Рубрика: Պատմություն

ՀՀ ամրապնդման գործընթացը

1- Ե՞րբ է անցակցվել ՀՀ անկախության հանրաքվեն, ի՞նչ արդյունք այն ունեցավ։ Հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն իր անկախությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով։

1991թ. մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշել էր նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացնել հանրաքվե՝ հետևյալ հարցադրմամբ. <<Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս>>: Հայաստանում անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: 1991թ. սեպտեմբերի 21-ին հարաքվեին մասնակցածներից անկախության օգտին քվերակեց 2մ. 43 հազար մարդ: Այսպիսով՝ 1991թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմնվելով հանաքվեի արդյունքների վրա, ընդունեց Հայաստանը անկախ պետություն հռչակելու մասին պատմական որոշումը:

Հայաստանն առաջին խորհրդային հանրապետությունն էր, որն անկախացման հանաքվեն անցկացրեց Խորհրդային Միության Սահմանադրությանը և <<ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին>> օրենքին լիակատար համապատասխանությամբ:


2- Առաջին անգամ ՀՀ նախագահ ե՞րբ և ինչպիսի՞ ընտրությունների արդյունքում ընտրվեց։ Ընտրության ուրիշ ի՞նչ տեսակ կա։ Ո՞վ է ընտրվել ՀՀ առաջին նախագահ։

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անգամ անցկացվեցին համաժողովրդական նախագահական ուղղակի ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ ՀՀ նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:


3- 1995-2018 թթ. ՀՀ-ում համապետական ի՞նչ ընտրություններ են տեղի ունեցել։

1995-2018թթ. ՀՀ-ում տեղի են ունեցել (նախագահական, խորհրդարանական ) Ազգային ժողովի ընտրությունները: (արտահերթ):


4- Հիմնավորե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը։ Ներկայացրե՛ք ազգային բանակի ստեղծման գործընթացը։ Ո՞ր օրն է նշվում որպես ՀՀ բանակի օր։

Անկախության հռչակումից հետո հայոց պետականության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը ազգային մարտունակ բանակն է: Բանակը ծնվել է պատերազմի դաշտում: Սկզբում բանակը ներկայացնում էին իրարից անկախ գործող շուրջ 80 կամավորական ջոկատները: Ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, որն իր վրա վերցրեց բանակաշինության դժվարին գործը: ՀՀ պաշտպանության առաջին նախարարը Վազգեն Սարգսյանն էր: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> որոշումը, այդպես հունվարի 28-ը դարձավ հայոց բանակի ստեղծման օր:


5- Հիմնավորե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը:

Բանակի առկայությունը շատ կարևոր է Հայաստանի համար: Հայաստանը երկու կողմից շրջապատված է թշնամիներով և հենց բանակի շնորհիվ է, որ այժմ կա խաղաղություն: Ի շնորհիվ հայոց բանակի, այսքան սարսափելի պատերազմներից հետո մենք կանք և ապրում ենք Հայաստանում:


6- Ե՞րբ է ընդունվել ՀՀ Սահմանադրությունը։ Սահմանադրական ի՞նչ փոփոխություններ և երբ են ընդունվե։ Ո՞րն էր դրանց գլխավոր նպատակը։

Հանրապետության պետական և քաղաքական կյանքում նշանակալի իրադարձություն էր պետության հիմնական օրենքի ՝ Սահմանադրության ընդունումը: Այդ նպատակով ստեղծվել էր ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողով: ՀՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո Սահմանադրության նախագիծը դրվեց հանրաքվեի: ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5 – ին: Հիմքեր էին ստեղծվում իրավական, ժողովրդավարակն պետություն ստեղծելու համար: Հետագայում 2005 թվականի նոյեմբերի հանրաքվեով հաստատվեցին սահմանադրական փոփոխությունները: Փոփոխման գլխավոր նպատակը ՀՀ նախագահի իրավունքների սահմանափակումն էր և դրանց փոխանցումը խորհրդարանին: Ստեղծվեցին լուրջ նախադրյալներ Հայաստանի Հանրապետությունը իրավական և ժողովրդական երկիր դարձնելու համար:

Աղբյուր՝ Հայոց Պատմություն,9րդ. դասարանի դասագիրք

Рубрика: Կենսաբանություն

Նովրուզ

Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր)  համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Այն նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ: Ամենահին աղբյուրը, որտեղ հիշատակվում է Նովրուզի տոնակատարության մասինն զրադաշտականության սուրբ գիրքն է՝ Ավեստան:

Պարսկաստանում Աքեմենյանների և Սասանյանների դինաստիանների կառավարման ժամանակ Նովրուզը համարվել է գլխավոր տոնը: Անտիկ պատմաբան Ստրաբոնն այս կապակցությամբ գրում է, որ Նովրուզն ամենաընդունված և հարկի տոնն է համարվել. «Հնագույն ժամանակներից մինչ օրս այդ օրը Սիրդարիայի և Ամուդարիայի բնակչությունը հավաքվում է Կրակի տաճարում և միմյանց հյուրասիրում այն խմիչքներով և ուտելիքներով, որոնք դիպել են կրակին»:

Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել կապված արևային օրացույցի ի հայտ գալու հետ: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսել է կամ մարտի 20-ին, կամ 21-ին, երբ սկսում է հողագործության նոր շրջանը: Թյուրքալեզու ժողովուրդների մոտ Նովրուզի տոնակատարությունը կապված է թյուրքական հին լեգենդի հետ, որի համաձայն՝ այդ օրը թյուրքերը դուրս են եկել պաշարումից՝ Էրգենեկոնից (տարածք շրջապատված լեռներով):

Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ, մասնավորապես՝ տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով  զարդարում են տոնական սեղանը: Տոնական սեղանն անվանում են «խավտ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ մթերք, որոնց անվանումը պետք է սկսվի արաբերենի սին տառով: Բացի այդ, սեղանին դրվում է հայելի և ընտանիքի անդամների թվով մոմեր են վառվում, որոնք չի կարելի հանգցնել:

Նովրուզին նախորդում են մաքրման խորհրդանշական արարողություններ: Այսպես, Նովրուզին նախորդող չորեքշաբթին համարվում է «ուրախության չորեքշաբթի». մարդիկ փողոցներում կրակ են վառվում, որի վրայով պետք է 7 անգամ թռչեն: Հին տարվա վերջին օրն ընդունված է իրար վրա ջուր ցողել:

Նովրուզի ժամանակ ընդունված է նաև գուշակություններ անել: Տարածված գուշակություններից է հարևանների խոսակցությանն ականջ դնելը, և, կախված դրա լավ կամ վատ բովանդակությունից, որոշվում է, թե ինչքան հաջող կամ անհաջող է լինելու գալիք տարին: Նշենք, որ հին ժամանակներում Նովրուզը տոնում էին 13 օր. այդ ավանդույթը մինչ օրս պահպանվել է Իրանում:

Տոնակատարությունն իսլամի տարածման հետ դուրս չմղվեց՝ պայմանավորված մերձավորարևելյան և կենտրոնական ասիական ժողովուրդների մոտ հողագործական հնագույն ավանդույթներով: Ավելին՝ այն դարձավ իսլամ ընդունած բազմաթիվ ժողովուրդների մշակութային ժառանգության մի մաս: Այսօր Նովրուզը նշում են ոչ միայն Իրանում, այլ նաև Աֆղանստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, որտեղ, ինչպես և հնագույն ժամանակներում, մարտի 21-ը համարվում է ոչ աշխատանքային:

Նշենք, որ 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր: