Рубрика: Մաթեմատիկա

Առաջադրանքներ

1)Գտեք քառակուսու կողմը, եթե նրա մակերեսը հավասար է՝

ա) 25սմ2 5սմ

բ) 1մ2, 10սմ

գ) 400մմ2, 2սմ

դ) 49 դմ2, 70սմ

ե) 16 կմ2, 4 կմ 40000 սմ

զ) 1հա: 100 սմ

2) Գտեք տված թվերի քառակուսի արմատները՝

ա) (100)^2 = 10 000 (-100)^2 = 10 000 ; բ) (60)^2 = 60; գ) (800)^ 2 = 640 000 (-800)^ 2 = 640 000 ; դ)(1000)^2= 1 000 000 (-1000)^2= 1 000 000 ;

Ե) ( 1/2 )^2 =1/4

( -1/2 )^2 =1/4

Զ)(1/3)^2= 1/9

(-1/3)^2= 1/9

է)(5/6)^2 = 25/36

(-5/6)^2 = 25/36

 ը)(4/7)^2= 16/49

(-4/7)^2= 16/49

3) Պատասխանիր հարցերին:

  •  Կարո՞ղ է արդյոք իրական թվի քառակուսին լինել բացասական թիվ: Ոչ Չի կարող
  •   Ի՞նչն են անվանում քառակուսի արմատ տված թվից: թվի քառակուսին են հաշվում
  •  Քանի՞ քառակուսի արմատ ունի դրական թիվը,իսկ զրո՞ն: դրական թիվը 2 0-ն 0
  •  Գոյություն ունե՞ն արդյոք իրական թվեր, որոնք բացասական թվի քառակուսի արմատներն են: ոչ

4) Գտեք թվեր, որոնց  քառակուսին հավասար է նշված թիվը /միշտ է հնարավո՞ր/

ա) 4 = 2²; բ) 100= 10² ; գ) −6 = Չկա ; դ) 81 = 9 ²

ե) −0,25= ; զ) 0= 0²; է) 0,09= 0,03²; ը) 1,21 = 1,1:

5) Ցույց տուր, որ

ա) 11-ը 121-ի քառակուսի արմատ է, (11)^2 = 121 (-11)^2 = 121

բ) -13-ը 169-ի քառակուսի արմատ է, (-13)^2 = 169 (13)^2 = 169

գ) 1,7-ը 2,39-ի քառակուսի արմատ չէ, (1,7)^2 = 2,89 (-1,7)^2 = 2,89

դ) -0,7-ը -0,49-ի քառակուսի արմատ չէ: (-0,7)^2 = 0,49 (-0,7)^2 = 0,49

Рубрика: Մայրենի

Բուք

Գործողությունների սկիզբը համընկնում է 1811 թվականին, շարունակվում է ռուսական բանակի արտասահմանյան արշավանքից հետո։

Նյութապես ապահովված կալվածատիրոջ Մարյա Գավրիլովային (Մաշենկա) դաստիարակել էին ֆրանսիական վեպերով։ Նա սիրահարված էր երիատասարդ, ռոմանտիկ, բանակային պրապորշչիկ և ոչ այդքան հարուստ հարևան Վլադիմիր Նիկոլաևիչին։ Նա ասել էր, որ սիրահարված է Մաշային, բայց աղջկա ծնողները դեմ էին։ Եվ այդ ժամանակ Վլադիմիրը առաջարկում է փախչել և թաքուն պսակվել հարևան գյուղում, նա համոզված էր, որ իրենց կներեն։

Պսակադրության օրը շատ ուժեղ բուք էր սկսել։ Մաշան ժամանակին է հասնում եկեղեցի, իսկ Վլադիմիրը շեղվում է ճանապաարհից և մոլորվում է ձյունի պտտահողմում։ Եկեղեցի է մտնում ամբողջը ձյան մեջ սպա։ Քահանան հարցնում է․ «Թույլ կտաք սկսե՞լ։ Հարսնացուն արդեն սպասելուց հոգնել է»։ Սպան մոտենում է Մաշային և նրանք ամուսնաանում են։ Սպան ծիծաղում է, նստում ձիու վրա և փախչում։ Երբ բուքն ավարտվում է, Վլադիմիրը հասնում է «դատարկ» եկեղեցի և իմանում է, թե ինչ էր կատարվել։ Վլադիմիրը գնում է բանակ և մահանում է 1812 թվականի պատերազմում։ Մաշան ստանում է նամակ։ Երբ պատերազմը ավարտվում է հաղթանակով, վիրավոր սպային տանում են բուժման, բայց նա ընկնում է սայլակառքից։ Փոստակառապանը տանում է նրան տուն, որտեղ ապրում է Մաշան։ Երբ սպան կազդուրվում է, նա փորձում է խոսել Մաշայի հետ։ Նա պատմում է, թե ինչպես է ամուսնացել է բքի ժամանակ և չգիտի որտեղ և ով է իր կինը, ինչպես է պսակադրության ժամանակ նա բացականչել․ «Ահ, նա չէ, նա չէ»։ Մաշան լսում է և հուզված ասում․ «Աստված իմ, այդ դու՛ք եք եղել», այնուհետև ավելացրեց․ «Իսկ նա ես էի»։ Սպան բռնում է աղջկա ձեռքերը և սկսում համբուրել։

Рубрика: Մայրենի

Պայմանի պարագա

  • Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ: Եթե դու մերժես, նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ:
  • Մնացի տանը պարապելու պայմանով:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա (ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով):

Գտի՛ր պայմանի պարագաները:

  • Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին:
  • Եթե շուտ հասնեին, կկանխվեր այդ անասելի ողբերգությունը:
  • Ջերմուկ կարող ենք մեկնել տնօրենից թույլտվություն վերցնելու պայմանով:
  • Նման դեպքում միշտ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության:
  • Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով:

Կետերի փոխարեն գրի՛ր պայմանի պարագաներ: Ավելացրած պարագաները դարձրու երկրորդական նախադասություն:

  • Ջրհորից սառը ջուր կհանենք երբ որ ծարավ լինենք (ո՞ր դեպքում):
  • Նա փրկեց փոքրիկին, որ պետք է լավ սովորի ու ծնողներին լսի (ի՞նչ պայմանով):
  • Թոռան գալը տատին կուրախացնի երբ որ թոռը միշտ ուրախ լինի (ո՞ր դեպքում):
  • Ես կհանդիպեմ նրան 2 պայմանով (ի՞նչ պայմանով):
  • Նա հեռացավ այն պայմանով որ էլ հետ չի գա (ի՞նչ պայմանով):
Рубрика: Մայրենի

Չափ ու քանակի պարագա

  • Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
  • Լճափից արևը երկու անգամ է երևում:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:

  • Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
  • Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
  • Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
  • Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
  • Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:

  • Քաղաքացիները շատ ինչքա՞ն  փակեցին փողոցները:
  • Լողորդը երկար շունչը պահում էր ջրի տակ:
  • Մենք շատ զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
  • Հանիբալի զորքը քիչ կանգ առավ Ալպերի բարձունքում:
  • Մարագների դռները շատ կանաչել են:
Рубрика: Մայրենի

Ձևի պարագա

  • Հուզմունքից (ինչի՞ց, ինչի՞ պատճառով)այտերը կարմրել էին:
  • Ապրուստի ուրիշ միջոց չունենալով (ինչո՞ւ, ինչի՞ պատճառով)՝ ծերունին սենյակը վարձով էր տալիս:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության պատճառը, կոչվում է պատճառի պարագա:

Գտի՛ր պատճառի պարագաները:

  • Տիկինը սարսռաց սեփական մտքից:
  • Մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են կլիմայի փոփոխության պատճառով:
  • Փորձարարները զղջում էին, որ կանգ առան կես ճանապարհին:
  • Նա բոլորովին չէր վախենում, որ իրեն չեն հասկանա:
  • Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, քանի որ այն անսպասելի հայտնվեց:

Կետերի փոխարեն գրի՛ր պատճառի պարագաներ:

  • Շների ծառայությունների մասին պետք է խոսել որովհետև շունը մարդու լավագույն ընկերն է  (ինչո՞ւ):
  • Ոչ մի հնար չօգնեց նրա պատճառով (ինչո՞ւ):
  • Լճում ձկների տեսակները շատացել են աղտոտությունը անցնելուց (ինչի՞ց):
  • Նա աշխատանքից դուրս եկավ եղբոր պատճառով (ինչի՞ պատճառով):
  • Երեխաները ուսուցչից (ինչի՞ց) կաշկանդվում էին:
Рубрика: Մայրենի

Նպատակի պարագա

  • Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
  • Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):

Գտի՛ր նպատակի պարագաները:

  • Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
  • Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
  • Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
  • Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
  • Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

Կետադրությունը:

  1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
  2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
  3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

Կետերի փոխարեն գրի՛ր նպատակի պարագաներ – կապերով (համար, հանուն, նպատակով), առանց կապերի, երկրորդական նախադասությամբ:

  • Ադամը շնչասպառ վազում էր դդում հավաքելու ինչի՞ համար:
  • Վեպի հերոսները կառուցում են տիեզերանավ որ գնան մարս ի՞նչ նպատակով:
  • Ամբողջ օրը շրջեցինք շանը գտնելու համար ինչի՞ համար:
  • Կանգնել էր պատուհանի տակ սպասելով իր սիրուն աղջկան ի՞նչ նպատակով:
  • Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ որպեսզի նայեն բեմադրությունը ի՞նչ նպատակով:
Рубрика: Մայրենի

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվից ևգնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:

  • Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
  • Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
  • Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
  • Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
  • Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

  • Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ կանաչ դաշտերում :
  • Տուն ենք գնում ամեն օր:
  • Մութ անտառի բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:
  • Երկնքից լույս էր կաթկթում:
  • Արորով ինձ բակից հանեցին:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:

  • Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասությունները դարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):

  1. Մենք թաքնվեցինք այնտեղ, ուր խիտ եղեգներ էին աճում:
  2. Նրա հայացքը գնաց այնտեղ, որտեղից պատանին ձեռք էր պարզել:
  3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից, ուր փակվել էր աղոթելու համար:
  4. Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:
  5. Մշուշ էր բարձրանում այնտեցից, ուր ձյունը բարդաբոյ էր հասնում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  • Սողոմոնը փակեց աչքերը. օտար բառերի միջից նա լսում էր հին-հին մի զրույց բարության, լավի ու մարդկայնության մասին, որը տկար էր ու անզոր, երբ աշխարհը լի էր չարությամբ ու դաժանությամբ:
Рубрика: Մայրենի

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:

Այսօրվանից փակվում են բոլոր դպրոցները:

Այսօրվա դասն անհետաքրքիր էր:

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:

  • Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
  • Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
  • Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
  • Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
  • Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Կետերի փոխարեն դի՛ր ժամանակի պարագաներ (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

  • Երեկվանից ստանձնում է գործարանի տնօրենի պաշտոնը:
  • Այսօր ոչ ոքի չէին սպասում:
  • Այդ կինը հիմա չկա:
  • Դրանից հետո պատմությունը բոլորին պատմում էր:
  • 2 օր առաջ նա զգեստը վնասեց:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունը տրոհվում է ստորակետով:

  • Երբ գիշերը հեռախոսը զնգում է, անմիջապես վատ բան ենք մտածում:

Համակատար դերբայով (երգելիս) կազմված դերբայական դարձված-ժամանակի պարագան տրոհվում է.

  • նախադասության սկզբում և վերջում՝ բութով. – Եռօրյա ճամփորդության գնալիս՝ հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ: — Հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ՝ եռօրյա ճամփորդության գնալիս:
  • նախադասության մեջտեղում՝ երկու կողմից ստորակետերով. – Մեր դասարանի սովորողները, ավտոբուսով երկար ճանապարհ գնալիս, զվարճալի խաղեր են խաղում:

Կետադրի՛ր:

  1. Ամռանը երբ ջուրը պակասում է, գյուղացիներն սկսում են վիճել մի կաթիլի ջրի համար:
  2. Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելիս՝ մարդ հաճախ զարմանում է:
  3. Վիթխարի հզորության հողափոր մեքենան ,տեղից տեղ փոխադրվելիս, մարդու կամ ձիու քայլելուն նմանվող շարժումներ է անում:
  4. Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն՝ երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
  5. Ծովափին կանգնելիս, աղջիկը հայացքը հառում էր հեռու հորիզոնին:
Рубрика: Քիմիա

8-րդ դաս.-գնահատում

∼Թեմա` «Թթվածին»                               Հարցեր և վարժություններ.                         *1. Բնութագրեք թթվածին քիմիական տարրը.        ա) քիմիական նշանը….           բ) հարաբերական ատոմային զանգվածը`Ar
(գ)  դիրքը  պարբերական համակարգում.այսինքն. ո՞ր  պարբերության  և ո՞ր  խմբի տարր  է.               դ) ատոմի կառուցվածքը(միջուկի  լիցքը… միջուկում պրոտոների թիվը. միջուկում. նեյտրոնների թիվը….   էլեկտրոնների թիվը…  էներգետիկ մակարդակների թիվը. ..                                    (ե) թթվածնի  վալենտականությունը  և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք  օրինակներ …      *2. Բնութագրեք թթվածին քիմիական տարրի  պարզ նյութերը թթվածին  և օզոն.     ա)  քիմիական բանաձևերը....                   (բ) որոշեք հարաբերական մոլեկուլային զանգվածները Mr.       գ)մոլային զանգվածները  M գ/մոլ.  *3.Ո՞ր  գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսն օդում...ո՞ր երևույթի շնորհիվ է  ծախսված թթվածինը վերականգնվում։ *4.Սահմանեք ո՞րն է կոչվում այրման ռեակցիաներ....Գրեք օրինակներ. *5.Մարդու  օրգանիզմում  թթվածնի զանգվածային բաժինը 65 տոկոս է ։ Հաշվեք Ձեր օրգանիզմում պարունակվող թթվածնի զանգվածը`կգ։ 76%

Рубрика: Աշխարագրություն

Չինաստան

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
  3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
  4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
  5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Չինաստան, ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն  Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), սոցիալիստական պետություն Ասիայի արևելքում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է[9]: Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից: Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն[10][11]:

Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է[12]: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում: Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից: Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից: Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին:

Չիանաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից: Այն ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որը ծաղկել է չինական մեծ դաշտավայրի Հուանհե գետի ավազանում: Հազարամյակներ ի վեր, Չինաստանի քաղաքական համակարգը եղել է դինաստիան, որն իրենից ներկայացնում է ժառանգական բացարձակ միապետություն: Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց, մասնատվեց և վերափոխվեց: 1912 թվականին Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը: 1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրն անցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքը: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստները հաստատվեցին Պեկինում, իսկ նախկին իշանությունը մնաց նախկին մայքաղաք Թայբեյում: Ե՛վ Չինական պետության ներկայացուցիչները, և՛ կոմունիստները պնդում են, որ իրենց է պատկանում ողջ Չինաստանը:

Նախապատմություն

Հնէաբանական ուսումնասիրությունները վկայում են, որ վաղ հումանոիդները ապրել են Չինաստանում 2.24 միլիոնից մինչև 250 000 տարի առաջ ընկած միջակայքում[24]: Սինանթրոպոս հումանոիդ, հոմո էռեկտուս, որն առաջին անգամ սկսել է կրակ օգտագործել[25], են հայտնաբերել Պեկինի մոտակայքում գտնվող Չժոուկոուդյան քարանձավում: Գտածոյի տարիքը 680 000-ից 780 00-ի միջև է[26]: Հոմո սապիենսի քարացած ատամներ (թվարված 125,000–80,000 տարեկան) են հայտնաբերել Հունան գավառի Դաոյի Ֆույան քարանձավում[27]: Չինական պրոտոգրություններ գոյություն են ունեցել մոտ մ.թ.ա. 7000 թվականին Ցզյահուի շրջակայքում[28], մոտ 6000 մ.թ.ա. Դամաիդիի շրջակայքում[29], 5800-5400 մ.թ.ա. միջակայքում Դադիվանում և Բանպոյում`թվագրված մ.թ.ա. 5-րդ հազարամյակ: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Ցզյահուի գրությունները (մ.թ.ա. 7-րդ հազարամյակ) հանդիսանում են ամենավաղ չինական գիրը[28]:

Վաղ դինաստիաներ

Ինսյույ, Շան դինաստիայի պալատի ավերակներ (մ.թ.ա. 14-րդ դար)

Չինական ավանդույթի համաձայն առաջին չինական դինաստիան Սյա դինաստիան էր, որը ծագել է մոտ մ.թ.ա. 2100 թվականին: Դինաստիան պատմաբանների կողմից համարվում էր առասպելական, մինչև 1959 թվականին Հենանում հնէաբանները հայտնաբերեցին վաղ բրոնզի դարին պատկանող Էրլիտոու քաղաքակրթության վայր[31]: Սակայն դեռ մնում է անհայտ, թե այդ գտածոն պատկանում է Սյա դինաստիային, թե նույն ժամանակաշրջանի մեկ այլ դինաստիայի:

Հաջորդող Շան դինաստիան հանդիսանում է ամենավաղ դինաստիան, որի գոյության մասին վկայություններ են պահպանվել ժամանակակից փաստաթղթերում: Շան դինաստիան ղեկավարում էր արևելյան Չինաստանի Հուանհե գետի հովիտը մ.թ.ա. 17-րդ դարից մինչև 11-րդ դարը: Նրանց ցզյանգուվեն գրությունները (մոտ մ.թ.ա. 1500) իրենցից ներկայացնում են երբևէ հայտնաբերված ամենավաղ չինական գրությունները և հանդիսանում են ժամանակակից չինարենի այբուբենի նախածինը:

Շանը նվաճվեց Չժոու դինաստիայի կողմից: Չժոուն երկիրը ղեկավարեց մ.թ.ա. 6-5-րդ դարերում, չնայած որ կենտրոնական իշխանությունը դանդաղորեն զարգանում էր ի շնորհիվ ֆեոդալ ռազմաղեկավարների: Շատ գավառներ անկախություն ձեռք բերեցին և դուրս եկան Չժուի պետությունից և միմյանց հետ մոտ 300 տարի պատերազմ վարեցին, հազվադեպորեն ենթարկվելով Չժոուի թագավորին:

Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5-3-րդ դար) գոյություն ուներ յոթ հզոր սուվերեն պետություններ և նրանցից ամեն մեկն ուներ իր թագավորը, կառավարությունն ու բանակը:

Կայսրական Չինաստան

Չինաստանի առաջին կայսրը հայտնի է նրանով, որ միացրեց պատերազմող թագավորությունների սահմանները և այն պատեց պարսպով: Սակայն ներկայիս կառույցի մեծ մասի շինությունը պատկանում է Մին դինաստիաային:Տերակոտե բանակը (մ.թ.ա. 210) հայտնաբերվել է առաջին կայսրի դամբարանի դիմաց ժամանակակից Սիանի մոտ:

Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանը ավարտվեց մ.թ.ա. 221 թվականին, երբ Ցին թագավորությունը նվաճեց մնացյալ վեց թագավորություններին և ստեղծեց առաջին չինական միացյալ պետությունը: Ցին Շի Հուանդին իրեն հռչակեց Ցին դինաստիայի առաջին կայսր: Նա լեգիզմական բարեփոխումներ իրականացրեց ողջ Չինաստանի տարածքով, մասնավորապես ստանդարտի բերեց չինարենի այբուբենը, չափման միավորները, չանապարների երկարությունները և չինական դրամը: Նրա դինաստիան նաև նվաճեց Գուանսիի Յու տոհմը, Գուանդունը և հյուսիսային Վիետնամը[39]: Ցին դինաստիա ղեկավարումը տվեց միայն տասնհինգ տարի: Այն անկում ապրեց առաջին կայրի մահվանից հետո, քանի որ վերջինիս ավտորիտար քաղաքականությունը հանգեցրել էր լայնատարած ապստամբությունների:

Լայնատարած ապստամբությունների ժամանակ այրվեց Սյանյանի կայսերական գրադարանը և առաջ եկավ Հան դինաստիան, որը կառավարեց մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 220 թվականները: Դինաստիան ստեղծեց մշակութային իդենտիկություն իր բնակչության շրջանում, որը մինչև հիմա հիշվում է հան ազգության կողմից[40][41]: Հանտ զգալիորեն ընդարձակեց կայսրության տարածքները` իր զորքով գրավելով Կենտրոնական Ասիան, Մոնղոլիան, Կորեան և Յունանը, և Նամվիետի տարածքից վերականգնեց Գուանդունը և հյուսիսային Վիետնամը: Հանը օգնեց Կենտրոնական Ասիային և Սոգդիանային ստեղծել Մետաքսի ճանապարհը, որը փոխարինեց ավելի վաղ գոյություն ունեցող Հիմալայներից Հնդկաստան ճանապարհին: Հանյան Չինաստանը աստիճանաբար դարձավ անտիկ աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրը[42]: Չնայած Հանի դինաստիան պաշտոնապես հրաժարվեց Ցինի լեգիզմական փիլիսոփայությունից հօգուտ կոնֆուցիականության, Ցինի լեգիզմական կառույցներն ու քաղաքականությունը շարունակվում էր օգտագործվել Հանի և նրա ժառանգների մոտ[43]:

Հանի դինաստիայի անկումից հետո հաջորդեց պայքարի ժամանակաշրջան, որը հայտնի է Եռաթագավորություն անվանումով: Ավելի ուշ Եռաթագավորության կենտրոնական կերպարները հավերժացվել են Չինական գրականության Չորս դասական վեպերից մեկում: Այնուամենայնիվ, Եռաթագավորության իշխանությունը արագորեն տապալվեց Ցզին դինաստիայի կողմից:

Ջին դինաստիան անկում ապրեց քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ երկիրը ղեկավարվում էր մտավոր կարողություններից թույլ Հուեյ-դի կայսեր կողմից: Արդյունքում Հինգ բարբարոսները ներխուժեցին հյուսիսային Չինաստան և այն ղեկավերցին որպես Տասնվեց բարբարոսական թագավորություն: Սյանբին այդ տարածքները միավորեց որպես Հյուսիսային Վեյ, որի կայսր Սիաովենը հրաժարվեց իր նախնիների մեկուսացնող քաղաքականությունից և լայնորեն նրանց ինտեգրացրեց չինական մշակույթի մեջ: Հարավում գեներալ Լիու Յուն ապահովեց Ջինի հրաժարականը հօգուտ Լյու Սունի: Այս երկրի հետնորդները հայտնի էին որպես Հյուսիսային և Հարավային դինաստիաներ: Երկրի երկու տարածքները վերամիավորվեց 581 թվականին, Սույ դինաստիայի օրոք: Սույը վերականգնեց Չինաստանում Հանի իշխանույթունը, գյուղատնտեսական և տնտեսական ռեֆորմ անցկացրեց, կառոուցեց Մեծ ջրանցքը և որպես կրոն առաջ տարավ բուդիզմը: Այնուամենայնիվ, նրանց իշխանությունը արագորեն տապալվեց, երբ վերջիններս կոչ էին անում զբաղվել հասարակական աշխատանքով և Կոգուրեի (Կորեայի տոհմերից) դեմ ուղղված պատերազմում տանուլ տվեցին[45][46]:Գետի միջով ննջեցյալների հիշատակի օրը. XII դարի նկարում ցույց է տրված ամենօրյա կյանքը Սուն դինաստիայի մայրաքաղաք Բիանժինգում (ներկայիս Կայֆին)

Հաջորդող Տան և Սուն դինաստիաների օրոք Չինաստանի տնտեսությունը, տեխնոլոգիան և մշակույթը թևակոխեց ոսկե դար[47]: Տան կայսրությունը վերադարձրեց Արևմտյան տարածաշրջանի և Մետաքսի ճանապարհի վերահսկողությունը[48] և մի քանի իրարից տարանջատված բնակավայրերը միմյանց միացնելով ստեղծեց Չանյան քաղաքը և այն հռչակեց երկրի մայրաքաղաք: Այնուամենայնիվ, քաղաքը 8-րդ դարում ավերվեց և թուլացավ Ան Լուշանի ապստամբության ժամանակ[49]: 907 թվականին Տանի իշխանությունը անկում ապրեց և այն կորցրեց իր վերահսկողությունը տեղական ռազմահրամանատարների նկատմամբ: 960 թվականին Սան դինաստիան վերացրեց երկրում տիրող անջատողական վիճակը, քանի որ Սանի և Լյաոյի ուժերը համազոր էին իրար: Սանի կառավարությունը ողջ պատմության մեջ առաջինն էր, որ երկրի տարադրամը թողարկեց թղթի վրա և առաջին չինական քաղաքական կառույցն էր, որը ստեղծեց մշտական կանգուն վավատորմիղ, որի արդյունքում զարգացավ նավաշինարարությունը և ծովային առևտուրը[50]: 10-11-րդ դարերում Չինաստանի բնակչությունը կրկնապատկվեց` հասնելով մոտ 100 միլիոնի: Դա եղավ ի հաշիվ կենտրոնական և հարավային Չինաստանում բրնձի դաշտերի ընդլայման և սննդի արտադրության ավելացման: Սան դինաստիայի օրոք, ի հակադրումն Տան դինաստիայի բուդայականության, վերածնվեց կոնֆուցիականությունը[51] և ծաղկեց փիլիսոփայությունն ու արվեստը: Բնանկարի և ճենապակու արվեստը հասցրվեց նոր մակարդակի` կիրառելով ավելի բարդ տարրեր[52][53]: Այուամենայնիվ, Սան դինաստիայի ռազմական թուլությունը աննկատ չմնաց Ցզին դինաստիայի ջուրջենների կողմից: 1127 թվականին սան-ցզինյան պատերազմի ժամանակ Բիանժինգ մայրաքաղաքը գրավվեց և կայրս Հուեյ Ցզունը գերեվարվեց, իսկ Սանի մնացյալ ուժերը նահանջեցին հարավային Չինաստան:

13-րդ դարում Չինաստանը աստիճանաբար նվաճվեց մոնղոլների կողմից: 1271 թվականին մոնղոլ առաջնորդ Խուբիլայը հիմնեց Յուան դինաստիան: 1279 թվականին Յուանը գրավեց Սան դինաստիայի մնացյալ տարածքները: Նախքան մոնղոլների ներխուժումը Սանի ղեկավարած Չինաստանն ուներ 120 միլիոն բնակիչ: Բնակչության թվաքանակը 60 միլիոնով պակասեց 1300 թվականին մարդահամարի ժամանակ[55]: 1368 թվականին Չժու Յոանժանի կողմից Յուան դինաստիան տապալվեց և հիմնվեց Մին դինաստիան: Մին դինաստիայի օրոք Չինաստանը ևս մի անգամ մտավ ոսկե դար: Երկիրը զարգացրելո էր աշխարհի ամենաուժեղ նավատորմիղը, ուներ հարուստ և զարգացող տնտեսություն և ծաղկող արվեստ և մշակույթ: Այս տարիներին Չժենգ Հեն գլխավորեց աշխարհի միջով դեպի Աֆրիկա ճանապարհորդությունը[56]: Մին Դինաստիայի կառավարման առաջին իսկ տարիներին Չինաստանի մայրաքաղաքը Նանկինի փոխարեն դարձավ Պեկինը: Կապիտալիզմն առաջ տանելով, այնպիսի փիլիսոփաներ, որոնցից են Յան Վանմինը, քննադատեցին և ընդլայնեցին նեոկունֆուցիականությունը ինդիվիդուալիզմի հասկացողություններով և չորս մասնագիտությունների (պատերազմ, հողագործություն, արհեստ, առևտուր) հավասարության գաղափարով[57]: Գիտնական պաշտոնյանների խավը առաջ տարավ արտադրության և առևտրի հարկերի դեմ ուղղված ընդվզումները: Ընդվզումները, սովը և Ճապոնիայի Կորեա ներխուժումն ու մանջուրացիների նվաճումները երկիրը հանգեցրին սնանկացման:

1644 թվականին Պեկինը նվաճվեց Լի Ցզիգենի կողմից գլխավորած գյուղացի ապստամբերի կողմից: Մին դինաստիայի վերջին` Չժունչժեն կայսրը ինքնասպան եղավ, երբ քաղաքն ընկավ: Մանջուրացիների Ցին կայսրությունը Մին դինաստիայի գեներալ Ու Սանգույի հետ միավորվելով տապալեցին կարճ ժամանակով իշխանության գլուխ կանգնած Շան դինաստիային և նվաճեցին Պեկինը, որը և դարձավ Ցին դինաստիայի նոր մայրաքաղաքը:

Կայսրական իշխանության ավարտ

XIX դարի նկարում պատկերված է Տայպինների ապստամբությունը (1850-1864)

Ցին կայսրություն կայսրությունը, որը գոյատևեց 1644 թվականից մինչև 1912 թվականը, Չինաստանի վերջին կայսրական դինաստիան էր: Դինաստիան, որն ուներ նվաճողական հակումներ, գրավեց Մինի հարավային տարածքներն ու Ջունգուրյան խանությունը և իր կայսրությանը միացրեց Մոնղոլիան, Տիբեթը և Սինցզյանը[59] և ամրացրեց կենտրոնական մասը հակացինյան տրամադրությունները ճնշելու համար: Երկրի քաղաքականության մեջ մեծ դեր ուներ գյուղատնտեսությունն ու առևտուրը, իսկ ծովային առևտրի արգելումը և գաղափարական վերահսկումը, որոնցից էին օրինակ գրական ինկվիզիցիան, հանդիսացան սոցիալ և տնտեսական լճացման պատճառ[60][61]: XIX դարում դինաստիան բախվեց Արևելյան իմպերալիզմի հետ, որի արդյունքում տեղի ունեցավ Ափիոնային առաջին պատերազմը (1839-1842) և Ափիոնային երկրորդ պատերազմը (1856–1860) Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ: Չինաստանը ստիպված էր անհավասրա պայմանագրեր ստորագրել, որոնց արդյունքում նա փոխհատուցեց պատերազմի ծախսերը, բացեց նավահանգիստները, տարածքներ հատկացրեց օտար ազգություններին և ըստ 1882 թվականի Նանկինյան պայմանագրի Հոնկոնգը տրվեց Բրիտանիային[62]։ Առաջին ճապոնա-չինական պատերազմի (1894–1895) արդյունքում Ցին կայսրությունը կորցրեց իր ազդեցությունը Կորեական թերակղզու վրա, ինչպես նաև Ճապոնիայի տիրապետության տակ անցան Թայվանը և Պենհու կղզիները:

Ցին կայսրությունում նաև սկսեցին ներքին հուզումներ, որի արդյուքում մահացան տաս միլիոնավոր մարդիկ: 1850-1860-ականներին տայպինների ձախողված ապստամբությունը սնանկացրեց հարավային Չինաստանը: Այլ խոշոր ապստամբություններից էին Պատնի-Հակկա տոհմերի պատերազմը (1855-1867), Նիանցզյունների ապստամբությունը (1851-1868), Միաոյի ապստամբությունը (1854-1873), Պանթայի ապստամբությունը (1856-1873) և Դունգանների ապստամբությունը (1862-1877): 1860-ականներից սկսված ինքնաուժեղացման քաղաքականության սկզբնական հաջողությունները ձախողվեցին 1880-1890-ականների ռազմական բախումների ժամանակ:

19-րդ դարում սկսվեց չինացիների մեծ էմիգրացիան: Էմիգրացիայի կորուստներին ավելացավ նաև կոնֆլիկտների և աղետների մարդկային կորուստները, որոնցից են օրինակ Հյուսիսային Չինաստանի սովը (1876-1879), որին զոհ գնաց 9-13 միլիոն մարդ[63]։ 1898 թվականին Գուանսյույ կայրսը մշակեց բարեփոխման հարյուր օր նախագիծը, որպեսզի ստեղծի ժամանակակից սահմանադրական միապետություն, բայց նրա ծրագրերը ձախողվեցին Ցի Սի կայսրուհու պատճառով: 1899-1901 թվականների հակարևմտյան Բոքսերների հեղափոխությունը զգալիորեն թուլացրեց դինաստիան: 1911-1912 թվականների Սինհայական հեղափոխությունը վերջ դրեց Ցինի կայսրությանը և հիմք դրեց Չինաստանի հանրապետության: