Рубрика: Մայրենի

Չարենցը

Չարենցին գիտեն բոլորը: Չարենց կարդում ենք, ուսումնասիրում և լցվում Չարենցով: Հետաքրքիր է, թե ինչ են խոսում նրա մասին իր ընկերները, գործընկերները…. Չարենցի մասին գրում է Դանիել Դզնունին:

Նա պատմում է, որ Չարենցը՝ ուր էլ, որ լիներ, առույգ էր և արագաշարժ: Սակայն երբեմն նա տաքարյուն էր, էպիկական, դրա հետ մեկտեղ նաև շատ սիրառատ և քնքնուշ՝ իր բանաստեղծությունների նման: Դանիելը գրում է, որ Չարենցը կարծես իր բանաստեղծությունների մեջ լինի, կա՛, ներկա է: Կարծես դրված է իր պահարանում և իմաստուն ժպտում է իրեն: Նրա կարճատև կյանքը որոնումների և անդադար պայքարների տարիներ էին: Դանիելը առաջին անգամ Չարենցին հանդիպել է Երևանում, Օ. Խայամի փողոցի վրա գտնվող հյուրանոցներից մեկում: Նա իր փոքրիկ սենյակում ապրում էր իր սիրելի Արփիկի հետ: Ըստ նրա, Չարենցը շատ սիրառատ ու ջերմ ամուսին էր: Դզնունին ասում էր, որ Արփիկը Չարենցի համար առաջին հերթին կյանքի ընկեր էր, իրեն ոգևորող, օգնող: Արփիկը միշտ ներում էր Չարենցին, ուրախանում նրա հաջողություններով: Արփիկը Չարենցի հետ էր ամեն քայլափոխի, մասնակցում էր բոլոր վիճաբանություններին՝ անցնելով Եղիշեի կողմը: Չարենցն էլ միշտ կատակում էր. «Քանի Արփիկս իմ կողքին է, ես անխոցելի եմ, ինչպես Աքիլլեսը»:

Հաճախ կարելի էր տեսնել Չարենցին այդ հյուրանոցի միջանցքի ծայրին կամ պատշգամբում՝ շրջապատված իր հարևաններով: Երբեմն նա կատակում էր իրեն շրջապատող կանանց հետ՝ խոսելով նրանց կենցաղային անհարմարություների, սնունդի և այլ դժվարին պայմանների մասին: Դանիելը գրում է նաև, որ Չարենցի անձնական կյանքը խոր ապրումներ է պարգևել նրան: Նրան սպանեց վիշտը՝ Արփիկի վիշտը: Նա կորցրեց իր կյանքի լավագույն ընկերոջը, մեծ սիրուն: Շատ ջանք թափեցին ընկերները, մինչև որ կարողացան վերականգնել նրա հոգեկան հավասարակշռությունը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s