
- Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
- Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
- Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
- Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
- Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Չինաստան, ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), սոցիալիստական պետություն Ասիայի արևելքում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է[9]: Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից: Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն[10][11]:
Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է[12]: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում: Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից: Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից: Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին:
Չիանաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից: Այն ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որը ծաղկել է չինական մեծ դաշտավայրի Հուանհե գետի ավազանում: Հազարամյակներ ի վեր, Չինաստանի քաղաքական համակարգը եղել է դինաստիան, որն իրենից ներկայացնում է ժառանգական բացարձակ միապետություն: Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց, մասնատվեց և վերափոխվեց: 1912 թվականին Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը: 1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրն անցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքը: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստները հաստատվեցին Պեկինում, իսկ նախկին իշանությունը մնաց նախկին մայքաղաք Թայբեյում: Ե՛վ Չինական պետության ներկայացուցիչները, և՛ կոմունիստները պնդում են, որ իրենց է պատկանում ողջ Չինաստանը:
Նախապատմություն
Հնէաբանական ուսումնասիրությունները վկայում են, որ վաղ հումանոիդները ապրել են Չինաստանում 2.24 միլիոնից մինչև 250 000 տարի առաջ ընկած միջակայքում[24]: Սինանթրոպոս հումանոիդ, հոմո էռեկտուս, որն առաջին անգամ սկսել է կրակ օգտագործել[25], են հայտնաբերել Պեկինի մոտակայքում գտնվող Չժոուկոուդյան քարանձավում: Գտածոյի տարիքը 680 000-ից 780 00-ի միջև է[26]: Հոմո սապիենսի քարացած ատամներ (թվարված 125,000–80,000 տարեկան) են հայտնաբերել Հունան գավառի Դաոյի Ֆույան քարանձավում[27]: Չինական պրոտոգրություններ գոյություն են ունեցել մոտ մ.թ.ա. 7000 թվականին Ցզյահուի շրջակայքում[28], մոտ 6000 մ.թ.ա. Դամաիդիի շրջակայքում[29], 5800-5400 մ.թ.ա. միջակայքում Դադիվանում և Բանպոյում`թվագրված մ.թ.ա. 5-րդ հազարամյակ: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Ցզյահուի գրությունները (մ.թ.ա. 7-րդ հազարամյակ) հանդիսանում են ամենավաղ չինական գիրը[28]:
Վաղ դինաստիաներ
Ինսյույ, Շան դինաստիայի պալատի ավերակներ (մ.թ.ա. 14-րդ դար)
Չինական ավանդույթի համաձայն առաջին չինական դինաստիան Սյա դինաստիան էր, որը ծագել է մոտ մ.թ.ա. 2100 թվականին: Դինաստիան պատմաբանների կողմից համարվում էր առասպելական, մինչև 1959 թվականին Հենանում հնէաբանները հայտնաբերեցին վաղ բրոնզի դարին պատկանող Էրլիտոու քաղաքակրթության վայր[31]: Սակայն դեռ մնում է անհայտ, թե այդ գտածոն պատկանում է Սյա դինաստիային, թե նույն ժամանակաշրջանի մեկ այլ դինաստիայի:
Հաջորդող Շան դինաստիան հանդիսանում է ամենավաղ դինաստիան, որի գոյության մասին վկայություններ են պահպանվել ժամանակակից փաստաթղթերում: Շան դինաստիան ղեկավարում էր արևելյան Չինաստանի Հուանհե գետի հովիտը մ.թ.ա. 17-րդ դարից մինչև 11-րդ դարը: Նրանց ցզյանգուվեն գրությունները (մոտ մ.թ.ա. 1500) իրենցից ներկայացնում են երբևէ հայտնաբերված ամենավաղ չինական գրությունները և հանդիսանում են ժամանակակից չինարենի այբուբենի նախածինը:
Շանը նվաճվեց Չժոու դինաստիայի կողմից: Չժոուն երկիրը ղեկավարեց մ.թ.ա. 6-5-րդ դարերում, չնայած որ կենտրոնական իշխանությունը դանդաղորեն զարգանում էր ի շնորհիվ ֆեոդալ ռազմաղեկավարների: Շատ գավառներ անկախություն ձեռք բերեցին և դուրս եկան Չժուի պետությունից և միմյանց հետ մոտ 300 տարի պատերազմ վարեցին, հազվադեպորեն ենթարկվելով Չժոուի թագավորին:
Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5-3-րդ դար) գոյություն ուներ յոթ հզոր սուվերեն պետություններ և նրանցից ամեն մեկն ուներ իր թագավորը, կառավարությունն ու բանակը:
Կայսրական Չինաստան
Չինաստանի առաջին կայսրը հայտնի է նրանով, որ միացրեց պատերազմող թագավորությունների սահմանները և այն պատեց պարսպով: Սակայն ներկայիս կառույցի մեծ մասի շինությունը պատկանում է Մին դինաստիաային:Տերակոտե բանակը (մ.թ.ա. 210) հայտնաբերվել է առաջին կայսրի դամբարանի դիմաց ժամանակակից Սիանի մոտ:
Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանը ավարտվեց մ.թ.ա. 221 թվականին, երբ Ցին թագավորությունը նվաճեց մնացյալ վեց թագավորություններին և ստեղծեց առաջին չինական միացյալ պետությունը: Ցին Շի Հուանդին իրեն հռչակեց Ցին դինաստիայի առաջին կայսր: Նա լեգիզմական բարեփոխումներ իրականացրեց ողջ Չինաստանի տարածքով, մասնավորապես ստանդարտի բերեց չինարենի այբուբենը, չափման միավորները, չանապարների երկարությունները և չինական դրամը: Նրա դինաստիան նաև նվաճեց Գուանսիի Յու տոհմը, Գուանդունը և հյուսիսային Վիետնամը[39]: Ցին դինաստիա ղեկավարումը տվեց միայն տասնհինգ տարի: Այն անկում ապրեց առաջին կայրի մահվանից հետո, քանի որ վերջինիս ավտորիտար քաղաքականությունը հանգեցրել էր լայնատարած ապստամբությունների:
Լայնատարած ապստամբությունների ժամանակ այրվեց Սյանյանի կայսերական գրադարանը և առաջ եկավ Հան դինաստիան, որը կառավարեց մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 220 թվականները: Դինաստիան ստեղծեց մշակութային իդենտիկություն իր բնակչության շրջանում, որը մինչև հիմա հիշվում է հան ազգության կողմից[40][41]: Հանտ զգալիորեն ընդարձակեց կայսրության տարածքները` իր զորքով գրավելով Կենտրոնական Ասիան, Մոնղոլիան, Կորեան և Յունանը, և Նամվիետի տարածքից վերականգնեց Գուանդունը և հյուսիսային Վիետնամը: Հանը օգնեց Կենտրոնական Ասիային և Սոգդիանային ստեղծել Մետաքսի ճանապարհը, որը փոխարինեց ավելի վաղ գոյություն ունեցող Հիմալայներից Հնդկաստան ճանապարհին: Հանյան Չինաստանը աստիճանաբար դարձավ անտիկ աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրը[42]: Չնայած Հանի դինաստիան պաշտոնապես հրաժարվեց Ցինի լեգիզմական փիլիսոփայությունից հօգուտ կոնֆուցիականության, Ցինի լեգիզմական կառույցներն ու քաղաքականությունը շարունակվում էր օգտագործվել Հանի և նրա ժառանգների մոտ[43]:
Հանի դինաստիայի անկումից հետո հաջորդեց պայքարի ժամանակաշրջան, որը հայտնի է Եռաթագավորություն անվանումով: Ավելի ուշ Եռաթագավորության կենտրոնական կերպարները հավերժացվել են Չինական գրականության Չորս դասական վեպերից մեկում: Այնուամենայնիվ, Եռաթագավորության իշխանությունը արագորեն տապալվեց Ցզին դինաստիայի կողմից:
Ջին դինաստիան անկում ապրեց քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ երկիրը ղեկավարվում էր մտավոր կարողություններից թույլ Հուեյ-դի կայսեր կողմից: Արդյունքում Հինգ բարբարոսները ներխուժեցին հյուսիսային Չինաստան և այն ղեկավերցին որպես Տասնվեց բարբարոսական թագավորություն: Սյանբին այդ տարածքները միավորեց որպես Հյուսիսային Վեյ, որի կայսր Սիաովենը հրաժարվեց իր նախնիների մեկուսացնող քաղաքականությունից և լայնորեն նրանց ինտեգրացրեց չինական մշակույթի մեջ: Հարավում գեներալ Լիու Յուն ապահովեց Ջինի հրաժարականը հօգուտ Լյու Սունի: Այս երկրի հետնորդները հայտնի էին որպես Հյուսիսային և Հարավային դինաստիաներ: Երկրի երկու տարածքները վերամիավորվեց 581 թվականին, Սույ դինաստիայի օրոք: Սույը վերականգնեց Չինաստանում Հանի իշխանույթունը, գյուղատնտեսական և տնտեսական ռեֆորմ անցկացրեց, կառոուցեց Մեծ ջրանցքը և որպես կրոն առաջ տարավ բուդիզմը: Այնուամենայնիվ, նրանց իշխանությունը արագորեն տապալվեց, երբ վերջիններս կոչ էին անում զբաղվել հասարակական աշխատանքով և Կոգուրեի (Կորեայի տոհմերից) դեմ ուղղված պատերազմում տանուլ տվեցին[45][46]:Գետի միջով ննջեցյալների հիշատակի օրը. XII դարի նկարում ցույց է տրված ամենօրյա կյանքը Սուն դինաստիայի մայրաքաղաք Բիանժինգում (ներկայիս Կայֆին)
Հաջորդող Տան և Սուն դինաստիաների օրոք Չինաստանի տնտեսությունը, տեխնոլոգիան և մշակույթը թևակոխեց ոսկե դար[47]: Տան կայսրությունը վերադարձրեց Արևմտյան տարածաշրջանի և Մետաքսի ճանապարհի վերահսկողությունը[48] և մի քանի իրարից տարանջատված բնակավայրերը միմյանց միացնելով ստեղծեց Չանյան քաղաքը և այն հռչակեց երկրի մայրաքաղաք: Այնուամենայնիվ, քաղաքը 8-րդ դարում ավերվեց և թուլացավ Ան Լուշանի ապստամբության ժամանակ[49]: 907 թվականին Տանի իշխանությունը անկում ապրեց և այն կորցրեց իր վերահսկողությունը տեղական ռազմահրամանատարների նկատմամբ: 960 թվականին Սան դինաստիան վերացրեց երկրում տիրող անջատողական վիճակը, քանի որ Սանի և Լյաոյի ուժերը համազոր էին իրար: Սանի կառավարությունը ողջ պատմության մեջ առաջինն էր, որ երկրի տարադրամը թողարկեց թղթի վրա և առաջին չինական քաղաքական կառույցն էր, որը ստեղծեց մշտական կանգուն վավատորմիղ, որի արդյունքում զարգացավ նավաշինարարությունը և ծովային առևտուրը[50]: 10-11-րդ դարերում Չինաստանի բնակչությունը կրկնապատկվեց` հասնելով մոտ 100 միլիոնի: Դա եղավ ի հաշիվ կենտրոնական և հարավային Չինաստանում բրնձի դաշտերի ընդլայման և սննդի արտադրության ավելացման: Սան դինաստիայի օրոք, ի հակադրումն Տան դինաստիայի բուդայականության, վերածնվեց կոնֆուցիականությունը[51] և ծաղկեց փիլիսոփայությունն ու արվեստը: Բնանկարի և ճենապակու արվեստը հասցրվեց նոր մակարդակի` կիրառելով ավելի բարդ տարրեր[52][53]: Այուամենայնիվ, Սան դինաստիայի ռազմական թուլությունը աննկատ չմնաց Ցզին դինաստիայի ջուրջենների կողմից: 1127 թվականին սան-ցզինյան պատերազմի ժամանակ Բիանժինգ մայրաքաղաքը գրավվեց և կայրս Հուեյ Ցզունը գերեվարվեց, իսկ Սանի մնացյալ ուժերը նահանջեցին հարավային Չինաստան:
13-րդ դարում Չինաստանը աստիճանաբար նվաճվեց մոնղոլների կողմից: 1271 թվականին մոնղոլ առաջնորդ Խուբիլայը հիմնեց Յուան դինաստիան: 1279 թվականին Յուանը գրավեց Սան դինաստիայի մնացյալ տարածքները: Նախքան մոնղոլների ներխուժումը Սանի ղեկավարած Չինաստանն ուներ 120 միլիոն բնակիչ: Բնակչության թվաքանակը 60 միլիոնով պակասեց 1300 թվականին մարդահամարի ժամանակ[55]: 1368 թվականին Չժու Յոանժանի կողմից Յուան դինաստիան տապալվեց և հիմնվեց Մին դինաստիան: Մին դինաստիայի օրոք Չինաստանը ևս մի անգամ մտավ ոսկե դար: Երկիրը զարգացրելո էր աշխարհի ամենաուժեղ նավատորմիղը, ուներ հարուստ և զարգացող տնտեսություն և ծաղկող արվեստ և մշակույթ: Այս տարիներին Չժենգ Հեն գլխավորեց աշխարհի միջով դեպի Աֆրիկա ճանապարհորդությունը[56]: Մին Դինաստիայի կառավարման առաջին իսկ տարիներին Չինաստանի մայրաքաղաքը Նանկինի փոխարեն դարձավ Պեկինը: Կապիտալիզմն առաջ տանելով, այնպիսի փիլիսոփաներ, որոնցից են Յան Վանմինը, քննադատեցին և ընդլայնեցին նեոկունֆուցիականությունը ինդիվիդուալիզմի հասկացողություններով և չորս մասնագիտությունների (պատերազմ, հողագործություն, արհեստ, առևտուր) հավասարության գաղափարով[57]: Գիտնական պաշտոնյանների խավը առաջ տարավ արտադրության և առևտրի հարկերի դեմ ուղղված ընդվզումները: Ընդվզումները, սովը և Ճապոնիայի Կորեա ներխուժումն ու մանջուրացիների նվաճումները երկիրը հանգեցրին սնանկացման:
1644 թվականին Պեկինը նվաճվեց Լի Ցզիգենի կողմից գլխավորած գյուղացի ապստամբերի կողմից: Մին դինաստիայի վերջին` Չժունչժեն կայսրը ինքնասպան եղավ, երբ քաղաքն ընկավ: Մանջուրացիների Ցին կայսրությունը Մին դինաստիայի գեներալ Ու Սանգույի հետ միավորվելով տապալեցին կարճ ժամանակով իշխանության գլուխ կանգնած Շան դինաստիային և նվաճեցին Պեկինը, որը և դարձավ Ցին դինաստիայի նոր մայրաքաղաքը:
Կայսրական իշխանության ավարտ
XIX դարի նկարում պատկերված է Տայպինների ապստամբությունը (1850-1864)
Ցին կայսրություն կայսրությունը, որը գոյատևեց 1644 թվականից մինչև 1912 թվականը, Չինաստանի վերջին կայսրական դինաստիան էր: Դինաստիան, որն ուներ նվաճողական հակումներ, գրավեց Մինի հարավային տարածքներն ու Ջունգուրյան խանությունը և իր կայսրությանը միացրեց Մոնղոլիան, Տիբեթը և Սինցզյանը[59] և ամրացրեց կենտրոնական մասը հակացինյան տրամադրությունները ճնշելու համար: Երկրի քաղաքականության մեջ մեծ դեր ուներ գյուղատնտեսությունն ու առևտուրը, իսկ ծովային առևտրի արգելումը և գաղափարական վերահսկումը, որոնցից էին օրինակ գրական ինկվիզիցիան, հանդիսացան սոցիալ և տնտեսական լճացման պատճառ[60][61]: XIX դարում դինաստիան բախվեց Արևելյան իմպերալիզմի հետ, որի արդյունքում տեղի ունեցավ Ափիոնային առաջին պատերազմը (1839-1842) և Ափիոնային երկրորդ պատերազմը (1856–1860) Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ: Չինաստանը ստիպված էր անհավասրա պայմանագրեր ստորագրել, որոնց արդյունքում նա փոխհատուցեց պատերազմի ծախսերը, բացեց նավահանգիստները, տարածքներ հատկացրեց օտար ազգություններին և ըստ 1882 թվականի Նանկինյան պայմանագրի Հոնկոնգը տրվեց Բրիտանիային[62]։ Առաջին ճապոնա-չինական պատերազմի (1894–1895) արդյունքում Ցին կայսրությունը կորցրեց իր ազդեցությունը Կորեական թերակղզու վրա, ինչպես նաև Ճապոնիայի տիրապետության տակ անցան Թայվանը և Պենհու կղզիները:
Ցին կայսրությունում նաև սկսեցին ներքին հուզումներ, որի արդյուքում մահացան տաս միլիոնավոր մարդիկ: 1850-1860-ականներին տայպինների ձախողված ապստամբությունը սնանկացրեց հարավային Չինաստանը: Այլ խոշոր ապստամբություններից էին Պատնի-Հակկա տոհմերի պատերազմը (1855-1867), Նիանցզյունների ապստամբությունը (1851-1868), Միաոյի ապստամբությունը (1854-1873), Պանթայի ապստամբությունը (1856-1873) և Դունգանների ապստամբությունը (1862-1877): 1860-ականներից սկսված ինքնաուժեղացման քաղաքականության սկզբնական հաջողությունները ձախողվեցին 1880-1890-ականների ռազմական բախումների ժամանակ:
19-րդ դարում սկսվեց չինացիների մեծ էմիգրացիան: Էմիգրացիայի կորուստներին ավելացավ նաև կոնֆլիկտների և աղետների մարդկային կորուստները, որոնցից են օրինակ Հյուսիսային Չինաստանի սովը (1876-1879), որին զոհ գնաց 9-13 միլիոն մարդ[63]։ 1898 թվականին Գուանսյույ կայրսը մշակեց բարեփոխման հարյուր օր նախագիծը, որպեսզի ստեղծի ժամանակակից սահմանադրական միապետություն, բայց նրա ծրագրերը ձախողվեցին Ցի Սի կայսրուհու պատճառով: 1899-1901 թվականների հակարևմտյան Բոքսերների հեղափոխությունը զգալիորեն թուլացրեց դինաստիան: 1911-1912 թվականների Սինհայական հեղափոխությունը վերջ դրեց Ցինի կայսրությանը և հիմք դրեց Չինաստանի հանրապետության: