Рубрика: Պատմություն

ՀԽՍՀ սահմանադրություն

ՀԽՍՀ սահմանադրություն, Խորհրդային Հայաստանում սոցիալիստական հասարակարգի և պետական կարգի հիմքերը, պետության մարմինների համակարգի, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների իրականացման նյութական ու իրավական երաշխիքներն ամրագրող հիմնական օրենք։

ՀԽՍՀ առաջին սահմանադրությունն ընդունվել է 1922 թվականի փետրվարի 3-ին, ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների, կարմիր բանակայինների, դեպուտատների սովետների 1-ին համագումարում, որի հիմքում ընկած են ՌՍՖՍՀ սահմանադրության (1918) սկզբունքները։ Խորհրդային Հայաստանը այդ սահմանադրությամբ հռչակվեց ունիտար պետություն, սահմանվեցին պետական բարձրագույն մարմինները, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, ճանաչվեց սովետական օրենսդրությունը։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, իր հիմքում ունենալով ԽՍՀՄ 1924 թվականի Սահմանադրության սկզբունքները։ 

1925 թվականին ՀԽՍՀ սովետների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխումներն ու լրացումները։ 1937 թվականի մարտի 23-ին ՀԽՍՀ սովետների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվեց նոր սահմանադրություն, որի հիմքում ընկած էին ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։ Այն վավերացրեց սոցիալիստական ուժերի օկուպացիան (սեփական պնդմամբ՝ «սոցիալիզմի հաղթանակը») Խորհրդային Հայաստանում։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1978 թվականի ապրիլի 14-ից, որն ընդունվել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում։

Рубрика: Պատմություն

Վանի թագավորություն. Մենուա արքա

Վանի թագավորությունում կան շատ հզոր արքաներ, որոնց դժվար է համեմատել: Սակայն այս անգամ ցանկացա խոսել Մենուա թագավորի մասին…

Վանի թագավորությունը , որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին: Մենուան թագավորել է մ.թ.ա. 810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի գահակիցն էր: Մենուան հիանալի քաղաքագետ էր և ռազմական գործիչ: Նա շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Նա ստեղծեց հզոր բանակ: Կարողացավ հակահարված հասցնել Ասորեստանին և պաշտպանել երկրի սահմանները, շարունակեց հայաբնակ մարզերի միավորումը: Նա Վանի թագավորությունը միացրեց Արածանի գետի հովիտը, Արարատյան դաշտի մի մասը, Ալզի (Աղձնիք) երկիրը, Սասունը, Մշո դաշտը և այլն: Ք. ա. 791թ. հուժկու հարվածով հետ վանեց Ասորեստանի արշավանքը, և Վանի թագավորությունը դարձավ տարածաշրջանի հզոր տերություններից մեկը: Մենուան ջանքեր է գործադրել երկրի տնտեսական կյանքը, հատկապես գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Նա հին աշխարհի նշանավոր կառույցներից մեկի՝ 72կմ ջրանցքի կառուցողն է, այդ կառույցի շնորհիվ ընդլայնվել են այգիներն ու ցանքատարծությունները: Ջրանցքը ջուր է մատակարարել նաև Վան քաղաքին: Ջրանցքի պատերին արքան թողել է 14 արձանագրություն, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը: Բայց պատմությունը անողոք և անարդար է: Հազարամյակներ ի վեր ժողովուրդն այս ջրանցքը կոչեց Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Մենուան ավարտին հասցրեց Տուշպայի կառուցումը: Երկրում կառուցեց նոր քաղաքներ, որոնցից նշանավոր է Մենուախինիլի քաղաքը: Ահա հակիրճ, թե ինչ բարեփոխումներ է արել Մենուա արքան:

Մենուան բազում ամրոցներ ու բերդեր կառուցեց Հայաստանի տարբեր շրջաններում: Հայտնի են նրա կառուցած ամրությունները թե՛ Վանա լճի շրջանում, թե՛ Կարինի դաշտում, թե՛ Արածանի և Արաքս գետերի ավազաններում: Բացի Մենուախինիլիից, հայոց հզոր այս արքան ներկայիս Երևանի տարածքում հիմնադրեց Արին բերդը, որ իր ժամանակաշրջանի հզոր ու անառիկ բերդ-ամրոցներից էր: Այս ամրությունները նա բնակավայրերով շրջապատեց` փաստորեն դրանք դարձնելով բերդաքաղաքներ, ինչպես նաև նրանց մեջ հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ կանգնեցրեց: Մենուան արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս և հասավ Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան: Ապա շարժվելով դեպի հյուսիս-արևելք` հասավ Արարատի հյուսիսային փեշերը` շրջանը միավորելով իր թագավորությանն ու այնտեղ` Արաքսի աջ ափին, հիմնադրելով Մենուախինիլի քաղաքը: Ճիշտ է, Վան-Տուշպայի կառուցողը Սարդուրի Ա հայոց արքան էր` Մենուա Ա-ի պապը, սակայն Մենուան քաղաքում բազմաթիվ գեղեցիկ շինություններ հիմնեց` կառուցապատելով քաղաքը: Հնագիտական պեղումները փաստում են, որ հենց Մենուա արքայի օրոք Վանը շենացավ, ծաղկեց ու վերջնականապես ձևավորվեց որպես քաղաք; Մենուա արքան անցավ նվաճումների և ազատագրեց Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի երկրները և ամրապնդեց Վանի թագավորության դիրքերը հյուսիսում:

Մենուա արքան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես հզոր տիրակալ, բարենորոգիչ ու հմուտ զորավար: Վանում հայտնաբերված մի արձանագրություն փաստում է, որ թագավորն իր Արծիբի (Արծիվ) անվամբ ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11.4 մետր: Սա մինչ օրս չգերազանցված ռեկորդ է համաշխարհային պատմության մեջ:

Մենուա արքան մեծ բարեփոխիչ էր: Նա ողջ երկիրը ծաղկացրեց…

Աղբյուր

Պատմության գրքեր, դասագրքեր…

Рубрика: Պատմություն

Պատմություն․ 9

Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։ Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուր-ներարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։

Sarduri 2.png

Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։

Рубрика: Պատմություն

Արցախյան պատերազմ

Արցախյան պատերազմ

1991 թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Անընդհատ ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ եղան հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը: Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ 1992 թ. հունվարին Կրկժանի ազատագրումը, որն ադրբեջանցի գրոհայինների ռազմական հենակետերից մեկն էր: Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը: Վերականգնվեց Ստեփաանակերտ – Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը: Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորությամբ հայ ազատամարտիկները մոտեցան օդանավակայանին: Վիճակը շտկելու համար Ադրբեջանի Ժողովրդական ճակատը կազմակերպեց Խոջալուի մահմեդական բնակչության (հիմնականում ՝ ադրբեջանցիներ) կոտորածը ՝ փորձելով այն վերագրել հայկական կողմին: Խոջալուն ադրբեջանցիների առաջին պարտությունն էր:

Շուշիի ազատագրումը

Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից: Մայրաքաղաքը կաթվածահար վիճակում էր: Բնակչությունը հիմնականում գտնվում էր ապաստարաններում: Մշակվեց Շուշիի ազատագրման խիստ գաղտնի ծրագիրը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»: 1992 թվականի մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ, ազատագրեցին հայոց պատմական Շուշի քաղաքը: Շուշիի ազատագրումը հայ ազատամարտիկների հավաքական ուժերի (շուրջ 60 ջոկատ) անձնուրաց գործողությունների արդյունք էր: Շարունակելով առաջխաղացումը ՝ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992 թվականի մայիսի 18-ին ազատագրեցին Լաչինը: Լաչինը դարձավ մարդասիրական միջանցք ՀՀ – ի և ԼՂՀ – ի միջև, որտեղով սնունդ, վառելանյութ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ էին առաքվում արցախահայությանը: Ագրեսորը ՝ Ադրբեջանը, չհաշտվեց պարտության հետ և 1992 թվականի ամռանը օտարերկրյա վարձկանների օգնությամբ հարձակվեց ԼՂՀ հյուսիսային շրջանների վրա: Թշնամին գրավեց ու ավերեց Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի մասը: ԼՂՀ – ում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ) ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: ՊՊԿ – ն հսկայական աշխատանք կատարեց. նա ոչ միայն կազմակերպեց արցախահայության ինքնապաշտպանությունը, այլև իր ձեռքում կենտրոնացրեց ԼՂՀ գործադիր իշխանությունը: Հենց ՊՊԿ – ի ջանքերով կազմավորվեց ԼՂՀ մարտունակ բանակը: 1993 թվականի գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական տարածքները: Ազատագրվեց Մարտակերտի շրջանի զգալի մասը: Պաշտպանական նպատակ էր հետապնդում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից Քելբաջարի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Աղդամի շրջանների ազատագրումը: Արցախյան պատերազմում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը (Ավո), Աշոտ Ղուլյանը (Բեկոր), Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ: ԼՂՀ ռազմական հաջողությունները կարևոր նշանակություն ունեցան: Համոզվելով, որ զինված ճանապարհով չի կարող ընկճել արցախահայությանը ՝ Ադրբեջանը 1994 թվականի մայիսի 12 – ին ՌԴ և Մինսկի խմբի ակտիվ ջանքերով հարկադրված զինադադար կնքեց:

Շուշիի ազատագրման օրը, 1992 թ․
Рубрика: Պատմություն

ՀՀ ամրապնդման գործընթացը

1- Ե՞րբ է անցակցվել ՀՀ անկախության հանրաքվեն, ի՞նչ արդյունք այն ունեցավ։ Հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն իր անկախությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով։

1991թ. մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշել էր նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացնել հանրաքվե՝ հետևյալ հարցադրմամբ. <<Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս>>: Հայաստանում անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: 1991թ. սեպտեմբերի 21-ին հարաքվեին մասնակցածներից անկախության օգտին քվերակեց 2մ. 43 հազար մարդ: Այսպիսով՝ 1991թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմնվելով հանաքվեի արդյունքների վրա, ընդունեց Հայաստանը անկախ պետություն հռչակելու մասին պատմական որոշումը:

Հայաստանն առաջին խորհրդային հանրապետությունն էր, որն անկախացման հանաքվեն անցկացրեց Խորհրդային Միության Սահմանադրությանը և <<ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին>> օրենքին լիակատար համապատասխանությամբ:


2- Առաջին անգամ ՀՀ նախագահ ե՞րբ և ինչպիսի՞ ընտրությունների արդյունքում ընտրվեց։ Ընտրության ուրիշ ի՞նչ տեսակ կա։ Ո՞վ է ընտրվել ՀՀ առաջին նախագահ։

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անգամ անցկացվեցին համաժողովրդական նախագահական ուղղակի ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ ՀՀ նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:


3- 1995-2018 թթ. ՀՀ-ում համապետական ի՞նչ ընտրություններ են տեղի ունեցել։

1995-2018թթ. ՀՀ-ում տեղի են ունեցել (նախագահական, խորհրդարանական ) Ազգային ժողովի ընտրությունները: (արտահերթ):


4- Հիմնավորե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը։ Ներկայացրե՛ք ազգային բանակի ստեղծման գործընթացը։ Ո՞ր օրն է նշվում որպես ՀՀ բանակի օր։

Անկախության հռչակումից հետո հայոց պետականության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը ազգային մարտունակ բանակն է: Բանակը ծնվել է պատերազմի դաշտում: Սկզբում բանակը ներկայացնում էին իրարից անկախ գործող շուրջ 80 կամավորական ջոկատները: Ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, որն իր վրա վերցրեց բանակաշինության դժվարին գործը: ՀՀ պաշտպանության առաջին նախարարը Վազգեն Սարգսյանն էր: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> որոշումը, այդպես հունվարի 28-ը դարձավ հայոց բանակի ստեղծման օր:


5- Հիմնավորե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը:

Բանակի առկայությունը շատ կարևոր է Հայաստանի համար: Հայաստանը երկու կողմից շրջապատված է թշնամիներով և հենց բանակի շնորհիվ է, որ այժմ կա խաղաղություն: Ի շնորհիվ հայոց բանակի, այսքան սարսափելի պատերազմներից հետո մենք կանք և ապրում ենք Հայաստանում:


6- Ե՞րբ է ընդունվել ՀՀ Սահմանադրությունը։ Սահմանադրական ի՞նչ փոփոխություններ և երբ են ընդունվե։ Ո՞րն էր դրանց գլխավոր նպատակը։

Հանրապետության պետական և քաղաքական կյանքում նշանակալի իրադարձություն էր պետության հիմնական օրենքի ՝ Սահմանադրության ընդունումը: Այդ նպատակով ստեղծվել էր ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողով: ՀՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո Սահմանադրության նախագիծը դրվեց հանրաքվեի: ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5 – ին: Հիմքեր էին ստեղծվում իրավական, ժողովրդավարակն պետություն ստեղծելու համար: Հետագայում 2005 թվականի նոյեմբերի հանրաքվեով հաստատվեցին սահմանադրական փոփոխությունները: Փոփոխման գլխավոր նպատակը ՀՀ նախագահի իրավունքների սահմանափակումն էր և դրանց փոխանցումը խորհրդարանին: Ստեղծվեցին լուրջ նախադրյալներ Հայաստանի Հանրապետությունը իրավական և ժողովրդական երկիր դարձնելու համար:

Աղբյուր՝ Հայոց Պատմություն,9րդ. դասարանի դասագիրք

Рубрика: Պատմություն

ՀՀ ամրապնդման գործընթացը

1. Ե՞րբ է անցակցվել ՀՀ անկախության հանրաքվեն․ ի՞նչ արդյունք այն ունեցավ։ Հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն իր անկախությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով։

ՀՀ անկախության հանրաքվեն անցկացվել է 1991 թվականի սեպտեմբերի 21 – ին: Մասնակցածներից Հայաստանի անկախության օգտին քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 % – ը): Հանրաքվեի ընթացքին հետևում էին աշխարհի 25 երկրներից ժամանած 117 դիտորդներ: Խորհրդային Միության Սահմանադրության համաձայն անցկացվել է հանրաքվե, և որի արդյունքում էլ հայ ժողովուրդը որոշել է ունենալ անկախ պետություն:

ՀՀ Անկախության հռչակագիր

2. Առաջին անգամ ՀՀ նախագահ ե՞րբ և ինչպիսի՞ ընտրությունների արդյունքում ընտրվեց։ Ընտրության ուրիշ ի՞նչ տեսակ կա։ Ո՞վ է ընտրվել ՀՀ առաջին նախագահ։

1991 թվականի օգոստոսի 1 – ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը: Նույն թվականի հոկտեմբերի 16 – ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին համաժողովրդական նախագահական ուղղակի ընտրություններ: Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր – Պետրոսյանը:


3. 1995-2018 թթ․ ՀՀ-ում համապետական ի՞նչ ընտրություններ են տեղի ունեցել։

1995 – 2018 թվականներին ՀՀ – ում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ:


4. Հիմնավորե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը։ Ներկայացրե՛ք ազգային բանակի ստեղծման գործընթացը։ Ո՞ր օրն է նշվում որպես ՀՀ բանակի օր։

Անկախության հռչակումից հետո հայոց պետականության պահպանման երաշխավորը կարող էր լինել միայն ազգային մարտունակ բանակը: Ինչպես Հայաստանի առաջին հանրապետության (1918 – 1920 թվականներ), այնպես էլ երրորդ հանրապետության բանակը ծնվեց պատերազմի դաշտում: Սկզբում բանակը ներկայացնում էին իրարից անկախ գործող շուրջ 80 կամավորական ջոկատները: 1989 թվականի ապրիլի 24 – ին կամավորներից ստեղծվեց Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպությունը, որը տարբեր վայրերում հիմնեց իր կառույցները: 1990 թվականի օգոստոսի 29 – ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ՀԱԲ – ը լուծարվեց: Անկախության հռչակագիրը (օգոստոսի 23) իրավական և գործնական ուղիներ էր մատնանշում ազգային բանակի ստեղծման համար: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե: Դրա հիմքի վրա քիչ ավելի ուշ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը, որն էլ իր վրա վերցրեց բանակաշինության դժվարին գործը: ՀՀ նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 5 – ի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար նշանակված Վազգեն Սարգսյանը մեծ դեր խաղաց մարտունակ և կարգապահ բանակ ստեղծելու գործում: 1992 թվականի հունվարի 28 – ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց հայոց բանակի ստեղծումը:

Բանակը լուծում է մարդկանց ֆիզիկական գոյության և անվտանգության խնդիրը: Հայաստանի Հանրապետությունը երկու կողմից շրջապատված է թշնամի երկրներով, և շնորհիվ ՀՀ բանակի, հայ ազգը այսօր գոյություն ունի:


5. Հիմնավորե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը:

Բանակը լուծում է մարդկանց ֆիզիկական գոյության և անվտանգության խնդիրը: Հայաստանի Հանրապետությունը երկու կողմից շրջապատված է թշնամի երկրներով, և շնորհիվ ՀՀ բանակի, հայ ազգն այսօր գոյություն ունի, կա Հայաստանի Հանրապետություն:

6. Ե՞րբ է ընդունվել ՀՀ Սահմանադրությունը։ Սահմանադրական ի՞նչ փոփոխություններ և երբ են ընդունվե։ Ո՞րն էր դրանց գլխավոր նպատակը։

Հանրապետության պետական և քաղաքական կյանքում նշանակալի երևույթ էր պետության հիմնական օրենքի ՝ Սահմանադրության ընդունումը: Այդ նպատակով ստեղծվել էր ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողով: ՀՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո Սահմանադրության նախագիծը դրվեց հանրաքվեի: 1995 թվականի հուլիսի 5 – ին ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հիմնական օրենքի օգտին քվեարկեց ընտրողների 68,4 % – ը: Այսպիսով ՝ ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5 – ին: Այն, իր թերություններով հանդերձ, կարևոր երևույթ էր: Հիմքեր էին ստեղծվում իրավական, ժողովրդավարակն պետություն ստեղծելու համար: Հետագայում 2005 թվականի նոյեմբերի հանրաքվեով հաստատվեցին սահմանադրական փոփոխությունները: Փոփոխման գլխավոր նպատակը ՀՀ նախագահի իրավունքների սահմանափակումն էր և դրանց փոխանցումը խորհրդարանին: Ստեղծվեցին լուրջ նախադրյալներ Հայաստանի Հանրապետությունը իրավական և ժողովրդական երկիր դարձնելու համար:

Рубрика: Պատմություն

1991 թ․Հայաստանում

Ազատագրական պայքարի զինված փուլը

1991 թ․ արցախահայության համար շատ բարդ և ծանր տարի էր։ Շրջափակման պատճառով հիմնովին խաթարվել էր մարզի տնտեսական գործունեությունը։ Օգտվելով այս վիճակից՝ Մոսկվան և Բաքուն ավելի էին ուժեղացնում ճնշումներն ու բռնարարքները։Խիստ մտահոգիչ էր Հյուսիսային Արցախի ճակատագիրը։ Դատարկվել էին Ադրբեջանական ԽՍՀ Գետաբեկի Թովուզ, Շամխորի և Դաշքեսանի շրջանների հայկական գյուղերը։ Հերթը հասել էր Շահումյանի և Խանլարի շրջաններին։ Հյուսիսային և Հարավային Արցախի հայաթափության համար 1991 թ․ Մոսկվայում մշակվեց «Կոլցո» ռազմական գործողության ծրագիրը։ Այն սկսեց իրականացվել ապրիլին։ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները և նրանց միացած խորհրդային զորամասերն ապրիլի 18-22-ին զենքի տարբեր տեսակներից սկսեցին գնդակոծել Գետաշեն գյուղը։ Գյուղ ներխուժած զինվորականներին ուղեկցում էին ադրբեջանցի օմօնականները, որոնք դաժան հաշվեհարդար էին տեսնում գյուղի հայ բնակչության հետ։ Նրանց դեմ գետաշենցիների հերոսական պայքարը գկխավորում էր Թաթուլ Կրպեյանը։

Դրությունն արդեն օրհասական էր դառնում։ Անհավասար մարտերում զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Մարտունաշենի պաշտպանության ղեկավար Սիմոն Աչիքգյոզյանը և ուրիշներ։

1991 թ․ Մայիսի 7-ին Գետաշենի շուրջ երեք հազար կին, երեխա, ծեր ռազմական ուղղաթիռներով տարհանվում են։ Գյուղի գրեթե բոլոր ինքնապաշտպանները տեղափոխվում են Շահումյանի շրջան։ Ընդհանուր առմամբ բռնի տեղահանվել են միայն վերոնշյալ բոլոր շրջանների 24 գյուղերի բազմահազար հայ բնակիչներ։

Ստացվում է, որ մայիսյան օրերին Ադրբեջանի կողմից հայ բնակչությանը պարտադրվեց պատերազմ։ 1991 թ․ հուլիսին Ստեփանակերտում ստեղծվեցին ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե և ինքնապաշտպանության ուժերի շտաբ։ Մարզի բոլոր շրջաններում կազմակերպվեցին զինված ջոկատներ։ 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը հռչակագիր ընդունեց «անկախության վերականգնման մասին», երկիրը հռչակեց 1918-1920 թթ․ Ադրբեջանական ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդ՝ վերջինիս սահմաններում։ Դա նշանակում էր, որ նա դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, և որ նրա կազմում չէր կարող լինել Լեռնային Ղարաբաղը։

Օգտագործելով հարմար պահը՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիր ընդունելու մասին» պատմական որոշումը։ Այդպես հիմնվեց անկախ հայկական պետություն՝ Լեռնային Ղարբաղի Հանրապետությունը։

Հայաստանի անկախացում

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Рубрика: Պատմություն

Խորհրդային Հայաստանի մշակույթը 1920-1945 թթ․․ Կրթություն և գիտություն

Կատարե՛ք համեմատական աշխատանք՝
Խորհրդային Հայաստանի կրթության և գիտության և ներկա կրթական և գիտական համակարգերի միջև։ Օգտվե՛ք ձեր և ձեր ծնողների փորձից։ Օգտագործե՛ք համացանցում և գրականության մեջ առկա համապատասխան նյութերից։

Խորհրդային Հայաստանում տնտեսությունը, կրթությունը և գիտությունը պլանային էին, ինչի պատճառով մրցակցության պայմաններն ավելի ցածր էին։ Կրթության ընտրության հնարավորություններն ավելի սահմանափակ էին։ Այսօր կրթություն ստանալու հնարավորություններն ավելի շատ են։ Առաջին հերթին, որովհետև հայտնվել է մրցակցություն, իսկ երկրորդը տեխնոլոգիաների և համացանցի շնորհիվ։ Խորհրդային Հայաստանում կրթությունը, գիտությունը և մշակույթը խիստ գաղափարական էին և հակադրվում էին արևմուտքին։

Հանրակրթական դպրոցների մեծամասնության ուսուցման միջոցները շատ չեն փոխվել Խորհրդային Հայաստանում գործող ուսուցման միջոցներից։ Շատ դպրոցներում մինչև հիմա բացակայում է համացանց հասկացությունը, որը, օրինակ, մեր կրթահամալիրում ուսուցում կազմակեպելու համար հիմնական նախադրյալն է։

ՀՍԽՀ-ի և ներկա դպրոցների մեկ այլ տարբերություն է գնահատման միջոցը։ Խորհրդային Հայաստանում սովորողների աշխատանքը գնահատում էին 5 բալանոց համակարգով։ Ըստ մայրիկիս ներկայիս գնահատման ձևն ավելի հարմար է և՛ սովորողների, և՛ դասավանդողների համար, քանի որ մեր համակարգն ունի ավելի շատ տարբերակներ, որը հեշտացնում է աշակերտի աշխատանքը գնահատելու հարցը։

Հիմա դպրոցների թիվը բնականաբար գերազանցում է Խորհրդային Հայաստանում դպրոցների թվին և կան կրթվելու բազմաթիվ տարբերակներ։ Սակայն Հայաստանի կրթությունը շատերին չի բավարարում, ինչը նրանց մոտ ցանկություն է առաջացնում սովորել արտերկրում։

Խորհրդային Հայաստանը զարգացնելու համար հարկավոր էր ապահովել բոլորի կրթությունը, ինչը կառավարությանը ստիպեց ուսուցումը դարձնել անվճար հավասարապես տղաների և աղջիկների համար։ Կարևոր էր վերացնել անգրագիտությունը, որը նաև կզարգացներ նոր սոցիալիստական մշակույթը։

Ըստ հայրիկիս կենտրոնացված կառավարման կրթական համակարգը բավականին շատ տեղ էր տալիս ֆունդամենտալ գիտության զարգացմանը։ Այդ տեսանկյունից Խորհրդային գիտակրթական համակարգը բավականին հետաքրքիր արդյունքներ էր տալիս։

Կարծում եմ ամենակարևոր տարբերությունն այն է, որ Խորհրդային Հայաստանում մարդիկ կրթվում էին հանուն իրենց երկրի տնտեսության, երկրի իրավիճակը բարելավելու, իսկ հիմա կրթության հիմնական իմաստն է կրթվողներին գիտելիքների այն քանակը տալը, որով իրենք կկարողանան ստեղծել իրենց ապագան։

Рубрика: Պատմություն

Կրթություն և գիտություն

<< Խորհրդային Հայաստանի մշակույթը 1920-1945 թթ․․ Կրթություն և գիտություն>>

Կատարե՛ք համամատական աշխատանք՝
Խորհրդային Հայաստանի կրթության և գիտության և ներկ կրթական և գիտական համակարգերի միջև։ Օգտվե՛ք ձեր և ձեր ծնողների փորձից։ Օգտագործե՛ք համացանցում և գրականության մեջ առկա համապատասխան նյութերից։



Խորհրդային Հայաստանի և ներկայիս կրթական համակարգերը՝ իմ կարծիքով, բավականին տարբերվում են։ Եթե երկար մտածենք կհասկանանք, որ շատ տաղանադավոր և հայտնի մարդիկ սովորել և կրթվել են հենց խորհրդային Հայաստանում, օրինակ՝ Հրաչյա Աճառյան, Ավետիք Իսահակյան և շատ այլոք։ Հենց այդ մարդկանց շնորհիվ զարգացավ երկրի տնտեսությունը, վերացավ անգրագիտությունը։ Ճիշտ է, մեր ժամանակներում նույնպես բավականին շատ են տաղանդավոր մարդիկ, բայց ի շնորհիվ ո՛չ լավ տնտեսական վիճակի, շատերը իրենց ապագան պատկերացնում են արտերկրում։ Հիմա կրթական համակարգը էլ ավելի զարգացած է, քան խորհրդային Հայաստանում, այդ ամենն ակնհայտորեն երևում է։ Այն ժամանակ զգացվում էր մանկավարժների խիստ պակաս, իսկ այժմ ուսուցիչներն ու մանկավարժները բավականին շատ են և բավարարում են բոլոր կրթական հաստատություններին։ Ուսումնասիրելով նաև, թե ինչ կրթական համակարգում էին սովորում ծնողներս, կարող եմ ասել, որ իրոք բավականանին բարելավել է կրթական համակարգը։ Ծնողներս ասում են, որ իրենց մոտ նույնպես կար դասավանդողների պակաս, որը իհարկե խանգարում էր պատշաճ կրթական ծրագրի իրականացմանը։

Рубрика: Պատմություն

Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ 1939-1945թթ․

Հայրենական մեծ պատերազմ՝ 1941-1945թթ․

2. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։

Խորհրդային Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: 1942 թվականի հոկտեմբերից, Երևանի էվակուացված գործարաններից մեկում ինքնաթիռներ էին նորոքում և ինքնաթիռի տարբեր մասեր էին արտադրում։ Պատերազմի վերջում, գործարանը սկսեց մեկ այլ ՝ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը, որոնք տեղում փորձարկվում և ուղարկվում էին ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր կաուչուկ, պղինձ և կարբիդ։

3. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։

Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին։ Միայն ՀԽՍՀ-ից պատերազմին մասնակցել է մոտ 300 հազար հայ, զոհվել են ավելի քան 100 հազարը։

4. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։

Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները։ Ուկրայինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200 հայ պարտիզաններ։ Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա․ Միկոյանի անվան պարտիզական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ։

Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գերորգի Հարությունյանը և ուրիշներ:

5. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։

Սփյուռքահայ նշանավոր հերսոներից էին Միսաք Մանուշյանը, Լուիզա և Արփիար Ասլանյանները։

Միսաք Մանուշյան

Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ:

Փարիզում Միսաք Մանուշյանը իր շուրջն է հավաքել հայ մտավորականներին (որոնց հետ նախկինում համագործակցել էր «Զանգու» ամսագրում)՝ նպատակ ունենալով կազմակերպել միջազգային ջոկատ Ֆրանսիական դիմադրության շարժմանը մասնակցելու և հակաֆաշիստական պրոպագանդա ծավալելու համար: 1941 թվականի հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա գերմանացիների հարձակման օրը, գեստապոն ձերբակալել է Միսաք Մանուշյանին և նրա խմբավորման անդամերին: Մանուշյանն ուղարկվել է Կոմպիեն համակենտրոնացման ճամբար, որտեղ շարունակել է պայքարն ընդդեմ ֆաշիզմի՝ իր նոր ծանոթի՝ ֆրանսիացի մի բժշկի հետ կազմակերպելով ընդհատակյա կազմակերպություն:

Փախնելով ճամբարից՝ Միսաք Մանուշյանը 1943 թվականի մարտին միացել է «Ստալինգրադ» ջոկատին (կոչվել է ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի), որ ենթարկվում էր «Ազատ հրաձիգներ և ֆրանսիացի պարտիզաններ» կառույցին: Մանուշյանի առաջին զինված ակցիան, որ անցկացվել է Լևալուա Պերեում մարտի 17-ին, ավարտվել է անհաջողությամբ: 1943 թվականի օգոստոսին՝ Բորիս Գոլբանի պաշտոնազրկումից հետո (որի ջանքերի շնորհիվ միավորվել են էթնիկապես մեկուսացած խմբերը), Մանուշյանը ղեկավարել է երեք ջոկատ, որոնցում ընդգրկված էին ընդհանուր առմամբ շուրջ 50 մարտիկներ: Փարիզի շրջանում գործող բոլոր պարտիզանների ղեկավարությունն ստանձնել էր հրեական ծագմամբ լեհ կոմունիստ Յոզեֆ Էպշտեյնը (գնդապետ Ժիլ), որ եղել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի վետերան:

1943 թվականի օգոստոսից Մանուշյանի ղեկավարած խումբը կատարել է մոտ 30 հաջող հարձակումներ գերմանական նվաճողների վրա, այդ թվում նաև լիկվիդացրել են Փարիզի պարեկ, մասսայական գնդակահարություններով «աչքի ընկած» գեներալ ֆոն Շամբուրգի և ՍՍ շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերին, որ պատասխանատու էր 600 000 քաղաքացիական անձանց Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու համար:

Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից: Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս:

Արփիար և Լուիզա Ասլանյաններ

1940 թվականին իր հարսնացուի հետ միասին Արփիար Ասլանյանը համալրել է Ֆրանսիական դիմադրության շարքերը: Ասլանյանները ձեռնարկել են ընդհատակյա արտադրություն և ֆրանսիական պարտիզաններին մատակարարել են զենք: Արփիարը ծանոթ է եղել այլ դիմադրության հայ մասնակիցների հետ, ինչպիսիք էին Միսաք Մանուկյանը, Մելինե Մանուկյանը, Արպեն Դավթյանը, Հայկ Դպիրյանը, Շագ Տատուրյանը և այլոք:

1944 թվականի հուլիսի 26-ին Ասլանյանները ձերբակալվել են Գեստապոյի գործակալների կողմից, իսկ Լուիզայի օրագրերը և ձեռագրերը, այդ թվում նաև՝ «Histoire de la Resistance»-ը («Դիմադրության պատմություն») և «La Chute de Paris»-ը («Փարիզի անկումը»), այրվել են նացիստների կողմից: Նույն թվականի օգոստոսի 15-ին նրանց Թուլուզից տեղափոխել են Բուխենվալդ, ինչից հետո Արփիարին բանտարկել են «Դորա Միթելբաու» համակենտրոնացման ճամբարում` բաժանելով նրան կնոջից: Լուիզային տեղափոխել են Ռավենսբրյուկ:

1945 թվականի հունվարի 30-ին անհայտ պատճառով մահացել է Լուիզան: Փետրվարի 15-ին Արփիարը համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել:

6. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։

Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը՝ 119 հայաստանցու։

7. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։

8. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։

Հովհաննես Բաղրամյանը ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի նահանգի Չարդախլու գյուղում։

1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան Կայսրության դեմ։

Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին, որպես դասակի հրամանատար:

1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) հեծելազորային դպրոցը, 1934 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Այդ ընթացքում ծառայել է Հայաստանում տեղակայված խորհրդային զորքերում, Էջմիածինում, Երևանում, Գյումրիում:

1934-1936 թվականներին ծառայել է՝ որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938 թվականից ավագ դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Այդ ընթացքում նաև կարճ ժամանկաով բռնադատվել է: Զորքերում հրամանատարական ծառայության է վերադարձել 1940 թվականին՝ դառնալով Կիևի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Այս ժամանակ Բաղրամյանը անհաջող խոշոր հակահարձակման համար խնդիրներ ունեցավ, սակայն շուտով դրանք հարթվեցին և նրան նշանակեցին Ռոկոսովսկու նախկին` 16-րդ բանակի հրամանատար, որը արդեն կոչվում էր 11-րդ գվարդիական բանակ: Հենց այս բանակի հրամանատարի պաշտոնում նա վարեց մի քանի բացառիկ հաջողված ռազմագործողություններ, այդ թվում նաև Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։

1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։

Մարշալ Բաղրամյանը և Զորավար Անդրանիկը

1968 թվականին մարշալ Բաղրամյանը հանդիպեց ԵՊՀ-ի ուսանողների հետ։ Զրույցի ժամանակ նրան հարցրեցին՝ արդյոք երբևիցե հանդիպել է Զորավար Անդրանիկին: Բաղրամյանը պատմեց, որ 1918 թվականին նրա ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ։ Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15000 գաղթականներով։ Առավոտյան նա իր մոտ կանչեց Բաղրամյանին և ապտակ հասցրեց. «Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», — ասաց նա Բաղրամյանին։ Ուսանողներին նա պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցություններ, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին։ Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ։