Рубрика: Իրավունք

Իրավունք

ՅՈՒՆԻՍԵՖ – ի դերը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ – ի գործառույթը կայանում է նրանում, որպեսզի Հայաստանում և ոչ միայն յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: ՅՈՒՆԻՍԵՖ – ը առանձնակի պատասխանատվություն է ստանձնում ամենախոցելի ՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը բարելավելու համար: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից: Շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ – ի ծրագրերի արդյունքի, խնդիրները ստանում են տևական լուծումներ, որոնցից կօգտվեն նաև ապագա սերունդները ՝ մանկությունից մինչև չափահասություն: ՅՈՒՆԻՍԵՖ – ն իր գործունեությունն է ծավալում շուրջ 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով: ՅՈՒՆԻՍԵՖ – ը Հայաստանում աշխատում է 1994 թվականից: Նրանք աջակցում են ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Վերջին 25 տարիներին Հայաստանում շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ – ի աջակցության կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, պատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններից, վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ – ի փոխանցումը, աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունը, ընդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունը, կրթությունը դարձրել է ավելի ներառական, աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ, ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար, 75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը: 2016 – 2020 թվականներին ՅՈՒՆԻՍԵՖ – ը ջանք չի խնայելու, որպեսզի 0-6 տարեկան խոցելի աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար հասանելի դառնան որակյալ, ներառական, առողջապահական և սնուցման ծառայությունները, հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից, կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգում, յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա, դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ, դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը, երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ: Այս օրակարգը կազմված է նպաստելու Հայաստանի 2014 – 2025 թվականների զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերին և ռազմավարություններին: ՅՈՒՆԻՍԵՖ – ը, որպես երեխաների իրավունքների մասին բարձրաձայնող անկախ դերակատար, աջակցում է, որպեսզի ամենախոցելի երեխաների խնդիրները ներառվեն պետական քաղաքականության մեջ՝ գործընկերներին հրավիրելով երեխաների իրավունքների վրա հիմնված օրակարգի շուրջ և տրամադրելով բարձր մակարդակի միջազգային մասնագիտական փորձ:

ՀՀ սահմանադրություն

Տարբերակը բաղկացած է 16 գլխից և 220 հոդվածից: Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է և մարդու, քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը, իսկ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը և ըստ այդմ, յուրաքանչյուր ոք պարտավորվում է հոգ տանել շրջակա միջավայրի նկատմամբ: Հոդված 14 – ը անդրադառնում է Զինված ուժերին, հոդված 15 – ը ՝ պետությունը, որպես խթան հանդիսանալու մշակույթի, կրթության և գիտության զարգացմանը: Հոդվածները բազմապիսի են և յուրաքանչյուր հոդված առանձնակի կերպով ներկայացված է:

Կանանց իրավունքների մասին.

Կանանց իրավունքները ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներն ու իրավասություններն են, որոնք հիմք են հանդիսացել 19 – րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20 – րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։ Մարդու իրավունքների ավելի ընդգրկուն պատկերացումներից տարբերվում են տղամարդկանց ու տղաների օգտին պատմական ու ավանդական կողմնակալության դեմ պահանջով, որն ուղղված է կանանց ու աղջիկների կողմից իրենց իրավունքներին տեր կանգնելուն։ ՄԱԿ – ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետազոտության համաձայն՝ Հայաստանում կանայք միջինում 35.9 տոկոսով ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ: Կանայք հիմնականում զբաղված են ցածր վարձատրվող ոլորտներում: Ըստ նույն հետազոտության՝ պետական կառավարման հատվածում կանայք գերակշռում են, սակայն մեծապես ստորին, որոշումների կայացմանը չառնչվող օղակներում: Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է: ՄԱԿ – ի համակարգում 1954 թվականից ի վեր գործում են կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա, 1958 թվականից ՝ ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին կոնվենցիա, 1981 թվականից կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա և դրան կից ֆակուլտատիվ արձանագրություն 2000 թվականից ի վեր: 1954 թվականից գործում է նաև կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա:

ՀՀ օրենքը մշակութային օրենսդրության հիմունքների մասին.

Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են` ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը, կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները, սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր և ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ, ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքներ: Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերով: Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են ՝ հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը, նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը: Ի՞նչ է մշակույթ ասվածը. մշակույթը հասարակության կյանքի նյութական և հոգևոր ոլորտներում գործողությունների, զգայությունների և մտածողության եղանակների ամբողջությունն ու դրանց արժեքավոր արտահայտությունն է, ի՞նչ է ասել է, թե մշակութային գործունեություն. Մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների պահպանումն է, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների մատուցումն ու իրացումը: Մշակութային արժեքները մշակույթի և արվեստի երկերն են, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններն ու արհեստները, բանահյուսությունը, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպերը, վարվեցողության կանոնները և ձևերը, լեզուները, բարբառներն ու խոսվածքները, ազգային ավանդույթներն ու սովորույթները, պատմաաշխարհագրական տեղանունները, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքները և մեթոդները, մշակութային ժառանգության առարկաները: Եվ, իհարկե, պետք է նշել այս երկու հասկացությունների մասին ևս.

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն՝ անցյալում ստեղծված մշակութային արժեքների ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրման համար հնագիտական, ճարտարապետական, պատմական, գեղագիտական կամ սոցիալ-մշակութային հայեցակետից ունի կարևոր նշանակություն.

Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ մշակութային արժեքների ամբողջություն (այդ թվում՝ մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի համար ունի ազգային նշանակություն.

Рубрика: Իրավունք

Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը

Վերլուծական աշխատանք

Ե՛կեք կատարենք ուսումնասիրություն և հասկանանք թե “Ինչո՞ւ է լռում ՄԱԿը”։

Նախ և առաջ եկեք հասկանանք, թե որոնք են ՄԱԿ֊ի հիմնական գործառույթներն ու նպատակները՝ ըստ իրենց կանոնադրության։

ՄԱԿ-ի նպատակներն են.

1. Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը:

2.Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:

3. Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ
հարգանքի տարածման և քաջալերման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ
դավանանքից, և

4. Դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այդ ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:

Իսկ հիմա հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունի հայ ժողովուրդը։ Մեզ հետաքրքիր է, թե ինչու է լռում ՄԱԿ֊ը։ Հենց այս պահի դրությամբ խախտվում են ՄԱԿի կանոնադրության նշված բոլոր կետերը։ Իսկ արդյոք ինչ որ բան ձեռնարկվե՞լ է ՄԱԿ֊ի կողմից։ Ուսումնասիրելով ՄԱԿ֊ի այժմյան գործունեությունը, կարելի է ասել, որ ՄԱԿ֊ը ոչ մի լուրջ քայլի դեռ չի գնացել։ Հաշվի առնելով, որ այժմ 21֊րդ դարն է, կարելի է եզրակացնել, որ այդ ամենի հիմքում շահն է, անարդարությունը։

Ահա, թե ինչու է հայ ժողովրդի մի մասը դժվարությամբ հետևում օրհենքներին, քանի որ ամենուրեք անարդարություն է և դեռ ժողովրդից պահանջվում է պահպանել օրենքները։ Միայն կոչեր և կոչեր, թեև այդ կոչերն էլ ապարդյուն են: ՄԱԿ֊ը լռում է, որովհետև գուցե այն իր շահն է։ Վերջերս ՄԱԿ – ը բանաձև պետք է ընդուներ, որն արգելելու էր երրորդ երկրի անմիջական մասնակցությունը պատերազմին, ահաբեկիչների ներգրավումը և այլն, սակայն բանաձևի ընդունումը տապալվել է։

Վերջերս կազմակերպվել է ակցիա «Ինչու է լռում ՄԱԿ֊ ը» խորագրով։ Բայց ինչպես տեսնում եք չկա ոչ մի արդյունք։ Արդեն մեկ ամսից ավել է, ինչ մենք չենք ապրում, մենք ուղղակի գոյատևում ենք և այդ ամենի մեղավորը աշխարհն է, օրինապահ մարմինները, կազմակերպությունները, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով։ Բայց կարծում եմ դեռ օգնություն պետք չէ սպասել ՄԱԿ֊ից։

Рубрика: Իրավունք

Ինչու է լռում ՄԱԿ-ը

«Ինչու է լռում ՄԱԿ-ը» վանկարկումներով մեծ թվով մարդիկ կեսօրին Մատենադարանի դիմաց խաղաղ ցույց սկսեցին: Պատերազմի 23-րդ օրը որոշել են անձամբ դիմել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:

Լուսինե Հակոբյան («Իրավունքի Եվրոպա միովորում» ՀԿ նախագահ) — Տեսնում ենք չեզոքություն, տեսնում ենք, որ այստեղի կառույցների ներկայացուցիչները ակտիվություն չեն ցուցաբերում, չեն այցելում այն վայրերը, որոնք հրթիռակոծվում են, և չեն հավաքում փաստերը, և, ըստ էության, դա է պատճառներից մեկը, որ անհամաչափ արձագանք կա:

Ցուցարարներին բարկացրել է այն հանգամանքը, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է Գանձակ, իսկ նույն կառույցի հայաստանյան ներկայացուցիչը 3 շաբաթվա մեջ 1 օր Արցախ կամ, օրինակ, Վարդենիս չի այցելել:

Լուսինե Հակոբյան — Էս սպանող լռությունը, որը սպանում է նաև մեր ժողովրդին… Մենք ուզում ենք, որ մեր ակցիայով բեկում մտնի, և ավելի միանշանակ գնահատականներ լսենք ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Թուրքիան դատապարտող, պատժամիջոցներ ենք ուզում:

Պահանջները հստակ են՝ մարդիկ չեն ուզում պատերազմ, չեն ընդունում անտարբերությունը և պահանջում են չլռել:

— Պահանջում ենք զինադադար:

— Հանրությանը ներկայացնեն իրավիճակը, որ թուրքերը կոտորում են հայերին, 15 թվականի կոտորածը նորից իրագործում են և պատժեն չարագործներին:

— Ակցիա ենք անում, որ իրանք էլ արձագանքեն էս պատերազմին, որովհետև սա շատ վատ ա անդրադառնում Հայաստանի վրա: Մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում:

Ցուցարարները Մատենադարանի դիմացից ճամփա ընկան դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:

Միևնույն պահին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկ այլ ակցիա էր, որն արդեն Արցախից Երևան եկած կանայք ու երեխաներն էին իրականացնում:

Տուն ու տեղը ժամանակավոր լքած արցախցիներն էլ պահանջում են հարգել իրենց ձայնի ու որոշման իրավունքը՝ ուզում են ապրել ազատ և անկախ Արցախում:

— Ոչ մեկը չի ցրվում, բոլորս մնալու ենք այստեղ մինչև վերջ:

— Միջազգային կառույց է, իրենց գործը ո՞րն է, էսօրվա դրությամբ իրենք պիտի դուրս գան, պատասխան տան:

Մարդկանց բազմությունը կրկնապատկվեց, երբ երկու խումբը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց միավորվեց:

Մատենադարանի դիմացից քայլերթով ժամանած խումբը նամակ էր բերել, բայց ցանկանում են հանձնել անձամբ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին: Կառույցից հայտնել են՝ ցուցարաների հետ հանդիպումը ժամը 5-ին է նախատեսվել:

— Մենք չենք փոխանցել նամակը և սպասում ենք մինչև ժամը 5-ը: Կմոտենա հանձնակատարը, և մենք առձեռն կփոխանցենք նամակը, որը մենք բերել ենք մեզ հետ:

Քաղաքում բողոքի ակցիաների շարքն այսքանով չէր ավարտվել: Մտահոգ քաղաքացիների մեկ այլ խումբ էլ Հայաստանում՝ Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ էին հավաքվել: ԱՄՆ-ը չպետք է լռի՝ նախ և առաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Անահիտ Բախշյան (Կրթության ոլորտի փորձագետ, ցույցի մասնակից) — Ինչպե՞ս կարելի է ագրեսորին և պաշտպանվողին բերել, իրար կողք դնել և հայտարարություններ անել երկուսին հավասարապես: Մենք ուզում ենք ԱՄՆ-ից պահանջել, որ ճանաչի Արցախի անկախությունը, պետականություն ունենա Արցախը, և Հայաստանի քայլերը լրիվ այլ կլինեն:

Քաղաքացիները դժգոհում են նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Արցախի դեմ կռվում է ամերիկյան զենքերով:

— Մենք ԱՄՆ դեսպանատնից պահանջում ենք, որ դադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային, պահանջում ենք, որ դեսպանն այցելի Շուշի ու տեսնի եկեղեցին, և թե ինչպես է ավերվում մշակույթը:

Բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներն են պնդում՝ միջազգային հանրությունն ու կառույցները պետք է բացեն աչքերը և չանտեսեն ահաբեկչական գործողություններն ու մարդկության դեմ հանցագործությունները

Рубрика: Իրավունք

ՄԱԿ, ՅՈՒՆԻՍԵՖ

Միավորված ազգերի կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը, հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն։


ՄԱԿ-ի նպատակներն են.
1. Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը:
2.Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:

3. Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ
հարգանքի տարածման և քաջալերման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ
դավանանքից, և

4. Դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այդ ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

Գլխավոր ասամբլեան

Անվտանգության խորհուրդը

Տնտեսական և Սոցիալական խորհուրդը, 

Խնամակալության խորհուրդը

Արդարադատության Միջազգային դատարանը,

Քարտուղարությունը:

Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե.

առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),

երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),

երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),

չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),

հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),

վեցերորդ կոմիտե (իրավական):

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:
Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն:
2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Իմ կարծիքը

ՄԱԿ-ը ի տարբերություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կամ այլ կազմակերպությունների, որոնք զբաղվում են երեխաների անվտանգությամբ կամ այլ հարցերով, ՄԱԿ-ը զբաղվում է ամբողջ ազգերի խաղաղությամբ և անվտանգությամբ։ Ոչ միայն ՄԱԿ-ը, այլ նաև ՅՈՒՆԻՍԵՖ-Ը և բոլոր-բոլոր կազմակերպությունները կարևոր դեր ունեն աշխարհում։ ԵՎ այս պատերազմական օրերին մենք դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը։ Չէ, որ խախտվում են մեր իրավունքները, չկա խաղաղություն և հենց այս հարցերով պետք է զբաղվի ՄԱԿ-ը։

ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖը ևս ունի կարևոր դեր աշխարհում, այն զբաղվում է երեխաների իրավունքներով։

ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Նրանք աշխատում են ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

ՅՈՒՆԻՍԵՖի համար երեխայի իրավունքների ապահովումը մարդկության զարգացման համար հիմնաքարային դեր ունի: ՅՈՒՆԻՍԵՖի ողջ գործունեության ընթացքում նրանք առաջնորդվում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը։

Վերջին երկու տասնամյակներիընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը նպաստել է, որպեսզի՝

Կիսով չափ կրճատվի մանկական մահացությունը՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում,

Պատվաստումների միջոցով երեխաները պաշտպանվեն կանխարգելելի հիվանդություններից (տոկոսային ծածկույթը՝ 90%),

Վերացվի կարմրուկը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և երկրին շնորհվի պոլիոմիելիտից զերծ երկրի կարգավիճակ,

Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվի օրգանիզմում յոդի անբավարարությունը,

Ընդլայնվի նախադպրոցական կրթության հասանելիությունը,

Զարգանա ներառական կրթության համակարգը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար,

Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ընդգրկվեն կրթության ազգային ռազմավարության մեջ,

Ձևավորվի խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար,

75 տոկոսով կրճատվի շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը:

2016-2020թթ. ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք չի խնայելու, որպեսզի՝


Որակյալ և ներառական առողջապահական և սնուցման ծառայությունները հասանելի դառնան 0-6 տարեկան կարիքավոր աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար,

Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից,

Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգի մեջ,

Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա,

Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ,

Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը,

Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ:

Իմ կարծիքը

ՅՈՒՆԻՍԵՖը շատ կարևոր կազմակերպություն է՝ աշխարհում։ Այն զբաղվում է երեխաների իրավունքներով։ ՅՈՒՆԻՍԵՖը ջանք չի խնայում, որպեսզի հաշմանդամություն ունեցող, անապահով ընտանիքում մեծացող երեխաները լինեն ապահով և ստանան կրթություն։ Չենթարկվեն բուլինգի և բռնությունների։

Рубрика: Իրավունք

Իրավունք.

Սկզբունք 1.

Երեխան պետք է ունենա սույն հռչակագրում նշված բոլոր իրավունքները: Այս իրավունքները պետք է ճանաչվեն բոլոր երեխաների համար, առանց որևէ բացառուփյան և առանց տարբերակման կամ խտրականության ՝ ռասայի, գույնի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ համոզմունքի, ազգային կամ սոցիալական պատկանելության, ունեցվածքի, ծննդյան կամ երեխային և նրա ընտանիքին վերաբերող այլ հանգամանքների:

Սկզբունք 2.

Երեխային պետք է օրենքով և այլ միջոցներով ապահովվի հատուկ պաշտպանություն, տրամադրվի հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք նրան ֆիզիկական, մտավոր, բարոյական, հոգևոր զարգացման հնարավորություն կտան սոցիալապես առողջ և նորմալ ճանապարհով, ազատության և արժանապատվության պայմաններում: Այս նպատակով օրենքների ընդունման ժամանակ առաջնայինը պետք է լինի երեխայի շահերի լավագույն ապահովումը:

Սկզբունք 3.

Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա անվան և քաղաքացիության իրավունք:

Սկզբունք 4.

Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք: Այդ նպատակով պետք է հատուկ խնամք և պաշտպանություն ապահովել ինչպես նրա, այնպես էլ նրա մոր համար`ներառյալ նախածննդյան և հետծննդյան խնամքը: Երեխան պետք է ունենա բավարար սննդի, բնակարանի, զվարճանքի և բժշկական ծառայությունների իրավունք:

Սկզբունք 5.

Ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող կամ սոցիալապես անապահով երեխային անհրաժեշտ է նրա վիճակին համապատասխան հատուկ բուժում, կրթություն և խնամք տրամադրել: