Նախագիծ 1.
Բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար վճռական նշանակություն ունի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին համապատասխան, անհրաժեշտ քանակությամբ սննդանյութերի և էներգիայի աղբյուր հանդիսացող ռացիոնալ սնունդը, որը ներկայումս ստացել է առողջ սնունդ անվանումը: Վերջինս մարդու օրգանիզմի նորմալ աճի և բազմացման, բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև արտադրական, էկոլոգիական և այլ վնասակար գործոնների ազդեցությունը կանխելու կամ մեղմելու կարևոր միջոցներից մեկն է:
Ոչ ճիշտ սննդով պայմանավորված հիվանդություններից և օրգանիզմում հայտնաբերված խանգարումներից կարելի է առանձնացնել սրտի իշեմիկ հիվանդությունները, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, ստամոքս-աղիքային ուղու ֆունկցիայի խանգարումները, ատամների ոսկրափուտը, իմուն համակարգի խանգարումները և այլն:
Հայտնի է, որ սննդում հագեցած ճարպաթթուների մեծ քանակությունը նպաստում է արյան շրջանառության օրգանների հիվանդությունների առաջացմանը: Առավելապես կենդանական սպիտակուցներով և ճարպերով, պարզ ածխաջրատներով սնվողների շրջանում սրտի իշեմիկ հիվանդությունների տարածվածությունը կրկնակի և մահացությունը եռակի անգամ ավելի բարձր է:
Բանջարեղենով, մրգով և բուսական ճարպերով հարուստ սնունդը 30-40%-ով պակասեցնում է քաղցկեղով հիվանդացությունը: Սննդային այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են` բազմաչհագեցած ճարպաթթուները, E և B6 վիտամինները, կալցիումը, սելենը և սոյայի սպիտակուցները, օժտված են որոշակի հակաքաղցկեղային հատկությամբ: Հարկ է նշել, որ Հայաստանում մահացության դեպքերի երեք քառորդի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն ու քաղցկեղն են:
Մեծ քանակությամբ ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումն իրոք հանգեցնում Է այն բանին, որ մարդիկ սկսում են ծերանալ «արտաքուստ» եւ իրենց տարիքից անհամեմատ ավելի մեծ են երեւում: Ոգելից խմիչքները եւ սիգարետները արագացնում են մարդու դեմքի եւ մարմնի նկարագրում այն առանձնահատկությունների հայտնվելը, որոնք սովորաբար կապվում են ծերության հետ: Դրա հետեւանքով ծխախոտի եւ ոգելից խմիչքների սիրահարներն իրենց տարիքից զգալիորեն ավելի մեծ են երեւում: Դա կարող Է լինել այն բանի հետեւանքը, որ և՛ այս, և՛ այն սովորույթը կարող Է արագացնել ամբողջ մարմնի ծերացումը: Վերջին տասնամյակում գիտական մամուլում հայտնվել են մի քանի տասնյակ ուսումնասիրություններ, որոնց հեղինակները հայտարարում Էին ալկոհոլային խմիչքների օգտագործման եւ մի շարք օրգաններում քաղցկեղի զարգացման միջեւ կապի առկայության մասին: Օրինակ՝ 2010 թվականին գիտնականները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ գարեջրի օգտագործումը կարող Է արագացնել աղիների քաղցկեղի զարգացումը, 2011 եւ 2013 թվականներին բացահայտել են կապը ալկոհոլի եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ: Մյուս դիտարկումները ցույց են տվել, որ ծխախոտի եւ ալկոհոլի զուգորդումն ուժեղացնում Է վերջինիս քաղցկեղածին ազդեցությունը:
Բացի լյարդի, թոքերի եւ մյուս օրգանների աշխատանքի տիպիկ փոփոխություններից, գիտնականները նկատել են մի քանի անսովոր բաներ, որոնք բնորոշ են մոլի ծխողներին եւ անզուսպ հարբեցողներին: Օրինակ, նրանցից շատերի մոտ հայտնվել են այսպես կոչված եղջերաթաղանթային աղեղներ՝ աչքերի եղջերաթաղանթի մեջ խոլեստերինի եւ այլ ճարպերի նստվածքներ, ինչպես նաեւ դեղնավուն թիթեղիկներ՝ կոպերի ու մաշկի մյուս հատվածների վրա, եւ կնճիռներ՝ ականջների բլթակներին: Շաբաթական միջին հաշվով 350 գրանից ավելի մաքուր սպիրտի օգտագործումն այս բոլոր շեղումների զարգացման հավանականությունը մոտավորապես 33-35 տոկոսով մեծացրել Է ինչպես տղամարդկանց, այնպես Էլ կանանց շրջանում: Նմանօրինակ փոփոխություններ դիտվել են այն ծխողների շրջանում, որոնք մի քանի տասնամյակի ընթացքում օրական 20-ից ավելի սիգարետ են օգտագործել:
Հետաքրքրականն այն Է, որ մարդու նկարագրի այս բոլոր փոփոխությունները, ինչպես նշում են գիտնականները, սովորաբար բնորոշ են բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց՝ տարեցներին եւ գենետիկական տարբեր արատներ ունեցողներին, որոնք մարդուն ստիպում են ժամանակից շուտ ծերանալ եւ մեռնել դեռ պատանեկան տարիքում: Հետեւաբար, կարելի Է խոսել այն մասին, որ ոգելից խմիչքների եւ ծխախոտի չարաշահումն իրոք ծերացնում Է մարդու մարմինը, ընդ որում, ինչպես նշում են հետազոտողները, դա կարող Է իր կնիքը թողնել մարդու թե՛ արտաքինի, թե՛ ներքինի վրա:
Նախագիծ 2.
Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:
C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:
D վիտամին (կալցիֆերոլներ).
Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:
D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):
Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:
E վիտամին (տոկոֆերոլներ).
Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:
K վիտամին (ֆիլոքինոններ).
Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:
B3 կամ PP վիտամին (նիկոտինամիդ, նիկոտինաթթու)
Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից:
B5 վիտամին (պանտոտենաթթու)
Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կանոնավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված): Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:
B6 վիտամին (պիրիդօքսին)
Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:
A վիտամին (ռետինոլ)
Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն): A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:
B1 վիտամին (թիամին)
Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի նյութափոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:
B2 վիտամին (ռիբոֆլավին)
Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման շարժընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:
Մրգի և բանջարեղենի մշակման ժամանակ վիտամինների կորուստը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների: Նախ և առաջ պետք է, որ միրգն ու բանջարեղենը լինեն թարմ: Դրանք արագ կորցնում են C և A վիտամինները, երբ մնում են լույսի տակ սենյակային ջերմաստիճանում: Այդ պատճառով միրգը և բանջարեղենը անհրաժեշտ է պահել մութ ու ցուրտ տեղում: Արևի լույսը քայքայում է A, B1, B2 և C վիտամինները:
Միրգն ու բանջարեղենը լվանալ, մաքրել և կտրատել պետք է անմիջապես օգտագործումից առաջ: Դրանք լվանում են ամբողջական՝ առանց կտրելու, որպեսզի նվազեցվի այն վիտամինների կորուստը, որոնք քայքայվում են ջրում:
Չարժե պահել միրգն ու բանջարեղենը կտրատած, քանի որ օդում առկա թթվածնի հետ շփման արդյունքում քայքայվում են C և A վիտամինները: Օրինակ՝ եթե օդում պահել լվացած և մաքրած հում կարտոֆիլը 24 ժամ, դրանում առկա վիտամին C-ի 20%-ը կորսվում է, սակայն եթե կարտոֆիլը կտրատել և օդում պահել ընդամենը 30 րոպե, կկորչի դրանում առկա վիտամին C-ի 40%-ը:
Խորհուրդ չի տրվում նաև կտրատած միրգն ու բանջարեղենը պահել ջրում. դա հանգեցնում է ջրում լուծվող B1, B2, C և այլ վիտամինների կորստի: Եթե ամեն դեպքում ստիպված եք միրգն ու բանջարեղենը կտրատած վիճակում պահել ջրում, որպեսզի դրանք չսևանան, ապա թող դա տևի ոչ ավելի, քան 20 րոպե, իսկ ջուրը, որում պահվել է միրգը կամ բանջարեղենը, արժե օգտագործել ապուրի կամ այլ սննդամթերքի պատրաստման համար:
Եփելիս (անգամ 2-3 ժամ շարունակ) A և B խմբի վիտամինները չեն քայքայվում և չեն ոչնչանում. ջրում լուծվող վիտամիններն անցնում են ջրին և չեն կորչում: Սակայն վիտամին C – ն շատ զգայուն է ջերմության նկատմամբ, և ոչնչանում է 40 – 600C ջերմաստիճանում: Դրա կորուստից խուսափելու համար միրգն ու բանջարեղենն իջեցնում են եռացող ջրի կամ ուտեստի մեջ, որից արդեն հեռացել է շատ ու շատ վիտամինների համար քայքայիչ ազդեցություն ունեցող թթվածինը:
Մաքրած ու կտրատած միրգն ու բանջարեղենն իջեցրեք եռացրած ջրի մեջ ոչ թե ամբողջությամբ, այլ մաս-մաս, որպեսզի եռման ընթացքը չդադարի: Միրգն ու բանջարեղենն արժե եռացնել կա՛մ աղի, կա՛մ քաղցր ջրում, որտեղ առավելագույնս լավ են պահպանվում դրանց օգտակար հատկությունները:
Որքան ավելի խոշոր կտրատեք միրգն ու բանջարեղենը, այնքան ավելի քիչ օգտակար բաղադրիչներ կկորսվեն եփման ընթացքում:
Տարան, որի մեջ եփում եք ուտեստը, պետք է կափարիչով ամուր փակած լինի, որպեսզի նվազագույնի հասցվի թթվածնի մուտքը: Հաշվի առեք, որ եփվող ուտեստը խառնելիս ավելանում է վիտամինների կորուստը:
Մրգում և բանջարեղենում առավելագույնս լավ է պահպանվում վիտամին C – ն, երբ դրանք եփվում են գոլորշու վրա (շոգեխաշվում են):
Վիտամիններն աղցանում լավ են պահպանվում նաև այն դեպքում, երբ բանջարեղենը կտրատվում է մատուցելուց անմիջապես առաջ և վրան քացախ է ավելացվում:
Չարժե եփման ընթացքում ուտեստի մեջ ավելացնել կերակրի սոդա կամ խմորիչ, քանի որ հիմնային միջավայրը քայքայում է վիտամինները:
Շատ յուղով տապակած կարտոֆիլն ավելի լավ է պահպանում վիտամինները, քան քիչ յուղով տապակածը կամ թոնրում եփածը: Սակայն պետք չէ տապակել երկար ժամանակ:
Պատրաստման կամ պահպանման համար կարելի է օգտագործել նաև ալյումինե կամ չժանգոտող մետաղական սպասք, սակայն վիտամինները լավագույնս պահպանվում են, երբ մրգային և բանջարեղենային ուտեստները պատրաստվում կամ պահպանվում են ապակե, պլաստմասե կամ ջնարակապատ տարայում:
Միևնույն ժամանակ, դրանք արագ քայքայվում են երկաթե կամ պղնձե տարայում պատրաստելիս:












Իսկ Անտանտի դաշնակիցները թշնամուն պատկերում էին բարբարոսների տեսքով և զինվորներին նախապատրաստում ցանկացած դաժանության: Գերմանական դիվիզիաները անընդհատ ենթարկվում էին թռուցիկների գրոհներին: 1918-ին դիվիզիաներից մեկը հանձնեց թշնամական 300.000 թերթիկ: Դրանք կոչեր էին, ծաղրանկարներ, քաղաքական գրքույկներ, որտեղ զանազան փաստարկներով ապացուցվում էր Գերմանիայի մեղավորությունը՝ որպես պատերազմի հրահրող: «Գերմանիայում համոզված էին, որ իրենց պարտությունը բացատրվելու է ոչ թե թշնամու ռազմական առավելություններով, այլ խոսքի և մտքի հաղթանակով»: 













