Рубрика: Պատմություն

Պատմություն․ 9

Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։ Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուր-ներարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։

Sarduri 2.png

Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s