Լռություն, ձայն, որը արժեքավոր է շատ բառերից։ Լռել ու չխոսել, անձայն բացատրել, զգացնել տալ այն, ինչ ուզում ես ասել կամ ինչ զգում ես։ Երբեմն մենք խոսում ենք, սակայն երկրորդ բառից հետո հասկանում, որ խոսքերով չկարողացանք արտահայտել այն, ինչ պետք է։ Մեր զնգացող լռության մեջ թաքնված է մեր միտքը, մեր ասելիքը։ Ի՞նչն է ավելի արժեքավոր, լռել, թե՞ խոսել։ Չգիտեմ։ Երևի լռե՞լ, քանզի լռության մեջ է թաքնված ամենաթանկը, ամենակարևորը։ Հաճախ մարդիկ ցանկանում են խոսել, պատմել, ասել, սակայն չի ստացվում։ Իսկ այդ դեպքում ի՞նչ են անում, այո, լռում են, և լռելով ավելի լավ են հասկանում միմյանց հոգիները։ Հաճախ բառերը ստում են, սակայն լռությունը ո՛չ, նրա մեջ է ողջ ճշմարտությունը։ Դե իհարկե խոսել կարելի է, սակայն խոսելիս պետք է ասել այն, ինչը ավելի արժեքավոր կլինի ուղղակի լռելուց…
Автор: levonsoghomonyan2
Достопримечательности Греции
ХРАМ ЗЕВСА
Храм Зевса — один из самых почитаемых храмов Древней Греции, первый подлинный образец дорического ордера. Служил центром архитектурного ансамбля древней Олимпии и был посвящён верховному олимпийскому богу Зевсу. Сооружение считается одним из высших достижений в развитии дорическогопериптера.
Гора Олимп
В древнегреческой мифологии Олимп считается священной горой, местом пребывания богов во главе с Зевсом. В связи с этим, греческих богов часто именуют «олимпийцами». На северном склоне Олимпа находился город-святилище македонян — Дион, то есть город Зевса. В древности Олимп также служил естественной границей Фессалии и Македонии.
Олимп является не только историческим и мифологическим символом, но и памятником природы. В 1938 году Олимп вошёл в состав первого в Греции национального парка.
Կարդում ենք Համո Սահյան
1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:
2. Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:
3. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:
Նորից կարմիր ու կանաչ
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:
Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:
Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Այս բանաստեղծության մեջ ես շատ հավանեցի կարոտի և հին հիշողության նկարագրությունը։ Ինչքան ավելի շատ ես մեծանում հասկանում ես, որ կարոտում ես աշխարհի թեթևությունը։ Այլևս չես տեսնում աշխրահն այնքան լուսավոր, որքան տեսնում էիր առաջ։ Այդ փուլում շատ է օգնում հին հիշողություններին նայելը, կրկին նրանց զգալը։ Այդպիսով կյանք են կարող վերադառնալ լուսավոր օրերը, որոնք տեղի են ունեցել այդքան վաղուց։
4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:
English
Change the sentences to reported speech!
1.Mary informed me that she would play a card game the next day.
2. Sophie said that she had gone to bed early last night.
3. The teacher told Jenny that she had to learn her grammar.
4. Jessica told the immigration officer that that was her first trip to England.
5. He told me that I am the most beautiful girl he had ever seen.
6. Marty said that she was going to visit her uncle the following month.
7. Lara said that she got on with her parents really fine.
8. Gloria explained that she couldn’t come to the party because she was going away for the weekend.
9. Mark said that his friend had found a new job in the music business.
10. Judy complained that she had already written that essay four times .
11. Peter announced that he wouldn’t give up until that factory was shut down.
12. Her boyfriend told her that she had bought a wonderful dress.
13. Paul said that he didn’t like his new flat.
14. My father told Ben, “I am sure I saw you here last week.
15. My father told Ben that he was sure he had seen me there the week before.
16. Betty said that if she had known answer, she would tell me.
Change to reported speech.
1.The boy asked the tour guide, “Where is the main tourist office? “
The boy asked the tour guide where the main tourist office was.
2. The police officer said, “Get out of the car !
The police officer ordered the boys to get out of the car.
3. The woman asked,” How long have you worked as a tour guide ?”
The woman wanted to know how long I had worked as a tour guide.
4. He said, “Come to me !
He told me to come to him.
5. I asked the waiter,” When is dinner served ?”
I asked the waiter when dinner was served.
6. The old lady asked the policeman, “Is there a shopping centre nearby?”
The old lady wanted to know if there was a shopping centre nearby.
7. Dad asked,” Did you find my glasses ?”
Dad asked me if I had found his glasses.
8. He said to his son, “Don’t be afraid !”
He told his son not to be afraid.
9. Dad advised us “, You should always wear a helmet when you ride a bike!”
Dad advised us to wear a helmet when we rode a bike.
10. The biologist wondered, “What kind of marine animals are there in the park”?
The biologist wondered what kind of marine animals where there in the park.
11. The journalist asked, “Have you published any interesting stories yet?”
The journalist wanted to know if I had published any interesting stories .
12. He said to her, “I may not be able to meet you at the airport.”
He told her he might not be able to meet her at the airport.
13. She said, “Let’s go out !”
She suggested going out.
14. The doctor told her, “Don’t get up until Sunday!”
The doctor told her not to get up until Sunday.
15. The girl said, “Please don’t tell my parents “!
The girl begged the teacher not to tell her parents.
16. She asked, “Can I go tomorrow?”
She asked if she could go the next day.
Достопримечательности Турции
Голубая Мечеть в Стамбуле
Мечеть стоит на берегу Мраморного моря. Это символ города, не имеющий аналогов в мире. Первое, что отличает Голубую Мечеть от других – шесть, а не четыре минарета. По легенде, виной тому ошибка зодчего, который плохо расслышал указание султана. Строили мечеть с 1609 по 1616 год, используя мрамор, камень и керамику. Сооружение получилось величественным, вызывающим восторг и трепет.
Каппадокия
В самом сердце Турции расположен уникальный район, богатый историей и достопримечательностями. Первое, чем удивляет Каппадокия – ландшафтами. Здесь можно увидеть скалы в форме грибов и невысокие горы. Также тут сохранилось настоящее подземное царство. Первые христиане вырыли тут пещерные углубления, создав города под землей. Их глубина достигала 85 метров, а проживало в них до 10 тыс. человек.
Собор Святой Софии в Стамбуле
Этот собор – символ «золотого века» Византии, лучший пример византийского зодчества. История собора начинается в IV веке. Более тысячи лет собор был крупнейшим христианским храмом. Его высота 55,6 м, а диаметр купола 31 м. На строительство роскошного собора потратили сумму, равную двум годовым бюджетам Византии.
Защищено: Հայոց Լեզու․ 9
Классная работа
Упражнение 1
а) Полoжить на полку, удобно располoжиться, предпалaгать ответ, слoжить книги, располaгать запасами, предлaгать помощь, кратко излoжить содержание, пролoжить путь.
б) Город Рoстов, устье зарaсло, морские водорoсли, дети подрoсли, вырoстить в саду, произрaстать в пустыне, богатая рaстительность, вырaщенные лимоны, мир рaстений, переходный возрaст, зарoсли камыша, сберечь порoсль, подрaстковый врач, рaстущие на берегу, зеленый рoсток, отрaсль хозяйства
Упражнение 2
Спишите, вставляя пропущенные буквы, графически объясняя выбор орфограмм в корне.
а) Изл_гать содержание, хорошо изл_жить; знать признаки прил_гательного; написать изл_жение; оба сл_гаемых; распол_житься на ночлег; распол_гать свободным временем.
б) Гул нар_стает, р_скошные р_стения, зар_сли камышом, выр_сли подснежники; зеленые водор_сли, Р_стислав; р_стущий ребенок.
в) Предпол_жения не подтвердились; капельки р_сы; тропа зар_стает; р_стительное масло; изменить пол_жение; лепестки р_стений; сл_гать стихи; желуди прор_сли; сберечь р_стения от мороза; просека зар_стает; предл_жить помощь.
Արցախյան պատերազմ
Արցախյան պատերազմ
1991 թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Անընդհատ ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ եղան հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը: Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ 1992 թ. հունվարին Կրկժանի ազատագրումը, որն ադրբեջանցի գրոհայինների ռազմական հենակետերից մեկն էր: Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը: Վերականգնվեց Ստեփաանակերտ – Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը: Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորությամբ հայ ազատամարտիկները մոտեցան օդանավակայանին: Վիճակը շտկելու համար Ադրբեջանի Ժողովրդական ճակատը կազմակերպեց Խոջալուի մահմեդական բնակչության (հիմնականում ՝ ադրբեջանցիներ) կոտորածը ՝ փորձելով այն վերագրել հայկական կողմին: Խոջալուն ադրբեջանցիների առաջին պարտությունն էր:
Շուշիի ազատագրումը
Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից: Մայրաքաղաքը կաթվածահար վիճակում էր: Բնակչությունը հիմնականում գտնվում էր ապաստարաններում: Մշակվեց Շուշիի ազատագրման խիստ գաղտնի ծրագիրը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»: 1992 թվականի մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ, ազատագրեցին հայոց պատմական Շուշի քաղաքը: Շուշիի ազատագրումը հայ ազատամարտիկների հավաքական ուժերի (շուրջ 60 ջոկատ) անձնուրաց գործողությունների արդյունք էր: Շարունակելով առաջխաղացումը ՝ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992 թվականի մայիսի 18-ին ազատագրեցին Լաչինը: Լաչինը դարձավ մարդասիրական միջանցք ՀՀ – ի և ԼՂՀ – ի միջև, որտեղով սնունդ, վառելանյութ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ էին առաքվում արցախահայությանը: Ագրեսորը ՝ Ադրբեջանը, չհաշտվեց պարտության հետ և 1992 թվականի ամռանը օտարերկրյա վարձկանների օգնությամբ հարձակվեց ԼՂՀ հյուսիսային շրջանների վրա: Թշնամին գրավեց ու ավերեց Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի մասը: ԼՂՀ – ում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ) ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: ՊՊԿ – ն հսկայական աշխատանք կատարեց. նա ոչ միայն կազմակերպեց արցախահայության ինքնապաշտպանությունը, այլև իր ձեռքում կենտրոնացրեց ԼՂՀ գործադիր իշխանությունը: Հենց ՊՊԿ – ի ջանքերով կազմավորվեց ԼՂՀ մարտունակ բանակը: 1993 թվականի գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական տարածքները: Ազատագրվեց Մարտակերտի շրջանի զգալի մասը: Պաշտպանական նպատակ էր հետապնդում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից Քելբաջարի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Աղդամի շրջանների ազատագրումը: Արցախյան պատերազմում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը (Ավո), Աշոտ Ղուլյանը (Բեկոր), Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ: ԼՂՀ ռազմական հաջողությունները կարևոր նշանակություն ունեցան: Համոզվելով, որ զինված ճանապարհով չի կարող ընկճել արցախահայությանը ՝ Ադրբեջանը 1994 թվականի մայիսի 12 – ին ՌԴ և Մինսկի խմբի ակտիվ ջանքերով հարկադրված զինադադար կնքեց:

Բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին
Բնական ընտրություն
Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում առավելապես օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները։ Բնական ընտրությունը միշտ ուղղորդված բնույթ ունի․ այն կատարելագործում է առանձնյակի հարմարվածությունները գոյության տվյալ պայմանների նկատմամբ։
Սերնդից սերունդ գերազանցապես պահպանվում են միջավայրի որոշակի պայմաններում օգտակար ժառանգական փոփոխություններով օժտված առանձնյակները, որոնք էլ իրենցից հետո բեղուն սերունդ են թողնում։ Ընդհակառակը՝ միևնույն պայմաններում վնասակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակներն ավելի ու ավելի սակավաթիվ ու թույլ սերունդ են տալիս։
Օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին
Դարվինը նշում է, որ բնական ընտրությունը փոփոխության ենթարկվաշ կենդանիների կողմից գիտակցական ընտրություն չէ։ Միջավայրի պայմաններն են ընտրող գործոնի դեր կատարում։ Բնական ընտրության ընթացքում հաճախ գոյատևում են ոչ թե ամենաուժեղները, այլ առավել հարմարվածները։ Օրինակ, օվկիանոսային քամոտ կղզիներում անթև միջատները պահպանվում, գոյատևում են, մինչդեռ թևավոր միջատներին քամին քշում, տանում է դեպի ծով ու ոչնչացնում։ Դարվինն այդ նկատել է համբարձման կղզու վրա, որը բոլոր կողմերից քամիների համար բաց է և ոչ մի ծառ չկա։ Նույն բանը նա նկատել է նաև Կերգելեն կղզում, որտեղ համարյա բոլոր բույսերը գետնատարած են աճում, իսկ ամենաբարձրը հազիվ 1 մ-ի է հասնում։ Բարձր կամ թույլ արմատներով բույսերն այստեղ ոչնչանում էին բազմադարյան ընտրության ընթացքում։ Հետևաբար բնական ընտրության հետևանքով գոյատևում են միջավայրի կոնկրետ պայմաններին ավելի հարմարվածները։ Գիտնականներն առանձնացնում են բնական ընտրության հիմնականում երկու ձև՝ շարժական և կայունացնող։
Շարժական ընտրություն
Պոպուլյացիայում առանձնյակների նախկին հատկանիշների փոփոխությունը արտաքին միջավայրի պայմանների փոփոխման հետևանքով կոչվում է շարժական ընտրություն։ Բնական ընտրության շարժական ձևը գործում է արտաքին միջավայրի պայմանների փոփոխման դեպքում։ Ընտրության այս ձևը նկատեց Դարվինը։ Նա տեսավ, որ Անգլիայի արդյունաբերական կենտրոններում կեչու ծառերի բները սպիտակից դառնում են մուգ դարչնագույն։ Մուգ թիթեռներն այս պայմաններում պակաս նկատելի են դառնում, քան բաց գունավորում ունեցող թիթեռները, և բնական ընտրությունը պահպանում է նրանց։
Այս ընտրությունը կատարող գործոնը մեծ մասամբ թիթեռներով սնվող թռչուններն են։ Դարվինը նշում էր, որ կեչու երկրաչափի մուգ տեսակը Մանչեստր քաղաքի շրջակայքում մոտավորապես 20 տարվա ընթացքում վանել էր բաց գունավորում ունեցող տեսակին։ Այսպիսով՝ բնական ընտրության շարժական ձևը հիմնավոր դեր է կատարում էվոլյուցիայում հարմարանքների զարգացման գործում։ Այսպես է ընթացել նաև ձիու էվոլյուցիան՝ հնգամատ վերջույթից մինչև միամատը, ինչպես նաև կղզիներում ապրող միջատների անթև ձևերի առաջացումը և այլն։
Կայունացնող ընտրություն
Շարժական բնական ընտրության հետ մեկտեղ բնության մեջ լայնորեն տարածված է ընտրության մեկ այլ ձև՝ կայունացնող ընտրությունը։ Ընտրության այս ձևը բացահայտել է ռուս գիտնական Ի․Ի․ Շմալհաուզենը։
Կայունացնող ընտրությունը գործում է միջավայրի համեմատաբար հաստատուն պայմանների դեպքում․ այն պահպանում է տեսակը փոփոխություններից՝ ամրապնդելով ձեռք բերած օգտակար հատկանիշները։
Բերենք կայունացնող ընտրության օրինակ։
Բույսերի ծաղիկների մասերը խիստ հարմարված են փոշոտող միջատների չափսերին։ Փոփոխությունները այս դեպքում բացասաբար կանդրադառնային և՛ փոշոտման ընթացքի, և՛ փոշոտիչների կենսունակության վրա։ Այսպիսով՝ ընտրության կայունացնող ձևը նպաստում է ծաղիկների մասերի և միջատների հատկանիշի ամրապնդմանը։ Կայունացնող ընտրությունը հանգում է պոպուլյացիայի առանձնյակների ֆենոտիպային միատարրությանը, և տպավորություն է ստեղծում, որ տեսակը չի փոփոխվում։ Սակայն իրականում պոպուլյացիայի գենոֆոնդն անընդհատ փոփոխվում է, և ամրապնդվում են այդ մուտացիաները, որոնք ուղղված են հատկանիշների ռեակցիայի նորմայի նեղացմանը։ Կայունացնող ընտրության շնորհիվ են մեզ հասել կենդանական աշխարհի կենդանի բրածոները, օրինակ, վրձնալողակ ձուկը՝ լաթիմերիան, սողուններից՝ հատերիան և այլն։
Եղիշե Չարենց
Հարցեր և առաջադրանքներ
- Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:
Այս վիրտուալ ճամփորդության ընթացքում նկատեցի հետևյալ կանգառները. Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն-թանգարան և Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:
- ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:
Տեսանյութում հնչում է Չարենցի <<Տաղ անձնական>> բանաստեղծությունը:
- բ. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:
Բանաստեղծությունը հայրենիքի, հայրենի բնության մասին էր: Չարենցը պատմում էր իր հայրենիքը լքելու ճանապարհի մասին: Պատմում է, թե ինչ է տեսնում ճանապարհին… Օտար մարդիկ, անհավասար կյանք: Միայն սա է տեսնում Չարենցը օտար քաղաքներում և կարոտը սրտում լքում հայրենիքը՝ Կարսը: Կարսը լքելուց հետո Չարենցը իր կյանքը բնութագրում է, ինչպես մի գորշ, տաղտկալի ու խելագար երգ :
- «Տաղ անձնական» բանաստեղծությունը:
- «Տաղ անձնական» երգը:
- Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:
Չարենցի ծննդավայրը՝ Կարս
«Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի
Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք: 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի:Այնուհետև, 1918 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի: 1919 -ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև ,1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի:
Կարինե Քոթանճյան
Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն: