Рубрика: Մայրենի

Ակսել Բակունց .Ալպիական մանուշակ

Ակսել Բակունցի <<Ալպիական մանուշակ>> գեղեցիկ ստեղծագործությունը ամեն ոք ընկալում և հասկանում է յուրովի՝ ինչպես ստեղծագործության հերոսները։ Ըստ իս ստեղծագործությունը կյանքի մասին էր, մարդկանց աշխարհայացքների ու մտածելակերպի։ Ստեղծագործության մեջ ներկայացված է, թե ինչպես են մտածում տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ։ Նրանցից մեկը հնագետ էր, ով չէր տեսնում բնությունը, ծաղիկները, հայացքները։ Նա միայն տեսնում էր քարեր, ժայռեր, պատմական ամեն բան։ Իսկ նկարիչը ընդհակառակը։ Նա տեսնում էր ամեն ծաղիկ, նկարում, իր տեսածը հանձնում թղթին։ Նկատում էր հետաքրքիր արտաքինով մարդկանց, նրանց նույնպես նկարում էր։ Հեղինակը աղքատ կնոջը համեմատում էր Ալպիական մանուշակի հետ։ Երկուսն էլ անչափ գեղեցիկ էին, բայց թաքնված էին հեռուներում, ապրում էին սարերում։ Ստեղծագործությունը անչափ գեղեցիկ է, պատկերավոր։ Այն ներկայացնում է կյանքը, այն կյանքը, որը ապրում են մարդիկ, հնագետները, նկարիչները և աշխարհից կտրված, հեռուներում ապրող մարդիկ…

Մեջբերումներ գրքից.

Ահա, թե ինչպես են տեսնում աշխարհը ստեղծագործության հերոսները.

Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը՝ ծիրանի գույն։ Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։

Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։

Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։

Ստեղծագործությունում այնքա՜ն գեղեցիկ է նկարագրված ամեն բան։ Որ կարծես այնտեղ լինես, զգաս, ապրես…

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները…

Рубрика: Մայրենի

Ալպիական մանուշակ. Ակսել Բակունց

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյանը) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիս քաղաքում: Մանկության տարիները անցել են զարհուրելի չքավորության մեջ: Հայրը եղել է հանդապահ…


Նովելում Բակունցը նկարագրել է Հայաստանի պատմությունը, բնությունը, նրա մարդկանց ու արվեստը: Նկարագրել է լեռնային Հայաստանի պատկերները՝ ավերակ բերդերով, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ: Հայաստանի բնության գեղեցիկ հատվածներից մեկն է Բակունցի նկարագրած Կաքավաբերդը՝ ամպերին հասնող լեռներով և դրանց մեջ գտնվող միակ ծաղկով, որն է ալպիական մանուշակը: Այդ լեռներին հյուր են գալիս մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը: Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր: Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝ սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Նկարիչը շտապ նկարում է կնոջը և մտաբերում, որ նման մի կնոջ տեսել է հեռվում՝ ծովափին: Նրանք նման են արտաքինով, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ նստած օջախի առաջ, խառնում է կրակը, մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը…
Եկվորները թեյ են խմում ու հեռանում, բայց դրաման շարունակվում է: Խանդը կայծակի պես փայլատակում է մռայլ հնձվորի սրտում, ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջնում է կնոջ թիկունքին: Կինն, առանց աղաղակի, ցավից գալարվում է…

Նովելը կյանքի մասին էր: Այն կյանքի, որը լի է գաղտնիքներով, այն գաղտնիքների, որոնց մեջ ամենամեծ գեղեցկությունն է թաքնված: Նովելում արտացոլված բնության տեսարաններն այնքան պատկերավոր էին, որ հագենալ չէր լինում, ամեն ինչ աչքիդ առաջ էր գալիս, այդ գեղեցկությունը, այդ պարզությունն ու շքեղությունը… Բակունցը հոգսաշատ կնոջը համեմատում էր Ալպիական մանուշակի հետ, նմանեցնում իրար միմյանց հնազանդությամբ, պարզությամբ ու գեղեցկությամբ: Կնոջ ամուսնու արարքն ուներ իր արդարացումները: Տպավորություն էր, թե հենց կնոջը թաքցնելու նպատակով էլ գնացել էին հեռուներում ապրելու: Հետաքրքրությունը նաև նրանում է, որ Բակունցը անգամ հոգսաշատ լինելն է գեղեցիկ ներկայացնում, գեղեցկության դրսևորում համարում, ինչին, իհարկե, չեմ կարող չհամաձայնել: Նովելն իսկապես շատ սիրուն էր, հագեցած ու անկեղծ:

Рубрика: Մայրենի

Նահապետ Քուչակ

Առաջադրանքներ

Գրավոր ներկայացրու բլոգում

Նահապետ Քուչակը ծնվել է XV դ. վերջի կամ XVI դ. սկիզին, հավանաբար գ. Խառակոնիսում։
Նահապետ վարպետին անվանել են աշուղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քուչակ։ Այն, որ նա եղել է սիրված երգիչ և աշուղ, դրա մասին վկայում են նրա մասին եղած ժողովրդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը։ Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից էր: Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել են կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր։ Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար 1490-ական թվականների սկզբներին է, իսկ մահը, համաձայն սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են բազմազան ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի տիկնոջը, որի համար սուլթանը Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։

Փորձիր պարզել` ինչ է հայրենը

Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են, գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։

Հայրեններից մեկը սովորիր անգիր
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Рубрика: Մայրենի

Ավետիք Իսահակյան և Նահապետ Քուչակ

Հայրենը հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկն է։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ 

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Իսահակյանը բանաստեղծության մեջ իր սիրո մասին էր պատմում, իր սևաչյա սիրո մասին: Խոսում էր իր արդեն իսկ կոտրված սրտի մասին, ասում, որ այլևս չի հավատալու, անկարող է:

Սի՛րտըս երկինք է

— Սի՛րտըս երկինք է…
Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ —
Գահ ունի այնտեղ:

— Սի՛րտըս երկինք է…
Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին —
Ամայի սրտին…
— Սիրտըս երկինք է…

Բանաստեղծությունը անհունություն էր արտահայտում: Անհունության խորհրդանիշն էլ երկինքն է: Երկինքը լի է, լի մեր ամենաթանկով ու ամենասիրելիով, ով էլ մեզ կյանք է տալիս:

Աչերդ է ի ծով նըման,
որ ի Մըսրայ դուռն է կանգներ.
Վարսերդ ի յալի նըման,
որ քամին կ’անէ տարուբեր.
Քան զուռ ես ի վեր վազեր,
քան զկարմիր խընծոր բոլորեր.
Պայծառ ես քան ըզքաֆուր վա´րդ,
որ հոտով զաշխարհս է լըցեր:

Քուչակի հայրեններից է: Սիրունագույն հայրեն, որտեղ. թերևս, ամենանկատելին գեղեցկության արտացոլումն է. ծովի նման աչեր, քամուց տարուբերվող վարսեր, վարդից պայծառ ու անուշաբույր: Հայրենը գեղեցիկի դրսևորոումն է, նկարագրումն ու էությունը:

Рубрика: Մայրենի

Մովսես Խորենացի, Փավստոս Բյուզանդ

<<Հայկ և Բել>> ավանդավեպը մեզ հայտնի հնագույն վիպերգն է: Դյուցազնավեպի հերոսը՝ Հայկը, իր գերդաստանով ապրում էր Արարադ երկրում, որը հարկատու է Բաբելոնի տիրոջը՝ Բելին: Հայկը ցանկանում էր ապրել ազատ ու անկախ և չէր ենթարկվում Բելին: Կատաղած Բելը մեծ զորք է հավաքում և գալիս Հայկի վրա: Հայկն իր քաջերով դուրս է գալիս Վանա լճի ափ և կռվում Բելի հետ: Սկզբում երկու կողմերն էլ անպարտելի էին, մինչև Բելի զորքը սկսեց նահանջել: Այդ տեսնելով՝ Հայկը առաջ է գնում և աղեղից արձակած երեքթևյան նետով խոցում է Բելին: Բելի զորքը փախուստի է դիմում: Հայկը Խորենացու ամենասիրած հերոսն է, նա հիացմունքով է ներկայացնում Հայկի կերպարը. <<Այս Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով: Նա քաջ էր և երևելի>>: Բելը չար ուժի մարմնացում էր: Նա ինքն իր ժողովրդին ապստամբ դարձրեց և վերածվեց բռնակալի: Նա գոռոզ էր և բռնակալ, ինչի համար էլ պատժվեց: Ազատասիրություն և հայրենասիրություն, հայրենիքի համար անձնազոհ պաշտպանություն. այս է <<Հայկ և Բել>> դյուցազնավեպի հիմնական գաղափարը:

Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից ծնվում է Արտավազդը: Արտաշեսը ծաղկեցնում է Հայոց աշխարհը: Նրա մահից հետո շատերը սովորության համաձայն, սիրելի արքայի համար ինքնասպան են լինում: Արտավազդը սրտնեղում է և ասում մահամերձ հորը, թե ինքն ավերակների վրա ինչպես պիտի թագավորի:

«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»։
Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն, և նրա անեծքը կատարվում է.

<<Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»։

Ըստ Գողթան երգիչների դևերը բռնում են Արտավազդին, շղթայում քարայրում և նա ինչքան էլ փորձում է ազատվել չի կարողանում, քանի որ դարբինները ամրացնում են կապանքները:

Առասպելում պատմվում է, թե ինչպես են ալանները արշավում Հայաստանի վրա: Արտաշեսը հավաքում է իր զորաբանակը և պատերազմում ալանների դեմ: Առաջին ճակատամարտից հետո ալանները նահանջում են Կուր գետի հյուսիսային ափը, Արտաշեսն էլ բանակում է հարավային ափին: Ալանների թագաժառանգին հայերը գերի են վերցնում: Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ամեն բան որդու ազատության դիմաց: Արտաշեսի մերժումից հետո ալանաց թագավորի դուստրը Սաթենիկը կանգնում է գետի ափին և ձայն տալիս Արտաշեսին՝ խնդրելով վերադարձնել եղբորը և երկու ազգերի մեջ թշնամություն չհրահրել.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝Տո՜ւր պատանուն,Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուններըԱյլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքիցԿամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահենԵվ հավերժ թշնամություն և երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Տեսնելով գեղեցիկ աղջկան և հմայվելով նրա իմաստուն խոսքերից՝ Արտաշեսը սիրահարվում է և պատգամախոսներ ուղարկում՝ Սաթենիկի ձեռքը խնդրելու: Սակայն ալանների թագավորը մեծ գլխագին է ուզում, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին:

Рубрика: Մայրենի

Հայկ և Բել

«Հայկ և Բել» առասպելը ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու Սեբեոսի պատմություններում, ժողովրդական զրույցներում։ Վեպում Հայկը՝հայ ցեղի նախնի, պայքարում է Բելի դեմ ՝ սեմական ժողովուրդների արեգակի աստված կամ Ասորեստանի թագավոր։ Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Հայկն իր տոհմով Բաբելոնից գալիս է արարադի երկիրը և Հարք գավառում հիմնում է իր անունով բնակավայր՝Հայկաշեն։ Բելը Հայկին առաջարկում է խաղաղություն և հնազանդություն, սակայն Հայկն իրեն մերժում է, ինչը Բելին ստիպում է նրան ուժով հնազանդեցնել։ Բելը մեծ զորգով մտնում է Արարադի երկիր և Վանա լճի ափին երկու զորքերը մարտի են բռնվում։ Արդյունքում Հայկը երեքթևյան նետով հարվածեց Բելի կրծքին, որը դուրս գալով Բելի մեջքից խրվեց գետնի մեջ և սպանեց նրան։

Հայկ և Բել

Рубрика: Մայրենի

Զնգացող լռություն

Լռություն, ձայն, որը արժեքավոր է շատ բառերից։ Լռել ու չխոսել, անձայն բացատրել, զգացնել տալ այն, ինչ ուզում ես ասել կամ ինչ զգում ես։ Երբեմն մենք խոսում ենք, սակայն երկրորդ բառից հետո հասկանում, որ խոսքերով չկարողացանք արտահայտել այն, ինչ պետք է։ Մեր զնգացող լռության մեջ թաքնված է մեր միտքը, մեր ասելիքը։ Ի՞նչն է ավելի արժեքավոր, լռել, թե՞ խոսել։ Չգիտեմ։ Երևի լռե՞լ, քանզի լռության մեջ է թաքնված ամենաթանկը, ամենակարևորը։ Հաճախ մարդիկ ցանկանում են խոսել, պատմել, ասել, սակայն չի ստացվում։ Իսկ այդ դեպքում ի՞նչ են անում, այո, լռում են, և լռելով ավելի լավ են հասկանում միմյանց հոգիները։ Հաճախ բառերը ստում են, սակայն լռությունը ո՛չ, նրա մեջ է ողջ ճշմարտությունը։ Դե իհարկե խոսել կարելի է, սակայն խոսելիս պետք է ասել այն, ինչը ավելի արժեքավոր կլինի ուղղակի լռելուց…

Рубрика: Մայրենի

Կարդում ենք Համո Սահյան

1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:

2. Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

Լռության համերգ

3. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

Նորից կարմիր ու կանաչ

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:

Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:

Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Այս բանաստեղծության մեջ ես շատ հավանեցի կարոտի և հին հիշողության նկարագրությունը։ Ինչքան ավելի շատ ես մեծանում հասկանում ես, որ կարոտում ես աշխարհի թեթևությունը։ Այլևս չես տեսնում աշխրահն այնքան լուսավոր, որքան տեսնում էիր առաջ։ Այդ փուլում շատ է օգնում հին հիշողություններին նայելը, կրկին նրանց զգալը։ Այդպիսով կյանք են կարող վերադառնալ լուսավոր օրերը, որոնք տեղի են ունեցել այդքան վաղուց։

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:

Рубрика: Մայրենի

Եղիշե Չարենց

Հարցեր և առաջադրանքներ

Այս վիրտուալ ճամփորդության ընթացքում նկատեցի հետևյալ կանգառները.  Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն-թանգարան և Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:

  • ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Տեսանյութում հնչում է Չարենցի <<Տաղ անձնական>> բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը հայրենիքի, հայրենի բնության մասին էր: Չարենցը պատմում էր իր հայրենիքը լքելու ճանապարհի մասին: Պատմում է, թե ինչ է տեսնում ճանապարհին… Օտար մարդիկ, անհավասար կյանք: Միայն սա է տեսնում Չարենցը օտար քաղաքներում և կարոտը սրտում լքում հայրենիքը՝ Կարսը: Կարսը լքելուց հետո Չարենցը իր կյանքը բնութագրում է, ինչպես մի գորշ, տաղտկալի ու խելագար երգ :

Չարենցի ծննդավայրը՝ Կարս

 «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք: 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի:Այնուհետև, 1918 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի: 1919 -ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև ,1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի: 

Կարինե Քոթանճյան

Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն:

Աղբյուրներ. 123