- Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ: Եթե դու մերժես, նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ:
- Մնացի տանը պարապելու պայմանով:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա (ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով):
Գտի՛ր պայմանի պարագաները:
- Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին:
- Եթե շուտ հասնեին, կկանխվեր այդ անասելի ողբերգությունը:
- Ջերմուկ կարող ենք մեկնել տնօրենից թույլտվություն վերցնելու պայմանով:
- Նման դեպքում միշտ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության:
- Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով:
Կետերի փոխարեն գրի՛ր պայմանի պարագաներ: Ավելացրած պարագաները դարձրու երկրորդական նախադասություն:
- Ջրհորից սառը ջուր կհանենք երբ որ ծարավ լինենք (ո՞ր դեպքում):
- Նա փրկեց փոքրիկին, որ պետք է լավ սովորի ու ծնողներին լսի (ի՞նչ պայմանով):
- Թոռան գալը տատին կուրախացնի երբ որ թոռը միշտ ուրախ լինի (ո՞ր դեպքում):
- Ես կհանդիպեմ նրան 2 պայմանով (ի՞նչ պայմանով):
- Նա հեռացավ այն պայմանով որ էլ հետ չի գա (ի՞նչ պայմանով):