Рубрика: Պատմություն

Պատմություն․ 9

Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։ Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուր-ներարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։

Sarduri 2.png

Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։

Рубрика: Աշխարագրություն

Աշխարագրություն 9

Հայաստանը զբաղեցնում է Հարավային Կովկասի տարածքի ընդամենը 16 %-ը, սակայն իր բարդ երկրաբանական կառուցվածքի շնորհիվ ունի օգտակար հանածոների հարուստ պաշարներ։ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են մետաղների ավելի քան 38 և պինդ հանածոների 70 տեսակներ, ինչպես նաև քաղցրահամ, հանք, և տաք ջրերի երևակումներ ու հանքավայրեր։ Սակայն պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված են հետազոտված և նախապես գնահատված միայն 18 տեսակի մետաղների և 47 տեսակի ոչ հանք, հանածոների, ինչպես նաև քաղցրահամ ու հանք, ջրերի պաշարներ։ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են նաև գունավոր, ազնիվ, ռադիոակտիվ և սև մետաղների մոտ 300 երևակումներ, որոնց շուրջ 1 տասնյակը համարվում է հեռանկարային։ Ներկայումս (2012 թ․) առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում հանքաքարի բարձր որակով և տնտեսաաշխարհագրական, ինչպես նաև լեռնաերկրաբանական բարենպաստ պայմաններով աչքի ընկնող փոքր հանքավայրերը։ Շուրջ 150 այդպիսի հանքավայրերի առկայություն է ենթադրվում սև և գունավոր մետաղների բազմաթիվ երևակումներում։ Արժեքավոր են նաև երեսպատման և դեկորատիվ քարերի, ինչպես նաև ստորերկրյա ջերմային ջրերի երևակումները։ 2010 թ․-ին հանքարդյունաբերությունը արտադրանքը Հայաստանում կազմել է ավելի քան 145,5 միլիարդ դրամ (աճը 2009 թ․-ի համեմատությամբ՝ 24,3 %)։ Դեռևս մ. թ. ա. VI հազարամյակի վերջին Հայաստանի տարածքում արտադրվել է պղինձ։ Գունավոր մետաղների ձուլումը Հայկական լեռնաշխարհում հայտնի է եղել մ. թ. ա. III-II հազարամյակներում (Մեծամոր), մշակվել են պղնձի, կապարիոսկու հանքավայրեր (մ. թ. ա. IV-III դդ., Սոթք, Զանգեզուր)։ Պղնձի, արծաթ-կապարի ու ոսկու մշակումը, երբեմն տևական ընդմիջումներով, շարունակվել է միջին դարերում և առավել բարձր զարգացման հասել XVIII դարի 2-րդ կեսին, երբ 1763 թ․-ին Ախթալայի արծաթ-կապարի և 1770 թ․-ին Ալավերդու պղնձի հանքավայրերի հիմքի վրա կառուցվել են Ախթալայի արծաթ-կապարի և Ալավերդու, այնուհետև Շամլուղի պղնձաձուլական գործարանները։ 18471867 թ․-ին Հայաստանում կառուցվել է 11 պղնձաձուլական գործարան, տարեկան թողարկվել է 275-320 տ պղինձ։ 1887 թ․-ից Հայաստանում գործել է ֆրանսիական 3 ընկերություն, որոնցից ամենահզորը՝ «Կովկասյան արդյունաբերական մետալուրգիական ընկերությունը», իրեն միացնելով մյուս 2-ը, պղնձի արդյունաբերությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ 1913 թ․-ին Հայաստանի արդյունաբերական համախառն արտադրանքում գունավոր մետաղաձուլության տեսակարար կշիռը կազմել է մոտ 60 %։ 19241926 թթ․-ին սկսել են գործել Ալավերդու և Կապանի վերականգնված պղնձաձուլական գործարանները, 19271941 թ․-ին կառուցվել են նորերը, ժամանակակից սարքավորումներով հագեցվել գործողները, կատարելագործվել է տեխնոլոգիան։ 1950 թ․-ին շարք է մտել Քանաքեռի ալյումինի գործարանը (ներկայումս՝ «Արմենալ»), 1952 թ․-ին՝ Քաջարանի և Դաստակերտի1963 թ․-ին՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, 1967 թ․-ին՝ Ախթալայի, իսկ 1968 թ․-ին՝ ավելի հզոր՝ Կապանի հարստացուցիչ ֆաբրիկաները։ 1976 թ․-ից Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերի հիմքի վրա սկսել է զարգանալ ոսկու արդյունաբերությունը։ Հանքանյութը հարստացվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, որը մինչև 1994 թ․-ին արտադրել է ոսկու խտանյութ, իսկ 1994 թ․-ից՝ բարձր պարունակության կաթոդային ոսկի։ Ներկայումս Հայաստանում գունավոր մետաղաձուլության ոլորտի խոշոր ձեռնարկություններն են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (պղնձի խտանյութ, ռաֆինացված պղինձ, մոլիբդենի խտանյութ), Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը (պղնձի խտանյութ, ծծմբական թթու), Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան (թանկարժեք մետաղների հումք, ոսկու հումք), Ձանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (պղնձի և մոլիբդենի խտանյութ), Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը (պղնձի խտանյութ), Հայ-իրանական «ԱՐ-ԱԼ»-ը (ալյումինի ձուլվածքներ, ալյումինե կենցաղային փայլաթիթեղ), «Արմենալը» (ալյումինե թիթեղներ, ալյումինի կենցաղային ու սննդի փայլաթիթեղներ), Երևանի մաքուր երկաթի գործարանը (մոլիբդեն) և այլն։ Հայաստանում տարեկան արտադրվում է 8769 տ մոլիբդենի, 71307 տ պղնձի խտանյութ, 7467 տ ցինկ, 5323 տ ֆեռոմոլիբդեն, 6480 տ կոնվերտորային պղինձ, ավելի քան 20 հազար տ ալյումինի փայլաթիթեղ (2008 թ․)։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի գունավոր մետաղաձուլության առաջատարն է, հիմնադրվել է 1951 թ․-ին՝ որպես պետական ձեռնարկություն։ 2004 թ․-ին մասնավորեցվել է։ Տարեկան արդյունահանում է մոտ 12,8 միլիոն տ հանքաքար, որից ստացած մոլիբդենի և պղնձի խտանյութը հետագայում վերամշակվում է Հայաստանում և այլ երկրներում։ «Արմենալ-Ռուսալ» ընկերությունը («Ռու-սալ» ռուսական, ընկերության կազմում) ստեղծվել է 2000 թ․-ին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա։ Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը։ Արարատի ոսկու կորզման գործարանում «Ալբիոն» տեխնոլոգիաներով աշխատող նոր արտադրամասի կառուցման ու շահագործման համար գործարանի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը մինչև 2013 թ․-ը նախատեսում է կատարել շուրջ 130 միլիոն դոլարի ներդրում։ Նորարար, այս տեխնոլոգիան հնարավորություն կտա վերամշակելու հանքավայրերում առկա դժվարամշակ հանքաքարը, իսկ ոսկու արտադրությունը ներկայիս տարեկակ 40 հազար ունցիայից 2013 թ․-ին հասցնել 150 հազար ունցիայի (4252,4 կգ)։ Երևանի «Արմենալ» գործարանի փայլաթիթեղի արտադրամասը Հայաստանի Հանրապետության գունավոր մետաղաձուլության զարգացման կարևոր ծրագրերից է նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հիմքի վրա նոր գործարանի կառուցումը։ 2001 թ․-ին «Մանես և Վալեքս» ՓԲԸ-ն ստացել է 25 տարով հանքավայրի շահագործման արտոնագիր և սկսել է հանքի շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները։ Հանքավայրի շահագործման ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տարեկան 7 միլիոն տ հանքաքարի արդյունահանում և վերամշակում։ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը կարող է ապահովել Հայաստանի ամենամեծ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության ներկա ծավալներին համադրելի արտադրողականություն։ Թեղուտի հանքավայրի շահագործման առաջին փուլում իրականացնելով մինչև 200 միլիոն դոլարի ներդրում՝ խտանյութի արտահանման ծավալները կավելացնի 90 միլիոն դոլարով՝ տարեկան ապահովելով մոտ 3% տնտեսական աճ։ Թեղուտի հանքավայրի շահագործման այս ծրագիրն առաջացրել է բնապահպանների անհանգստությունը՝ Լոռու բնաշխարհի վրա գործարանի հնարավոր վնասակար ազդեցության պատճառով։ Հայաստանի Հանրապետությունում առկա երկաթի հանքաքարի հիմքի վրա նախատեսվում է զարգացնել նաև սև մետաղաձուլությունը։ Այդ ոլորտում մոտ 400 միլիոն դոլար ներդրումներ կատարելու ծրագրեր ունի չինական «Ֆորչյուև օյլ» ընկերությունը։ 

Рубрика: English

Destination B1, Unit 29

A. Circle the correct answer.

If Charles had had enough money, he’d have bought the CD.

1. Did Charles have enough money? no

2. Did he buy the CD? no

Cilla would have called Andrea if she’d taken her mobile with her.

3. Did Cilla call Andrea? no

4. Did she take her mobile with her? no

If we hadn’t been late, we’d have seen the start of the film.

5. Were they late? yes

6. Did they see the film? no

Paul wouldn’t have made a mistake if he’d listened to Lee.

7. Did Paul make a mistake? yes

8. Did Paul listen to Lee? no

Jo wouldn’t have gone to the party if she hadn’t been invited.

9. Did Jo go to the party? yes

10. Was Jo invited to the part? yes

Tom would have forgotten his keys if Lisa hadn’t reminded him.

11. Did Tom forget his keys? no

12. Did Lisa remind him about his keys? yes

B. Complete using the correct form of the words in brackets.

1. If you had told me you were going to the beach, I’d have come with you.

2. If Dan had missed the plane, he would have been very annoyed.

3. I’d have got you a present if I had known it was your birthday.

4. We wouldn’t have got lost if we’d taken a map with us.

5. If the car hadn’t broken down I wouldn’t have been late.

6. If you hadn’t helped me, I wouldn’t have finished in time.

7. If Baz hadn’t shown you what to do, what would you have done?

C. Complete each sentence so that it has a similar meaning to the first sentence. Write between two and five words.

1. It wasn’t cold, so we didn’t light a fire.

If it hadn’t been cold, we’d have lit a fire.

2. John didn’t come, so we didn’t do any painting.

If John had come, we’d have done some painting.

3. Claire didn’t buy any clothes because she didn’t see anything she liked.

Claire would have bought some clothes if she’d seen something she liked.

4. The audience laughed because the joke was very funny.

If the joke hadn’t been very funny, the audience wouldn’t have laughed.

5. We decided to leave because it was really noisy.

We wouldn’t have decided to leave if it hadn’t been really noisy.

D. Look at the pictures and complete the sentences. Use the correct form of the verbs in the box. You may have to use some negative forms.

1. If Kevin hadn’t just got a text message, he wouldn’t have looked at his mobile phone.

2. If he hadn’t looked at his mobile, he would have seen the banana.

3. If someone had picked up the banana skin earlier, it wouldn’t have been there.

4. If Kevin had seen the banana skin, he wouldn’t have stood on it.

5. If he hadn’t stood on it, he wouldn’t have fallen over.

6. If he hadn’t fallen over, he wouldn’t have broken his mobile.

7. If he hadn’t broken his mobile, he would have replied to the text message.

Рубрика: Իրավունք

Անձնական ազատություն

Հոդված 26

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Նայելով հավասարության տեսանկյունից ես համաձայն եմ այս կետի հետ։ Բոլոր մարդիկ արժանի են մարդասիրական վերաբերմունքի՝ նույնիսկ ազատազրկման դեպքում։

Մարդուն կարելի է ազատազրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Օրինակ՝

 1) անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից.

 2) անձը չի կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով.

 4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.

 5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով.

 6) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող  հասարակական վտանգը կանխելու նպատակով.

 7) Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։

Եթե 72 ժամում դատարանի որոշմամբ անձը չի կալանվում, ապա նա ազատվում է։ Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները: Մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Рубрика: Ռուսերեն

Религии и их особенности

Религии

Христианство

Ислам

Буддизм

Иудаизм

Христианство. Христианская вера строится на том, что Иисус из Назарета есть Господь и Спаситель. По учению христианства, Бог един, но в нем существуют три личности Отец, Сын и Святой Дух. По церковной догматике, после смерти людей ждет рад или ад – это решится на Страшном суде. Христианство делится на православие, католицизм, протестантизм.

Ислам. Ислам в переводе с арабского слово означает покорность. Мусульмане исповедуют, что нет никакого божества, кроме Аллаха. По преданию, Аллах передал пророку Мухаммеду через ангела Коран, который стал священным писанием. Мусульманский мир разделен на два больших течения — сунниты и шииты.

Буддизм. Буддистское Учение возникло в Древней Индии. Основатель – Будда Шакьямуни. Свою философию он свел е четырем пунктам: мир полон страданий, причина страданий есть результат моей плохой кармы, порождаемой привязанностью ко всему земному, страдание можно прекратить, существует путь для прекращения страданий. Будда достиг прозрения через медитацию.

Иудаизм. Приверженцы иудаизма верят, что существует один Бог — создатель всего. Название религии происходит от ветхозаветного Иуды. Почитают две основные книги – «Пятикнижие» и «Тору», которые полностью регламентируют жизнь иудея. Иудаизм предполагает приход Мессии — пророка Бога – который вернет человечество к исполнению законов творца.

Рубрика: English

Հոլիվուդի կյանքը և պատմությունը․ թարգմանություն

Hollywood — its life and times

20-րդ դարի սկզբին հարավային Կալիֆորնիայում ծովի կողքին մի հարթ մակերևույթի սկսվում էր նոր քաղաքի կյանքը։ Դրա անունն էր Լոս Անջելես՝ կոչվել է Իսպանական հին հանձնարարության անունով, որն այդտեղ էր երկար տարիների ընթացքում։

Նույն ժամանակին ծնվում էր նոր ճյուղ՝ կինոն։ Ամերիկայում նրանց անվանում էին «շարժանկարներ», ինչը շուտով փոխվեց և կոչվեց «ֆիլմեր»։

Ամերիկայի ֆիլմերի կյանքը սկսվեց Նյու Յորքում։ 1910 թվականին ֆիլմեր ստեղծողները տեղափոխվում էին Լոս Անջելես։ Նյու Յորքում ամեն ինչ չափազանց թանկ էր՝աշխատողները, տարածքը, հարկերը։ Բացի այդ նաև բարդ էր ձմռանը ֆիլմեր սարքելը, քանի որ շատ ցուրտ էր։

Համեմատաբար Լոս Անջելես տարածաշրջանը ուներ բազմաթիվ առավելություններ։ Կալիֆորնիայում կարելի էր ֆիլմեր պատրաստել ամբողջ տարվա ընթացքում, և ամեն ինչ ավելի էժան էր։ Մասնավորապես այդտեղի շատ տարածք վաճառվում էր։

Ֆիլմեր ստեղծողները հասկացան, որ նրանց նաև մի քանի կիլոմետր է պետք Լոս Անջելեսից դուրս, և քիչ ժամանակ անց, չոր բլուրների մոտ՝ Հոլիվուդ կոչված տարածքում, կառուցվում էին հսկայական կինոստուդիաներ։

Ֆիլմերը շատ արագ հանրաճանաչ դարձան, մանավանդ, երբ 1925 թվականին հայտնվեցին խոսուն շարժապատկերները։ Այնուամենայնիվ ֆիլմեր ստեղծելը շատ ծախսեր էր պահանջում, և ֆիլմերի կազմակերպություններին գումար էր պետք, շատ գումար։ Այդ պատճառով Հոլիվուդը արագորեն անցավ մեծ կազմակերպությունների՝MGM, 20th Century Fox, Warner Bros, իշխանությանը։

Այդտեղից սկսած մեծ կազմակերպություններն ունեցել են իրենց վերելքները և վատ իրավիճակները, սակայն նրանցից շատերը դեռ կան։ Որոշ հին անուններն այլևս չկան, բայց նորերն են ավելացել,՝ կազմակերպություններ, ինչպիսիք են Walt Disney և Սթիվեն Սփիլբերգի կազմակերպություն Amblin-ը։

Բնականաբար Հոլիվուդն ունեցել է իր փոփոխությունները վերջին 80 տարիների ընթացքում։ Այսօր մեծագույն կինոստուդիաները պատկանում են հսկայական միջազգային ֆիրմաներին։ Օրինակ՝ News Corporation-ին, որին հիմա պատկանում է Fox-ը նաև պատկանում են լրագրեր երեք մայրցամաքներում(հաշվի առնելով Times of London-ը) և հեռուստատեսության ցանցեր Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում։

Միայն Fox-ի պես հսկայական կազմակերպություններն են կարող իրենց թույլ տալ պատրաստել այսօրվա շատ թանկ ֆիլմերը։ Նույնիսկ «Տիտանիկ»-ի համար՝ որն այդ ժամանակ եղել է ամենաթանկ ֆիլմը, Fox-ին օգնություն էր պետք մեկ այլ մեծ կազմակերպությունից՝ Paromount-ից։

Առաջ Հոլիվուդը միայն կարող էր ֆիլմեր պատրաստել Ամերիկայի համար։ Այսօր այդ նույն ֆիլմերը պետք է պատրաստել ամբողջ աշխարհի համար։ Լոս Անջելեսի արվարձանը դարձել է համաշխարհային երազանք-սարքի կենտրոնը։ Գուցե առաջ մենք երազում էինք այլ կերպ։ Այսօր՝ Հոլիվուդի շնորհիվ, ամեն վայրում ապրող մարդիկ ունեն նման երազանքներ։

Հիմա մենք ապրում ենք ոսկե մշակույթի դարում։ Հոլիվուդը չէ ստեղծել այս մշակույթ, բայց թե՛ լավ, թե՛ վատ կողմից այն դարձել է դրա ամենահզոր մասնիկներից մեկը։ Ուզենք, թե չուզենք, մենք հիմա ապրում ենք Հոլիվուդ մոլորակում։

Рубрика: Աշխարագրություն

Հայկական լեռնաշխարհ

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայկական լեռնաշխարհ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ո՞ր լեռն ունի Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է Արարատ լեռը։ Մասիսի բարձրությունն է 5165 մ, Սիսինը՝ 3925 մ։

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր լճեր

Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերն են Սևանը, Վանը և Ուրմիան։ Սևանի բարձրությունը եղել է 1916 մ, սակայն ջրի անխնա օգտագործման պատճառով իջել է 20 մետրով։ Վանա լիճը հայտնի է Աղթամար կղզու վրա կառուցված Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է ընդհամենը մեկ ձկնատեսակ՝ տառեխը։ Լեռնաշխարհի ամենամեծ լիճն է Ուրմիան։ Աղիության պատճառով բացակայում են կենդանական և բուսական աշխարհը։ Հին ժամանակներում հայտնի էր Կապուտան ծով անվամբ։ Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը։

Ո՞ր գետն է այլ կերպ անվանվում «Մայր գետ» a

«Մայր գետ» է անվանվում Արաքս գետը, որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով։

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր գետեր

Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերից են՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը և Կուրը։

Եփրատ — 3065 կմ

Տիգրիս — 1900 կմ

Կուր — 1364 կմ

Արաքս — 1072 կմ

Рубрика: Քիմիա

Ինքնաստուգման  առաջադրանքներ

                 

                          Թեման՝ <<Ոչ մետաղներ>>

            Յուրաքանչյուր առաջադրանքը 0,222 միավոր  է

  1. Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց   զանգվածային   բաժնի  նվազման. a
  2.  ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
  3. սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
  4. սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
  5. ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
  • Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի   ո՞ր  տեսակին  են    համապատասխանում .                 

     1)   միացման, տեղակալման,  փոխանակման

    2)   միացման, միացման, փոխանակման

    3)   փոխանակման, տեղակալման, միացման

    4)   միացման, փոխանակման,  տեղակալման

  • Ջրածինը  խառնել  են  2,5 մոլ օդին  և  այրել: Ստացվել  է  9 գ  ջուր: Ի՞նչ  ծավալով (լ)   

       ջրածին  են  խառնել  օդին.   

       1)  6,72                                     2)  11,2                                      3)  22,4                              4)  5,66 

  • Երկրագնդի  կեղևում  թթվածնի  և  սիլիցիումի  զանգվածային  բաժինները  հավասար  են  0,48    և  0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը  քանի՞ անգամ   է  մեծ  սիլիցիումի ատոմների  թվից. 

 1)   2                                               2) 2,5                                               3) 3                                       4) 4

  • Որո՞նք  են  բաց  թողած  բառակապակցությունները. 

  Վերքերը 3%-անոց  ջրածնի  պերօքսիդով  մշակելիս  այն  փրփրում  է, քանի  որ ____________ազդեցությամբ  ջրածնի  պերօքսիդը  քայքայվում  է  անջատելով_____________:

  1)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  ջրածին                                

  2)   ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  թթվածին

         3ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  ջրածին

         4)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  թթվածին:

  • Որո՞նք  են մոլեկուլային  բյուրեղավանդակով  պարզ  նյութեր.

ա)  Cալմաստ                                                գ)  S8                                                     ե)   I2                                է)  Pսև

բ)  P4                                                                դ) Si                                զ)  Cգրաֆիտ                        ը)  Br2

  1.  բ, գ, է, ը                     2)   ա, դ, զ, է                   3) բ, դ, զ,ը                            4)  բ, գ, ե, ը
  •  Որքա՞ն   է  վերականգնիչ  նյութի  գործակիցն  ըստ  ֆոսֆորի (V) օքսիդի  և  ածխի  փոխազդեցության  ռեակցիայի  հավասարման.

           1)  2                                     2) 5                                        3)  4                                  4)  6

  • 0,3 մոլ  քանակով   R—  անիոնում  պարունակվում  է  5,4 մոլ  էլեկտրոն: Ո՞րն  է  այդ  անիոնը.
  • I                                     2) Br                                     3)  Cl                                        4)  F   
  • Ո՞ր  երկու  միացություններում  է  ֆոսֆոր  տարրի  օքսիդացման  աստիճանը  նույնը.
  • BaHPO4  և  Ba3P2                                                   3)  Ca2P2Oև  Ca(H2PO4)2  
  • Ca(H2PO4)2  և  Ca3P2                                             4)  KH2PO3  և  Ca3P2 
  1. Որքա՞ն  է  էլեկտրոնային  զույգերի  թիվը  CO և  CO2  մոլեկուլների  բանաձևերում.

        1)  7                              2)  10                                       3)  6                                    4)  13

  1. Ո՞ր  շարքի  նյութերը  կարող  են  ազոտական  թթվի  ստացման  հումք  լինել.

 1)  օդ, ամոնիակ, չիլիական սելիտրա

 2)  մագնիսական  երկաթաքար, ազոտ,  թթվածին

 3)  սիլվինիտ, ազոտ, թթվածին

 4)  ամոնիակ, կերակրի  աղ, թթվածին

  1. Ի՞նչ   քիմիական  կապեր  կան  ազոտի  մոլեկուլում…
  1. Քանի՞  լիտր (ն.պ.) ազոտ  կարելի  է ստանալ  1  կգ  հեղուկ  օդից, որում  ազոտի  զանգվածային  բաժինը  75,6 %  է…
  1. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած…
  1. Որքա՞ն  է  սովորական   և  ծանր   ջրերի  խառնուրդում  ծանր  ջրի (D2O) զանգվածային  բաժինը, եթե  այդ  խառնուրդում  թթվածին  տարրի  զանգվածային  բաժինը  88 % է…
  1. Բնութագրեք  հետևյալ  ոչ մետաղը (ածխածին, թթվածին,  ջրածին,  ազոտ,  ֆոսֆոր, ծծումբ, սիլիցիում,  քլոր)   ըստ  հետևյալ սխեմայի.

ա) քիմիական նշանը…                                 

բ) հարաբերական ատոմային զանգվածը…                                                                           

դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է         դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը… միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ), էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ էլեկտրոնների  բախշումը ըստ  էներգետիկ  մակարդակների

դ) վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ.. .

ե)  գրեք.  ոչ մետաղի    առաջացրած պարզ    և  բարդ  նյութերի  բանաձևերը…և  որոշեք նրանց հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը`M գ/ մոլ …

զ)  գրեք  ոչ մետաղի առաջացրած  օքսիդի  բանաձևը  և  որոշեք  նրա  որակական  և  քանակական  բաղադրությունը:

  1. Ո՞րն է համարվում մաքուր

խմելու ջուր

  1. Որո՞նք են ջրի  աղտոտման տեսակները
  2. Կարելի՞ է խմելու ջուրը
    ախտահանել քլորովՊատասխանը հիմնավորեք
  3. Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում. …
  4. Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի համար….
  5. Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….
  • Հաստատեք  կամ  հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  չորրորդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերի  երկհիմն  թթուների  հատկությունների  վերաբերյալ.
  • Ածխաթթուն  առաջացնում  է  երկու  շարք  աղեր` կարբոնատներ  և  հիդրոկարբոնատներ:
  • Ածխաթթուն  ուժեղ էլեկտրոլիտ  է:
  • H2CO3  — H2SiO3  —  H2GeO շարքում  թթուների  ուժը  նվազում  է:
  • Ածխաթթուն  գունազրկում  է  KMnO4-ի  ջրային  լուծույթը:
  • Սիլիկաթթուն  լուծվում  է  ջրում   և  ամբողջությամբ   դիսոցվում:
  • 9,6 գ ամոնիումի  կարբոնատը   շիկացնելիս  զանգվածի  կորուստը  ռեակցիայի  ավարտից  հետո  կազմում  է  9,6 գ:
  •  Ջրածին  և  քլոր  տարրերի  զանգվածային  բաժինը  երկրակեղևում  1%  և  0,02%  է, իսկ   մարդու  օրգանիզմում`  համապատասխանաբար  10%  և  0,1% :

24.ա)  Ջրածին  և  քլոր  տարրերի  ատոմների  թվային  հարաբերությունը

           մարդու   օրգանիզմում  քանի՞  անգամ  է  մեծ  նույն  հարաբերությունից    

           երկրակեղևում: 

24.բ)  Ի՞նչ  քանակով  (կմոլ)  ջրածին  տարրի  ատոմ  է  պարունակվում  70 կգ   

        զանգվածով   մարդու  օրգանիզմում:

  •   Թթվածնի, ազոտի  և  ազոտի( II)  օքսիդի  600 մլ  խառնուրդում  ազոտի  ծավալային          

        բաժինը 63% է: Թթվածնի  հետ  ազոտի(II)  օքսիդի  լրիվ  փոխազդեցությունից  հետո                                      

        ազոտի  ծավալային   բաժինը  դարձել  է  70%:

   25. ա) Որքա՞ն  է  թթվածնի  ծավալային  բաժինը(%) ելային  խառնուրդում:                         

   25. բ)  Ի՞նչ  ծավալով (մլ) թթվածին  է  մնացել  վերջնական  խառնուրդում:                             

  •  Պարբերական  համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է: 

26.ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը   

           (գ/մոլ):

26բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում 

          լուծելիս:

  •   Քիմիական  տարրի  իզոտոպի  զանգվածային  թիվը  127  է:

  27.ա)  Որքա՞ն  է  այդ  իզոտոպի  ատոմում  պարունակվող  նեյտրոնների  թիվը:…

        27.բ)  Որքա՞ն  է  այդ  տարրի  բարձրագույն  օքսիդի   հարաբերական    

                մոլեկուլային  զանգվածը:…..

  •    Քլորաջրածնի  3,84  մոլ/լ  կոնցենտրացիայով  5 լ  աղաթթուն  փոխազդեցության  մեջ 

         են  դրել  կալիումի պերմանգանատի 10% զանգվածային  բաժնով 4740 գ  լուծույթի  հետ:

         Անջատված գազն  անցկացրել  են  ավելցուկով  վերցրած  կալիումի  հիդրօքսիդի  տաք

                 լուծույթի  մեջ, որի  հետևանքով  ստացվել  են  և  աղերը:  աղն  առանձնացրել     

                 են  լուծույթից  և  քայքայել  կատալիզորդի  առկայությամբ:

            28.ա)  Որքա՞ն  է առաջին  ռեակցիայում  անջատված  գազի  նյութաքանակը(մոլ): 

           28.բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) A աղ  է  ստացվել  երկրորդ  ռեակցիայում:

           28.գ)  Ի՞նչ  զանգվածով (գ) գազ  է  անջատվել  B  աղի  քայքայումից:

Ճիշտ կատարած առաջադրանքների   թիվը     18-29      30-38  39-45
գնահատականը      4-6          7-8    9-10
Рубрика: Քիմիա

Քիմիա․ 9

Ազոտ և ֆոսֆոր

ազոտ

1.- Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

N-Ազոտ , P-Ֆոսֆոր, As-Արսեն, Sb-Ծարիր, Bi-Բիսմութ

2.-Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. …

Ավելի մեծ է ազոտինը, քանի որ ֆոսֆորի էլեկտրաբացասականությունը ավելի քիչ է:

3.- Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր…

Քանի որ դրանք շատ կենդանի օրգանիզմների և բույսերի բաղկացուցիչ մաս են կազմում, և կարևոր են ֆիզիոլոգիական պրոցեսների համար:

4.-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ  բույսերի աճման  համար…

Ամեն տեսակի բույս ունի իր բարենպաստ պայմանները աճելու համար, բայց հիմնականում հարկավոր է՝ լույս, ջուր, հող, խնամք և այլն…

5.- Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութը օգնում է բույսին աճել ավելի արագ և բերքատվությունը բարձրացնել: Ինձ ծանոթ է բուսահողը:

*6. Ւ՞նչ  է  պարարտանյութը….

Օրգանական, անօրգանական և կենսաբանական նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութ կարող է ծառայել օրինակ՝ բանանի կլեպը

Рубрика: Կենսաբանություն

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Սիմբիոզ, երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։
Սիմբիոզի առավել տարածված ձևեր են կոոպերացիան, կոմենսալիզմը, ամենսալիզմը, մուտուալիզմը և մակաբուծությունը։

Կոոպերացիա` Կոոպերացիայի դասական օրինակ է մենակյաց խեցգետնի և կորալյան պոլիպների՝ ակտիաների համատեղ կեցությունը, երբ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։

Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի դեպքում երկու փոխազդող տեսակներից միայն մեկն է օգուտ ստանում։ Մյուս տեսակի համար կոմենսալի հետ փոխազդեցությունն անտարբեր է։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։

Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց ինքը չի կրում բացասական ազդեցություն։


Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները փոխադարձ օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց դրա։ Այդպիսի փոխհարաբերության վառ օրինակ են լուսասեր խոտաբույսերը, որոնք աճում են խոշոր ծառերի հովանու տակ։ Խոտաբույսերը տուժում են, քանի որ աճում են անբավարար լուսավորության պայմաններում, այն ժամանակ, երբ ծառին դա ոչ վնաս է բերում, ոչ օգուտ։