Գործողությունների սկիզբը համընկնում է 1811 թվականին, շարունակվում է ռուսական բանակի արտասահմանյան արշավանքից հետո։
Նյութապես ապահովված կալվածատիրոջ Մարյա Գավրիլովային (Մաշենկա) դաստիարակել էին ֆրանսիական վեպերով։ Նա սիրահարված էր երիատասարդ, ռոմանտիկ, բանակային պրապորշչիկ և ոչ այդքան հարուստ հարևան Վլադիմիր Նիկոլաևիչին։ Նա ասել էր, որ սիրահարված է Մաշային, բայց աղջկա ծնողները դեմ էին։ Եվ այդ ժամանակ Վլադիմիրը առաջարկում է փախչել և թաքուն պսակվել հարևան գյուղում, նա համոզված էր, որ իրենց կներեն։
Պսակադրության օրը շատ ուժեղ բուք էր սկսել։ Մաշան ժամանակին է հասնում եկեղեցի, իսկ Վլադիմիրը շեղվում է ճանապաարհից և մոլորվում է ձյունի պտտահողմում։ Եկեղեցի է մտնում ամբողջը ձյան մեջ սպա։ Քահանան հարցնում է․ «Թույլ կտաք սկսե՞լ։ Հարսնացուն արդեն սպասելուց հոգնել է»։ Սպան մոտենում է Մաշային և նրանք ամուսնաանում են։ Սպան ծիծաղում է, նստում ձիու վրա և փախչում։ Երբ բուքն ավարտվում է, Վլադիմիրը հասնում է «դատարկ» եկեղեցի և իմանում է, թե ինչ էր կատարվել։ Վլադիմիրը գնում է բանակ և մահանում է 1812 թվականի պատերազմում։ Մաշան ստանում է նամակ։ Երբ պատերազմը ավարտվում է հաղթանակով, վիրավոր սպային տանում են բուժման, բայց նա ընկնում է սայլակառքից։ Փոստակառապանը տանում է նրան տուն, որտեղ ապրում է Մաշան։ Երբ սպան կազդուրվում է, նա փորձում է խոսել Մաշայի հետ։ Նա պատմում է, թե ինչպես է ամուսնացել է բքի ժամանակ և չգիտի որտեղ և ով է իր կինը, ինչպես է պսակադրության ժամանակ նա բացականչել․ «Ահ, նա չէ, նա չէ»։ Մաշան լսում է և հուզված ասում․ «Աստված իմ, այդ դու՛ք եք եղել», այնուհետև ավելացրեց․ «Իսկ նա ես էի»։ Սպան բռնում է աղջկա ձեռքերը և սկսում համբուրել։