Рубрика: Մայրենի

Իրիկունը

Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Տխուր որովհետև նա սիրահարված էր բայց անպատասխան:

2

Երեք գույն կա երազային քո երկրում —
Երեք գույն:
Թափանցիկ են այն գույները քո երկրում —
Քո հոգում:

Դու ժպտում ես. քո լուսավոր աչքերում —
Երեք փայլ.—
Ու բացվում է, կապո՜ւյտ աղջիկ, քո հեռուն
Լուսավառ:

Եվ տեսնում եմ դղյակներդ երկնահուպ,
Գմբեթներդ սեգ:
Եվ հիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ,
Որ ընկավ երեկ:

Ու լսում եմ, որ իրիկվա մշուշում,
Անձրևից հետո,
Իրիկնային զանգակներն են կարկաչում
Ու կանչում են, գոհ:

Եվ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ,
Լո՛ւյս երկրիդ վրա —
Ահա իջել է անապակ ու վճիտ
Մի կապույտ հիմա:

Ու տեսնում եմ իրիկնային կապույտում
Բռնկված կրկին —
Գմբեթներիդ երկնասլաց ու ժպտուն
Խաչերի ոսկին…

Եվ երազի պես պարուրվում է հանկարծ
Երկիրդ իմ հոգում,
Ջինջ երկիրդ` աչքերիդ մեջ — միգամած
Իրիկուն…

ուրախ

3

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում —
Ծիածան:

տխուր անյ ժամանակ երանգ գույն կար իսկ հիմա անցել գնացել են

Рубрика: Տեխնոլոգիա

Առողջագիտություն

  1. Դեղատուն խոհանոցում— այս օրերին , երբ առկա է գրիպի և հարբուխի սոզոնային վարակի վտանգը, մեր սննդում օգտագործվող որ մթերքներն են, որ ունեն պաշտպանիչ, հակավիրուսային, մանրէասպան, իմունիտետը բարձրացնող հատկություններ: Դրանց մասին կազմեք նյութեր, որտեղ պարտադիր նշված են.
  • մթերքի/ բանջարեղենի, միգի,կամ այլի/ նկարը
  • առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
  • կիրառման եղանակները

Կիտրոնի պտուղներում պարունակող ֆլավանոիդները իջեցնում են արյան ճնշումը եւ պաշտպանում արյունատար անոթները: Հյութը հարուստ է կիտրոնաթթվով, պարունակում է բազմաթիվ մակրո եւ միկրո տարրեր, C, A, B խմբի վիտամիններ, աղեր: Կիտրոնը օժտված է ընդհանուր կազդուրիչ, հակաբորբոքային, հակամանրէային, հակասկլերոտիկ եւ վերքերը վերականգնող ազդեցությամբ: Եթերային յուղն ունի արտահայտած հակավարակային ազդեցություն, կիրառվում է արոմաթերապիայում, ունի հակաայտուցային, խորխաբեր, ախտահանիչ, հիպոլիպիդեմիկ ազդեցություն (իջեցնում է խոլեստերինի պարունակությունը արյան մեջ¤:

Դեղատուն թաղարում— որ տնային բույսերն են, որ ունեն բուժիչ, հակավիրուսային հատկություններ: Եթե ձեր տանը աճում են այդպիսիք, պատմեք, գտեք այդ բուսերի մասին տեղեկություններ, որտեղ պարտադիր նշված են.

  • թաղարային բույսի նկարը
  • առողջագիտական, բուժիչ հատկությունները, նշանակությունը
  • կիրառման եղանակները
Картинки по запросу "limon"

Ինչի՞ շնորհիվ է տեսքից այսչափ աննկատ բույսը օժտվել իր բուժիչ հատկություններով։ Այսօր սխտորի ներքին բաղադրությունն այլևս գաղտնիք չէ։ Ջրից բացի նրա բաղադրության մեջ կան բջջանյութ, սպիտակուցներ, ճարպեր, կարբոհիդրատ, ածուխ, ասկորբինաթթու և մեծ քանակությամբ միկրոէլեմենտներնատրիում, կալիում, կալցիում, մանգան, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, յոդ, ցինկ։ Սխտորի կազմության մեջ կան նաև ծծմբի միացություններ, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, C, B, D, P խմբի վիտամիններ,։ Առանձնակի կարևոր է ծծմբի պարունակությունը, քանի որ ծծումբ պարունակող նյութերը օժտված են զարմանալի հատկություններով։ Գիտնականները սխտորի մեջ ծծումբ պարունակող ավելի քան 100 բաղադրանյութեր են հայտնաբերել։ Պարզվել է, որ սուլֆիդներն են ապահովում սխտորահյութի ստաֆիլոկոկկերի, դիզենտերիայի, տիֆի հարուցիչների, պաթոգեն սնկերի դեմ պայքարելու անհավանական հատկությունը։ Այս բաղադրություների շնորհիվ է, որ սխտորը համարվում է հզոր հակաթույն, և դավադրություններից խուսափող հռոմեացի կեսարները երիցս իրավացի էին, որ ապավինում էին սխտորի օգնությանը։ Սխտորի սուլֆիդները «սոսնձում» են թույնի ազատ մոլեկուլները և արգելակում դրանց ներթափանցումը մարդու օրգանիզմ։ Սխտորն այնքան «ուժ» ունի, որ չեզոքացնում է թույնի մոլեկուլների ազդեցությունը, և, օրգանիզմը չկրելով որևէ վնաս, այն դուրս է մղում բնականոն ձևով։ Այդ նույն մեխանիզմով են գործում նաև վերջերս մեծ տարածում գտած քիմիական բաղադրություն ունեցող սննդային հավելումները, որոնց մեջ պարունակվող ծծմբանյութերը չեզոքացնող դեր ունեն և արգելակում են քաղցկեղածին նյութերի առաջացմանը։ Այնպես որ, անծանոթ համեղ խորտիկները համտեսելիս չէր խանգարի հետն էլ 2-3 պճեղիկ սխտոր ուտել։