանջում, և ֆիլմերի կազմակերպություններին գումար էր պետք, շատ գումար։ Այդ պատճառով Հոլիվուդը արագորեն անցավ մեծ կազմակերպությունների՝MGM, 20th Century Fox, Warner Bros, իշխանությանը։
Այդտեղից սկսած մեծ կազմակերպություններն ունեցել են իրենց վերելքները և վատ իրավիճակները, սակայն նրանցից շատերը դեռ կան։ Որոշ հին անուններն այլևս չկան, բայց նորերն են ավելացել,՝ կազմակերպություններ, ինչպիսիք են Walt Disney և Սթիվեն Սփիլբերգի կազմակերպություն Amblin-ը։
Բնականաբար Հոլիվուդն ունեցել է իր փոփոխությունները վերջին 80 տարիների ընթացքում։ Այսօր մեծագույն կինոստուդիաները պատկանում են հսկայական միջազգային ֆիրմաներին։ Օրինակ՝ News Corporation-ին, որին հիմա պատկանում է Fox-ը նաև պատկանում են լրագրեր երեք մայրցամաքներում(հաշվի առնելով Times of London-ը) և հեռուստատեսության ցանցեր Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում։
Միայն Fox-ի պես հսկայական կազմակերպություններն են կարող իրենց թույլ տալ պատրաստել այսօրվա շատ թանկ ֆիլմերը։ Նույնիսկ «Տիտանիկ»-ի համար՝ որն այդ ժամանակ եղել է ամենաթանկ ֆիլմը, Fox-ին օգնություն էր պետք մեկ այլ մեծ կազմակերպությունից՝ Paromount-ից։
Առաջ Հոլիվուդը միայն կարող էր ֆիլմեր պատրաստել Ամերիկայի համար։ Այսօր այդ նույն ֆիլմերը պետք է պատրաստել ամբողջ աշխարհի համար։ Լոս Անջելեսի արվարձանը դարձել է համաշխարհային երազանք-սարքի կենտրոնը։ Գուցե առաջ մենք երազում էինք այլ կերպ։ Այսօր՝ Հոլիվուդի շնորհիվ, ամեն վայրում ապրող մարդիկ ունեն նման երազանքներ։
Հիմա մենք ապրում ենք ոսկե մշակույթի դարում։ Հոլիվուդը չէ ստեղծել այս մշակույթ, բայց թե՛ լավ, թե՛ վատ կողմից այն դարձել է դրա ամենահզոր մասնիկներից մեկը։ Ուզենք, թե չուզենք, մենք հիմա ապրում ենք Հոլիվուդ մոլորակում։