Рубрика: ֆիզիկա

Վառելիքաէներգետիկ համալիր 15.03.2021

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության՝ վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Մեր հանրապետության տարածքում արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքի պաշարներ դեռևս չեն հայտնաբերված, չունենք զարգացմանը նպաստող բնական նախադրյալներ: Շարունակվում են հետազոտական աշխատանքներն այդ բնագավառում, քանի որ, երկրաբանական օրինաչափություններից ելնելով, ենթադրվում է, որ այնուհանդերձ, այստեղ պետք է լինեն հանքային վառելիքի պաշարներ: 

Հայաստանի Հանրապետության վառելիքի պահանջը մինչև հիմա հայտնաբերված հանքավայրերից ստացված  հանքանյութերով անհնար է բավարարել: 

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են աննշան քանակությամբ ցածրորակ ածխի(գորշ) պաշարներ, որոնք սակայն արդյունաբերական կարևոր նշանակություն չեն կարող ունենալ: 

Քարածխի այստեղ հայտնաբերված հանքավայրերից համեմատաբար նշանակալից են Ջերմանիսի (Արարատի տարածաշրջանում), Ջաջուռի (Ախուրյանի տարածաշրջանում), Դիլիջանի և Իջևանի հանքավայրերը:

Մասնավորապես հանրապետության էներգետիկական ճգնաժամի առավել ժամանակաշրջանում՝ 1995 թ., Ջաջուռի հանքավայրում արդյունահանվել է 25 հազար տոննա գորշ ածուխ, որը որպես վառելիք վաճառվել է անհատ քաղաքացիներին, իսկ մի մասն էլ բաշխվել մանկապարտեզներին ու դպրոցներին:

Հանրապետության տարածքում հայտնաբերված վառելիքի պաշարներից համեմատաբար հետաքրքրություն է ներկայացնում տորֆը՝ գրանցված է տորֆի 60 հանքավայր, որոնցից հետախուզված է 16-ը: Տորֆի համեմատաբար նշանակալից հանքավայրեր կան Լոռու մարզում (Տաշիրի, Ստեփանավանի, Գուգարքի տարածաշրջաններում), Գեղարքունիքի մարզում (Վարդենիսի տարածաշրջանում):

Սկսած 1920-ական թվականների սկզբներից տարեցտարի աճող մեծ քանակությամբ նավթամթերք, քարածուխ, իսկ հետագայում նաև բնական այրվող գազ է ներմուծվել դրսից: Մասնավորապես, նավթ ներմուծվել էր Ադրբեջանից և Ռուսաստանից, քարածուխ՝ Ռուսաստանից և Ուկրաինայից, բանական գազ՝ սկզբում Ադրբեջանից ու Իրանից, իսկ հետո Ռուսաստանից , Թուրքմենիայից: Այժմ նավթ, նավթամթերք և բնական գազ հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից: 

ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է: Ջրային և ատոմային էներգետիկաները գրեթե հավասարաչափ են ներկայացված: Սակայն ջրային էներգետիկան միակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ տրանսպորտային լիակատար շրջափակման պայմաններում: 

Հայաստանում համեմատաբար խոշոր ջրէկ-ներ կասկադի ձևով կառուցվել են Հրազդան և Որոտան գետերի վրա: 

Հայաստանում կա 4 տեսակի էլեկտրակայաններ՝

Ջրային-130-ից ավելի կայան (գումարային հզորությունը՝ 1,19մլն կՎտ)

Ջերմային- 3 կայան (գումարային հզորությունը՝ 1,91 մլն կՎտ)

Ատոմային-1 կայան Մեծամորում (հզորությունը՝ 0,82մլն կՎտ)

Հողմային- հզորությունը (հզորությունը 4հազ. կՎտ)

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎՏԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): 

Վառելիքաէներգետիկ սահմանափակ պաշարներ ունեցող ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը իրականացվել է ջերմաֆիկացման բազայի վրա: Այդ պատճառով, Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններում սկսվեց ջերմաէլեկտրակենտրոնների կառուցումը. 1960թ.՝ Երեւանում, 1961թ.՝ Վանաձորում, 1963թ.՝ Հրազդանում: Երեւանի ջէկի (Երջէկ) նախագծման մանրակրկիտ տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է դեռեւս 1959թ.:  1970 թ. դեկտեմբերին գործարկվել է Որոտանի հէկ-երի համակարգի առաջնեկը՝ Տաթև ՀԷԿ-ը, 1978թ-ին Շամբ, իսկ 1989 թ-ին՝ Սպանդարյան ՀԷԿ-երը: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s