Рубрика: Մայրենի

Ավետիք Իսահակյան և Եղիշե Չարենց

Կենտկոմում կազմվում էր Եղիշե Չարենցի ժողովածուն: Հանրապետությունը պատրաստվում էր նշելու իր մեծ զավակի 60 – ամյակը: Ժողովածուն կազմելիս մի նուրբ հարց առաջացավ: Ինչպես վարվել Եղիշե Չարենցի «էլեգիա գրված Վենետիկում» պոեմի հետ, ուր հեղինակը քննադատում էր Ավետիք Իսահակյանին, նրա հին և, այսպես կոչված, մանր – բուրժուական հայացքները: Որոշվեց ձեռնպահ մնալ այդ գործից: Լուրը հասել էր նաև Ավետիք Իսահակյանին, ում արձագանքը դեպքի վերաբերյալ բուռն էր: Մի օր, երբ տեղեկացան, որ Վարպետը Կենտկոմ է գալիս, դիմավորելու գնաց Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, ով Վարպետին ուղեկցեց իր սենյակ, որտեղ էլ տեղի ունեցավ մեկժամանոց հանդիպումը: Սուրեն Թովմասյանը հանդիպումից հետո մյուսների հետ զրույցում նշեց, որ Վարպետը խոր վիրավորանք է ապրում ժողովածուից դուրս եկած ստեղծագործության պատճառով: Նա նշել էր, որ Չարենցն իր գնահատականներում միանգամայն ճիշտ է, և ստեղծագործության հանման դեպքում խիստ վիրավորանք պատճառած կլինեն ութսունամյա ծերուկին: Որոշվեց վերականգնել ստեղծագործությունը:

Չարենցի դեմ սկսված հալածանքներից ու կալանքներից հետո երկու մեծ հայ գրողների հանդիպումները չեն դադարել: Չարենցը կյանքի վերջին ամիսներին կալանքի տակ էր, սակայն Ավետիք Իսահակյանն ու ընտանիքի անդամները փորձում էին կապը պահել: Իսահակյանի հարսը ՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը ձերբակալությունից առաջ գնում է Չարենցին տեսակցության: Հանդիպման ավարտին Չարենցը խնդրում է փոքր ինչ սպասել: Նա հայացքը գցում է իր սեղանին եղած արձանիկներին, վերցնում Չինական օճառաքարե արձանիկն ու մեխով դրա տակ փորագրում. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»: Սա համարվում է Չարենցի հրաժեշտի նվերն Իսահակյանին:

Ժամանակակիցներից Ավետիք Իսահակյանը միակն էր, որ չվախեցավ Չարենցի հետ հանդիպելուց, ով Հայաստան գալուց հետո ՝ 1936 թվականին դեկտեմբերին, մինչև Չարենցի ձերբակալությունը մշտապես հանդիպում էր նրա հետ: Նրանց սերտ բարեկամությունը հաստատվել է 1924 թվականին: Երբ Իսահակյանը, որպես քաղաքական վտարանդի, 1920 թվականից մշտապես ապրում էր Վենետիկում, իսկ երիտասարդ, բայց հայտնի Չարենցը կյանքում առաջին անգամ ստեղծագործական գործուղման էր ուղարկվել Եվրոպայի մշակութային կենտրոններ: Առաջինը նա մեկնեց Իսահակյանի բնակավայր ՝ Վենետիկ: Վարպետը ծանր էր տանում Չարենցի ձերբակալությունը: Այն տան պատշգամբից, որտեղ ապրում էր այն տարիներին, երևում էր Չարենցի տան տանիքը: Տների արանքում աղմկում էր այն այգին, որտեղ մինչ ուշ գիշեր շրջում էին Իսահակյանն ու Չարենցը նրա տնային կալանքի ժամանակ: Նրանց անպայմանորեն ուղեկցում էր Իսահակյանի սիրելի շունը ՝ «Ջեկի» անունով սերտերը: Տարիներ անց, Իսահակյանը բացեց 1937 թվականի հոկտեմբերին Իզաբելայի վերջին այցելության գաղտնիքը: Երբ Իզաբելան բանտում ստացել է Չարենցի սպիտակեղենը ՝ լվանալու համար, պահնորդներից մեկը գաղտնի նրան է փոխանցել Չարենցի նամակը, որը նախատեսված էր Իսահակյանի համար և գրված էր մատիտով, սպիտակ թաշկինակի վրա: Այդ նամակն էր բերել Իզաբելան, որը Չարենցը պահում էր որպես ամենաթանկ մասունք, հազվադեպ ցույց տալով ամենահուսալի մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահվում է Իսահակյան ընտանիքի ձեռագրերի հավաքածուում: Թաշկինակի գլխավոր արժեքն այն էր, որ նրա վրա գրված էր Չարենցի վերջին բանաստեղծությունը, որը նվիրված էր Իսահակյանին:

Չարենցը գրում է. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:

Որքան գնում – այնքան խոնարհ,

Այնքան անհուն և այնքան ջերմ

Ես խոնարհում եմ քո առջև

Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:

Արդեն ցնորք է անհնար`

Ունենալ երգ այնքան նայիվ,

Որ հմայե երեխային

Եվ ծերունու սրտում մնա:

Սիրտդ կարող է վեհանալ,

Որ անսալով նրա սրտին`

Երգ ես տվել ժողովրդին,

Որ իր երգով անմահանա:

Ա~խ, կուզեի ես ունենալ

Գոնե մի երգ այնքան ջերմին,

Որ գրեի խուղիս որմին –

Եվ նա հավետ այնտեղ մնար:

Եվ սերունդենր այսպես գային,

Եվ կարդային խուղիս որմին

Սրտիս միակ երգը ջերմին,-

Եվ երգս այդ ես քեզ տայի:

Բանաստեղծությանը հաջորդում է նրա վերջին խոստովանությունը, որ ոգով պայծառ է և առույգ, սակայն միակ հոգեպես ընկճող և հոշոտող հարցը ընտանիքի հոգսն է, որն էլ թողնում է ալլահին և հայ ժողովրդին:

Рубрика: Քիմիա

Հալոգեններ

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի:

Քիմիական միացություն առաջացնելիս հալոգենների ատոմներն ընդունակ են հեշտությամբ միացնելու մեկ էլեկտրոն, և այդ պատճառով հալոգենների ատոմների առավել բնութագրական օքսիդացման աստիճանը  –1 է: Մասնավորապես մետաղի հետ փոխազդելիս հալոգենի ատոմը նրանից մեկ էլեկտրոն է վերցնում և փոխարկվում 1– լիցքով իոնի: Հալոգենի և մետաղի ատոմների միջև ծագում է իոնային կապ, և առաջանում է աղ: Այստեղից էլ ծագել է ենթախմբի «հալոգեններ» ընդհանուր անվանումը` «աղածիններ» (hունարեն թարգմանությամբ halos` աղ, genos` ծնող): 

Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

Հալոգենները այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

Առաջինը հայտնաբերվել է քլորը ` 1774 թվականին, մյուսները` մի քանի տասնամյակ անց. ֆտորը ` 1886 թվականին, բրոմը ` 1826 թվականին, յոդը ` 1811 թվականին:

Աստատը ռադիոակտիվ տարր է, գործնականում չի հանդիպում բնության մեջ, ստացվել է արհեստական ճանապարհով` միջուկային փոխարկման միջոցով, 1940 թվականին։

Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկտրոններ, ուժեղ օքսիդիչներ են։ Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է։

Ֆտորը և քլորը խեղդող հոտով թունավոր գազեր են։ Բրոմը գորշ գույնի գարշահոտ հեղուկ է։ Յոդն ու աստատը պինդ նյութեր են ՝ որոշակի մետաղական հատկություններով: Յոդը բյուրեղային նյութ է, ունի սուբլիմվելու հատկություն։

Հալոգեններն օժտված են մեծ էլեկտրաբացասականությամբ, ունեն ուրիշ ատոմներից իրենց էլեկտրոն միացնելու մեծ հակում: Ատոմների շառավիղի մեծացման հետ էլեկտրոն միացնելու ուժը որոշ չափով պակասում է, որն արտահայտվում է էլեկտրոնի նկատմամբ խնամակցության էներգիայի արժեքների փոքրացմամբ:

Հալոգենները չափազանց ակտիվ նյութեր են, եռանդուն կերպով փոխազդում են ջրածնի, մյուս ոչմետաղների և մետաղների հետ՝ առաջացնելով հալոգենիդներ և հալոգենաջրածիններ։ Բազմաթիվ կիրառություններ ունեն հալոգենների թթվածնային թթուներն ու դրանց աղերը։ Հալոգենները քիմիապես շատ ակտիվ նյութեր են, փոխազդում են բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։ Նրանք բոլորը ցուցաբերում են բարձր օքսիդիչ հատկություն։

Քլոր պարունակող հանքանյութերն են հալիտը (քարաղ) ՝ NaCI, սիլվինը` KCI, սիլվինիտը` NaCI⋅KCI, կառնալիտը՝ NaCl⋅MgCl2⋅6H2O

1744460505mmmmmmmmmmmmmm10.png

Ֆտոր պարունակող հանքանյութերն են ֆտորապատիտները` Ca3(PO4)⋅CaF2 և պլավիկյան սպաթը` CaF2:

apat_11mmmmmmmmmmmmmmmmm5.png
ab15-6mmmmmmmmmmmmmmmmm65.png

Բրոմը և յոդը սեփական հանքանյութեր չեն առաջացնում: Քլորի հանքանյութերը պարունակում են քիչ քանակներով բրոմ և յոդ: Այդ տարրերի աղբյուրներ են որոշ «դառը» լճեր, օրինակ` Ղրիմի աղային լիճը և Կասպից ծովի Կարա Բողազ Գյոլ ծոցը: Յոդի միացություններ առկա են նաև նավթահորային ջրերում և ծովային ջրիմուռներում:

laminariya.jpg

Բոլոր ագրեգատային վիճակներում (գազային, գոլորշի, հեղուկ կամ պինդ) հալոգեն պարզ նյութերը կազմված են երկատոմ մոլեկուլներից (F2,Cl2,Br2,I2):

Ֆտորը` սուր գրգռող հոտով, բաց դեղին գույնի գազ է (20°C), չի հեղուկանում: 

Chlorine_gas.jpg
Ֆտոր ՝ (F2)

Քլորը ՝ սուր խեղդող հոտով, դեղնականաչ գույնի գազ է (20°C), ճնշման տակ հեղուկանում է:  

chlorine-55.jpg
Քլոր ՝ (Cl2)

Բրոմը՝ տհաճ հոտով, կարմրագորշ (20°C) հեշտ ցնդող հեղուկ է: 

download (2).jpg
Բրոմ ՝ (Br2)

Յոդը ՝ սուր հոտով, մուգ մանուշակագույն՝ մետաղական փայլով, 20°C-ում պինդ նյութ է, որը հեշտ ենթարկվում է սուբլիմացման (պինդ վիճակից ամիջապես անցնումը գազային վիճակի): 

images (8).jpg
Յոդ ՝ (I2)

Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ: Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևորագույն նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար։

Ֆտորը լայնորեն օգտագործվում է որոշ օրգանական նյութերի՝ սառնագենտների և ֆտորոպլաստների արտադրության համար։ Հեղուկ ֆտորը ծառայում է որպես օքսիդիչ հրթիռային վառելիքի համար։ Ֆտորը լայն կիրառություն է ստացել ինչպես սովորական, այնպես էլ «հարստացված» ուրանի արտադրության մեջ։ Ուրանի հանքաքարերից նախ ստանում են այդ մետաղի քառաֆտորիդը՝ UF2, որից էլ այնուհետև՝ մետաղական ուրանը:

Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորաջրածին և աղաթթու։ Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությանը  ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը: Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ, որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում ՝ մանրաթելերի սպիտակեցման համար։

Կալիումի քլորատը ուժեղ օքսիդիչ է, վերականգնիչների հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ, օգտագործվում է լուցկու, բենգալյան կրակների և հրավառության համար խառնուրդների արտադրությունում: Նատրիումի քլորատը ծառայում է որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց։ Կալիումի և ամոնիումի պերքլորատները օգտագործվում են հրթիռային տեխնիկայում որպես օքսիդիչներ:

Մեծ քանակներով քլոր օգտագործվում է քլոր պարունակող օրգանական նյութեր ` լուծիչներ, մոնոմերներ և պոլիմերներ, թունաքիմիկատներ, ստանալու համար։

Արծաթի յոդիտի փոշին ցրելով ամպերի մեջ ՝ առաջացնում են արհեստական անձրև և այդպիսով կանխում հնարավոր կարկուտը: Յոդը լայնորեն օգտագործվում է վերլուծական քիմիայում՝ յոդաչափական եղանակով զանազան նյութերի ճշգրիտ քանակներ որոշելու համար։ Յոդի հետքերի հայտնաբերման նպատակով այդ հետազոտություններում գործածվում է նաև օսլայաջուր, որը հալոգենի աննշան քանակներից անգամ ստանում է վառ կապույտ գույն։

Հալոգենները կենսականորեն շատ անհրաժեշտ տարրեր են օրգանիզմում:

Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում: Ատամի արծնի հիմնական բաղադրիչ մասը ֆտորապատիտն է, որի պակասը օրգանիզմում առաջ է բերում կարիես հիվանդությունը: Դա կանխելու համար ատամի մածուկի մեջ ներմուծում են կալիումի ֆտորիդ:

Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման: Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները: Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։

Рубрика: Պատմություն

ՀՀ ամրապնդման գործընթացը

1. Ե՞րբ է անցակցվել ՀՀ անկախության հանրաքվեն․ ի՞նչ արդյունք այն ունեցավ։ Հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն իր անկախությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով։

ՀՀ անկախության հանրաքվեն անցկացվել է 1991 թվականի սեպտեմբերի 21 – ին: Մասնակցածներից Հայաստանի անկախության օգտին քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 % – ը): Հանրաքվեի ընթացքին հետևում էին աշխարհի 25 երկրներից ժամանած 117 դիտորդներ: Խորհրդային Միության Սահմանադրության համաձայն անցկացվել է հանրաքվե, և որի արդյունքում էլ հայ ժողովուրդը որոշել է ունենալ անկախ պետություն:

ՀՀ Անկախության հռչակագիր

2. Առաջին անգամ ՀՀ նախագահ ե՞րբ և ինչպիսի՞ ընտրությունների արդյունքում ընտրվեց։ Ընտրության ուրիշ ի՞նչ տեսակ կա։ Ո՞վ է ընտրվել ՀՀ առաջին նախագահ։

1991 թվականի օգոստոսի 1 – ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը: Նույն թվականի հոկտեմբերի 16 – ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին համաժողովրդական նախագահական ուղղակի ընտրություններ: Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր – Պետրոսյանը:


3. 1995-2018 թթ․ ՀՀ-ում համապետական ի՞նչ ընտրություններ են տեղի ունեցել։

1995 – 2018 թվականներին ՀՀ – ում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ:


4. Հիմնավորե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը։ Ներկայացրե՛ք ազգային բանակի ստեղծման գործընթացը։ Ո՞ր օրն է նշվում որպես ՀՀ բանակի օր։

Անկախության հռչակումից հետո հայոց պետականության պահպանման երաշխավորը կարող էր լինել միայն ազգային մարտունակ բանակը: Ինչպես Հայաստանի առաջին հանրապետության (1918 – 1920 թվականներ), այնպես էլ երրորդ հանրապետության բանակը ծնվեց պատերազմի դաշտում: Սկզբում բանակը ներկայացնում էին իրարից անկախ գործող շուրջ 80 կամավորական ջոկատները: 1989 թվականի ապրիլի 24 – ին կամավորներից ստեղծվեց Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպությունը, որը տարբեր վայրերում հիմնեց իր կառույցները: 1990 թվականի օգոստոսի 29 – ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ՀԱԲ – ը լուծարվեց: Անկախության հռչակագիրը (օգոստոսի 23) իրավական և գործնական ուղիներ էր մատնանշում ազգային բանակի ստեղծման համար: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե: Դրա հիմքի վրա քիչ ավելի ուշ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը, որն էլ իր վրա վերցրեց բանակաշինության դժվարին գործը: ՀՀ նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 5 – ի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար նշանակված Վազգեն Սարգսյանը մեծ դեր խաղաց մարտունակ և կարգապահ բանակ ստեղծելու գործում: 1992 թվականի հունվարի 28 – ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց հայոց բանակի ստեղծումը:

Բանակը լուծում է մարդկանց ֆիզիկական գոյության և անվտանգության խնդիրը: Հայաստանի Հանրապետությունը երկու կողմից շրջապատված է թշնամի երկրներով, և շնորհիվ ՀՀ բանակի, հայ ազգը այսօր գոյություն ունի:


5. Հիմնավորե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը:

Բանակը լուծում է մարդկանց ֆիզիկական գոյության և անվտանգության խնդիրը: Հայաստանի Հանրապետությունը երկու կողմից շրջապատված է թշնամի երկրներով, և շնորհիվ ՀՀ բանակի, հայ ազգն այսօր գոյություն ունի, կա Հայաստանի Հանրապետություն:

6. Ե՞րբ է ընդունվել ՀՀ Սահմանադրությունը։ Սահմանադրական ի՞նչ փոփոխություններ և երբ են ընդունվե։ Ո՞րն էր դրանց գլխավոր նպատակը։

Հանրապետության պետական և քաղաքական կյանքում նշանակալի երևույթ էր պետության հիմնական օրենքի ՝ Սահմանադրության ընդունումը: Այդ նպատակով ստեղծվել էր ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողով: ՀՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո Սահմանադրության նախագիծը դրվեց հանրաքվեի: 1995 թվականի հուլիսի 5 – ին ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հիմնական օրենքի օգտին քվեարկեց ընտրողների 68,4 % – ը: Այսպիսով ՝ ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5 – ին: Այն, իր թերություններով հանդերձ, կարևոր երևույթ էր: Հիմքեր էին ստեղծվում իրավական, ժողովրդավարակն պետություն ստեղծելու համար: Հետագայում 2005 թվականի նոյեմբերի հանրաքվեով հաստատվեցին սահմանադրական փոփոխությունները: Փոփոխման գլխավոր նպատակը ՀՀ նախագահի իրավունքների սահմանափակումն էր և դրանց փոխանցումը խորհրդարանին: Ստեղծվեցին լուրջ նախադրյալներ Հայաստանի Հանրապետությունը իրավական և ժողովրդական երկիր դարձնելու համար:

Рубрика: Կենսաբանություն

Ուռուցքներ

Ուռուցքները իրենցից ներկայացնում են օրգանիզմի սովորական ձևն ու ֆունկցիան կորցրած բջիջներից կազմված հյուսվածքների ավելցուկային տարաճումներ, որոնց առանձնահատկությունն այն է, որ շարունակում են բազմանալ նաև ուռուցք առաջացնող գործոնի ազդեցությունն ընդհատելուց հետո։ Ուռուցքային բջիջների տարաճումը տեղի է ունենում հատուկ կերպով․ այդ բջիջների նոր հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։ Տարբերում են բարորակ և չարորակ ուռուցքներ։


Ուռուցքները կազմված են բուն հյուսվածքից, որը կազմում է նրա հիմնական զանգվածը, և որով էլ որոշվում է ուռուցքի աճն ու բնույթը և շարակցահյուսվածքային պատյանից (ստրոմա), որի մեջ մտնում են ուռուցքները սնող արյան անոթներն ու նյարդերը։


Ուռուցքների ախտաբանաանատոմիական դասակարգումը հիմնվում է այս կամ այն հյուսվածքի ուռուցքների պատկանելության վրա։ Տարբերում են էպիթելային (գեղձային և տափակ էպիթելից առաջացածներ), շարակցահյուսվածքային (կախված հյուսվածքի տեսակից, բաժանում են ֆիբրոմայի, լիպոմայի, խոնդրոմայի և օստեոմայի), մկանային և մի շարք այլ ուռուցքներ։ Հատուկ խումբ են կազմում արյունաստեղծ հյուսվածքի ուռուցքները։ Ուռուցքների շարքին են դասվում նաև լեյկոզները:


Ուռուցքներ հանդիպում են ոչ միայն կենդանիների բոլոր դասերի և տեսակների, այլև բույսերի մոտ, թեև ամենից լավ ուսումնասիրված են մարդու, ընտանի և լաբորատոր կենդանիների՝ հատկապես մկների, առնետների, շների ուռուցքները։
Փորձարարական ուռուցքաբանության հիմնադիր ռուս անասնաբույժ Մ. Նովինսկին 1876-ին առաջինը հաջողությամբ շան ձագին պատվաստեց հասուն շան ուռուցք։ Ուռուցքների պատվաստումը պատկերացում տվեց ուռուցքային հյուսվածքի ինքնավարության մասին, որն ընդունակ է աճել ու զարգանալ առանձին օրգանիզմներում ՝ շատ տարիների ընթացքում։


Հաստատվել է, որ մի քանի մասնագիւոությունների բնագավառում աշխատողների մոտ կարող է առաջանալ քաղցկեղ, որի պատճառն այս կամ այն քիմիական նյութի հետ երկարատև շփումն է։ Ոադիոակտիվ հանքատեսակներ արդյունահանողների քաղցկեղով հիվանդացության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու չարորակ ուռուցքները կարող են առաջանալ իոնացնող ճառագայթների ազդեցությունից։ Փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ ուռուցքներ կարող են առաջանալ վիրուսներով ախտահարվելիս։ Տեղեկություններ կան նաև ուռուցքածին վիրուսների մասին, որոնք տարբեր կենդանիների մոտ առաջացնում են տարբեր ուռուցքներ։ Սակայն քաղցկեղի ծագման ժամանակակից վիրուսային տեսության կողմնակիցներն այն վարակիչ հիվանդություն չեն համարում։


Քիմիկական միացությունների տարբեր կարգերին պատկանող մի շարք նյութեր կարող են առաջացնել քաղցկեղ և այլ չարորակ ու բարորակ ուռուցքներ։ Դրանք կոչվում են քաղցկեղածին (օնկոգեն, բլաստոմոգեն) նյութեր։ Ուռուցքածին նյութերը պարունակվում են տարբեր ծխերի մեջ, արդյունաբերական թափոններում և ներքին այրման շարժիչների արտանետած գազերում (ավտոտրանսպորտ, ավիացիա և այլն)։
Շրջակա միջավայրում գտնվող քաղցկեղածին նյութերից բացի, ուռուցքներ կարող են առաջացնել նաև օրգանիզմում գոյացող (օրինակ ՝ նյութափոխանակության խանգարման հետևանքով) ուռուցքածին նյութերը։