Рубрика: Մայրենի

Ալպիական մանուշակ. Ակսել Բակունց

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյանը) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիս քաղաքում: Մանկության տարիները անցել են զարհուրելի չքավորության մեջ: Հայրը եղել է հանդապահ…


Նովելում Բակունցը նկարագրել է Հայաստանի պատմությունը, բնությունը, նրա մարդկանց ու արվեստը: Նկարագրել է լեռնային Հայաստանի պատկերները՝ ավերակ բերդերով, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ: Հայաստանի բնության գեղեցիկ հատվածներից մեկն է Բակունցի նկարագրած Կաքավաբերդը՝ ամպերին հասնող լեռներով և դրանց մեջ գտնվող միակ ծաղկով, որն է ալպիական մանուշակը: Այդ լեռներին հյուր են գալիս մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը: Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր: Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝ սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Նկարիչը շտապ նկարում է կնոջը և մտաբերում, որ նման մի կնոջ տեսել է հեռվում՝ ծովափին: Նրանք նման են արտաքինով, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ նստած օջախի առաջ, խառնում է կրակը, մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը…
Եկվորները թեյ են խմում ու հեռանում, բայց դրաման շարունակվում է: Խանդը կայծակի պես փայլատակում է մռայլ հնձվորի սրտում, ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջնում է կնոջ թիկունքին: Կինն, առանց աղաղակի, ցավից գալարվում է…

Նովելը կյանքի մասին էր: Այն կյանքի, որը լի է գաղտնիքներով, այն գաղտնիքների, որոնց մեջ ամենամեծ գեղեցկությունն է թաքնված: Նովելում արտացոլված բնության տեսարաններն այնքան պատկերավոր էին, որ հագենալ չէր լինում, ամեն ինչ աչքիդ առաջ էր գալիս, այդ գեղեցկությունը, այդ պարզությունն ու շքեղությունը… Բակունցը հոգսաշատ կնոջը համեմատում էր Ալպիական մանուշակի հետ, նմանեցնում իրար միմյանց հնազանդությամբ, պարզությամբ ու գեղեցկությամբ: Կնոջ ամուսնու արարքն ուներ իր արդարացումները: Տպավորություն էր, թե հենց կնոջը թաքցնելու նպատակով էլ գնացել էին հեռուներում ապրելու: Հետաքրքրությունը նաև նրանում է, որ Բակունցը անգամ հոգսաշատ լինելն է գեղեցիկ ներկայացնում, գեղեցկության դրսևորում համարում, ինչին, իհարկե, չեմ կարող չհամաձայնել: Նովելն իսկապես շատ սիրուն էր, հագեցած ու անկեղծ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s