Рубрика: Աշխարագրություն

Չինաստան

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
  3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
  4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
  5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Չինաստան, ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն  Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), սոցիալիստական պետություն Ասիայի արևելքում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է[9]: Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից: Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն[10][11]:

Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է[12]: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում: Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից: Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից: Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին:

Չիանաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից: Այն ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որը ծաղկել է չինական մեծ դաշտավայրի Հուանհե գետի ավազանում: Հազարամյակներ ի վեր, Չինաստանի քաղաքական համակարգը եղել է դինաստիան, որն իրենից ներկայացնում է ժառանգական բացարձակ միապետություն: Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց, մասնատվեց և վերափոխվեց: 1912 թվականին Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը: 1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրն անցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքը: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստները հաստատվեցին Պեկինում, իսկ նախկին իշանությունը մնաց նախկին մայքաղաք Թայբեյում: Ե՛վ Չինական պետության ներկայացուցիչները, և՛ կոմունիստները պնդում են, որ իրենց է պատկանում ողջ Չինաստանը:

Նախապատմություն

Հնէաբանական ուսումնասիրությունները վկայում են, որ վաղ հումանոիդները ապրել են Չինաստանում 2.24 միլիոնից մինչև 250 000 տարի առաջ ընկած միջակայքում[24]: Սինանթրոպոս հումանոիդ, հոմո էռեկտուս, որն առաջին անգամ սկսել է կրակ օգտագործել[25], են հայտնաբերել Պեկինի մոտակայքում գտնվող Չժոուկոուդյան քարանձավում: Գտածոյի տարիքը 680 000-ից 780 00-ի միջև է[26]: Հոմո սապիենսի քարացած ատամներ (թվարված 125,000–80,000 տարեկան) են հայտնաբերել Հունան գավառի Դաոյի Ֆույան քարանձավում[27]: Չինական պրոտոգրություններ գոյություն են ունեցել մոտ մ.թ.ա. 7000 թվականին Ցզյահուի շրջակայքում[28], մոտ 6000 մ.թ.ա. Դամաիդիի շրջակայքում[29], 5800-5400 մ.թ.ա. միջակայքում Դադիվանում և Բանպոյում`թվագրված մ.թ.ա. 5-րդ հազարամյակ: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Ցզյահուի գրությունները (մ.թ.ա. 7-րդ հազարամյակ) հանդիսանում են ամենավաղ չինական գիրը[28]:

Վաղ դինաստիաներ

Ինսյույ, Շան դինաստիայի պալատի ավերակներ (մ.թ.ա. 14-րդ դար)

Չինական ավանդույթի համաձայն առաջին չինական դինաստիան Սյա դինաստիան էր, որը ծագել է մոտ մ.թ.ա. 2100 թվականին: Դինաստիան պատմաբանների կողմից համարվում էր առասպելական, մինչև 1959 թվականին Հենանում հնէաբանները հայտնաբերեցին վաղ բրոնզի դարին պատկանող Էրլիտոու քաղաքակրթության վայր[31]: Սակայն դեռ մնում է անհայտ, թե այդ գտածոն պատկանում է Սյա դինաստիային, թե նույն ժամանակաշրջանի մեկ այլ դինաստիայի:

Հաջորդող Շան դինաստիան հանդիսանում է ամենավաղ դինաստիան, որի գոյության մասին վկայություններ են պահպանվել ժամանակակից փաստաթղթերում: Շան դինաստիան ղեկավարում էր արևելյան Չինաստանի Հուանհե գետի հովիտը մ.թ.ա. 17-րդ դարից մինչև 11-րդ դարը: Նրանց ցզյանգուվեն գրությունները (մոտ մ.թ.ա. 1500) իրենցից ներկայացնում են երբևէ հայտնաբերված ամենավաղ չինական գրությունները և հանդիսանում են ժամանակակից չինարենի այբուբենի նախածինը:

Շանը նվաճվեց Չժոու դինաստիայի կողմից: Չժոուն երկիրը ղեկավարեց մ.թ.ա. 6-5-րդ դարերում, չնայած որ կենտրոնական իշխանությունը դանդաղորեն զարգանում էր ի շնորհիվ ֆեոդալ ռազմաղեկավարների: Շատ գավառներ անկախություն ձեռք բերեցին և դուրս եկան Չժուի պետությունից և միմյանց հետ մոտ 300 տարի պատերազմ վարեցին, հազվադեպորեն ենթարկվելով Չժոուի թագավորին:

Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5-3-րդ դար) գոյություն ուներ յոթ հզոր սուվերեն պետություններ և նրանցից ամեն մեկն ուներ իր թագավորը, կառավարությունն ու բանակը:

Կայսրական Չինաստան

Չինաստանի առաջին կայսրը հայտնի է նրանով, որ միացրեց պատերազմող թագավորությունների սահմանները և այն պատեց պարսպով: Սակայն ներկայիս կառույցի մեծ մասի շինությունը պատկանում է Մին դինաստիաային:Տերակոտե բանակը (մ.թ.ա. 210) հայտնաբերվել է առաջին կայսրի դամբարանի դիմաց ժամանակակից Սիանի մոտ:

Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանը ավարտվեց մ.թ.ա. 221 թվականին, երբ Ցին թագավորությունը նվաճեց մնացյալ վեց թագավորություններին և ստեղծեց առաջին չինական միացյալ պետությունը: Ցին Շի Հուանդին իրեն հռչակեց Ցին դինաստիայի առաջին կայսր: Նա լեգիզմական բարեփոխումներ իրականացրեց ողջ Չինաստանի տարածքով, մասնավորապես ստանդարտի բերեց չինարենի այբուբենը, չափման միավորները, չանապարների երկարությունները և չինական դրամը: Նրա դինաստիան նաև նվաճեց Գուանսիի Յու տոհմը, Գուանդունը և հյուսիսային Վիետնամը[39]: Ցին դինաստիա ղեկավարումը տվեց միայն տասնհինգ տարի: Այն անկում ապրեց առաջին կայրի մահվանից հետո, քանի որ վերջինիս ավտորիտար քաղաքականությունը հանգեցրել էր լայնատարած ապստամբությունների:

Լայնատարած ապստամբությունների ժամանակ այրվեց Սյանյանի կայսերական գրադարանը և առաջ եկավ Հան դինաստիան, որը կառավարեց մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 220 թվականները: Դինաստիան ստեղծեց մշակութային իդենտիկություն իր բնակչության շրջանում, որը մինչև հիմա հիշվում է հան ազգության կողմից[40][41]: Հանտ զգալիորեն ընդարձակեց կայսրության տարածքները` իր զորքով գրավելով Կենտրոնական Ասիան, Մոնղոլիան, Կորեան և Յունանը, և Նամվիետի տարածքից վերականգնեց Գուանդունը և հյուսիսային Վիետնամը: Հանը օգնեց Կենտրոնական Ասիային և Սոգդիանային ստեղծել Մետաքսի ճանապարհը, որը փոխարինեց ավելի վաղ գոյություն ունեցող Հիմալայներից Հնդկաստան ճանապարհին: Հանյան Չինաստանը աստիճանաբար դարձավ անտիկ աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրը[42]: Չնայած Հանի դինաստիան պաշտոնապես հրաժարվեց Ցինի լեգիզմական փիլիսոփայությունից հօգուտ կոնֆուցիականության, Ցինի լեգիզմական կառույցներն ու քաղաքականությունը շարունակվում էր օգտագործվել Հանի և նրա ժառանգների մոտ[43]:

Հանի դինաստիայի անկումից հետո հաջորդեց պայքարի ժամանակաշրջան, որը հայտնի է Եռաթագավորություն անվանումով: Ավելի ուշ Եռաթագավորության կենտրոնական կերպարները հավերժացվել են Չինական գրականության Չորս դասական վեպերից մեկում: Այնուամենայնիվ, Եռաթագավորության իշխանությունը արագորեն տապալվեց Ցզին դինաստիայի կողմից:

Ջին դինաստիան անկում ապրեց քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ երկիրը ղեկավարվում էր մտավոր կարողություններից թույլ Հուեյ-դի կայսեր կողմից: Արդյունքում Հինգ բարբարոսները ներխուժեցին հյուսիսային Չինաստան և այն ղեկավերցին որպես Տասնվեց բարբարոսական թագավորություն: Սյանբին այդ տարածքները միավորեց որպես Հյուսիսային Վեյ, որի կայսր Սիաովենը հրաժարվեց իր նախնիների մեկուսացնող քաղաքականությունից և լայնորեն նրանց ինտեգրացրեց չինական մշակույթի մեջ: Հարավում գեներալ Լիու Յուն ապահովեց Ջինի հրաժարականը հօգուտ Լյու Սունի: Այս երկրի հետնորդները հայտնի էին որպես Հյուսիսային և Հարավային դինաստիաներ: Երկրի երկու տարածքները վերամիավորվեց 581 թվականին, Սույ դինաստիայի օրոք: Սույը վերականգնեց Չինաստանում Հանի իշխանույթունը, գյուղատնտեսական և տնտեսական ռեֆորմ անցկացրեց, կառոուցեց Մեծ ջրանցքը և որպես կրոն առաջ տարավ բուդիզմը: Այնուամենայնիվ, նրանց իշխանությունը արագորեն տապալվեց, երբ վերջիններս կոչ էին անում զբաղվել հասարակական աշխատանքով և Կոգուրեի (Կորեայի տոհմերից) դեմ ուղղված պատերազմում տանուլ տվեցին[45][46]:Գետի միջով ննջեցյալների հիշատակի օրը. XII դարի նկարում ցույց է տրված ամենօրյա կյանքը Սուն դինաստիայի մայրաքաղաք Բիանժինգում (ներկայիս Կայֆին)

Հաջորդող Տան և Սուն դինաստիաների օրոք Չինաստանի տնտեսությունը, տեխնոլոգիան և մշակույթը թևակոխեց ոսկե դար[47]: Տան կայսրությունը վերադարձրեց Արևմտյան տարածաշրջանի և Մետաքսի ճանապարհի վերահսկողությունը[48] և մի քանի իրարից տարանջատված բնակավայրերը միմյանց միացնելով ստեղծեց Չանյան քաղաքը և այն հռչակեց երկրի մայրաքաղաք: Այնուամենայնիվ, քաղաքը 8-րդ դարում ավերվեց և թուլացավ Ան Լուշանի ապստամբության ժամանակ[49]: 907 թվականին Տանի իշխանությունը անկում ապրեց և այն կորցրեց իր վերահսկողությունը տեղական ռազմահրամանատարների նկատմամբ: 960 թվականին Սան դինաստիան վերացրեց երկրում տիրող անջատողական վիճակը, քանի որ Սանի և Լյաոյի ուժերը համազոր էին իրար: Սանի կառավարությունը ողջ պատմության մեջ առաջինն էր, որ երկրի տարադրամը թողարկեց թղթի վրա և առաջին չինական քաղաքական կառույցն էր, որը ստեղծեց մշտական կանգուն վավատորմիղ, որի արդյունքում զարգացավ նավաշինարարությունը և ծովային առևտուրը[50]: 10-11-րդ դարերում Չինաստանի բնակչությունը կրկնապատկվեց` հասնելով մոտ 100 միլիոնի: Դա եղավ ի հաշիվ կենտրոնական և հարավային Չինաստանում բրնձի դաշտերի ընդլայման և սննդի արտադրության ավելացման: Սան դինաստիայի օրոք, ի հակադրումն Տան դինաստիայի բուդայականության, վերածնվեց կոնֆուցիականությունը[51] և ծաղկեց փիլիսոփայությունն ու արվեստը: Բնանկարի և ճենապակու արվեստը հասցրվեց նոր մակարդակի` կիրառելով ավելի բարդ տարրեր[52][53]: Այուամենայնիվ, Սան դինաստիայի ռազմական թուլությունը աննկատ չմնաց Ցզին դինաստիայի ջուրջենների կողմից: 1127 թվականին սան-ցզինյան պատերազմի ժամանակ Բիանժինգ մայրաքաղաքը գրավվեց և կայրս Հուեյ Ցզունը գերեվարվեց, իսկ Սանի մնացյալ ուժերը նահանջեցին հարավային Չինաստան:

13-րդ դարում Չինաստանը աստիճանաբար նվաճվեց մոնղոլների կողմից: 1271 թվականին մոնղոլ առաջնորդ Խուբիլայը հիմնեց Յուան դինաստիան: 1279 թվականին Յուանը գրավեց Սան դինաստիայի մնացյալ տարածքները: Նախքան մոնղոլների ներխուժումը Սանի ղեկավարած Չինաստանն ուներ 120 միլիոն բնակիչ: Բնակչության թվաքանակը 60 միլիոնով պակասեց 1300 թվականին մարդահամարի ժամանակ[55]: 1368 թվականին Չժու Յոանժանի կողմից Յուան դինաստիան տապալվեց և հիմնվեց Մին դինաստիան: Մին դինաստիայի օրոք Չինաստանը ևս մի անգամ մտավ ոսկե դար: Երկիրը զարգացրելո էր աշխարհի ամենաուժեղ նավատորմիղը, ուներ հարուստ և զարգացող տնտեսություն և ծաղկող արվեստ և մշակույթ: Այս տարիներին Չժենգ Հեն գլխավորեց աշխարհի միջով դեպի Աֆրիկա ճանապարհորդությունը[56]: Մին Դինաստիայի կառավարման առաջին իսկ տարիներին Չինաստանի մայրաքաղաքը Նանկինի փոխարեն դարձավ Պեկինը: Կապիտալիզմն առաջ տանելով, այնպիսի փիլիսոփաներ, որոնցից են Յան Վանմինը, քննադատեցին և ընդլայնեցին նեոկունֆուցիականությունը ինդիվիդուալիզմի հասկացողություններով և չորս մասնագիտությունների (պատերազմ, հողագործություն, արհեստ, առևտուր) հավասարության գաղափարով[57]: Գիտնական պաշտոնյանների խավը առաջ տարավ արտադրության և առևտրի հարկերի դեմ ուղղված ընդվզումները: Ընդվզումները, սովը և Ճապոնիայի Կորեա ներխուժումն ու մանջուրացիների նվաճումները երկիրը հանգեցրին սնանկացման:

1644 թվականին Պեկինը նվաճվեց Լի Ցզիգենի կողմից գլխավորած գյուղացի ապստամբերի կողմից: Մին դինաստիայի վերջին` Չժունչժեն կայսրը ինքնասպան եղավ, երբ քաղաքն ընկավ: Մանջուրացիների Ցին կայսրությունը Մին դինաստիայի գեներալ Ու Սանգույի հետ միավորվելով տապալեցին կարճ ժամանակով իշխանության գլուխ կանգնած Շան դինաստիային և նվաճեցին Պեկինը, որը և դարձավ Ցին դինաստիայի նոր մայրաքաղաքը:

Կայսրական իշխանության ավարտ

XIX դարի նկարում պատկերված է Տայպինների ապստամբությունը (1850-1864)

Ցին կայսրություն կայսրությունը, որը գոյատևեց 1644 թվականից մինչև 1912 թվականը, Չինաստանի վերջին կայսրական դինաստիան էր: Դինաստիան, որն ուներ նվաճողական հակումներ, գրավեց Մինի հարավային տարածքներն ու Ջունգուրյան խանությունը և իր կայսրությանը միացրեց Մոնղոլիան, Տիբեթը և Սինցզյանը[59] և ամրացրեց կենտրոնական մասը հակացինյան տրամադրությունները ճնշելու համար: Երկրի քաղաքականության մեջ մեծ դեր ուներ գյուղատնտեսությունն ու առևտուրը, իսկ ծովային առևտրի արգելումը և գաղափարական վերահսկումը, որոնցից էին օրինակ գրական ինկվիզիցիան, հանդիսացան սոցիալ և տնտեսական լճացման պատճառ[60][61]: XIX դարում դինաստիան բախվեց Արևելյան իմպերալիզմի հետ, որի արդյունքում տեղի ունեցավ Ափիոնային առաջին պատերազմը (1839-1842) և Ափիոնային երկրորդ պատերազմը (1856–1860) Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ: Չինաստանը ստիպված էր անհավասրա պայմանագրեր ստորագրել, որոնց արդյունքում նա փոխհատուցեց պատերազմի ծախսերը, բացեց նավահանգիստները, տարածքներ հատկացրեց օտար ազգություններին և ըստ 1882 թվականի Նանկինյան պայմանագրի Հոնկոնգը տրվեց Բրիտանիային[62]։ Առաջին ճապոնա-չինական պատերազմի (1894–1895) արդյունքում Ցին կայսրությունը կորցրեց իր ազդեցությունը Կորեական թերակղզու վրա, ինչպես նաև Ճապոնիայի տիրապետության տակ անցան Թայվանը և Պենհու կղզիները:

Ցին կայսրությունում նաև սկսեցին ներքին հուզումներ, որի արդյուքում մահացան տաս միլիոնավոր մարդիկ: 1850-1860-ականներին տայպինների ձախողված ապստամբությունը սնանկացրեց հարավային Չինաստանը: Այլ խոշոր ապստամբություններից էին Պատնի-Հակկա տոհմերի պատերազմը (1855-1867), Նիանցզյունների ապստամբությունը (1851-1868), Միաոյի ապստամբությունը (1854-1873), Պանթայի ապստամբությունը (1856-1873) և Դունգանների ապստամբությունը (1862-1877): 1860-ականներից սկսված ինքնաուժեղացման քաղաքականության սկզբնական հաջողությունները ձախողվեցին 1880-1890-ականների ռազմական բախումների ժամանակ:

19-րդ դարում սկսվեց չինացիների մեծ էմիգրացիան: Էմիգրացիայի կորուստներին ավելացավ նաև կոնֆլիկտների և աղետների մարդկային կորուստները, որոնցից են օրինակ Հյուսիսային Չինաստանի սովը (1876-1879), որին զոհ գնաց 9-13 միլիոն մարդ[63]։ 1898 թվականին Գուանսյույ կայրսը մշակեց բարեփոխման հարյուր օր նախագիծը, որպեսզի ստեղծի ժամանակակից սահմանադրական միապետություն, բայց նրա ծրագրերը ձախողվեցին Ցի Սի կայսրուհու պատճառով: 1899-1901 թվականների հակարևմտյան Բոքսերների հեղափոխությունը զգալիորեն թուլացրեց դինաստիան: 1911-1912 թվականների Սինհայական հեղափոխությունը վերջ դրեց Ցինի կայսրությանը և հիմք դրեց Չինաստանի հանրապետության:

Рубрика: Պատմություն

Ծանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն» տերմինը, ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

1948-ի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին:
Ցեղասպանություն տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: «Ցեղասպանություն»` «գենոցիդ» տերմինը գոյացել է հունարեն γένος-ռասա կամ ցեղախումբ և լատիներեն caedo-սպանել բառերի համակցումից: 1945-ին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ, «ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական եզրույթ:

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

1. Խմբի անդամների սպանություն.
2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.
3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.
4. Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.
5. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Անվանի ցեղասպանագետ, «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիր Իսրայել Չարնին առաջարկել է հետևյալ սահմանումը. «Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, այլ` զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում»: ՄԱԿ-ի կոնվենցիան քաղաքական խմբի անդամների սպանությունը չի սահմանում որպես ցեղասպանություն, սակայն շատ ցեղասպանագետներ պնդում են` ցեղասպանության սահմանման մեջ ներառել նաև այդ կետը:Նշանավոր ցեղասպանագետ և սոցիոլոգ Լեո Կուպերը գտնում է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական տարաձայնություններն առնվազն նույնքան կարևոր հիմք են կոտորածների և ոչնչացման համար, որքան ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական տարբերությունները: Ի լրումն կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությունը` որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության, գիտնականներ Թեդ Գուրը և Բարբարա Հարֆը շրջանառության մեջ են դրել «Պոլիտիցիդ» տերմինը:

Рубрика: Պատմություն

Մայիսյան Բարենորոգումներ

Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ»  և նրա հետևանքները:

«Մայիսյան Բարենորոգումներ» 1895,  Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին : Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով:Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսած ազատագրական  շարժման դեմ թուրքական կառավարության  գործադրած հալածանքների պայմաններում: Բարենորոգումների ենթակա էին նաև կայսրության մյուս հայաշատ վայրերը : Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանը արժանացած բարձր կոմիսարը: «Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական  օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմանյան կառավարության դիմադրությանը: