Рубрика: Մայրենի

Ակսել Բակունց .Ալպիական մանուշակ

Ակսել Բակունցի <<Ալպիական մանուշակ>> գեղեցիկ ստեղծագործությունը ամեն ոք ընկալում և հասկանում է յուրովի՝ ինչպես ստեղծագործության հերոսները։ Ըստ իս ստեղծագործությունը կյանքի մասին էր, մարդկանց աշխարհայացքների ու մտածելակերպի։ Ստեղծագործության մեջ ներկայացված է, թե ինչպես են մտածում տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ։ Նրանցից մեկը հնագետ էր, ով չէր տեսնում բնությունը, ծաղիկները, հայացքները։ Նա միայն տեսնում էր քարեր, ժայռեր, պատմական ամեն բան։ Իսկ նկարիչը ընդհակառակը։ Նա տեսնում էր ամեն ծաղիկ, նկարում, իր տեսածը հանձնում թղթին։ Նկատում էր հետաքրքիր արտաքինով մարդկանց, նրանց նույնպես նկարում էր։ Հեղինակը աղքատ կնոջը համեմատում էր Ալպիական մանուշակի հետ։ Երկուսն էլ անչափ գեղեցիկ էին, բայց թաքնված էին հեռուներում, ապրում էին սարերում։ Ստեղծագործությունը անչափ գեղեցիկ է, պատկերավոր։ Այն ներկայացնում է կյանքը, այն կյանքը, որը ապրում են մարդիկ, հնագետները, նկարիչները և աշխարհից կտրված, հեռուներում ապրող մարդիկ…

Մեջբերումներ գրքից.

Ահա, թե ինչպես են տեսնում աշխարհը ստեղծագործության հերոսները.

Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը՝ ծիրանի գույն։ Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։

Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։

Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։

Ստեղծագործությունում այնքա՜ն գեղեցիկ է նկարագրված ամեն բան։ Որ կարծես այնտեղ լինես, զգաս, ապրես…

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները…

Рубрика: Պատմություն

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում 13.10.2020

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում, Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացման և այդ տարածքում Հայաստանում խորհրդային հանրապետության հռչակման գործընթաց:

Հայաստանի առաջին Հանրապետության Սիմոն Վրացյանի վերջին կառավարության հրաժարականով նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիճակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։

Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր:

Рубрика: Պատմություն

Սևրի պայմանագրի իրագործում 06.10.2020

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ռամկավար ազատական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակի առիթով: Հայտարարության մեջ նշվում է, որ այն ստորագրման օրվանից 100 տարի անց էլ ենթակա է իրագործման:

Հայտարարության մեջ ասված է, որ Սևրի դաշնագիրը միակ դաշնագիրն է, որ ստորագրվել է թե՛ Թուրքիայի և, թե՛ Հայաստանի Հանրապետության կողմից, հայկական կողմի ազա՛տ կամքով: Սևրի դաշնագիրը ոչ միայն Թուրքիային ճանաչում է, որպես պատասխանատու նախկինում նրա գործած պատերազմական հանցագործությունների համար, այլև իրավական հիմք է տալիս Հայաստան-Թուրքիա սահմանը ճշգրտելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի սահմանած իրավարար վճռին:

«Անցնող հարյուր տարիների ընթացքում Թուրքիան շարունակել և շարունակում է ուրանալ մարդկության դեմ իրագործած իր ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, խուսափել և շարունակում է խուսափել, որպես հանցագործ պատասխանատվությունից և պարտավորություններից, Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1991թ. սկսված որդեգրել է թշնամական վերաբերմունք, իսկ վերջին օրերին սաստկացրել է Հայաստանի, Արցախի և ողջ հայության դեմ իր հռետորաբանությունը և ռազմական հավանական ոտնձգությունների նախապատրաստությունը»,- նշված է հայտարարությունում:

Կուսակցություններն ընդգծում են, որ Սևրի դաշնագիրը վավերական միջազգային պայմանագիր է, թեև չեն վավերացրել ստորագրած բոլոր կողմերը, բայց նաև իրավականորեն փոխարինված չէ այլ միջազգային փաստաթղթով: Առնվազն Հայ Դատի` Հայաստանի Հանրապետության և հայ ազգի իրավունքների տեսանկյունից շարունակում է մնալ միջազգային օրենքի վրա հիմնված պարտավորագիր:

«Ավելին` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ին հրապարակած իրավարար վճիռը շարունակում է մնալ Հայաստան-Թուրքիա իրավական սահմանը գծող միջազգային միակ փաստաթուղթը: Սևրի դաշնագրի ստորագրումից 100 տարի անց Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է թշնամական տրամադրվածություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և ողջ հայության հանդեպ: Մինչև Սևրի հաշտության պայմանագրի մեջ տեղ գտած միջազգային իրավունքի նախադրյալներ կազմող կետերի վրա հիմնված Թուրքիայի պարտավորությունների ամբողջական կատարումը Թուրքիան պարտավոր է` դադարեցնել Հայաստանի Հանրապետության 27-ամյա անօրինական ցամաքային շրջափակումը, դադարեցնել հատկապես վերջին շրջանում Հայաստանի դեմ ուղղված իր ռազմատենչ քայլերը, դադարեցնել իր հակահայ քաղաքականությունը Թուրքիայի ներսում` ներառյալ մեր պատմական և բռնագրավված հողերի վրա, և դրսում` Ցեղասպանության հետևանքով ձևավորված հայկական գաղութների դեմ»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Ավանդական կուսակցությունների կառավարման մարմինները համոզմունք են հայտնում, որ կգա օրը, երբ, որպես Հայոց ցեղասպանության հեղինակ և պատասխանատու, Թուրքիան պետք է կրի իր պատասխանատվությունը և պետք է հատուցի հայ ժողովրդի բոլոր կորուստները:

«Հայտարարում ենք, որ ինչպես անցյալում, ապագայում ևս մենք` հայկական քաղաքական այլ ուժերի և հատկապես Հայաստանի Հանրապետության հետ գործակցելով, պետք է շարունակենք մեր պայքարը մինչև պատմական արդարության վերականգնումը»,- նշված է հայտարարության մեջ:

Рубрика: ֆիզիկա

Վառելիքաէներգետիկ համալիր 15.03.2021

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության՝ վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Մեր հանրապետության տարածքում արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքի պաշարներ դեռևս չեն հայտնաբերված, չունենք զարգացմանը նպաստող բնական նախադրյալներ: Շարունակվում են հետազոտական աշխատանքներն այդ բնագավառում, քանի որ, երկրաբանական օրինաչափություններից ելնելով, ենթադրվում է, որ այնուհանդերձ, այստեղ պետք է լինեն հանքային վառելիքի պաշարներ: 

Հայաստանի Հանրապետության վառելիքի պահանջը մինչև հիմա հայտնաբերված հանքավայրերից ստացված  հանքանյութերով անհնար է բավարարել: 

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են աննշան քանակությամբ ցածրորակ ածխի(գորշ) պաշարներ, որոնք սակայն արդյունաբերական կարևոր նշանակություն չեն կարող ունենալ: 

Քարածխի այստեղ հայտնաբերված հանքավայրերից համեմատաբար նշանակալից են Ջերմանիսի (Արարատի տարածաշրջանում), Ջաջուռի (Ախուրյանի տարածաշրջանում), Դիլիջանի և Իջևանի հանքավայրերը:

Մասնավորապես հանրապետության էներգետիկական ճգնաժամի առավել ժամանակաշրջանում՝ 1995 թ., Ջաջուռի հանքավայրում արդյունահանվել է 25 հազար տոննա գորշ ածուխ, որը որպես վառելիք վաճառվել է անհատ քաղաքացիներին, իսկ մի մասն էլ բաշխվել մանկապարտեզներին ու դպրոցներին:

Հանրապետության տարածքում հայտնաբերված վառելիքի պաշարներից համեմատաբար հետաքրքրություն է ներկայացնում տորֆը՝ գրանցված է տորֆի 60 հանքավայր, որոնցից հետախուզված է 16-ը: Տորֆի համեմատաբար նշանակալից հանքավայրեր կան Լոռու մարզում (Տաշիրի, Ստեփանավանի, Գուգարքի տարածաշրջաններում), Գեղարքունիքի մարզում (Վարդենիսի տարածաշրջանում):

Սկսած 1920-ական թվականների սկզբներից տարեցտարի աճող մեծ քանակությամբ նավթամթերք, քարածուխ, իսկ հետագայում նաև բնական այրվող գազ է ներմուծվել դրսից: Մասնավորապես, նավթ ներմուծվել էր Ադրբեջանից և Ռուսաստանից, քարածուխ՝ Ռուսաստանից և Ուկրաինայից, բանական գազ՝ սկզբում Ադրբեջանից ու Իրանից, իսկ հետո Ռուսաստանից , Թուրքմենիայից: Այժմ նավթ, նավթամթերք և բնական գազ հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից: 

ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է: Ջրային և ատոմային էներգետիկաները գրեթե հավասարաչափ են ներկայացված: Սակայն ջրային էներգետիկան միակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ տրանսպորտային լիակատար շրջափակման պայմաններում: 

Հայաստանում համեմատաբար խոշոր ջրէկ-ներ կասկադի ձևով կառուցվել են Հրազդան և Որոտան գետերի վրա: 

Հայաստանում կա 4 տեսակի էլեկտրակայաններ՝

Ջրային-130-ից ավելի կայան (գումարային հզորությունը՝ 1,19մլն կՎտ)

Ջերմային- 3 կայան (գումարային հզորությունը՝ 1,91 մլն կՎտ)

Ատոմային-1 կայան Մեծամորում (հզորությունը՝ 0,82մլն կՎտ)

Հողմային- հզորությունը (հզորությունը 4հազ. կՎտ)

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎՏԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): 

Վառելիքաէներգետիկ սահմանափակ պաշարներ ունեցող ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը իրականացվել է ջերմաֆիկացման բազայի վրա: Այդ պատճառով, Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններում սկսվեց ջերմաէլեկտրակենտրոնների կառուցումը. 1960թ.՝ Երեւանում, 1961թ.՝ Վանաձորում, 1963թ.՝ Հրազդանում: Երեւանի ջէկի (Երջէկ) նախագծման մանրակրկիտ տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է դեռեւս 1959թ.:  1970 թ. դեկտեմբերին գործարկվել է Որոտանի հէկ-երի համակարգի առաջնեկը՝ Տաթև ՀԷԿ-ը, 1978թ-ին Շամբ, իսկ 1989 թ-ին՝ Սպանդարյան ՀԷԿ-երը: 

Рубрика: Հանրահաշիվ

Առաջադրանքներ 25.03.21

1Ընկնող և անդրադարձած ճագայաթների միջև կազմած անկյունը 128° էՈրքա՞ն է ընկնող ճառագայթի և հայելու միջև կազմած անկյունը

Լուծում

90-64=26

Քանի որ α+α’=128 / 2 = 64, <F = 90-64=26 աստիճան

2Ընկնող լուսային ճառագայթը անդրադարձնող մակերևույթի հետ կազմում է 58° անկյունԻնչի՞ է հավասար ընկնող և անդրադարձող ճառագայթների միջև կազմած անկյունը: 

Պատ ՝ 64 աստիճան

3Աղջիկը կանգնած է հայելու դիմացնրանից 0.7 մ հեռավորության վրաՈրքա՞ն է աղջկա և իր պատկերի միջև հեռավորությունը:

Լուծում

0,7*2=1,4

Պատ ՝ 1,4 մ

4Առարկան գտնվում է հարթ հայելուց 50 սմ հեռավորության վրաՈրքա՞ն կդառնա առարկայի և նրա պատկերի միջև հեռավորությանըեթե  առարկան 10 սմով մոտեցվի հայելուն:

Լուծում

(50-10)*2=80

Պատ ՝ 80 սմ

Рубрика: ֆիզիկա

Լույս 13.03.21

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում: 

luchi_sveta_10.jpg

Իսկ ի՞նչ է լույսը: Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17 – րդ դարում: 

051112_1936_IsaacNewton1.jpg

Ըստ Նյուտոնի.Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից ՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով ՝ ճառագայթների երկայնքով:

1_1429683285364.JPG

Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը: 

8224.jpg

 Ըստ Հյուգենսի.Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

1_1429684219670.JPG

Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի ՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ: Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում 400 − 800ՏՀց (1ՏՀց = 1012 Հց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ: Տարբեր հաճախությունների ճառագայթումները մարդու մոտ տարբեր գույների զգայություններ են առաջացնում՝ սկսած կարմիրից՝ 400−480ՏՀց, մինչև մանուշակագույն՝ 670 − 800ՏՀց:

Visible-spectrum.jpeg

Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների ՝ ֆոտոնների հոսք: Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն: Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը ՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով ՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը: Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր: Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր: Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների: Լույսի  բնական աղբյուրներն են ՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:  

image005.png

 Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):  

im1.1.jpg

Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի: Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա: Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ: Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում: 

euclid-3.jpg

Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում ՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով: 

maxresdefault (2).jpg

Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից: 

Shadows3.jpg

Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի: Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:

maxresdefault.jpg

Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր: Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը: 

62.png

Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր: Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ: Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը: 

5b2e464aa65a02e9397cd1865eb2fb10.jpg

Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում: 

Lusin.png

Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին ՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է: 

1. Արևոտ օրը 5 մ բարձրություն ունեցող տանձենին գցում է 1 մ երկարությամբ ստվեր, իսկ բարդին ՝ 4 մ երկարությամբ ստվեր: Ինչի՞ է հավասար բարդու բարձրությունը: Պատասխանը գրել մետրերով ՝ տասնորդական թվի ճշտությամբ:

5 մ բարձրություն – 1 մ երկարությամբ ստվեր

x – 4 մ երկարությամբ ստվեր

x = 4 * 5 / 1 = 20

Պատ ՝ 20 մ

2. Ուղղաձիգ դրված կես մետրանոց քանոնի ստվերի երկարությունը 0.6 մ է: Դրա օգնությամբ որոշեք տան բարձրությունը, եթե վերջինիս ստվերի երկարությունը 7.2 մ է:  

0,5 մ – 0,6 մ երկարությամբ ստվեր

x – 7,2 մ երկարությամբ ստվեր

x = 0,5 * 7,2 / 0,6 = 6

Պատ ՝ 6 մ

Рубрика: ֆիզիկա

Լույսի բեկման օրենք 19.03.21

Եթե միջավայրը անհամասեռ է, ապա լույսը տարածվում է ոչ ուղղագիծ:
Երկու  միջավայրերի բաժանման սահմանին լուսային ճառագայթի էներգիան կարող է մասամբ կլանվել, մասամբ անդրադառնալ, իսկ եթե երկրորդ միջավայրը թափանցիկ է, նաև մասամբ անցնել այդ միջավայր՝ փոխելով տարածման ուղղությունը:
Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:
Ընկնող ճառագայթի՝ AO և անկման կետում երկրորդ միջավայրի (ապակու) մակերևույթին տարված MNնորմալի միջև կազմած անկյունը՝ ∠MOA-ն կոչվում է անկման անկյուն և նշանակվում α տառով:
Բեկված ճառագայթի և նույն MNնորմալի միջև կազմած անկյունը ∠NOE-ն կոչվում է բեկման անկյուն և նշանակվում է β տառով:
Մակերևույթին ուղղահայաց ընկնող ճառագայթը չի բեկվում:
Միջավայրի բեկման ցուցիչ, կամ բացարձակ բեկման ցուցիչ կոչվում է վակումում և տվյալ միջավայրում լույսի տարածման արագությունների հարաբերությունը

Рубрика: ֆիզիկա

Լույսի անդրադարձման օրենք 16.03.21

Լույսը ընկնելով մարդու աչքի մեջ առաջացնում է տեսողական զգացողություն, որի հետևանքով մենք տեսնում ենք լույսի աղբյուրը և բոլոր այն մարմիններն ու մակերևույթները, որոնք անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Լավ անդրադարձնող մակերևույթ է հայելին: 

Այն կարող է անդրադարձնել լուսային էներգիայի մոտ 90%-ը:
Լույսի անդրադարձումը ենթարկվում է որոշակի օրենքի, որը հայտնագործել է Հին Հունաստանի գիտնական Էվկլիդեսը:
 Այս օրենքը սահմանելու համար հարմար է օգտվել օպտիկական սկավառակ կոչվող սարքից: 

Օպտիկական սկավառակում լույսի աղբյուր է ծառայում փոքրիկ լամպը, որը գտնվում է շարժական լուսարարի ներսում:

Լուսարարից դուրս եկող լույսի նեղ փունջը՝ AO լույսի ճառագայթը, տարածվում է սկավառակի մակերևույթին և նրա մասնիկների կողմից ցրվելով դառնում է տեսանելի:

Ընկնող ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն՝    α (ալֆա):

Անդրադարձած ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն՝  ՝γ (գամմա):

Անդրադարձած ճառագայթն ընկած է անկման հարթության վրա, ընդ որում անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը՝ α=γ : 

Փորձնական տվյալների վրա հիմնված այս օրենքը կոչվում է անդրադարձման օրենք:

Рубрика: Պատմություն

ՀՀ հռչակումը. Բաթումիի պայմանագիրը

Ինչպես արդեն տեղյակ եք, 1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։

Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Հարկ է նշել, որ չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքր-ինչ դադար առնել։

Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։

Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։

Պայմանագրի համաձայն Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։

Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։

Բայց մյուս կողմից, ճակատագրի հետևանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն է, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. նոյեմբերը։

Рубрика: Պատմություն

Ադոլֆ Հիտլեր

Ադոլֆ Հիտլեր, գերմանացի քաղաքական գործիչ Նացիստական կուսականության առաջնորդը: Նա դարձել է Գերմանիայի կանցլեր 1933 թվականին և 1934 թվականին`ֆյուրեր: Իր դիկտատուրայի օրոք 1933-ից 1945 թվականներին նա նախաձեռնել է Երկրորդ համաշխարհային պատերազմըԵվրոպայում` ներխուժելով Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերին: Հիտլերը պատերազմի ընթացքում համակարգում էր ռազմական գործողությունները և եղել է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը: Հիտլերը ծնվել է Ավստրիայում, որն այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի մասն էր և մեծացել է Լինցի մոտակայքում: Նա տեղափոխվել է Գերմանիա 1913 թվականին և անդամագրվել Գերմանիայի բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:1919 թվականին նա միացել է Գերմանական բանվորական կուսակցությանը, որը վերածվեց Նացիստական կուսակցության, և 1921 թվականին Հիտլերը դարձավ դրա առաջնորդը: 1923 թվականին նա փորձեց իշխանության հասնել Մյունխենում իրականացված հեղաշրջման փորձի միջոցով, սակայն ձախողվեց և բանտարկվեց: Բանտում նա հեղինակեց իր ինքնակենսագրության առաջին հատորը և «Իմ պայքարը» գիրքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ.

1938 թվականի փետրվարին նոր նշանակված արտաքին գործերի նախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի խորհրդով, ով ընդգծված ճապոնամետ էր, Հիտլերը խզեց Սինո-գերմանական դաշինքը Չինաստանի հանրապետության հետ, որպեսզի դաշինք կնքի առավել ժամանակակից և հզոր Ճապոնական կայսրության հետ: Հիտլերը հայտարարեց, որ Գերմանիան ճանաչում է Ճապոնիայի կողմից օկուպացված Մանջոու-Գոն և հրաժարվեց Ճապոնիայի տիրապետության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան տարածքներից, որոնք նախկինում Գերմանիայի գաղութներն էին:Հիտլերը հրամայեց դադարեցնել զենքի մատակարարումը Չինաստանին և հետ կանչեց Չինաստանի բանակում աշխատող բոլոր գերմանացի սպաներին: Ի պատասխան չինացի գեներալ Չան Կայշին չեղարկեց բոլոր սինո-գերմանական տնտեսական համաձայնագրերը` կտրելով Գերմանիայից չինական մետաղական շուկայից:1938 թվականի մարտի 12-ին Հիտլերը հայտարարեց Նացիստական Գերմանիային Ավստրիայի միացման մասին Անշլյուս-ի շրջանակներում: Դրանից հետո Հիտլերն ուշադրությունը սևեռեց Չեխոսլովակիայի գերմանաբնակ Սուդետենլանդ տարածաշրջանի վրա:

Անձնական շփումներում 1939 թվականին Հիտլերը հայտարարեց, որ Բրիտանիան հիմնական թշնամին է և պետք է պարտության մատնվի, իսկ Լեհաստանը նպատակին հասնելու համար պետք է ոչնչացվի: Արևելյան թևը պետք է ապահով լինի և հողերը պետք է միանան Գերմանիային: Կապված Լեհաստանի անկախության Բրիտանիայի երաշխավորության հետ, Հիտլերը 1939 թվականի մարտի 31-ին ասել էր,- «Ես նրանց կմատուցեմ սատանայի խմիչք»: Ապրիլի 1-ին Վիլհելմսհաֆենում Տիրպից ռազմանավի բացման ժամանակ իր ելույթում Հիտլերը սպառնաց, որ կխզի Անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը, եթե Բրիտանիան շարունակի երաշխավորել Լեհաստանի անկախությունը, որը նա բնութագրում էր որպես շրջափակման քաղաքականություն: Լեհաստանը դաձավ Ռայխի գլխավոր նպատակը, քանի որ Հիտլերը ցանկանում էր ապահովագրել արևելյան թևը հավանական բրիտանական շրջափակման դեպքում: Հիտլերն ի սկզբանե համաձայն էր Լեհաստանը դարձնել արբայակային պետություն, սակայն Լեհաստանի մերժումից հետո նա որոշեց ներխուժել 1939 թվականին: Ապրիլի 3-ին Հիտլերը հրամայեց զինված ուժերին նախապատրաստվել Լեհաստան ներխուժմանը օգոստոսի 25-ին: Ապրիլի 28-ին Ռայխտագում իր ելույթում հայտարարեց, որ հրաժարվում է Անգլո-գերմանական նավատորմային պայմանագրիվ և Գերմանա-լեհական չհարձակման պակտից: Պատմաբաններ Վիլյամ Կարը, Գերհարդ Վեյնբերգը և Յան Կերշոուն գտնում էին, որ Հիտլերի շտապողականության պատճառը նրա վաղ մահանալու վախն էր: Նա շարունակաբար կրկնում էր, որ պետք է առաջնորդի Գերմանիան պատերազմում քանի դեռ չափազանց ծեր չէ, քանի որ նրա հետևորդները կարող է չունենան բավարար կամք: