Рубрика: Մայրենի

Նահապետ Քուչակ

Առաջադրանքներ

Գրավոր ներկայացրու բլոգում

Նահապետ Քուչակը ծնվել է XV դ. վերջի կամ XVI դ. սկիզին, հավանաբար գ. Խառակոնիսում։
Նահապետ վարպետին անվանել են աշուղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քուչակ։ Այն, որ նա եղել է սիրված երգիչ և աշուղ, դրա մասին վկայում են նրա մասին եղած ժողովրդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը։ Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից էր: Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել են կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր։ Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար 1490-ական թվականների սկզբներին է, իսկ մահը, համաձայն սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են բազմազան ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի տիկնոջը, որի համար սուլթանը Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։

Փորձիր պարզել` ինչ է հայրենը

Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են, գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։

Հայրեններից մեկը սովորիր անգիր
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s