1․ Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
Տուրիզմի զարգացման նախադրյալներից են՝ աշխարհագրական դիրքը, ռեսուրսները, կլիման, արտաքին տնտեսական հարաբերությունները, բնական պայմանները և այլն։ Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր, դասական ուղևորությունները, այլև արշավային զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:
2․ Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին։ Դեռ միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները։
ԽՍՀՄ գոյության տարիներին (1922-1991) Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կազմակերպման կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։
1980-ական թվականներին Երևանում կառուցվում են նոր հյուրանոցներ՝ «Երիտասարդական պալատը», «Դվինը», «Շիրակը» և այլն։ Ամառային հանգստի կազմակերպման նշանավոր կենտրոններ են դառնում Դիլիջանը, Ծաղկաձորը, Սևանը, Արզնին, Վանաձորը (նախկին Կիրովական), Ջերմուկը և այլն։
1990-ական թվականներին զբոսաշրջությունը Հայաստանում անկում է ապրում՝ կապված աղետալի երկրաշարժի, Արցախյան ազատամարտի ու տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Փակվում է Հայաստանի երկաթուղին. այն գործում է միայն հարևան Վրաստանի հետ, անխափան շարունակում է գործել միայն «Զվարթնոց» օդանավակայանը, իսկ «Էրեբունին» վերածվում է ռազմական օդանավակայանի։ Փակվում են Հայաստանի սահմանները արևելյան ու արևմտյան հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
2000-ական թվականներից Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար նոր էջ է բացվում։ Եթե մինչ այդ երկիր էին գալիս գերազանցապես ԽՍՀՄ քաղաքացիներ, մասնավորապես՝ ռուսներ, վրացիներ ու հայեր, ապա նորանկախ Հայաստանը և ազատագրված Արցախը տեսնելու համար տարեցտարի Երևան են այցելում հազարավոր սփյուռքահայեր՝ Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ հայաշատ երկրներից։ Հայաստան են այցելում նաև եվրոպացի ու ամերիկացի զբոսաշրջիկներ։ Նրանց մի մասը ժամանում էր տարածաշրջան՝ եռակի այցելության նպատակով՝ լինելով ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան Ադրբեջանում ու Վրաստանում։ Այդուհանդերձ, Հայաստանում զբոսաշրջիկների թիվը առավելագույնն է լինում. դա պայմանավորված էր սփյուռքահայերի հետ։
2011 թվականի տվյալներով Հայաստանում կար 128 հյուրանոց, 102 ճամբար, 31 հանգստյան տուն, 19 տուրիստական բազա՝ ընդհանուր առմամբ նախատեսված մոտ 98500 մարդու համար։
3․ Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: 2016թ. տվյալների համաձայն, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1մլն 260 հազար մարդ, ինչն ընդամենը 68 հազարով է ավել 2015թ. զբոսաշրջիկների թվից:
4․ Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ
Տուրիզմը կարող է կապ ունենալ սննդի արդյունաբերության, տրանսպորտի և առողջապահության հետ։
5․ Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը
Զբոսաշրջությունը զարգացնելու համար հարկավոր է Հայաստանը՝ որպես հարուստ պատմություն, գեղեցիկ բնություն ունեցող երկիր, ավելի ճանաչելի դարձնել աշխարհի համար։ Նաև կարևոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք հասանելի կլինեն շատերին։ Անհրաժեշտ է առանձնացնել և ցույց տալ այն ամենը, ինչը Հայաստանը դարձնում է յուրահատուկ տուրիզմի համար։