Рубрика: Մայրենի

Տեղի պարագա

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվից ևգնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:

  • Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
  • Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
  • Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
  • Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
  • Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

  • Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ կանաչ դաշտերում :
  • Տուն ենք գնում ամեն օր:
  • Մութ անտառի բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:
  • Երկնքից լույս էր կաթկթում:
  • Արորով ինձ բակից հանեցին:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:

  • Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած: