Рубрика: Հանրահաշիվ, Մաթեմատիկա

Բազմություններ. Հանրահաշիվ. 01.03.21

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտեք x թիվը, եթե 

ա) x∈{-5;0}

x=-5, 0

բ) x∈{1}

x=1

գ) x∈{0;1; 1/3}

x=0, 1, 1/3

2) A={-5;9; 13}  B={9;1;-4; -5}

Գտնել AUB և A∩B-ն:

AUB={-5; 9; 13; 1; -4}

A∩B={-5; 9}

3) Դիցուք A-ն 12-ից փոքր, 5-ի չբաժանվող բնական թվերի բազմությունն է, իսկ B-ն 15-ից փոքր և 3-ի վրա բաժանվող բնական թվերի բազմությունն է: Գտնել.

ա) A բազմության տարրերի թիվը,

A={; 2; 3; 4; 6; 7; 8; 9; 11}, Պատ.՝9

բ) B բազմությունների տարրերի թիվը,

B={3; 6; 9; 12}, Պատ.՝4

գ) հաշվեք  AUB բազմության տարրերի թիվը

AUB={1; 2; 3; 4; 6; 7; 8; 9; 11; 12}, Պատ.՝10

դ) հաշվեք  A∩B բազմության տարրերի թիվը:

A∩B={3; 6; 9}, Պատ.՝3

Լրացուցիչ(տանը)

4) Գտեք x և y-ը, եթե

ա) {x}U{1;3}={1; 3; 4}

x=4

բ) {x, 5}U{-4;y}={1;-4; 5}

x=1, y=1

գ) {x}∩{-100}={x}

{x}=-100

դ) {9;6,x}∩{8; 6; 13; 24}={8;6}

{x}=8

5) Դասարանի 31 սովորողներից 21-ը ցանկություն է հայտնել սովորել գերմաներեն, իսկ 18-ը՝ իսպաներեն: Քանի սովորող է ցանկանում սովորել և գերմաներեն, և իսպաներեն:

21+18=39

39-31=8

Рубрика: Քիմիա

Քիմիա. Գործնական աշխատանք

Խմելու սոդայի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը.

Կշռեցինք 5 գրամ սոդա, չափիչ գլանով չափեցինք 100 մլ ջուր, այնուհետև ջուրը լցրեցինք կոլբայի մեջ և պատրաստեցինք լուծույթը։

Նատրիումի հիդրոկարբոնատի ՝ NaHCO³, ջրային լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի խտության որոշումը։

1. Որոշենք լուծված նյութի սոդայի զանգվածային բաժինը լուծույթում։
w (NaHCO³) = ?%
w (NaHCO³) = m (NaHCO³) / m (լուծույթ) * 100%
m (լուծույթը) = m (NaHCO³) + m (H²O)
R S⁴c = (H²O) = 1 գ/մլ
m (H²O) = 100 գ
5 գ / 5 գ + 100 գ * 100 % = 500 / 105 = 4,76%

Որոշել նյութի մոլային բաժինը լուծույթում։
x (NaHCO³) = n (NaHCO³) / n (NaHCO³) + n (H²O)
n = m / M
Mr (NaHCO³) = 84
Mr (H²O) = 2*1 + 16 = 18
n (NaHCO³) = 5 գ / 84 գ/մոլ = 0,05 մոլ
n (H²O) = 100 գ / 18 գ/մոլ = 5,56 մոլ

x = 0,05 մոլ / 0,05 մոլ + 5,56 մոլ * 100 = 5 / 5,6 = 0,9%

Рубрика: Մայրենի

Թմկաբերդի առումը

Կարդալ Թմկաբերդի առումը, արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը.

Նադիր շահը ուզում էր տիրանալ Թմկաբերդին, սակայն պարտվում է քաջ Թաթուլին, Թաթուլն ուներ շատ գեղեցիկ կին: Նադիր շահը որոշեց տիրանալ երկուսին էլ, և՛ կնոջը, և՛Թմբկաբերդին: Նա աշուղ ուղարկեց իրեն գովերգելու և տիրուհուն ասելու, որ ոսկու մեջ կպահի նրան: Տիրուհին գայթակղվում է և հաղթանակը տոնելու ժամանակ բոլորին գինի է խմեցնում, քնեցնելով նրանց՝ թշնամուն ներս է թողնում: Շահը հրամայում է դավաճանին նետել ժայռից:

Ի՞նչ է պոեմը.

Պոեմը չափածո մեծածավալ ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։