Рубрика: Մայրենի

Հայոց Լեզու

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:

Այսօրվանից փակվում են բոլոր դպրոցները:

Այսօրվա դասն անհետաքրքիր էր:

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:

  • Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
  • Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
  • Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
  • Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
  • Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Կետերի փոխարեն դի՛ր ժամանակի պարագաներ (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

  • Եվ այդ օրվանից ստանձնում է գործարանի տնօրենի պաշտոնը:
  • Երեկ ոչ ոքի չէին սպասում:
  • Այդ կինը այսօր չկա:
  • Երեկոյան պատմությունը բոլորին պատմում էր:
  • Երեկվա զգեստը վնասեց:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունը տրոհվում է ստորակետով:

  • Երբ գիշերը հեռախոսը զնգում է, անմիջապես վատ բան ենք մտածում:

Համակատար դերբայով (երգելիս) կազմված դերբայական դարձված-ժամանակի պարագան տրոհվում է.

  • նախադասության սկզբում և վերջում՝ բութով. – Եռօրյա ճամփորդության գնալիս՝ հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ: — Հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ՝ եռօրյա ճամփորդության գնալիս:
  • նախադասության մեջտեղում՝ երկու կողմից ստորակետերով. – Մեր դասարանի սովորողները, ավտոբուսով երկար ճանապարհ գնալիս, զվարճալի խաղեր են խաղում:

Կետադրի՛ր:

  1. Ամռանը երբ ջուրը պակասում է՝ գյուղացիներն սկսում են վիճել մի կաթիլի ջրի համար:
  2. Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելիս՝ մարդ հաճախ զարմանում է:
  3. Վիթխարի հզորության հողափոր մեքենան, տեղից տեղ փոխադրվելիս, մարդու կամ ձիու քայլելուն նմանվող շարժումներ է անում:
  4. Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել՝ արդեն երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
  5. Ծովափին կանգնելիս՝ աղջիկը հայացքը հառում էր հեռու հորիզոնին:

Դերբայական դարձվածները դարձրու՛ երկրորդական նախադասություններ. ուշադի՛ր եղիր կետադրության փոփոխությանը:

  • Անգղերի կռնչոցից վախենալիս՝ ձիերը խլշում են ականջները:
  • Ժայռի կատարին բազմելիս՝ արծիվն ակնդետ նայում է երկնի լազուրին:
  • Օրիորդը գլուխը կախում էր՝ մտածության մեջ ընկնելիս:
  • Ընկերը, այլայլված անկյունից անկյուն քայլելիս, չնկատեց ներս մտած աղջկան:

Շարահյուսորեն վերլուծի՛ր նախադասությունը:

  • Այժմ էլ, եթե բարձրանաք մեր գյուղի վերին բլուրները, ուր ամռան լուսնկա գիշերներին եզները մեղմ որոճացել են, դուք կհանդիպեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին:

Оставьте комментарий