Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…Գիտակցության կորուստը մարդու կյանքին սպառնացող վիճակ է: Դրա պատճառ կարող են լինել բազմաթիվ վնասվածքներ եւ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ սրտի աշխատանքի խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, հանկարծահաս հիվանդագին վիճակները:Բացի այն, որ անգիտակից տուժածի բոլոր մկանները թուլանում են, եւ եթե նա մեջքի վրա է պառկած, լեզուն կարող է ետ գնալ ու փակել շնչուղիերը, նրա մոտ բացակայում են նաեւ կլլման ու հազի ռեֆլեքսները: Դրա հետեւանքով փսխման զանգվածները, արյունը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները, ինչը շնչառությունը դադարելու պատճառ կարող է լինել:Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝Չափահաս՝ 60-85 զարկԱնչափահաս՝ 80-110 զարկԾծկեր՝ 120-140 զարկՇնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝Չափահաս՝ 14-18 շնչառական շարժումԱնչափահաս՝ 20-25 շնչառական շարժումԾծկեր՝ 40-60 շնչառական շարժումՇնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը:
Рубрика: Տեխնոլոգիա
Առողջագիտություն
- Դեղատուն խոհանոցում— այս օրերին , երբ առկա է գրիպի և հարբուխի սոզոնային վարակի վտանգը, մեր սննդում օգտագործվող որ մթերքներն են, որ ունեն պաշտպանիչ, հակավիրուսային, մանրէասպան, իմունիտետը բարձրացնող հատկություններ: Դրանց մասին կազմեք նյութեր, որտեղ պարտադիր նշված են.
- մթերքի/ բանջարեղենի, միգի,կամ այլի/ նկարը
- առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
- կիրառման եղանակները
Կիտրոնի պտուղներում պարունակող ֆլավանոիդները իջեցնում են արյան ճնշումը եւ պաշտպանում արյունատար անոթները: Հյութը հարուստ է կիտրոնաթթվով, պարունակում է բազմաթիվ մակրո եւ միկրո տարրեր, C, A, B խմբի վիտամիններ, աղեր: Կիտրոնը օժտված է ընդհանուր կազդուրիչ, հակաբորբոքային, հակամանրէային, հակասկլերոտիկ եւ վերքերը վերականգնող ազդեցությամբ: Եթերային յուղն ունի արտահայտած հակավարակային ազդեցություն, կիրառվում է արոմաթերապիայում, ունի հակաայտուցային, խորխաբեր, ախտահանիչ, հիպոլիպիդեմիկ ազդեցություն (իջեցնում է խոլեստերինի պարունակությունը արյան մեջ¤:
. Դեղատուն թաղարում— որ տնային բույսերն են, որ ունեն բուժիչ, հակավիրուսային հատկություններ: Եթե ձեր տանը աճում են այդպիսիք, պատմեք, գտեք այդ բուսերի մասին տեղեկություններ, որտեղ պարտադիր նշված են.
- թաղարային բույսի նկարը
- առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
- կիրառման եղանակները

Ինչի՞ շնորհիվ է տեսքից այսչափ աննկատ բույսը օժտվել իր բուժիչ հատկություններով։ Այսօր սխտորի ներքին բաղադրությունն այլևս գաղտնիք չէ։ Ջրից բացի նրա բաղադրության մեջ կան բջջանյութ, սպիտակուցներ, ճարպեր, կարբոհիդրատ, ածուխ, ասկորբինաթթու և մեծ քանակությամբ միկրոէլեմենտներնատրիում, կալիում, կալցիում, մանգան, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, յոդ, ցինկ։ Սխտորի կազմության մեջ կան նաև ծծմբի միացություններ, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, C, B, D, P խմբի վիտամիններ,։ Առանձնակի կարևոր է ծծմբի պարունակությունը, քանի որ ծծումբ պարունակող նյութերը օժտված են զարմանալի հատկություններով։ Գիտնականները սխտորի մեջ ծծումբ պարունակող ավելի քան 100 բաղադրանյութեր են հայտնաբերել։ Պարզվել է, որ սուլֆիդներն են ապահովում սխտորահյութի
ստաֆիլոկոկկերի, դիզենտերիայի, տիֆի հարուցիչների, պաթոգեն սնկերի դեմ պայքարելու անհավանական հատկությունը։ Այս բաղադրություների շնորհիվ է, որ սխտորը համարվում է հզոր հակաթույն, և դավադրություններից խուսափող հռոմեացի կեսարները երիցս իրավացի էին, որ ապավինում էին սխտորի օգնությանը։ Սխտորի սուլֆիդները «սոսնձում» են թույնի ազատ մոլեկուլները և արգելակում դրանց ներթափանցումը մարդու օրգանիզմ։ Սխտորն այնքան «ուժ» ունի, որ չեզոքացնում է թույնի մոլեկուլների ազդեցությունը, և, օրգանիզմը չկրելով որևէ վնաս, այն դուրս է մղում բնականոն ձևով։ Այդ նույն մեխանիզմով են գործում նաև վերջերս մեծ տարածում գտած քիմիական բաղադրություն ունեցող սննդային հավելումները, որոնց մեջ պարունակվող ծծմբանյութերը չեզոքացնող դեր ունեն և արգելակում են քաղցկեղածին նյութերի առաջացմանը։ Այնպես որ, անծանոթ համեղ խորտիկները համտեսելիս չէր խանգարի հետն էլ 2-3 պճեղիկ սխտոր ուտել։