Рубрика: Մայրենի

Եղիշե Չարենց

Հարցեր և առաջադրանքներ

Այս վիրտուալ ճամփորդության ընթացքում նկատեցի հետևյալ կանգառները.  Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն-թանգարան և Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:

  • ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Տեսանյութում հնչում է Չարենցի <<Տաղ անձնական>> բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը հայրենիքի, հայրենի բնության մասին էր: Չարենցը պատմում էր իր հայրենիքը լքելու ճանապարհի մասին: Պատմում է, թե ինչ է տեսնում ճանապարհին… Օտար մարդիկ, անհավասար կյանք: Միայն սա է տեսնում Չարենցը օտար քաղաքներում և կարոտը սրտում լքում հայրենիքը՝ Կարսը: Կարսը լքելուց հետո Չարենցը իր կյանքը բնութագրում է, ինչպես մի գորշ, տաղտկալի ու խելագար երգ :

Չարենցի ծննդավայրը՝ Կարս

 «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք: 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի:Այնուհետև, 1918 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի: 1919 -ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև ,1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի: 

Կարինե Քոթանճյան

Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն:

Աղբյուրներ. 123

Рубрика: Կենսաբանություն

Գոյության կռիվ․ կենսաբանություն

Գոյության կռիվ

«Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք բարդ և բազմազան հարաբերություններ տեսակի ներսում առանձնյակիների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև։

Դարվինը գտնում էր, որ գոյության կռիվը ոչ թե առանձին էվոլյուցիոն գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար։ Բոլոր կենդանի օրգանիզմները տալիս են բազմաքանակ սերունք, սակայն բնության մեջ օրգանիզմների անկառավարելի աճ երբեք չի դիտվում։ Գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող և սահմանափակող բազմաթիվ գործոններ։ Դրանցից են՝ բնակլիմայական պայմանները, գոյության կռիվը՝ ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև։

Դարվինն առաջինը հասկացավ գոյության կռվի նշանակությունը էվոլյուցիայի համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։

Գոյության կռվի ձևերը

Դարվինը տարբերում էր գոյության կռվի երեք հիմնական ձևեր՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ։

Ներտեսակային գոյության կռիվ

Ներտեսակային գոյության կռիվը տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցակցություն էգին տիրանալու համար։ Օրինակ, նույն տեսակին պատկանող թռչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեւ են մտնում միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար։ Փշատերև նույնատարիք անտառում ամենաբարձր ծառերը լայն փռված սաղարթներով կլանում են արեգակի ճառագայթների հիմնական զանգվածը և արագ աճում։ Զարգացած արմատային համակարգի միջոցով ծառերը հողից վերցնում են ջուր և նրա մեջ գտնվող հանքային աղերը, հզորանում և ճնշում են մյուս ծառերի աճը՝ ընդհուպ մինչև նրանց լրիվ չորացում և անհետացում։

Տեսակի ներսում առանձնյակների թվաքանակի չափազանց մեծանալու դեպքում ներտեսակային գոյության կռիվը սրվում է, առանձնյակների պտղաբերությունը՝ ընկնում, առաջանում են համաճարակներ, արդյունքում՝ թվաքանակը փոքրանում և կարգավորվում է։ Ներտեսակային գոյության կռիվը նպաստում է տեսակների կատարելագործմանը, հարմարվածության աստիճանի բարձրացմանը այն գործոնների նկատմամբ, որոնք հարուցում են կռվի այս ձևը։

Միջտեսակային գոյության կռիվ

Միջտեսակային գոյության կռիվը տեղի է ունենում տարբեր տեսակների պոպուլյացիաների միջև։ Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները միևնույն ցեղին են պատկանում և միատեսակ պայմանների կարիք ունեն։ Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են։ Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թռչունների, մշակովի բույսերի և մոլախոտերիի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։

Կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում։ Այդ կռիվը նկատվում է տեսակի արեալի ցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ։ Դարվինը նշում էր, որ, օրինակ, Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80%-ը։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա։ Ձմեռային քուն մտնող շատ կենդանիներ՝ երկկենցաղներ, սողուններ, կրծողներ, սակավաձյուն ձմռանը կարող են ցրտահարվել, ոչնչանալ։ Ձմռանը ջրում լուծված թթվածնի պակասից ջրավազաններում ոչնչանում են ձկները։ Լեռներում կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում հանդիպում են հյուծված ծառեր և թփեր, թեև նրանց այլ բույսեր չեն ճնշել։ Անապատներում ապրող բույսերի տերևները ձևափոխվել են փշերի, արմատները երկարել և այլն։

Рубрика: Կենսաբանություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն.

1831-1836թթ. <<Բիգլ>> նավով մեկնելով շուրջերկրյա ճանապարհորդության՝ Դարվինն ուսումնասիրեց այցելած երկրների կենդանական և բուսական աշխարհը: Հիմնվելով կենդանական աշխարհի համեմատական ուսումնասիրության վրա՝ նա կարծիք հայտնեց այն մասին, որ Հարավային և Հյուսիսային Ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացած: Կենդանիների էվոլյուցիայի վերաբերյալ Դարվինը հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելեու ընթացքում, որտեղ նա մանրակրկիտ ուսումնասիրեց ցամաքային կրիաների, մողեսների, թռչունների այնպիսի տեսակներ, որոնք ոչ մի տեղ չէին հանդիպում, բայց մոտ էին հարավամերիկյան տեսակներին: Դարվինը ենթադրեց, որ այդ տեսակները թափանցել են Գալապագոսյան կղզիներ ամերիկյան մայրցամաքից, բայց հետագայում ենթարկվել են փոփոխության: Դարվինը նկատեց, որ այդ կղզիներից յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից խիստ տարբերվում են սնման բնույթով, կտուցի ձևով:

Ճանապարհորդության ընթացքում կատարած դիտարկումները Դարվինին կասկած հարուցեցին տեսակների անփոփոխելիության և Արարչի կողմից դրանց որոշակի տեղում ստեղծված լինելու մասին, ստիպեցին նրան մտածելու տեսակների նմանության և տարբերության պատճառների, դրանց փոփոխականության, մեկից մյուսի առաջացման մասին: Համեմատելով ժամանակակից կենդանիներին բրածո կենդանիների մնացորդների հետ՝ Դարվինը ենթադրեց դրանց ազգակցական կապի գոյությունը: Աստիճանաբար նա հանգեց եզրակացության՝ տեսակի փոփոխականության և որոշակի տեսակից այլ տեսակների առաջացման վերաբերյալ: Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից վերադառնալով Անգլիա՝ Դարվինն արդեն համոզված էր, որ տեսակների փոփոխելիության առաջին և հիմնական պատճառներից են ապրելատեղի պայմանները. դրանց ազդեցությամբ օրգանիզմներում կուտակվում են օգտակար հատկանիշներ, որոնք նպաստում են նոր տեսակների առաջացմանը:

Էվոլյուցիայի շարժիչ ուժերը.

Գոյության կռիվը ժառանգական փոփոխականության հիման վրա կատարվող բնական ընտրությունը, ըստ Դարվինի, օրգանական աշխարհի էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժերն են: Դարվինը գտնում էր, որ բոլոր օրգանիզմներն օժտված են փոփոխվելու հատկությամբ: Նա տարբերում էր փոփոխականության երկու հիմնական ձևերը՝ որոշակի կամ խմբակային՝ ոչ ժառանգական կամ անորոշ կամ անհատական՝ ժառանգական:

Рубрика: Իրավունք

Իրավունք․ 9

Հավաքի հասկացությունը.

Նախ հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հավաքը: Հավաքը՝ դա, երկու կամ ավելի անձից կազմված խումբ է, որի նպատակն է ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելը կամ արտահայտելը: Հավաքը հանրային է և դրան կարող է մասնակցել ցանկացած ոք: Հավաքները իրականացվում են տարբեր միջոցներով, օրինակ՝ մի տեղում հավաքվել կամ մի տեղից մյուսը տեղաշարժվել, որն էլ անվանում ենք երթ: Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է:

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները.
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը.

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:

Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

Հավաքներին մասնակցելու իրավունքը.

Հավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ:Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Рубрика: Մայրենի

Եղիշե Չարենց․ առաջադրանքներ

Կանգառները՝ Կարս, Եղիշե Չարենցի տուն – թանգարան, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  • ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Տեսանյութում հնչում է՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը։

Բանաստեղծության սկզբում Չարենցը խոսում էր իր հայրենիքը՝ Կարսը լքելու մասին։ Ասում էր, որ անցնում է օտար ճանապարհներով, տեսնում է օտար դեմքեր։ Նրա խոսքերում կարելի է կարոտ և ցավ նկատել։ Նա կյանքը ասոցացնում էր գորշ, տաղտկալի ու խելագար մի երգի հետ, մարդկային անհավասար կյանքից էր խոսում․․․

Կարս՝ Եղիշե Չարենցի ծննդավայր

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են ՝ «Բերդ Կարուց»: 9 – 13 – րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի: Հետագայում ՝ պարսկա – թուրքական տիրապետության ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել: Սակայն, թուրքերը հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով: Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19 – րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ:

Եղիշե Չարենցի տուն – թանգարան

Եղիշե Չարենցի տուն – թանգարանը Երևանում հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935- 1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն – թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում ՝ Մաշտոցի պողոտայում, թիվ 17 հասցեում:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում ՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին ՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև, 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Կարինե Քոթանճյան

Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք ,իսկ Կարինեն մնում էր Մոսկվայում:

Աղբյուրները՝

«Վիքիպեդիա», 1 և 2

Рубрика: Մայրենի

Չարենցյան…

Կարս – Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:

Կարս

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են ՝ «Բերդ Կարուց»: 9 – 13 – րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի: Հետագայում ՝ պարսկա – թուրքական տիրապետության ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել: Սակայն, թուրքերը հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով: Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19 – րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ:

Եղիշե Չարենցի տուն – թանգարան

Եղիշե Չարենցի տուն – թանգարանը Երևանում հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935- 1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն – թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում ՝ Մաշտոցի պողոտայում, թիվ 17 հասցեում:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում ՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին ՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև, 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Տեսանյութում հնչում է «Տաղ անձնական» – ը:

բ. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

«Տաղ անձնական» – ում Չարենցը խոսում էր իր հայրենի Կարսի և այն լքելու մասին: Հասկանալի էր, որ նա դժվարությամբ էր լքում Կարսը: Նա խոսում էր մարդկային բթության ու կյանքի անհավասարության մասին: Նա խոսում էր իր աստղային երազների ճանապարհով գնալու մասին, և ասում, որ Կարինե Քոթանճյանին Կարսի փողոցներում տեսնելու դեպքում փոխանցեն, որ Չարենցն ասում է. «Մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ»…

ա. Լսիր նաև՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը:

բ. Ինչպես նաև՝ «Տաղ անձնական» երգը:

Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում ՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին ՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև, 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Կարս

Ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում ՝ պարսկա – թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19 – րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Քաղաքում վեր է խոյանում Առաքելոց եկեղեցին, որը կառուցել է Աբաս Ա Բագրատունին։

Կարինե Քոթանճյան

Չարենցը Կարինեի հետ ծանոթացել էր Կարսում։ Շուտով վրա է հասնում պատերազմական թոհ ու բոհը, Կարինեն իր ընկերուհիների հետ ցանկանում է մեկնել ռազմաճակատ, սակայն աղջկա հարազատները տեղափոխվում են Թիֆլիս՝ խուսափելով պատերազմի վտանգներից։

Կարինեն իսկական հայրենասեր էր. անվտանգությունը նրան չէր հուզում, նա ցանկանում էր վերադառնալ ու օգտակար լինել իր ժողովրդին։

Արդյունքում ՝ 1915 թվականին Կարինե Քոթանճյանը Թիֆլիսից գալիս է Էջմիածին ՝ գթության քույր աշխատելու համար:

Նրան այդ քայլին էր դրդել նաև մեծ գրող Հովհաննես Թումանյանի կոչը՝ «օգնել որբերին ու գաղթականներին»։ Շատ կարճ ժամանակ անց Կարինեն առողջական ծանր խնդիրների առաջ է կանգնում ու հարազատների ջանքերով տեղափոխվում Մոսկվա՝ բուժման նպատակով։

Շուտով՝ 1916 թվականի գարնանը Կարինեն կրկին Կարսում էր՝ կարճ ժամանակով։ Նա կրկին հանդիպում է Չարենցին ու վերջինիս համոզում է մեկնել Մոսկվա՝ Շանյավսկու ժողովրդական համալսարանում ուսանելու նպատակով։

Նույն թվականի սեպտեմբերին Չարենցն արդեն հավաքում էր ճամպրուկները…

Մոսկվայում ապրած ժամանակները բուռն սիրո, զգացմունքների ու կրքի օրեր էին Կարինեի ու Չարենցի համար։ Այդ ընթացքում բուռն էր նաև Չարենցի ստեղծագործական կյանքը՝ «Վահագն», «Աթիլլա», «Ծիածան». այս պոեմների ու ժողովածուի ծննդյան հասցեն Մոսկվան է։ Կարինեի ու Չարենցի այս միությունը տևում է շուրջ մեկ տարի, 1917 թվակաանի մարտին Չարենցը որոշում է վեռադառնալ հայրենիք ու Կարինեին է նվիրում իր հայտնի «Հեռացումի խոսքերը».

«Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
— Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան…»

Սակայն Չարենցի սրտում այդպես էլ չի մարում Կարինե Քոթանճյան անունը, իր էությանը բնորոշ՝ Չարենցը կարող էր սիրել շատերին։ Սիրել մեկ ուրիշին՝ չմոռանալով իր նախկին սերերը ու նախկին հոգևոր մտերմությունները։ Ու ահա տարիներ անց ՝ 1919 թվականին Չարենցը վերջին անգամ հիշատակում է երբեմնի սիրելիին ՝ մի քիչ մեղավորությամբ ու չմարող սիրով.

«Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ’ ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ – մնաս բարո՛վ, մնաս բարո՛վ…»

Աղբյուրներ.

«Վիքիպեդիա» և https://www.vnews.am/culture/

Рубрика: ֆիզիկա

Լույս

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում: 

luchi_sveta_10.jpg

Իսկ ի՞նչ է լույսը: Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17 – րդ դարում: 

051112_1936_IsaacNewton1.jpg

Ըստ Նյուտոնի.Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից ՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով ՝ ճառագայթների երկայնքով:

1_1429683285364.JPG

Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը: 

8224.jpg

 Ըստ Հյուգենսի.Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

1_1429684219670.JPG

Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի ՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ: Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում 400 − 800ՏՀց (1ՏՀց = 1012 Հց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ: Տարբեր հաճախությունների ճառագայթումները մարդու մոտ տարբեր գույների զգայություններ են առաջացնում՝ սկսած կարմիրից՝ 400−480ՏՀց, մինչև մանուշակագույն՝ 670 − 800ՏՀց:

Visible-spectrum.jpeg

Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների ՝ ֆոտոնների հոսք: Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն: Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը ՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով ՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը: Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր: Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր: Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների: Լույսի  բնական աղբյուրներն են ՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:  

image005.png

 Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):  

im1.1.jpg

Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի: Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա: Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ: Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում: 

euclid-3.jpg

Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում ՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով: 

maxresdefault (2).jpg

Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից: 

Shadows3.jpg

Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի: Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:

maxresdefault.jpg

Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր: Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը: 

62.png

Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր: Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ: Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը: 

5b2e464aa65a02e9397cd1865eb2fb10.jpg

Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում: 

Lusin.png

Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին ՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է: 

1. Արևոտ օրը 5 մ բարձրություն ունեցող տանձենին գցում է 1 մ երկարությամբ ստվեր, իսկ բարդին ՝ 4 մ երկարությամբ ստվեր: Ինչի՞ է հավասար բարդու բարձրությունը: Պատասխանը գրել մետրերով ՝ տասնորդական թվի ճշտությամբ:

5 մ բարձրություն – 1 մ երկարությամբ ստվեր

x – 4 մ երկարությամբ ստվեր

x = 4 * 5 / 1 = 20

Պատ ՝ 20 մ

2. Ուղղաձիգ դրված կես մետրանոց քանոնի ստվերի երկարությունը 0.6 մ է: Դրա օգնությամբ որոշեք տան բարձրությունը, եթե վերջինիս ստվերի երկարությունը 7.2 մ է:  

0,5 մ – 0,6 մ երկարությամբ ստվեր

x – 7,2 մ երկարությամբ ստվեր

x = 0,5 * 7,2 / 0,6 = 6

Պատ ՝ 6 մ

Рубрика: Ռուսերեն

Русский язык

56.       Напишите формы множественного числа:

брат-братья
лист-листья
муж-мужья
стул-стулья
сын-сыны
дерево-деревья
друг-друзья 
имя-имена
время-времена
дом-дом
профессор-профессора
номер-номера
паспорт-паспорта
глаз-глаза
адрес-адреса
лес-леса
вечер-вечера
город-города
мать-матери
дочь-дочери
отец-отцы
конец-концы
день-дни
огурец-огурцы
ребёнокдети
человек-люди

66. Выберите правильный вариант:

Какое  небо? а) синяя; б) синее; в) синийКакой цветок? а) красный; б) красная; в) красное
Какая ночь? а) чёрный; б) чёрное; в) чёрнаяКакой ресторан? а) хороший; б) хорошая; в ) хорошее
Какой дом? а) новый; б) новая; в) новоеКакое платье? а) белая; в) белое; в) белый
Какая мама? а) молодая; б) молодой;  в) молодоеКакая вода? а) голубое; б) голубой; в) голубая
Какой чай? а) чёрное; б) чёрный; в) чёрнаяКакая машина? а) хороший; б) хорошая; в) хорошее
Какое яйцо? а) жёлтый; б) жёлтое; в) жёлтаяКакой цвет? а) коричневый; б) коричневая; в) коричневое
Какое вино? а) красная; б) красный; в) красноеКакой день? а) добрый; б) добрая; в) доброе
Какое утро? а) серое; б) серый; в) сераяКакой стул? а) зелёный; б) зелёное; в) зелёная

67. Выберите правильный вариант:

Первое… а) воскресенье; б) день; в) книгаЧетвёртый… а) число; б) класс; в) чашка
Второй… а) здание; б) этаж; в) дверьДесятое… а) вопрос; б) дело; в) улица
Седьмая… а) номер; б) комната; в) окноТретий… а) ребёнок; б) число; в) страница
Третья… а) яблоко; б) сын; в) дочкаПервый… а) класс; б) слово; в) буква
Рубрика: Կենսաբանություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն, էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններին տեսակների հարմարման ճանապարհով: Վաղ անցյալի մնացուկների պեղումները վկայում են, որ միլիոնավոր տարիների ընթացքում ի հայտ են եկել կենդանի էակների նոր տեսակներ, իսկ որոշ տեսակներ էլ (օրինակ՝ դինոզավրերը) անհետացել են:Էվոլյուցիոն պատկերացումների ակունքները հին են: Սակայն XV–XVIII դարերում, աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ, կուտակված կենդանական և բուսական աշխարհների բազմազանության մասին փաստացի նյութերը միայն հնարավորություն ընձեռեցին հետազոտել կենդանական ու բուսական օրգանիզմների նման և տարբեր հատկանիշները:Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործման ձգտումն է:Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի ` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ: Ըստ Դարվինի բնական ընտրության («առավել հարմարվածների կենսունակության» ճանապարհով) տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների (սնունդ, ջուր, լույս և տարածություն) համար: Այդ հարմարված անհատները սերունդ տալու ավելի մեծ հավանականություն ունեն և ժառանգում են այն հատկանիշները, որոնց շնորհիվ ծնողներն առավել հարմարված են եղել արտաքին միջավայրին: Այսպիսով՝ մի քանի սերունդ հետո բույսերի կամ կենդանիների տեսակները ներկայացվում են մեծ քանակությամբ լավ հարմարված անհատներով և կարող են աստիճանաբար փոխվել: Էվոլյուցիայի այդպիսի շարժընթացի արդյունքում կարող են առաջանալ կենդանի էակների նոր տեսակներ ու տարատեսակներ:Ժամանակակից էվոլյուցիոն ուսմունքը հիմնված է ժառանգականության նյութական բնույթն ուսումնասիրող գենետիկա գիտության նվաճումների վրա: Այս տեսակետից էվոլյուցիոն միավորը ո՜չ առանձին անհատն է, ո՜չ էլ տեսակը, այլ պոպուլացիան՝ որոշակի տարածքում տեվականորեն ապրող, միևնույն տեսակին պատկանող, միմյանց հետ ազատ խաչաձևվող խումբը: Պոպուլացիայի ժառանգական փոփոխականության հիմքում ընկած է քրոմոսոմներում ու գեներում ժառանգական նյութի վերակառուցման և խանգարման հետևանքով կատարվող փոփոխությունը, որը կոչվում է մուտացիոն փոփոխություն: Մուտացիաները կարող են առաջանալ ցանկացած բջջում՝ զարգացման ցանկացած փուլում, ինչպես գոյության սովորական պայմաններում, այնպես էլ ֆիզիկական կամ քիմիական որևէ գործոնի ազդեցության հետևանքով: Հետևաբար, ժամանակակից տեսանկյունից էվոլյուցիայի շարժիչ ուժերն են մուտածնությունը և բնական ընտրությունը: Վերջինս ապրելու հնարավորություն է տալիս այն օրգանիզմներին, որոնց մուտացիոն փոփոխությունները շրջակա միջավայրի որոշակի պայմաններում ապահովում են առավել հարմարվողականություն: Բժշկության բնագավառում կարևոր նշանակություն ունեն մի քանի բնական պոպուլացիաների փոփոխությունների ուսումնասիրությունները՝ կապված մարդու գործունեության հետեվանքների հետ:Վիրուսների, բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների պոպուլացիաների գենետիկական հետազոտությունները ցույց են տվել հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների ազդեցությունից այլ ձևերի արագ փոփոխությունների մուտացիոն բնույթն ու այդ նյութերի հանդեպ կայուն մանրէահիմքերի (շտամներ) առաջացումը: Ժամանակակից էվոլյուցիոն ուսմունքում կարևոր տեղ է զբաղեցնում մարդու պոպուլացիայի գենետիկական վերլուծությունը: Պարզվել է, որ բնական ընտրությունը մարդու էվոլյուցիայում կորցրել է առաջատար գործոնի դերը: Սակայն մարդու պոպուլացիայի գենետիկայի նշանակությունը բացառիկ կարևորություն ունի ժառանգական հիվանդությունների տարածման վերլուծության գործում, գենետիկական ապարատի վրա ճառագայթման, ֆիզիկական, ինչպես նաև քիմիական ազդեցությունների արդյունավետությունը գնահատելիս:Մոլեկուլային կենսաբանության նորագույն նվաճումները թույլ են տալիս նորովի գնահատել էվոլյուցիոն մեխանիզմները:Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է ավելի քան 3,5 մլրդ տարի առաջ: Ժամանակային սանդղակի վրա ցույց է տրված միայն վերջին 600 մլն տարին: Գիտնականները ճշգրիտ չգիտեն, թե որքան ժամանակում է տեղի ունեցել կենդանու կամ բույսի այս կամ այն տեսակի ձևավորումը, այդ պատճառով նկարի վրա ցույց է տրված այն ժամանակը, երբ տեսակները գոյություն են ունեցել, և ոչ թե այն ժամանակաշրջանները, երբ նրանք մոլորակի վրա առաջին անգամ  են ի հայտ եկել: Կենդանիների որոշ խմբեր (օրինակ՝ ծովաստղերը) 500 մլն տարեկան են, սակայն նրանք այսօր էլ կան Երկրի վրա, չնայած` նրանց հետ ժամանակին ապրած տեսակների մեծամասնությունն անհետացել է: 

Рубрика: English

The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.

I find it interesting, how people of different age groups use internet for different purposes. My generation uses internet, social media for entertainment and education, while older generations use it as a source of information. In my life the internet is very important. I try to get only the useful things out of it, even though sometimes I use it just to kill time.

When it comes to education the internet has a lot of advantages, but it also has many disadvantages. The biggest advantage is that you can find anything on the internet. It’s a huge place with endless sources of information. But on the other hand not everyone uses it correctly. You can use it for learning, for watching movies, listening to music and so many other things. But you have to be careful with what you watch, read or do.

Media has been very useful during the past year in our country, especially for students. The virus, the war were two big challenges, which made it hard to continue going to school, but with the help of the internet we moved it to a place, where physical connection wasn’t necessary. Of course, it had its own issues, but that was the best we could get.

In conclusion I can say that the internet has a very big impact on everyone and every year we need it more and more. The important thing is to know what you want from it and not forget about the real world.