Рубрика: Իրավունք

Ազգային ժողով. Իրավունք

Սահմանադրությունն ուսումնասիրելիս, հարկ եմ համարում անդրադառնալ նաև Ազգային Ժողովին: Հոդված 48 – ով ամրագրված է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:  Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Սահմանադրության 4 – րդ գլխից սկիզբ է առնում Ազգային Ժողովի մասին տեղեկատվությունն իր ողջ մանրամասնություններով:

Հոդված 88 – ը ներկայացնում է ԱԺ – ի կարգավիճակն ու գործառույթները:

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Հոդված 90 – ի առաջին կետով ամրագրված է, որ Ազգային Ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Հոդված 93 – ում ասվում է, որ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 105.

1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:

Հոդված 106. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

1. Ազգային ժողովն օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:

2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Рубрика: Իրավունք

Անձնական ազատություն

Հոդված 26

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Նայելով հավասարության տեսանկյունից ես համաձայն եմ այս կետի հետ։ Բոլոր մարդիկ արժանի են մարդասիրական վերաբերմունքի՝ նույնիսկ ազատազրկման դեպքում։

Մարդուն կարելի է ազատազրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Օրինակ՝

 1) անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից.

 2) անձը չի կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով.

 4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.

 5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով.

 6) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող  հասարակական վտանգը կանխելու նպատակով.

 7) Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։

Եթե 72 ժամում դատարանի որոշմամբ անձը չի կալանվում, ապա նա ազատվում է։ Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները: Մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Рубрика: Իրավունք

Իրավունք․ 9

Հավաքի հասկացությունը.

Նախ հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հավաքը: Հավաքը՝ դա, երկու կամ ավելի անձից կազմված խումբ է, որի նպատակն է ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելը կամ արտահայտելը: Հավաքը հանրային է և դրան կարող է մասնակցել ցանկացած ոք: Հավաքները իրականացվում են տարբեր միջոցներով, օրինակ՝ մի տեղում հավաքվել կամ մի տեղից մյուսը տեղաշարժվել, որն էլ անվանում ենք երթ: Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է:

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները.
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը.

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:

Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

Հավաքներին մասնակցելու իրավունքը.

Հավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ:Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Рубрика: Իրավունք

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Իրավունքի դասաժամի այս անգամվա թեման հավաքներն էին, որը այժմյան ժամանակաշրջանում, մասնավորապես ՝ Հայաստանում բավականին արդի է: Քննարկում եղավ, կարծիքների բարձրաձայնում, բոլոր դրույթները կետ առ կետ ուսումնասիրեցինք, հասկացանք:

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Այն հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով, այլ կերպ կոչված ՝ երթով։ Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք): Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։ Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։ Նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։ Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։ Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Рубрика: Իրավունք

Գենդեր. Իրավունք

Գենդերը իգականությանը և արականությանը վերաբերող և դրանք տարբերակող բնութագրիչների ամբողջություն:

Կախված համատեքստից՝ այս բնութագրիչները կարող են ներառել կենսաբանական սեռը, առանձնահատկությունները, սեռի հիման վրա առանձացած սոցիալական կառուցվածքներն ու գենդերային ինքնությունը: Շատ մշակույթներում կիրառվում է գենդերի երկբևեռ համակարգը, ինչը ենթադրում է, որ մարդիկ կարող են ունենալ 2 գենդեր՝ աղջիկ/կին կամ տղա/տղամարդ:

Գենդերը կարող է արտահայտվել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունըմ գիտությունն ու առողջապահությունը:

Գենդեր տերմինը առաջին անգամ սեռականության ոլորտում գործածել է հոգեբան Ռոբերտ Ստոլերն իր «Սեռ և գենդեր» անունով աշխատությունում (Ստոլլեր 1968): «Գենդեր» բառի գործածման իմաստը «տղամարդկայնության»և «կանացիության» սոցիոմշակութային իմաստները կենսաբանականից առանձնացնելն էր:

Գենդերը մարդկանց ներքին ընկալումն է և փորձը, հասարակական կառուցվածքը, որտեղ սահմանվում են որոշակի վարքագծեր տղամարդկանց և կանանց անձերի համար` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից:

Գենդերը պարունակում է ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և մշակութային բաղկացուցիչներ:

Рубрика: Իրավունք

Զապել Եսայան. Իրավունք

Զապել Եսայան՝

Գրող, թարգմանիչ, հրապարակագիր
1878- 1943, Կ. Պոլիս, Թուրքիա

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած
է իր խելքը, մտային, բարոյական և ֆիզիքական յատկութիւնները
զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը
միայն հաճելի ըլլալը պետք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն
բարերար տարր մը դառնալը։»

Կենսագրություն

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում։ Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա սովորել ու ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը: 1892 թվականին մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին: 1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանի կազմմանը իբրև խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը):

1900 թվականին Զապելն ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի (1874–1921) հետ: Փարիզում աշխատակցել է հայկական և ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն լեզուներով գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ: Ֆրանսիական ու արևմտաեվրոպական, ռուս մշակույթի և գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջ գիտակ, գրական հասարակայնության կողմից ճանաչված ու սիրված Զապել Եսայանը 1902 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և շարունակել ստեղծագործական, գրական-հասարակական բեղմնավոր գործունեությունը:

1905 թվականին՝ սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է սոցիալական, ազգային-քաղաքական ճնշման, հալածանքների շրջան, և նա ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականը՝ օսմանյան սահմանադրության հռչակումը: 1905-1907 թվականներին Զ. Եսայանը հրատարակում է «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարները», «Հլուները և ըմբոստները» ու «Շնորհքով մարդիկ» վիպակները:

1916 թվական

Հարավային Կովկասում՝ Բաքվում ու Թիֆլիսում, Զապել Եսայանը լայնորեն շփվել է հայ հասարակայնության հետ, հանդես է եկել արևմտահայ գրողների և գրականության, արևմտահայության նկատմամբ կիրառվող հալածանքների շուրջ զեկուցումներով ու դասախոսություններով, գրել է հոդվածներ: Այսպես, 1916 թվականի փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, դասախոսություն է կարդացել «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» վերնագրով, իսկ մարտի 12-ին Բաքվում՝ «Հայ գրասերների ընկերության» հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ, ժամանակակից արևմտահայ գրականության և գրողների մասին։ Այնուհետև Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով Զ. Եսայանը մեկնում է Պետրոգրադ և Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի ու գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը և ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը: Ապրիլի 4-ին Պետրոգրադում նա հանդես է գալիս դասախոսությամբ: Այդ մասին «Արև» թերթում՝ «Զապել Եսայանի դասախոսությունը Պետրոգրադում» վերնագրի տակ, կարդում ենք.

1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։

Рубрика: Իրավունք

Կանանց իրավունքները, ֆեմինիզմ

Կանանց իրավունքները

Կանանց իրավունքներ, ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։ Մարդու իրավունքների ավելի ընդգրկուն պատկերացումներից տարբերվում են տղամարդկանց ու տղաների օգտին պատմական ու ավանդական կողմնակալության դեմ պահանջով, որն ուղղված է կանանց ու աղջիկների կողմից իրենց իրավունքներին տեր կանգնելուն։ Կանանց իրավունքներին առնչվող թեմաներն են՝ մարմնական ամբողջականության ու ինքնուրույնության իրավունքը, սեռական բռնությունից զերծ լինելու իրավունքը, կանանց ընտրական իրավունքը, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, իրավական պայմանագրեր կնքելու իրավունքը, ընտանեկան իրավունքը, աշխատելու իրավունքը, արդար աշխատավարձի իրավունքը, վերարտադրողական իրավունքները, սեփականության իրավունքը և կրթություն ստանալու իրավունքը։ ՄԱԿ-ի համակարգում գործում են կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա (1954 թվականից), ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին կոնվենցիա (1958 թվականից), կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա (1981 թվականից) և դրան կից ֆակուլտատիվ արձանագրություն (2000 թվականից): ԻՀԿ համակարգում գործում են կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա (1954 թվականից), կանանց քաղաքացիական իրավունքների մասին կոնվենցիա և կանանց դեմ բռնության վերացման մասին կոնվենցիա (1995 թվականից), Աֆրոմիության համակարգում՝ «Մապուտուի արձանագրությունը» կանանց իրավունքների մասին (2005 թվականից)՝ Մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան խարտիայի նկատմամբ։ ՄԱԿ-ի կոնվենցիաների շարքում սեռերի իրավահավասարությանը նվիրված է № 100 կոնվենցիան (ուժի մեջ է 1953 թվականից)։ Շատ այլ պայմանագրեր նախատեսում են խտրականություն սեռերի մեջ:

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմ, քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։ Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու, ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար։ Ֆեմինիստներն աշխատել և աշխատում են կանանց համար հասանելի դարձնել օրինական ճանապարհով հղիության արհեստական ընդհատումներն և սոցիալական ինտեգրացիան, պաշտպանել կանանց և աղջիկներին բռնաբարություններից, սեռական ոտնձգություններից և ընտանեկան բռնությունից: Հագուստի մեջ փոփոխությունները և ընդունելի ֆիզիկական գործունեությունը հաճախ ֆեմինիստական շարժումների մաս են կազմ։ել

Рубрика: Իրավունք

Կանանց իրավունքներն ու ֆեմինիզմը

Կանանց իրավունքները ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ են, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք որոշ չափով անտեսված են։

Օրինակ, Հին Եգիպտոսում կանայք վայելում էին տղամարդկանց հավասար իրավունքներ, սակայն դրանք կախված էին դասակարգային կառուցվածքից։ Հողային կալվածքները մորից անցնում էին դստերը, և կանայք իրավասու էին տնօրինել իրենց ունեցվածքը։ Հին Եգիպտոսում կանայք կարող էին գնել, վաճառել, օրինական պայմանագրի կողմ հանդիսանալ, կտակ իրականացնող և օրինական փաստաթղթերում վկա լինել, դատական գործ հարուցել և երեխաներ որդեգրել։

Ֆեմինիզմի որոշ ճյուղեր սերտորեն հետևում են մեծ հասարակությունների քաղաքական հենարաններին, ինչպիսիք են ազատականությունը և պահպանողականությունը, կամ կենտրոնանում են շրջակա միջավայրի վրա։ Լիբերալ ֆեմինիզմը ձգտում է հասնել տղամարդկանց և կանանց անհատական հավասարությանը քաղաքական և օրինական բարեփոխումներով առանց հասարակությանը կառուցվածքի փոփոխման։ Գրող Քեթրին Ռոթենբերգի կարծիքով՝ լիբերալ ֆեմինիզմում նեոլիբերալությունը հանգեցրել է ֆեմինիզմի այդ տեսակի անհատականացմանը, հավաքականացնելու փոխարեն, անջատ սոցիալական անհավասարությունից։ Այդ պատճառով նա պնդում է, որ ազատական ֆեմինիզմը չի կարող առաջարկել տղամարդկանց գերակայության կամ իշխանության կառույցների որևէ կայուն վերլուծություն:

Рубрика: Իրավունք

Ժողովրդավարություն․ Իրավունք

Ի՞նչ է ժողովրդավարությունը

Ժողովրդավարությունը քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): 

Ուղիղ ժողովրդավարություն

Ուղիղ ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները իրենք են մասնակցում քաղաքական որոշումների կայացման գործընթացին առանց միջնորդների ներգրավման։ Այս ձևի կիրառման վառ օրինակ է հանրաքվեի իրականացումը։

Ներկայացուցչական ժողովրդավարություն

Ներկայացուցչական ժողովրդավարությունը առավել տարածված ձև է, որի ժամանակ քաղաքացիները ընտրում են ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են քաղաքական որոշումների կայացման գործընթացին՝ նպաստելով քաղաքացիների շահերի առաջխաղացմանը։

Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը։
  • Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:

Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։

Իմ կարծիքը ժողովրդավարության վերաբերյալ

Ժողովրդավարությունը որպես քաղաքական ռեժիմ իմ կարծիքով ավելի շատ դրական է, քան բացասական։ Այն տալիս է մարդկանց ընտրության տարբերակ, որի շնորհիվ ժողովուրդն է կարողանում ներդրում ունենալ երկրի կառավարման մեջ։ Ժողովրդավարությունը դրական է այն դեպքերում, երբ այն կեղծված չէ։ Այսինքն, եթե օրինակ՝ ընտրությունների ընթացքում թեկնածուներից մեկը անօրինական միջոցներով հաղթում է ընտրությունները, այդ ժողովրդավարությունը ըստ իս կարելի է անվանել թերի։ Հայաստանում շատ երկար ժամանակ բուն ընտրությունները եղել են անարդար և միայն վերջերս ժողովուրդը կարողացավ ներդրում ունենալ և իսկապես արդարություն վերականգնել։ Այսօր մարդկանց տարբեր խմբեր կողմ են տարբեր որոշումների, ինչն ըստ իս այս ամբողջ իրավիճակը վերածում է քաոսի։

Рубрика: Իրավունք

Ժողովրդավարություն

Վերլուծական աշխատանք

Այսօր կուսումնասիրենք ժողովրդավարություն ասվածը: Կհասկանանք, թե այն իրենց ի՞նչ է ներկայացնում, և արդյո՞ք ՀՀ-ում գործում է ճիշտ կառավարություն:

Ի՞նչ է ժողովրդավարությունը.

Ես ուսումնասիրելով ժողովրդավարությունը, կարող եմ հակիրճ ներկայացնել, թե այն ինչ է իրենց ներկայացնում:

Ժողովրդավարությունն այն է, երբ իշխանությունը պատկանում է ժողորդին: Օրինակ՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատակի կողմից համարվում է հանցագործություն:

Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով: Անմիջական է այն ժողովրդաիշխանությունը, երբ հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներն ընդունում են անմիջականորեն բոլոր քաղաքացիները: Քանի որ հասարակական բոլոր գործերն ու հարցերը հնարավոր չէ լուծել անմիջական ժողովրդաիշխանության միջոցով, ուստի այս դեպքում հասարակական գործերը կառավարում, որոշումներն ընդունում են ժողովրդի կողմից ընտրված մարմիններն ու պաշտոնատար անձինք: 

Ահա, կարծում եմ մի փոքր ծանոթացաք ժողովրդավորւթյանը, իսկ հիմա հասկանանք, թե արդյո՞ք ՀՀ-ում ժողովրդավարությունը ճիշտ է, թե ոչ: Իհարկե, ժողովրդավարությունը որոշ չափով ճիշտ է, բայց այն դեպքում, երբ այդ կառավարման ձևը չի խանգարում տվյալ երկրի բնականոն կյանքին: Օրինակ բերենք Հայաստանը: Հայաստանում ժողովուրդը ընտրում է երկրի ղեկավարին,բայց օգտվելով այն փաստից, որ ժողովուրդն է իր երկրի տերը, սկսում են հաճախակի ցույցեր սկսվել, որը՝ իմ կարծիքով, խանգարում է բնականոն կյանքին, փակ են ճանապարհերը:

Եկեք հասկանանք, արդյո՞ք Արցախյան պատերազմի ելքում այն ունեցավ որոշակի ազդեցություն, թե ոչ: Ճի՞շտ էր կառավարության կողմից ժողովրդին պարբերաբար ինֆորմացնելու կամ էլ հակառակը՝ ինֆորմացիան քողարկելը:

Ինչպես տեսնում ենք, մեր ժողովրդի մի մասը դժգոհ է՝ իր իսկ ընտրած ղեկավարից: Կարծում եմ Արցախյան պատերազմում գրեթե ոչ մի դեր չունեցավ ժողովրդավարությունը: Այն, ինչը վերաբերում է իֆորմացիային, կարող եմ ասել, որ շատ ճիշտ է ժողովրդին տեղեկացնել սահմանի վիճակի մասին: Պետք չէ մարդկանց թողնել անորոշության մեջ, իսկ, եթե լուրերը այնպիսին են, որ մարդկանց մեջ խուճապ կարող են առաջացնել,կարծում եմ պետք չէ ժողովրդին խուճապահար անել: Իսկ, եթե արդեն երևում է պատերազմի ավարտը՝ լինի դա լավ, թե վատ, պետ՛ք է ժողովուրդը իմանա իր երկրի, իր տան ճակատագիրը:

Խորը ցավով եմ խոսում մեր այս տարվա ապրումների մասին, բայց դեռ ոչինչ փոխել չենք կարող: Պետք է բոլորս լցվենք հավատով և սպասենք, որ մենք մի օր կհաղթենք…