Рубрика: Պատմություն

Վանի թագավորություն. Մենուա արքա

Վանի թագավորությունում կան շատ հզոր արքաներ, որոնց դժվար է համեմատել: Սակայն այս անգամ ցանկացա խոսել Մենուա թագավորի մասին…

Վանի թագավորությունը , որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին: Մենուան թագավորել է մ.թ.ա. 810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի գահակիցն էր: Մենուան հիանալի քաղաքագետ էր և ռազմական գործիչ: Նա շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Նա ստեղծեց հզոր բանակ: Կարողացավ հակահարված հասցնել Ասորեստանին և պաշտպանել երկրի սահմանները, շարունակեց հայաբնակ մարզերի միավորումը: Նա Վանի թագավորությունը միացրեց Արածանի գետի հովիտը, Արարատյան դաշտի մի մասը, Ալզի (Աղձնիք) երկիրը, Սասունը, Մշո դաշտը և այլն: Ք. ա. 791թ. հուժկու հարվածով հետ վանեց Ասորեստանի արշավանքը, և Վանի թագավորությունը դարձավ տարածաշրջանի հզոր տերություններից մեկը: Մենուան ջանքեր է գործադրել երկրի տնտեսական կյանքը, հատկապես գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Նա հին աշխարհի նշանավոր կառույցներից մեկի՝ 72կմ ջրանցքի կառուցողն է, այդ կառույցի շնորհիվ ընդլայնվել են այգիներն ու ցանքատարծությունները: Ջրանցքը ջուր է մատակարարել նաև Վան քաղաքին: Ջրանցքի պատերին արքան թողել է 14 արձանագրություն, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը: Բայց պատմությունը անողոք և անարդար է: Հազարամյակներ ի վեր ժողովուրդն այս ջրանցքը կոչեց Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Մենուան ավարտին հասցրեց Տուշպայի կառուցումը: Երկրում կառուցեց նոր քաղաքներ, որոնցից նշանավոր է Մենուախինիլի քաղաքը: Ահա հակիրճ, թե ինչ բարեփոխումներ է արել Մենուա արքան:

Մենուան բազում ամրոցներ ու բերդեր կառուցեց Հայաստանի տարբեր շրջաններում: Հայտնի են նրա կառուցած ամրությունները թե՛ Վանա լճի շրջանում, թե՛ Կարինի դաշտում, թե՛ Արածանի և Արաքս գետերի ավազաններում: Բացի Մենուախինիլիից, հայոց հզոր այս արքան ներկայիս Երևանի տարածքում հիմնադրեց Արին բերդը, որ իր ժամանակաշրջանի հզոր ու անառիկ բերդ-ամրոցներից էր: Այս ամրությունները նա բնակավայրերով շրջապատեց` փաստորեն դրանք դարձնելով բերդաքաղաքներ, ինչպես նաև նրանց մեջ հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ կանգնեցրեց: Մենուան արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս և հասավ Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան: Ապա շարժվելով դեպի հյուսիս-արևելք` հասավ Արարատի հյուսիսային փեշերը` շրջանը միավորելով իր թագավորությանն ու այնտեղ` Արաքսի աջ ափին, հիմնադրելով Մենուախինիլի քաղաքը: Ճիշտ է, Վան-Տուշպայի կառուցողը Սարդուրի Ա հայոց արքան էր` Մենուա Ա-ի պապը, սակայն Մենուան քաղաքում բազմաթիվ գեղեցիկ շինություններ հիմնեց` կառուցապատելով քաղաքը: Հնագիտական պեղումները փաստում են, որ հենց Մենուա արքայի օրոք Վանը շենացավ, ծաղկեց ու վերջնականապես ձևավորվեց որպես քաղաք; Մենուա արքան անցավ նվաճումների և ազատագրեց Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի երկրները և ամրապնդեց Վանի թագավորության դիրքերը հյուսիսում:

Մենուա արքան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես հզոր տիրակալ, բարենորոգիչ ու հմուտ զորավար: Վանում հայտնաբերված մի արձանագրություն փաստում է, որ թագավորն իր Արծիբի (Արծիվ) անվամբ ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11.4 մետր: Սա մինչ օրս չգերազանցված ռեկորդ է համաշխարհային պատմության մեջ:

Մենուա արքան մեծ բարեփոխիչ էր: Նա ողջ երկիրը ծաղկացրեց…

Աղբյուր

Պատմության գրքեր, դասագրքեր…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s