1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր:
2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
Ախուրյան
Երկարություն՝ 186 կմ
Գետաբերան՝ Արաքս գետ
Ակունք ՝ Արփի լիճ
Քասախ
Երկարություն՝ 89 կմ
Գետաբերան՝ Սևջուր
Ակունք՝ Արագած
Հրազդան Արփա
Երկարությունը ՝ 141 կմ
Գետաբերան՝ Արաքս
Ակունքը ՝ Սևան
Որոտան
Երկարությունը ՝ 178 կմ
Գետաբերան՝ Հագարի
Ակունքը ՝ Զանգեզուրի լեռնաշղթա
Ողջի
Երկարությունը ՝ 85 կմ
Գետաբերան՝ Արաքս
Ակունքը ՝ Կապուտջուղ
Ձորագետ
Երկարություն՝ 67 կմ
Գետաբերան՝ Դեբեդ
Ակունքը՝ Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը
Դեբեդ
Երկարությունը ՝ 178 կմ
Գետաբերան՝ Խրամ
Ակունքը ՝ Փամբակի և Ձորագետի միացումից
Աղստև
Երկարություն՝ 133 կմ
Գետաբերան՝ Կուր գետ
Ակունք՝ Փամբակի լեռներ
3. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի. բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի:
ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր:
ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
Ախուրյան Ախունք ՝Արփի լիճ Գետաբերան՝ Արաքս գետ Երկարություն՝ 186կմ
Որոտան Ակունքը ՝ Զանգեզուրի լեռնաշղթա Գետաբերան՝ Հագարի Երկարությունը ՝ 178կմ
Ողջի Ակունքը ՝ կապուտջուղ Գետաբերան՝ արաքս Երկարությունը ՝ 85կմ
Ձորագետ
Ակունքը՝Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը
Գետաբերան՝ Դեբեդ
Երկարություն՝ 67 կմ
Դեբեդ Ակունքը ՝ Փամբակի և Ձորագետի միացումից Գետաբերան՝ Խրամ Երկարությունը ՝ 178կմ
Աղստև
Ակունք՝ Փամբակի լեռներից
Գետաբերան՝ Կուր գետ
Երկարություն՝ 133կմ
ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի. բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի:
1.ԼԵՌՆԱԿԱԶՄԱԿԱՆ Ո՞Ր ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԵՆ ՁԵՒԱՎՈՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՄԱԿԵՐԵՒԵՈՒՅԹ
Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 25−30 մլն տարի առաջ` այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, երկրաբանական շերտերը խախտվել են՝ գոյացնելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով։Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են։ Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) և Թոնդրակ գործող հրաբուխները և հաճախակի կրկնվող երկրաշարժերը։
2. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվում Հայկական լեռնաշխարհը: Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված:
Հայկական բարձրավանդակը (Միջնաշխարհ) պայմանականորեն կարելի է բաժանել լեռնագրական երեք միավորի.
ա) Ներքին Տավրոսի լեռնային համակարգ բ) Հայկական հրաբխային բարձրավանդակ գ) միջլեռնային գոգավորություններ
Ներքին Տավրոսի լեռնային համակարգը զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Միջնաշխարհի կենտրոնական մասով։ Այստեղ առանձնանում է Հայկական Պար լեռնաշղթան, որը ձգվում է Մեծ Մասիսից դեպի արևմուտք։Մասիսները Հայկական Պարի մաս չեն կազմում, այլ առանձին հանգած հրաբուխներ են: Ներքին Տավրոսի համակարգին են պատկանում նաև Այծպտկունքի և Մնձուրի լեռնաշղթաները:
3. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհի եզրային լեռնային համակարգերը:
Հայկական լեռնաշխարհի եզրային բարձրադիր ծալքաբեկորային լեռնաշղթաները աղեղնաձև համակարգեր են՝ Արևելյան Պոնտոս, Հայկական (Արևելյան) Տավրոս, Կորդվաց լեռներ, Մերձարաքսյան լեռնաշղթաներ, Փոքր Կովկաս, որոնք ներառնում են Կենտրոնական հրաբխային, Վասպուրականի և Ուզուն Ցայլայի (Փոքր Հայք) կառուցվածքային – տեղատարումային բարձրավանդակները։
4. Ի՞նչ մասերից է կազմված Հայկական հրաբխային բարձրավանդակը: Մակերևույթի ի՞նչ ձևեր են բնորոշ Հայկական հրաբխային բարձրավանդակին:
Բարձրվանադակը կազմված է նեոգեն-անթրոպոգեն լավաներից, 500-1500 մ հաստության լավային ծածկույթից, որի հիմքում ծալաբեկորավոր լեռնազանգվածների մակեևույթներն են:
5. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Արաքսի, Արևմտյան Եփրատի եւ Արածանու ավազաններում գտնվող միջլեռնային գոգավորությունները:
Արաքսի ավազանում հայտնի են Բասենի և Միջինարաքսյան գոգավորությունները։ Բասենի գոգավորության հատակը՝ Բասենի դաշտը, տարածվում է Արաքսի վերին հոսանքի ավազանում՝ 1700−1900 մ բարձրությունների վրա։ Միջինարաքսյան գոգավորության տարածքում առանձնացնում են Արարատյան և Նախիջևանի դաշտերը:
Արևմտյան Եփրատի ավազանում առանձնանում են Կարնո և Երզնկայի դաշտերը։ Կարնո դաշտը տարածվում է Արևմտյան Եփրատի ակունքներում՝ 1800−2000 մ բարձրության վրա։ Դաշտի հատակը հարթ է, տեղ-տեղ՝ ճահճոտ։ Այստեղ շատ են հանքային աղբյուրները։ Երզնկայի դաշտը տարածվում է Արևմտյան Եփրատի միջին հոսանքում՝ 1200−1400 մ բարձրության վրա։ Այն Հայկական լեռնաշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից է։
Արևելյան Եփրատի (Արածանու) ավազանի միջլեռնային գոգավորություններից նշանավոր են Ալաշկերտի, Մշո, Խարբերդի դաշտերը։ Ալաշկերտի դաշտն ամենաբարձրն է. գտնվում Է 1700−1900 մ բարձրության վրա։ Հոսքն ի վար նրան հաջորդում է Մանազկերտի դաշտը: Մշո դաշտը ձուլվում է Սասնա լեռների հյուսիսահայաց լանջերին։ Այն ծածկված է բարեբեր հողերով, դաշտի կենտրոնով հոսում է Մեղրագետը։ Մշո դաշտից արևմուտք՝ Արածանու ստորին հոսանքում, որտեղ միախառնվում են Արևմտյան և Արևելյան Եփրատի ջրերը, տարածվում է Խարբերդի դաշտը։ Դաշտի մեծ մասն այժմ զբաղեցնում է Քեբանի խոշոր ջրամբարը։
6. Ինչո՞վ է պայմանավորված Հայկական լեռնաշխարհի մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հարուստ հանքավայրերի առկայությունը:
Հայկական լեռնաշխարհը պղնձի, բրոնզի, երկաթի ձուլման հնագույն շրջաններից է: Լեռնաշխարհը հարուստ է մետաղային հանքավայրերով, ինչը կապված է երկրի ընդերքում մագմայի առաջացրած ներժայթուկների հետ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ մետաղների հարուստ հանքավայրերը լեռնաշխարհի եզրային մասերում են՝ Արևելապոնտական, Փոքր Կովկասի, Հայկական Տավրոսի լեռներում: Այստեղ ներժայթուկները վերին ապարաշերտերի քայքայման տեղատարման պատճառով մերկացել են կամ գտնվում են ոչ մե ծ խորության տակ՝ խոր գետահովիտներում, որտեղ գետերը կտրել են լեռների կուրծքը և հասել ներժայթուկներին: Երկաթի հանքավայրերից նշանավոր են Փոքր Կովկասի հյուսիս – արևելյան լանջին գտնվող Դաշքեսանինը, ինչպես նաև Աղձնիքում, Արդվինի շրջանում եւ Տուրուբերանում հայտնաբերված հանքավայրերը և այլն: Պղնձի խոշոր հանքավայրերից մեկը գտնվում է Արևելյան Տավրոսի լեռներում, Արկնի բերդաքաղաքի շրջանում: Պղնձի և նրան ղեկից բազմամետաղների (ոսկի, արծաթ, կապար, ցինկ) հանքավայրեր են գտնվում Բաբերդի շրջանում, դեպի Սև ծով տանող ճանապարհի մերձակայքում և Ճորոխի ավազանում (Սպերի շրջան): Բազմամետաղների և պղնձի հարուստ պաշարներով նշանավոր են նաև Փոքր Կովկասի և Հայկական (Ղարադաղի) լեռները: Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 1/3 մասը ծածկող հրաբխային լավաները առաջացրել են շինանյութերի (տուֆ, պեմզա, պեռլիտ եւ այլն) հարուստ հանքավայրեր: Հայկական լեռնաշխարհի բազալտի պաշարները այնքան շատ են, որ գործնականում դրանք չսպառվող են համարվում: Մեր լեռնաշխարհի հարստություններից է տուֆը: Տուֆի խոշոր հանքավայրերը գտնվում են Արագածի և Սիփանի լեռնազանգվածներում, Շիրակում և Մերձերևանյան շրջանում: Հայկական լեռնաշխարհը հարուստ է նաև գրանիտի և մարմարի պաշարներով, որոնցից գեղեցիկ շինություններ են կառուցվել: Շուրջ 4000 տարի առաջ Հայկական լեռնաշխարհում ոսկի են արդյունահանել, ինչի վկայությունը Սևանի ափին գտնվող Լճաշեն հնավայրում հայտնաբերված ոսկերչական իրերն են: Ոսկու և արծաթի հարուստ պաշարներ կան Ագիրոկաստրոնում (այժմ՝ Գյումուշհանե), Վանա լճի հարավում, Հայկական Տավրոսի լեռներում և այլն: Հայկական լեռնաշխարհը հարուստ է հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով: Թոնդրակի հյուսիսային – արեւելյան մասում գտվող տաք աղբյուրներում, որոնց կոչում են Վարշակի ջերմուկներ, մի շարք ճանապարհորդների վկայությամբ, առանց կրակի տեղացիները ոչխար էին եփում: Հանքային աղբյուրների շատ ելքեր կան Տիգրիսի Վերին հոսանքներում, Ծովք լճի մոտ: Նշանավոր հանքային աղբյուրներ են Արզնին, Հանքավանը, Ջերմուկը, Վայկունիքի ջերմուկները (Ջերմաջուր): Լեռնաշխարհի տարածքում կան նավթի, գորշ ածխի, կավի եւ նստվածքային ծագման այլ հանքային հարստություններ: Ածուխը առաջներում չի օգտագործվել: Ոչ հարուստ հանքավայրեր կան Բաբերդում, Կարինից հյուսիս և արևելք ընկած շրջանում եւ Օլթի գետի ավազանում: Լեռնաշխարհում նավթաբեր շրջանները չափազանց քիչ են: Նավթի փոքր պաշարներով առանձնանում են Արածանիի ավազանը, Վանա լճի եւ Տիգրիսի վերի հոսանքի շրջանները:
7. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերը:
1.Լեռնակազմական ո՞ր գործընթացներն են ձևավորել Հայկական լեռնաշխարհի մակերևեույթը:

Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում[18]։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 %։
Ադրբեջանը կարևոր դեր ունի հվ-արմ Ասիայում, քանի որ արտահանում է օգտակար հանածոներ՝ նավթ, բնական գազ, երկաթ, ալյումին, մոլիբդեն, քարաղ։ Նաև արտահանում է սնունդ, պարենամթերք, մեքանասարքավորումներ։ Ադրբեջանը ունի զարգացած տեքստիլային և քիմիական արդյունաբերություն և արտահանում է բամբակի մանրաթել, սինթետիկ կուչուկ, անվադողեր,պլաստմասսա և այլն։
Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
Ադրբեջանը լեռնային երկիր է: Նրա հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում՝ Փոքր Կովկասի: Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները: Լեռների միջև ընկած են Կուր-Արաքսյան և Լենքորանի դաշտավայրերը: Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախիջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշտի շարունակությունն է:
Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
Մեծ է Կասպից ծովի տնտեսական նշանակությունը Ադրբեջանի համար: Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ: Կասպից ծովը հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով (սաղմոն, թառափ): Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով: Զգալի են նաև երկաթի հանքերի, ալյոմինի հումքի, մոլիբդենի, քարաղի պաշարները: Շատ են հանքային աղբյուրները:
Թուրքիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է, քանի որ ունի ելքեր դեպի ծով, բայց ոչ բարենպաստ է նրանով, որ երկիրը չունի լավ հարևան երկրներ, որոշների հետ կա տարածքային խնդիր: Թուրքիան պետական կարգով խորհրդարանական և միաձույլ հանրապետություն է, Ադրբեջանը՝ նախագահական: Կլիման որոշ չափով նպաստավոր է, այն Սև և Միջերկրական ծովերի ափամերձ շրջաններում կլիման խոնավ մերձարևադարձային է ՝ բավականին առատ տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Ափամերձ շրջանների կլիման նպաստավոր է մշակաբույսերի աճեցման և հողագործության համար: Թուրքիան հարուստ է բնական հանածոներով: Ծովափերից դեպի երկրի խորքը, կլիման ավելի ցամաքային է, ինչն էլ բարդեցնում է հողագործության զարգացումը, իսկ մասնատված մակերևույթը, բարդեցնում է տրանսպորտային ուղիների կառուցումը: Ադրբեջանը և Թուրքիան, լեռնային երկրներ են: Դրա վնասակարությունն այն է, որ լեռնային շրջաններում երկրաշարժեր հաճախակի են լինում: Ադրբեջանը ունի ընդհամենը մեկ ելք դեպի ծով, որն է Կասպից ծովը, սա շատ նպաստավոր է երկրի համար, քանի որ ծովը պարունակում է շատ աղեր: Ինչպես Թուրքիան, Ադրբեջանը ևս ունի տարածքային խնդիրներ հարևան երկրների հետ: Ադրբեջանն ունի չոր և արևոտ կլիմա, հարուստ է օգտակար հանածոներով: Եվ՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան հարուստ են բնական ռեսուրսներով, որոնք էլ օգտակար են և խթանիչ են հանդիսանում տնտեսական շատ ու շատ ճյուղերի զարգացման համար: Թուրքիան և Ադրբեջանը գտնվում են Հարավ-արևմտյան Ասիայում: Ադրբեջանը արտահանում է բամբակի մանրաթել, նավթ և նավթամթերք, պարենամթերք և այլն, իսկ Թուրքիան Հարավ-արևմտյան Ասիայում առաջատար երկրներից է պղնձի, սնդիկի, քրոմի, վոլֆարմի և ծարիրի պաշարներով: Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսությունները բավականին զարգացած են, շնորհիվ բնական ռեսուրսների մեծ պաշարի և աշխարհագրական դիրքի:
Հնդկաստան, պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ[Ն 3]։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։
Ժամանակակից մարդիկ Աֆրիկայից Հնդկական ենթամայրցամաք են եկել ոչ ուշ քան 55 000 տարի առաջ[14]: Նրանց երկարատև օկուպացիան, սկզբնապես մեկուսացման տարբեր ձևերում որպես հավաքող որսորդներ, տարածաշրջանը դարձրել է բավականին բազմազան՝ գենետիկական բազմազանությամբ զիջելով միայն Աֆրիկային[15]։ Ենթամայրցամաքում կարգավորված կյանքը կամ նեոլիթը ծագել է 9000 տարի առաջ Ինդոս գետի ավազանի արևմտյան ծայրամասերում՝ մ.թ.ա. երրորդ հազարմյակում աստիճանաբար զարգանալով Ինդոս գետի քաղաքակրթություն: Հարապպայի քաղաքակրթության, պատմական առևտրային ճանապարհների և հսկայական կայսրությունների հայրենիք, Հինդուստանը հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ։ Մ.թ.ա. 1200 թվականից մինչև մ.թ. հնդեվրոպական սանսկրիտի՝ հնդեվրոպական լեզվի հնամենի ձևը Հնդկաստանում տարածվել է հյուսիս-արևմուտքից՝ ծավալվելով որպես Ռիգվեդայի լեզու և գրանցելով հինդուիզմի արշալույսը Հնդկաստանում[18]։ Հնդկաստանի Դրավիդյան լեզուները դուրս են մղվել նրա հյուսիսային շրջաններում[19]։ Մ.թ.ա. 400 թվականից մինչև մ.թ. հինդուիզմում առաջացել է շերտավորում և կաստայից օտարացում, առաջացել է բուդդիզմ և ջայնիզմ՝ հռչակելով հասարակական կարգեր, որոնք կապված չէին ժառանգականության հետ[21]: Վաղ քաղաքական կոնսոլիդացումն առաջացրել է Մաուրյաների և Գուպտա միասնական կայսրությունները, որոնք տեղակայված էին Գանգեսի ավազանում[22]: Նրանց հավաքական դարաշրջանը լի է եղել ստեղծագործական լայն ներուժով[23], բայց նաև նշանավորվել է կանանց կարգավիճակի իջեցմամբ[24] և համոզվածության կազմակերպված համակարգում անձեռնմխելիության ավելացմամբ[Ն 4]։ Հարավային Հնդկաստանում Միջին թագավորություններն Ասիայի Հարավարևելյան թագավորությունում արտահանել են Դրավիդյան լեզուների ձեռագրեր և կրոնական մշակույթներ Դրավիդյան լեզուներով:
Վաղ միջնադարում քրիստոնեությունը, իսլամը, հուդայականությունը և զրադաշտականությունն արմատներ են գցել Հնդկաստանի հարավային և արևմտյան ափերին[27]։ Կենտրոնական Ասիայի բանակները պարբերաբար իշխել են Հնդկաստանի հարթավայրերը[28]՝ ի վերջո ստեղծելով Դելիի սուլթանությունը, և ներգրավելով հյուսիսային Հնդկաստանը միջնադարյան իսլամի կոսմոպոլիտական ցանցեր[29]: 15-րդ դարում Վիջայանագարի կայսրությունը Հնդկաստանի հարավային հատվածում ստեղծել է երկարատև կոմպոզիտային հինդուիստական մշակույթ[30]: Փանջաբում առաջացել էր սիկհականությունը, որը մերժում էև ինստիտուցիոնալացված կրոնը[31]։ Մեծ մողոլների կայսրությունը 1526 թվականին բացել է հարաբերական աշխարհի երկու հարյուրամյակը[32]՝ թողնելով լուսավոր ճարտարապետության ժառանգությունը[33]։ Դրան հաջորդել է Բրիտանական արևելահնդկական ընկերության կառավարման աստիճանական ընդլայնումը՝ Հնդկաստանը դարձնելով գաղութային տնտեսություն, բայց նաև ամրապնդելով իր ինքնիշխանությունը[Ն 5][34]: Բրիտանական տիրապետությունը Հնդկաստանում սկսվել է 1858 թվականին։ Հնդիկներին խոստացած իրավունքները դանդաղ էին տրվում[35], սակայն մտցվել էին տեխնոլոգիական փոփոխություններ, և կրթության, արդիականության և հասարակական կյանքի գաղափարներն արմատներ էին գցել[36]։ Առաջացել էր նորարարական և ազդեցիկ ազգայնական շարժում[37], որը գլխավորում էր Մահաթմա Գանդին: Այն նշանավորվել է ոչ բռնի դիմադրությամբ և հանգեցրել է 1947 թվականին Հնդկաստանին անկախության։
Հնդկաստանն աշխարհիկ դաշնային հանրապետություն է, որը կառավարվում է ժողովրդավարական խորհրդարանական համակարգի կողմից: Սա գաղափարախոսական, բազմալեզու և բազմաէթնիկական հասարակություն է։ Հնդկաստանի բնակչությունը 1951 թվականին 361 միլիոնից աճել է մինչև 2011 թվականին 1211 միլիոն[38]: Միևնույն ժամանակ նրա տարեկան մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 64 ԱՄՆ դոլարից աճել է մինչև 1 498 ԱՄՆ դոլար, իսկ գրագիտության մակարդակը՝ 16,6 %-ից մինչև 74 %։ 1951 թվականին լինելով համեմատաբար աղքատ երկիր[39]՝ Հնդկաստանը դարձել է արագ աճող խոշոր տնտեսություն, աճող միջին դասով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների կենտրոն[40]։ Այն ունի տիեզերական ծրագիր, որը ներառում է մի քանի պլանավորված կամ ավարտված տիեզերական առաքելություններ: Հնդկական ֆիլմերը, երաժշտությունը և հոգևոր ուսմունքները մեծ դեր են խաղում համաշխարհային մշակույթի մեջ[41]: Հնդկաստանը զգալիորեն նվազեցրել է աղքատության մակարդակը, թեև դա իրականացվել է տնտեսական անհավասարության աճի հաշվին[42]: Հնդկաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնք ունեն միջուկային զենք, որը բարձր դիրքեր է զբաղեցնում ռազմական ծախսերում։ Հնդկաստանն իր հարևանների՝ Պակիստանի և Չինաստանի հետ Քաշմիրի շուրջ վեճեր ունի, որոնք լուծում չեն գտել դեռ 20-րդ դարի կեսերից[43]։ Հնդկաստանին հանդիպող սոցիալ-տնտեսական խնդիրների թվին են պատկանում գենդերային անհավասարությունը, երեխաների շրջանում թերսնումը[44] և օդի աղտոտման մակարդակի աճը[45]: Հնդկաստանի հողերը բազմազան են, որոնք կենտրոնացած են կենսաբազմազանության չորս կետերում[46]: Անտառային ծածկը կազմում է երկրի ընդհանուր տարածքի 21.4 %-ը[47]: Հնդկաստանի վայրի բնությունը, որը ավանդաբար դիտարկվում է հնդկական մշակույթի հանդուրժողականությամբ[48], պահպանվում է այդ անտառների և այլ վայրերում պահպանվող կենդանի վայրերի միջև:
ԳյուղատնտեսությունըԳյուղատնտեսության առաջատար ուղղությունը հողագործությունն է։ Նշանակալի է հացահատիկային կուլտուրաների (բրինձ, ցորեն, կորեկ, սորգո, եգիպտացորեն, գարի և այլն) արտադրությունը։ Աշխարհում առաջնակարգ տեղեր է գրավում թեյի, շաքարեղեգի, գետնանուշի, ջուտի, տզկանեփի, բամբակի արտադրությամբ։ Աճեցնում են նաև սուրճ, ծխախոտ, կոկոսյան արմավենի, կաուչուկատուներ, համեմունքներ և այլն։Անասունների (կով, եզ, գոմեշ, այծ, ոչխար) գլխաքանակը մեծ է, բայց մթերատվությունը` ցածր։Զբաղվում են նաև շերամապահությամբ, ձկնորսությամբ։ ԱրդյունաբերությունըԱրդյունաբերության մեջ գերակշռում է թեթև (մասնավորապես բամբակեղենի և ջուտեղենի) և սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։ ՃարտարապետությունըՄեծ համբավ են վայելում Աշոկայի կայսրության հնությունները Սարնհատում, Էլլորայի ու Աջանտայի բուդդայական ժայռակերտ տաճարները Աուրանգաբադից ոչ հեռու, հարավում` Մադուրայում և Մադրասի մոտ գտնվող Մահաբալիպուրամի հուշարձանները, չքնաղ Թաջ Մահալը Ագրայում, Մահարաջայի և Ամբերի պալատները Ջայպուրում, Կարմիր բերդը և Քութբ Մինարը Դելիում և էլի շատերը։Այդ կոթողները իրենց ոճով ու կառուցվածքով կարելի է բաժանել երկու խմբի` բուդդայական-հինդուիստական և մուսուլմանական։ Բուդդայիստական-հինդուիստականը գերազանցապես աչքի է ընկնում ժայռակերտ տաճարներով, իսկ մուսուլմանականը` պալատներով ու դամբարաններով։ Վերջիններս ստեղծված են Մեծ Մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում և գերիշխում են երկրի հյուսիսում։Քարանձավային ժայռակերտ կառուցումները շատ բնորոշ են Հնդկաստանի ճարտարապետությանը։ Նրանց թիվը հասնում է 1200-ի։ Դրանցից հայտնի են Աջանտայի, Էլլորայի, Մումբայի մոտ գտնվող Էլեֆանտա կղզու, Մադրասից հարավ ընկած Մահաբալիպուրամի և այլ ժայռակերտ տաճարներ։Բուդդայականների ու հինդուիստների կերտած կոթողները ավելի քան 2000 տարվա պատմություն ունեն։ Մուսուլմանական ճարտարապետության հուշարձանները` Թաջ Մահալ, Աքբարի պալատներ, Կարմիր բերդ, Քութբ Մինար և այլն, համեմատաբար նոր ժամանակներին են վերաբերում, այսինքն` Մեծ Մոնղոլների ժամանակաշրջանում են կառուցվել։Ճարտարապետական ոճերը հյուսիսում և հարավում իրարից շատ են տարբերվում։ Հյուսիսայի Հնդկաստանի ճարտարապետության վրա շատ է ազդել Իրանը, Մեծ Մոնղոլների միջոցով: Այդ է պատճառը, որ Հյուսիսայի Հնդկաստանի կոթողների մեծ մասը հիշեցնում են իրանական ճարտարապետությունը։ 15-րդ դարից Դելին, Ագրան, Ջայպուրը զարդարվեցին փառահեղ ու գեղեցիկ շենքերով։Հարավային Հնդկաստանի ճարտարապետությունը ավելի անաղարտ է։ Այստեղ եղած կոթողները տիպիկ հնդկական են (բուդդայական կամ հինդուիստական), այս կոթողները գեղեցիկ են եզրազարդերով, խորաքանդակներով։ Հաճախ վեր խոյացող քառանիստ բրգաձև աշտարակը ամբողջապես ծածկված է քանդակներով, կուռքերի ու կենդանիների արձաններով։Հնդկական նյութական մշակույթի հուշարձաններից շատերը ուշ են հայտնաբերվել։ Եղել են այնպիսիները, որոնք դարեր շարունակ մնացել են անհայտության մեջ։
Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
Ճապոնիա՝ կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արևելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։
Հարևան պետությունները
Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի ` Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։
Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատեր սյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։
17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական Հիրոսիմա, Նագասակի քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց կապիտուլյացիայի։
Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի Խորհրդարան)։
Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին,Տնտեսականհամագործակցության և զարգացման կազմակերպությանը, «Մեծ յոթնյակ»-ին, «Մեծ քսանյակ»-ին։
Պետությունը աշխարհում երրորդն է ՀՆԱ-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ գնողունակության համարժեքության։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում որակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։
Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։
Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը։ Այսպիսով՝ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և այլ գծերով։ 1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է աշխարհում 2-րդ տեղը՝ զիջելով Միացյալ Նահանգներին։ Այդ դիրքը հետագայում նա զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։ 2005-2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ էր։