Рубрика: English

Destination B1, Unit 29

A. Circle the correct answer.

If Charles had had enough money, he’d have bought the CD.

1. Did Charles have enough money? no

2. Did he buy the CD? no

Cilla would have called Andrea if she’d taken her mobile with her.

3. Did Cilla call Andrea? no

4. Did she take her mobile with her? no

If we hadn’t been late, we’d have seen the start of the film.

5. Were they late? yes

6. Did they see the film? no

Paul wouldn’t have made a mistake if he’d listened to Lee.

7. Did Paul make a mistake? yes

8. Did Paul listen to Lee? no

Jo wouldn’t have gone to the party if she hadn’t been invited.

9. Did Jo go to the party? yes

10. Was Jo invited to the part? yes

Tom would have forgotten his keys if Lisa hadn’t reminded him.

11. Did Tom forget his keys? no

12. Did Lisa remind him about his keys? yes

B. Complete using the correct form of the words in brackets.

1. If you had told me you were going to the beach, I’d have come with you.

2. If Dan had missed the plane, he would have been very annoyed.

3. I’d have got you a present if I had known it was your birthday.

4. We wouldn’t have got lost if we’d taken a map with us.

5. If the car hadn’t broken down I wouldn’t have been late.

6. If you hadn’t helped me, I wouldn’t have finished in time.

7. If Baz hadn’t shown you what to do, what would you have done?

C. Complete each sentence so that it has a similar meaning to the first sentence. Write between two and five words.

1. It wasn’t cold, so we didn’t light a fire.

If it hadn’t been cold, we’d have lit a fire.

2. John didn’t come, so we didn’t do any painting.

If John had come, we’d have done some painting.

3. Claire didn’t buy any clothes because she didn’t see anything she liked.

Claire would have bought some clothes if she’d seen something she liked.

4. The audience laughed because the joke was very funny.

If the joke hadn’t been very funny, the audience wouldn’t have laughed.

5. We decided to leave because it was really noisy.

We wouldn’t have decided to leave if it hadn’t been really noisy.

D. Look at the pictures and complete the sentences. Use the correct form of the verbs in the box. You may have to use some negative forms.

1. If Kevin hadn’t just got a text message, he wouldn’t have looked at his mobile phone.

2. If he hadn’t looked at his mobile, he would have seen the banana.

3. If someone had picked up the banana skin earlier, it wouldn’t have been there.

4. If Kevin had seen the banana skin, he wouldn’t have stood on it.

5. If he hadn’t stood on it, he wouldn’t have fallen over.

6. If he hadn’t fallen over, he wouldn’t have broken his mobile.

7. If he hadn’t broken his mobile, he would have replied to the text message.

Рубрика: Աշխարագրություն

ՀՀ տնտեսություն․ տուրիզմ

1․ Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Տուրիզմի զարգացման նախադրյալներից են՝ աշխարհագրական դիրքը, ռեսուրսները, կլիման, արտաքին տնտեսական հարաբերությունները, բնական պայմանները և այլն։ Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր, դասական ուղևորությունները, այլև արշավային զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:

2․ Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին։ Դեռ միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները։

ԽՍՀՄ գոյության տարիներին (1922-1991) Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կազմակերպման կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։ 

1980-ական թվականներին Երևանում կառուցվում են նոր հյուրանոցներ՝ «Երիտասարդական պալատը», «Դվինը», «Շիրակը» և այլն։ Ամառային հանգստի կազմակերպման նշանավոր կենտրոններ են դառնում Դիլիջանը, Ծաղկաձորը, Սևանը, Արզնին, Վանաձորը (նախկին Կիրովական), Ջերմուկը և այլն։

1990-ական թվականներին զբոսաշրջությունը Հայաստանում անկում է ապրում՝ կապված աղետալի երկրաշարժի, Արցախյան ազատամարտի ու տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Փակվում է Հայաստանի երկաթուղին. այն գործում է միայն հարևան Վրաստանի հետ, անխափան շարունակում է գործել միայն «Զվարթնոց» օդանավակայանը, իսկ «Էրեբունին» վերածվում է ռազմական օդանավակայանի։ Փակվում են Հայաստանի սահմանները արևելյան ու արևմտյան հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

2000-ական թվականներից Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար նոր էջ է բացվում։ Եթե մինչ այդ երկիր էին գալիս գերազանցապես ԽՍՀՄ քաղաքացիներ, մասնավորապես՝ ռուսներ, վրացիներ ու հայեր, ապա նորանկախ Հայաստանը և ազատագրված Արցախը տեսնելու համար տարեցտարի Երևան են այցելում հազարավոր սփյուռքահայեր՝ Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ հայաշատ երկրներից։ Հայաստան են այցելում նաև եվրոպացի ու ամերիկացի զբոսաշրջիկներ։ Նրանց մի մասը ժամանում էր տարածաշրջան՝ եռակի այցելության նպատակով՝ լինելով ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան Ադրբեջանում ու Վրաստանում։ Այդուհանդերձ, Հայաստանում զբոսաշրջիկների թիվը առավելագույնն է լինում. դա պայմանավորված էր սփյուռքահայերի հետ։

2011 թվականի տվյալներով Հայաստանում կար 128 հյուրանոց, 102 ճամբար, 31 հանգստյան տուն, 19 տուրիստական բազա՝ ընդհանուր առմամբ նախատեսված մոտ 98500 մարդու համար։

3․ Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: 2016թ. տվյալների համաձայն, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1մլն 260 հազար մարդ, ինչն ընդամենը 68 հազարով է ավել 2015թ. զբոսաշրջիկների թվից:

4․ Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Տուրիզմը կարող է կապ ունենալ սննդի արդյունաբերության, տրանսպորտի և առողջապահության հետ։

5․ Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Զբոսաշրջությունը զարգացնելու համար հարկավոր է Հայաստանը՝ որպես հարուստ պատմություն, գեղեցիկ բնություն ունեցող երկիր, ավելի ճանաչելի դարձնել աշխարհի համար։ Նաև կարևոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք հասանելի կլինեն շատերին։ Անհրաժեշտ է առանձնացնել և ցույց տալ այն ամենը, ինչը Հայաստանը դարձնում է յուրահատուկ տուրիզմի համար։

Рубрика: Պատմություն

Վանի թագավորություն. Մենուա արքա

Վանի թագավորությունում կան շատ հզոր արքաներ, որոնց դժվար է համեմատել: Սակայն այս անգամ ցանկացա խոսել Մենուա թագավորի մասին…

Վանի թագավորությունը , որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին: Մենուան թագավորել է մ.թ.ա. 810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի գահակիցն էր: Մենուան հիանալի քաղաքագետ էր և ռազմական գործիչ: Նա շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Նա ստեղծեց հզոր բանակ: Կարողացավ հակահարված հասցնել Ասորեստանին և պաշտպանել երկրի սահմանները, շարունակեց հայաբնակ մարզերի միավորումը: Նա Վանի թագավորությունը միացրեց Արածանի գետի հովիտը, Արարատյան դաշտի մի մասը, Ալզի (Աղձնիք) երկիրը, Սասունը, Մշո դաշտը և այլն: Ք. ա. 791թ. հուժկու հարվածով հետ վանեց Ասորեստանի արշավանքը, և Վանի թագավորությունը դարձավ տարածաշրջանի հզոր տերություններից մեկը: Մենուան ջանքեր է գործադրել երկրի տնտեսական կյանքը, հատկապես գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Նա հին աշխարհի նշանավոր կառույցներից մեկի՝ 72կմ ջրանցքի կառուցողն է, այդ կառույցի շնորհիվ ընդլայնվել են այգիներն ու ցանքատարծությունները: Ջրանցքը ջուր է մատակարարել նաև Վան քաղաքին: Ջրանցքի պատերին արքան թողել է 14 արձանագրություն, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը: Բայց պատմությունը անողոք և անարդար է: Հազարամյակներ ի վեր ժողովուրդն այս ջրանցքը կոչեց Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Մենուան ավարտին հասցրեց Տուշպայի կառուցումը: Երկրում կառուցեց նոր քաղաքներ, որոնցից նշանավոր է Մենուախինիլի քաղաքը: Ահա հակիրճ, թե ինչ բարեփոխումներ է արել Մենուա արքան:

Մենուան բազում ամրոցներ ու բերդեր կառուցեց Հայաստանի տարբեր շրջաններում: Հայտնի են նրա կառուցած ամրությունները թե՛ Վանա լճի շրջանում, թե՛ Կարինի դաշտում, թե՛ Արածանի և Արաքս գետերի ավազաններում: Բացի Մենուախինիլիից, հայոց հզոր այս արքան ներկայիս Երևանի տարածքում հիմնադրեց Արին բերդը, որ իր ժամանակաշրջանի հզոր ու անառիկ բերդ-ամրոցներից էր: Այս ամրությունները նա բնակավայրերով շրջապատեց` փաստորեն դրանք դարձնելով բերդաքաղաքներ, ինչպես նաև նրանց մեջ հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ կանգնեցրեց: Մենուան արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս և հասավ Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան: Ապա շարժվելով դեպի հյուսիս-արևելք` հասավ Արարատի հյուսիսային փեշերը` շրջանը միավորելով իր թագավորությանն ու այնտեղ` Արաքսի աջ ափին, հիմնադրելով Մենուախինիլի քաղաքը: Ճիշտ է, Վան-Տուշպայի կառուցողը Սարդուրի Ա հայոց արքան էր` Մենուա Ա-ի պապը, սակայն Մենուան քաղաքում բազմաթիվ գեղեցիկ շինություններ հիմնեց` կառուցապատելով քաղաքը: Հնագիտական պեղումները փաստում են, որ հենց Մենուա արքայի օրոք Վանը շենացավ, ծաղկեց ու վերջնականապես ձևավորվեց որպես քաղաք; Մենուա արքան անցավ նվաճումների և ազատագրեց Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի երկրները և ամրապնդեց Վանի թագավորության դիրքերը հյուսիսում:

Մենուա արքան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես հզոր տիրակալ, բարենորոգիչ ու հմուտ զորավար: Վանում հայտնաբերված մի արձանագրություն փաստում է, որ թագավորն իր Արծիբի (Արծիվ) անվամբ ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11.4 մետր: Սա մինչ օրս չգերազանցված ռեկորդ է համաշխարհային պատմության մեջ:

Մենուա արքան մեծ բարեփոխիչ էր: Նա ողջ երկիրը ծաղկացրեց…

Աղբյուր

Պատմության գրքեր, դասագրքեր…