



Մահու պես դաժան ձմեռն է իջել,
Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր.
Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ,
Հավետ կենդանի, կարկաչո՜ւն աղբյուր…
Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում,
Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում,
Ծաղրանքով ձյունի երեսն ես թրջում,
Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։
Քո մեջ ապրում է հույսը չըմարող…
Դո՜ւ, որպես գալիք գարունների լուր,
Դո՜ւ, որպես սերը՝ մահու դեմ՝ կարող —
Ազատության ե՜րգ, կարկաչո՜ւն աղբյուր…
Ձմեռվա բուք է :Բայց էլի աղբյուրը կարկաչում է:Բարձր սարին կանգնած փաթիլները թափվում են: Մոխրագույն է դարձել երկինքն ամպամած: ԵՎ դու հույս ունես որ գարուն կգա և կազատվես այդ սառնամանիքից և կազատվի աղբյուրն կարկաչուն:
Սև ճիրաններդ, անհաղթ Բաբելոն,
Դու երկարում ես արձակ դաշտերում,
Քո, պաղ շենքերի մութ նկուղներում
Դու, կույր, պահում ես, մի ահեղ ցիկլոն։
Քո ցուրտ լույսերի անխոս խնդությամբ
Դու դաժանորեն նայում ես հեռուն,
Քո պալատների ներքնահարկերում
Դու, խենթ, սնում ես մի պայծառ վիշապ։
Եվ այնտեղ, այնտեղ քո դղյակներում,
Ուր օրգիաների կոշմարն է խոսում,
Քո խնջույքների լպիրշ քաոսում —
Ալ-ուրվականն իր դաշույնն է սրում։
Ես այս բանաստեղծությունը պատկերացրու այսպես` Կարմրականաչավուն դաշտերի դիմաց Բաբելոնն է կիսաքանդ ցուրտ ներսում մութ։