Рубрика: ֆիզիկա

Լույսը: խնդիրներ

1. Արևոտ օրը 5 մ բարձրություն ունեցող տանձենին գցում է 1 մ երկարությամբ ստվեր, իսկ բարդին՝ 4 մ երկարությամբ ստվեր: Ինչի՞ է հավասար բարդու բարձրությունը: Պատասխանը գրել մետրերով՝ տասնորդական թվի ճշտությամբ: 

slide_5.png

2. Ուղղաձիգ դրված կես մետրանոց քանոնի ստվերի երկարությունը 0.6 մ է: Դրա օգնությամբ որոշեք տան բարձրությունը, եթե վերջինիս ստվերի երկարությունը 7.2 մ է:  TALES 1 - Copy.PNG

l = 0.6մ
L = 7.2մ
h = 0.5մ
H = ?մ

H/h = L/l
H=L*h / l = 7.2 * 0.5 / 0.6 = 12* 0.5 = 6մ

Рубрика: Մայրենի

Հավերժ Չարենց…

Կարդացի «Հավերժ Չարենց» հոդված – պատումը: Հոդված – պատումում Վիլյամ Սարոյանը պատմել էր իր և Չարենցի մասին, Չարենցի վերաբերյալ ձևավորված իր կարծիքի մասին: Սարոյանը նշում էր, որ «չար» նշանակում է խռովարար, իսկ եցը պատկանելություն է ցույց տալիս: Նա նկարագրել էր Չարենցին, նշելով, որ նրանց առաջին հանդիպումն էր. կարճահասակ և խոշոր,կեռ քիթ, ահա այսպիսին էր Չարենցը, համենայն դեպս ըստ Սարոյանի, ում մոտ նա խելագարի տպավորություն է թողել: Չարենցն ուներ կատաղի, բայց հաճելի և ջերմությամբ լի աչքեր: Սարոյանը սիրել է Չարենցին, թեև մտահոգվել նրա համար, քանզի մոտ էր նրա մահվան ժամը: Չարենցն ուներ աշխարհիկ մեծ իմաստություն: Նա կարծես ուրախ էր այն իրողության համար, որ իրար հետ կարող էին խոսել իրենց սեփական լեզվով: Սարոյանը առանձնահատուկ կերպով նշում էր իրենց հա լինելը: Սարոյանը իրեն բախտավոր էր համարում, որ կարողացել է հանդիպել Չարենցին: 1935 թվականը եղել է իրենց հանդիպման առաջին և, ավաղ, վերջին տարին: Անկախ նրա մահից, Սարոյանը ասում էր, որ նա ապրում է…

«Մոռնանք, որ մեռած է… Չարենցը ողջ է դեռ և կենսունակ իր լավագույն բանաստեղծություններուն մեջ և շատ հավանաբար այդպես ալ պիտի մնա:»

«Իզո՜ւր խենթ ու խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են ու են:»

Рубрика: Ռուսերեն

Домашняя работа

Расставьте недостающие знаки препинания. Подчеркните все грамматические основы.

Проехав несколько верст по большой дороге, Хаджи-Мурат сдержал своего тяжело дышавшего и посеревшего от поту белого коня и остановился. Вправо от дороги виднелись сакли и минарет аула, налево были поля, и в конце их виднелась река. Несмотря на то, что путь в горы лежал направо, Хаджи-Мурат повернул в противоположную сторону влево, рассчитывая на то, что погоня бросится за ним именно влево. Он же и без дороги, переправясь через реку Алазань, выедет на большую дорогу проедет по ней до леса и тогда уже вновь, переехав через реку, лесом проберётся в горы. Решив это, он повернул влево. Но доехать до реки оказалось невозможным. Рисовое поле, как это всегда делается весной, было только что залито водой и превратилось в трясину. Хаджи-Мурат и его товарищи брали направо налево, надеясь найти более сухое место, но то поле, на которое они попали, было всё равномерно залито и теперь пропитано водою. Лошади, с звуком хлопанья пробки, вытаскивали утопающие в вязкой грязи ноги и, пройдя несколько шагов, тяжело дыша, останавливались.

Рубрика: Աշխարագրություն

Կուբա և Բելգիա

Կուբա և Բելգիա

Համեմատելու եմ Կուբայի ու Բելգիայի 2020 թվականի տվյալները: Սկզբում կարճ ներկայացնեմ յուրաքանչյուր երկիրը:

Կուբայի հանրապետության ոչ պաշտոնական անունը Ազատության Կղզի է: Ու զբաղեցնում է այն Կուբա կղզու ամբողջ տարածքը, որն էլ իր հերթին մտնում է Մեծ Անտիլյան կղզիների խմբի մեջ: Հանրապետության պատմությունը նեղ կապված է Սառը պատերազմի տարիների հետ:

Կղզին տեղակայված է Ամերիկայի երեք հատվածների հատման կետում: Այն ամենախոշոր կղզին է, որը համարվում է Արևմտյան Հնդկաստանի տարածքը, ու այն իրենից ներկայացնում է Հանրապետության տարածքի մեծ մասը: Կուբայի տարածքը բավականին մեծ է ու զբաղեցնում է 110 860 կմ2 տարածք:

Բելգիան տեղակայված է արևմտյան Եվրոպայում, ունի ելք դեպի Հյուսիսային ծով, որը բաժանում է երկիրը Մեծ Բրիտանիայի հետ: Նիդերլանդների հետ սահամանը անցնում է երկրի հյուսիսում, արևելքում Բելգիան սահմանակից է Գերմանիայի հետ, արևմուտքում երկիրը սահմանակից է Ֆրանսիայի հետ, իսկ Հարավում Լյուքսեմբուրգի հանարպետության հետ: Երկրի մայրաքաղաքը Բրյուսելն է, որտեղ բնակվում է մոտ մեկ միլիոն մարդ, մայրաքաղաքը հայտնի է նրանով, որ այնտեղ է գնվում ՆԱՏՈ-ի շտաբ-բնակարանները: Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 30,500 կմ2:

Ըստ աղբյուրների, Կուբայի 2020 թվակաի բնակչության թիվը կազմում է 11 326 616, իսկ Բելգիայինը 11 589 623 մարդ: Տարեկան փոփխությունները Կուբայիում կազմում են -0,06%, իսկ Բելգիայում 0,44%: Կուբայում միգրանտների թիվը կազմում է -14 400 մարդ, իսկ Բելգիայում 48 000: Չեխիայում կմ2 տարածքում ապրում է 106 մարդ, իսկ Բելգիայում կմ2 տարածքում ապրում է 383 մարդ: Ըստ տվյալների Կուբայում միջին տարիքը կազմում է 42.2, իսկ Բելգիայում 41.9: Կուբայում ծնելիութայն ցուցանիշը 1.62 է, իսկ Բելիայում 1.71

Աղբյուրներ

Կուբա

Բելգիա

Կուբայի տվյալները

Բելգիայի տվյալները

Рубрика: Իրավունք

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Իրավունքի դասաժամի այս անգամվա թեման հավաքներն էին, որը այժմյան ժամանակաշրջանում, մասնավորապես ՝ Հայաստանում բավականին արդի է: Քննարկում եղավ, կարծիքների բարձրաձայնում, բոլոր դրույթները կետ առ կետ ուսումնասիրեցինք, հասկացանք:

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Այն հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով, այլ կերպ կոչված ՝ երթով։ Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք): Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։ Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։ Նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։ Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։ Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։